«Իմ քայլի» պատգամավորները հանդիպում են ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ (ուղիղ)
Արխիվ 16-20«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ընթանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը ՍԴ դատավորի կառավարության կողմից ներկայացրած թեկնածուի՝ Վահրամ Ավետիսյանի հետ:
Նշենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ-ում դատավորի երեք թափուր տեղ, որոնց համար թեկնածություններ պետք է ներկայացնեն հերթականությամբ կառավարությունը, ՀՀ նախագահը եւ Դատավորների ընդհանուր ժողովը: Իսկ դատավորների ընտրությունը պետք է կատարվի Ազգային ժողովում:
Այս պահին թեկնածու է առաջադրել միայն կառավարությունը:
Հատկանշական է, որ կառավարության կողմից առաջադրված թեկնածությունը բուռն քննարկումների առիթ է դարձել, քանի որ նա Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին է: Շատերը նշում են, որ հենց Դավիթ Ավետիսյանի ձեռքի տակով են անցել քաղբանտարկյալների, այդ թվում «Մարտի 1»-ի գործով դատավճիռները:
Բացի այդ, իրավապաշտպանների մի խումը առաջարկել է հետ կանչել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը եւ այդ գործընթացն իրականացնել բաց ու թափանցիկ մրցույթով»:
Նշենք, որ երբ ՍԴ-ն կհամալրվի երեք նոր դատավորներով, դրանից հետո ՍԴ դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նախագահ: