Microsoft-ը դադարեցրել է Tiktok-ի ձեռքբերման շուրջ բանակցությունները
Արխիվ 16-20
Ամերիկյան «Microsoft» ընկերությունը դադարեցրել է TikTok ծառայության սեփականատեր Չինական «ByteDance»-ի հետ բանակցությունները` սոցցանցի ամերիկյան ստորաբաժանման բաժնեմաս ձեռք բերելու հարցով՝ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ-ում TikTok հնարավոր փակման մասին, գրում է «Wall Street Journal»-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Ավելի վաղ «New York Times» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ «Microsoft»-ը բանակցություններ է վարում «ByteDance»-ի հետ՝ TikTok-ի ձեռքբերման շուրջ: «Bloomberg» գործակալություննն էլ հայտնել է, որ առնվազն եւս մեկ խոշոր ընկերություն, բացի «Microsoft»-ից, ինչպես նաեւ առանձին ներդրողները հետաքրքրված են չինական «ByteDance սոցիալական ցանցում մասնաբաժին գնելու հարցում:
WSJ-ի տվյալներով՝ բանակցություններն ավարտված չեն, կողմերն ակնկալում են Սպիտակ տան դիրքորոշման մասին հայտարարություն: Նրա ներկայացուցիչը շաբաթ օրը հայտարարել է, որ վարչակազմը շարունակում է գնահատել չինական հավելվածի նկատմամբ հետագա քաղաքականությունը եւ ենթադրում է, որ TikTok-ը կարող է սպառնալիք ներկայացնել Ազգային անվտանգության ոլորտում:
Շաբաթ օրը հայտնի է դարձել, որ «ByteDance»-ն առաջարկել է իր բաժինը վաճառել իր ամերիկյան բաժանմունքում, որպեսզի թույլ չտա Թրամփին՝ սպառնալիքից հետո ԱՄՆ-ում սոցցանցի արգելումը:
TikTok-ը կարճ տեսանյութեր ստեղծելու եւ դիտելու ծրագիր է: Թողարկվել է 2018 թվականին, այն առաջատարն է Չինաստանը։