ԱՄՆ-ը նախատեսում է մուտքի խստացված կանոններ 43 երկրի քաղաքացիների համար (տեսանյութ) ՎԻԴԵՈ․ «Կայսրության թևեր» սերիալում խաղում է Գյումրու քաղաքապետի թեկնածուն Ո՞նց, արցախցիները ՀՀ-ին դատի՞ են տալու, թող գնան իրանց վրա կրակողներին դատի տան. Ալեն Սիմոնյան ԱՄՆ-ն այլևս չի հետաքննում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները․ NYT Ադրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ) Ուկրաինան երբեք ավելի էժան գազ չի գնել, քան Ռուսաստանից. Ազարով Իմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել. Նիկոլաս Կալուկյան Նունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը ԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում է

Մեր տեսակն այլեւս չի կարող լռել. բաց նամակ ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարին

Արխիվ 16-20

Կանադայի Տորոնտո քաղաքի hամայնքային եւ հասարակական գործիչ ԽՈՐԵՆ ՄԱՐԴՈՅԱՆԸ բաց նամակ է հղել Լոս Անջելեսում գլենդելյան ամառային հանգիստն անցկացնող, ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Բարեւ Զարեհ:
Հետդ պետք է խոսեմ պարզ, հասկանալի եւ տղամարդուն վայել լեզվով: Անկեղծ ասած, երկար եմ մտածել այս բաց նամակի վերաբերյալ` գրել, թե` ոչ, սակայն տեսնելով քո կողմից իրականացվող քայլերը, կապված հայկական սփյուռքի կառույցների հետ` որոշեցի գրել: Չլսելու եւ չտեսնելու տալն այն ամենը, ինչն ի կատար է ածվում քո թեթեւ ձեռամբ` այլեւս անհնար է:

Նախ` ինձ համար զարմանալի էր այն հանգամանքը, թե ինչպես դու, որպես սփյուռքի գլխավոր հանձակատար որոշեցիր հենց այս պահին գնալ արձակուրդ: Մեր երկիրը փաստորեն գտնվում է պատերազմական վիճակում եւ թշնամու արձակած կրակոցները ոչ միայն Արցախում են, այլ նաեւ ՀՀ պետական սահմանին: Ունենք մի իրավիճակ, երբ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջեւանում մինչեւ օգոստոսի 9-ը, եւ Աստված մի արասցե` ցանկացած պահի կարող է ստեղծվել այնպիսի իրադրություն, որ անհրաժեշտություն առաջանա անհապաղ համախմբել ու կոորդինացնել դրսում գործող հայկական սփյուռքի կառույցները քո ղեկավարած գրասենյակի կողմից:

Դրան միայն ու միայն մեկ պատասխան կա` դու չունես պետական մտածողություն, եւ չպետք է լինեիր Հայաստանի պետական համակարգում, զբաղեցնելով մեր ազգի եւ երկրի համար խիստ կենսական նշանակություն ունեցող պաշտոնը: Քեզ համար սփյուռքը սահմանափակվում է Գլեդելով եւ Լոս Անջելես նահանգով: Սակայն հայկական սփյուռքի պատկերացումներն այլ են հայկական դասական սփյուռքի վերաբերյալ: Այլ են նաեւ մեր մոտեցումները սփյուռքի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս Հայաստան-Սփյուռք համաժողովներից, եւ առավել եւս` ՀՀ Սփյուռքի Նախարարության հիմնադրման օրվանից, մշտապես եղել է աշխարհասփյուռ հայության կողքին` իր հնարավորության սահմանններում օգնել եւ օժանդակել է հայկական համայնքներին բազմապիսի ազգանվեր, բարեսիրական մշակութային ծրագրեր իրականացնելիս, ինչպես նաեւ դեսպանությունների հետ համատեղ համակարգված ձեւով կոորդինացրել եւ կազմակերպել է այդ համայնքներում տարբեր քաղաքական կառույցների հետ աշխատանքը:

Կարծում եմ կարիք չկա թվարկելու այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվել են մինչեւ քեզ «գործուղելը» Գլենդելից Երեւան, քանի որ վստահ եմ, որ գրասենյակի աշխատակիցները հավուր պատշաճիկարող են ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել սփյուռքի հետ տարվող աշխատանքներում: Իմիջայլոց` նախկինում կյանքի կոչված ծրագրերի մի մասը այսօր էլ քո իսկ ղեկավարած կառույցը անվանափոխված ձեւով փորձում է կյանքի կոչել:

Իսկ ինչ ունենք մենք 2018 թվականից առ այսօր սփյուռքի հետ տարվող աշխատանքներում: Կարող եմ վստահորեն պնդել` ոչինչ: Ոչինչ, քանի որ քո պատկերացումներով դու փորձում ես ապակենտրոնացնել աշխատանքը սփյուռքյան կառույցների հետ, չհասկանալով մեկ պարզ ճշմարտություն. մինչ օրս դասական սփյուռքն է եղել համայնքներում այն շարժիչ ուժը, որի միջոցներով են պահպանվել հայկական եկեղեցիները, հայկական դպրոցները, Հայկական ավանդույթներն ու լեզուն: Այդ կառույցներն են օտարության մեջ կյանքի ու մահի կռիվ տալիս, որպեսզի մեր երեխաները կարողանան հայ մնալ` ճանաչել հայ եկեղեցու պատմությունը եւ հայ գրականությունը:

Շատ լավ հասկանում եմ քեզ, որ փորձում ես աշխարհում արդեն իսկ հնացած եւ անընդունելի, հետամնաց եւ անհեռանկար ապազգային լիբերալ մոտեցումներդ մաքսիմալ ձեւով ներմուծել Հայաստան, սակայն այստեղ էլ քեզ պետք է տխրեցնեմ` չի ստացվելու: Չի ստացվելու, որովհետեւ մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք: Չի ստացվելու, որովհետեւ մենք Աստծով ծնված, եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պահպանած ազգ ենք: Որքան էլ փորձեք կոտրել հայի գենետիկ կոդը այսօրվա քո քաղաքական թիմի հետ միասին, միեւնույնն է` չի ստացվելու:

Ժամանակի ընթացքում կհասկանաս նաեւ որ արեւմտյան սփյուռքի եւ արեւելյան սփյուռքի հայկական համայնքներում հիմնական շարժիչ ուժը, դա` դաշնակցությունն է: Ուզես, թէ չուզես, դա այդպես է, եւ եթե այսօր նրանք որեւէ ձեւով չեն արձագանքում այս ամենին, դա դեռ չի նշանակում որ համամիտ են: Վստահեցնում եմ` շատ պարագաներում լռությունը շատ ավելին է, քան դու ի վիճակի ես պատկերացնել: Չմտածես, թե հանձն եմ առել դաշնակցության պաշտպանությունը: Քավ լիցի… Այդ աշխարհասփյուռ հզոր եւ կազմակերպված հայկական կառույցը իմ պաշտպանության կարիքը չունի:

Ես երբեք չեմ ունեցել կուսակցական պատկանելիություն, եւ չեմ էլ պատրաստվում երբեւէ ունենալ: 2006 թվականից մինչեւ օրս իմ կուսակցությունը եղել է Հայկական Բանակը, որին խոնարհաբար աջակցում եւ ծառայում եմ մինչ օրս` տարբեր ծրագրեր իրականացնելով սփյուռքից դեպի Արցախի Հանրապետություն:

Գործող իշխանությունը քեզ Հայաստան բերելով, հենց ինքն է հայտնվել մի իրավիճակում, երբ հոգու խորքում խորը հիասթափություն է ապրում, քանի որ կասկած չունեմ, թէ ինչպիսի խոստումներ կարող էիր տալ նրանց: Օրինակ` թե քո նշանակումով քանի սփյուռքահայ գործարար կարող է ներդնումներ իրականացնել Հայաստանում, քանի սփյուռքահայ ընտանիք կարող է վերադառնալ Հայաստան մշտական բնակության, որ այո` ՀՀ բնակչության թիվը հասնելու է հինգ միլիոնի: Սակայն հետո, շատ կարճ ժամանակ անց անիրատեսական համարեցիր այդ քո արտահայտած նույն միտքը:

Հավանաբար մտածում էիր, որ կապեր ունես այն քաղաքում, որտեղ որ ապրել ու մեծացել ես, եւ ինչպես կարող ես օգտագործել այդ կապերը Հայրենիքի զարգացման գործում: Սակայն առաջինը հենց այդտեղ արձանագրեցինք զրո արդյունք: Մինչ օրս հայտնի չէ գեթ մեկ լուրջ սփյուռքահայ գործարարի անուն, որը քո գրասենյակի միջոցով ցանկություն է հայտնել ներդնում կատարելու Հայաստանի Հանրապետությունում:

Չկա որեւէ մեկ առարկայական լուրջ ծրագիր, որն իրականացվել է այս երկու տարիների ընթացքում քո ղեկավարած գրասենյակի կողմից, բացի ձեր սիմվոլիկ դարձած հեռակոնֆերանսներից համայնքների հետ :

Չասես, թե թագավարակը պատճառ հանդիսացավ, որ աշխատանքները դանդաղեն, քանզի մինչ թագավարակը դու եւ քո նախկինը, որ հիմա գտնվում է ՀՀ ԱԺ –ում բավարար ժամանակ ունեիք լավագույնս օգտագործելու այն ահռելի ժառանգությունը, որը ստացել էիք: Այն ստեղծվել էր զրոյից: Այո, Զարեհ, բառից բուն իմաստով` զրոյից:

Ժառանգություն, որը կայացել էր, եւ աշխատում էր գերմանական ճշտությամբ: Այն ուներ լուրջ կադրային բազա եւ պրոֆեսիոնալ ղեկավարություն, որը լավագույնս ընկալում էր, թէ որն է դասական սփյուռքը իր բոլոր կառույցներով, եւ ինչպես պետք է աշխատել ու կոորդինացնել այդ աշխատանքը: Կառույց, որն իր գոյության ընթացքում իրականացրել է քսանից ավելի համահայկական ծրագրեր, ապացուցել ու փաստել է իր գոյության անհրաժեշտությունը եւ պիտանելիությունն ազգին, երկրին ու պետությանը:

Ավելի քան վստահ եմ, որ քո մոտեցումները լրիվ այլ են: Քոնը` եղածը եւ կայացածը չգնահատելն ու քանդելն է: Քոնը` քո իսկ ղեկավարած կառույցում սփյուռքի հետ աշխատելու ահռելի փորձ ունեցող, սփյուռքի «լեզուն» եւ մտածելակերպը հասկացող մարդկանց գործից ազատելն է: Հասկանո՞ւմ ես, սփյուռքի համար, այդ թվում` ինձ համար անընդունելի է այն, որ քո աշխատակիցներն ազատվում են մի ժամանակահատվածում, երբ ինքդ վայելում ես քո գլենդելյան ամառային հանգիստը: Մարդիկ, մասնագետներ, պրոֆեսիոնալներ, որոնք եղել են ոչ թե հասարակ աշխատակիցներ, այլ իրենց գործի իսկական նվիրյալներ: Նրանք աշխատել են օր ու գիշեր: Տասը տարի անընդմեջ կապի մեջ են եղել սփյուռքի կառույցների հետ ամենօրյա ռեժիմով` գիշերը ցերեկ են արել իսկ ցերեկը գիշեր, եւ հիշեցնեմ` այդ ամենը չի ստեղծվել եւ թրծվել մեկ օրում, այլ ձեւավորվել է տարիների ընթացքում իրենց ղեկավարի պահանջկոտության եւ անդադար աշխատանքի արդյունքում: Բայց սա դու չես հասկանա, այսպիսի մոտեցումը քեզ հասու չէ…

Ինձ սխալ չհասկանաս` նրանցից եւ ոչ մեկը իմ պաշտպանության կարիքը չունի այսօր, եւ ես շատ լավ հասկանում եմ, որ քո գրասենյակին բաժին հասավ հավանաբար սփյուռքի նախարարության այն հաստիքացուցակը, որը որ չէր կարող տեղ գտնել հանձնակատարի գրասենյակի մեջ:

Եթե այս ամեն կրճատումները պետք է արվեին, ապա ինչո՞ւ այսքան հապաղեցիր, ինչու՞ չարեցիր այն ժամանակ երբ գործուղվեցիր Գլենդելից Երեւան: Ինչու-ները շատ շատ են… Եվ ամենակարեւորը` միթե այդ մարդիկ արժանի չէին հասարակ շնորհակալոիթյան իրենց կատարած աշխատանքի եւ ծառայության համար, թե` նրանք էլ պիտակվեցին որպես նախկիններ, որոնցից ձերբազատվեցիր:

Իմ ամենօրյա աշխատանքի ընթացքում Կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ կարող եմ քեզ հավաստիացնել, որ մարդիկ իսկապես տարակուսած եւ զայրացած են քո լռությամբ: Տարակուսած եւ զայրացած են, որ քո քաղաքական թիմը ՀՀ ԿԳՄՍ ոչ բարով նախարարի ձեռամբ ոչնչացնում է հայեցին, ազգայինը, հայ ավանդական արժեհամակարգը, ամեն հայկականը: Կրկնում եմ` չի ստացվելու… Ավելին` որքան էլ որ ՀՀ ԿԳՄՍ նախարարը հոխորտա եւ անվանի այն ռեֆորմ կամ բարեփոխում , միեւնույնն է` չի ստացվելու:

Մարդիկ հարցնում են` «Որտեղ է սփյուռքի գրասենյակի արձագանքը…»: Չէ՞ որ դու գիտես, թե դրսում ինչպիսի գին պետք է վճարի հայ ընտանիքը, որպեսզի երեխային հայ մեծացնի, եւ հայեցի կրթի: Իսկ մի գուցե չգիտե՞ս… Որտե՞ղ է քո մտահոգ վիճակդ այս ամեն աղաղակող ազգադավ անբարոյականության հանդեպ, որ այդտեղ տեղի է ունենում` աղավաղելով Հայոց Պատմություն առարկան, Հայ Գրականությունը` ըստ էության վերացնելով դրանք:

Պատասխան չունես… Գիտե՞ս ինչու. որովհետեւ դա ձերը չէ, ձերը` «հուզանք ու զանգ»-ն է, ձերը` կարաբինաններն են, ձերը` մելերն են, ձերը` երեխաների սեռական դաստիրակությունն է վեց տարեկանից: Շարքը երկար, է կարող եմ շատ թվարկել, սակայն դու լուռ ես, եւ լուռ էլ կմնաս այս ամեն անբորայականության հանդեպ, որ կատարվում է: Սակայն մեր տեսակը այլեւս չի կարող լռել, որովհետեւ մերն, ի տարբերություն քեզ եւ քո քաղաքական թիմի` ազգայինն է, Հայոց պետությունն է, Հայոց Բանակն է, Հայ Եկեղեցին է, Հայ ավանդական արժեքներն են, համայնքային կառույցներն ու կազմակերպություններն են:

Նաև` պետք հիասթափեցնեմ քեզ` իմ ազգային եւ ընտանեկան արժեհամակարգը մնայուն է ի տարբերություն քոնի, որ ուշ թե կանուխ` երկրիցս հեռանալու է: Ի սեր Աստծո կանգ առեք,պետք չէ չարաշահել Աստծո համբերությունը: Մնաս բարյավ»:






ԱՄՆ-ը նախատեսում է մուտքի խստացված կանոններ 43 երկրի քաղաքացիների համար (տեսանյութ)ՎԻԴԵՈ․ «Կայսրության թևեր» սերիալում խաղում է Գյումրու քաղաքապետի թեկնածունՈ՞նց, արցախցիները ՀՀ-ին դատի՞ են տալու, թող գնան իրանց վրա կրակողներին դատի տան. Ալեն ՍիմոնյանԱՄՆ-ն այլևս չի հետաքննում Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները․ NYTԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Ուկրաինան երբեք ավելի էժան գազ չի գնել, քան Ռուսաստանից. ԱզարովԻմ կյանքի մեծագույն երազանքներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել. Նիկոլաս ԿալուկյանՆունե Ասատրյանը` բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանըԵԱ. Գաբրիել Սարգսյանն առաջատարների թվում էՄխիթարյանը` «Ատալանտայի» դեմ խաղից հետոԱրդեն կիսով չափ հայ եմ ինձ զգում. ՉանչարչևիչԱդրբեջանն է պահում ԵՄ դիտորդներին ՀՀ-Ադրբեջան սահմանին, եթե անհանգիստ են, թող թուղթը ստորագրեն․ Սիմոնյան (տեսանյութ)Հայաստանը տեղաբաշխել է 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետովՍահակաշվիլիի բանտարկության ժամկետը երկարացվել է մինչև 2034 թվականըՂրիմի ղեկավարը հայտարարել է՝ «Ուկրաինան մահացել է»ՇՏԱՊ.Պլոմբել են Դոսաֆի շենքըՇնորհակալ եմ Լեվ Գրուպին այս ծանր պահին անվերապահ աջակցելու համար. 48տ. հասակում հանկարծամահ է եղել հայտնի աստղաբանի որդինԱնպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք ոստիկանությունում․ փաստաբան Ռոման ԵրիցյանՔննչական կոմիտեն հերքում է Փաշինյանի հայտարարությունները․ Գեղամ ՄանուկյանԿարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը30 տարի Ադրբեջանը միջազգային բոլոր հարթակներում պարտված է եղել. ԱլիևԹրամփը հայտնել է՝ երբ կխոսի Պուտինի հետ«Հայկական ավիուղիները» ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքներըՖՈՏՈ․ Ուշադրություն․ Սուրենյանը կարեւոր նորությամբ գրառում է կատարելՍԱՐՍԱՓ.Եղբայրները 7 տարի բռնաբարել են իրենց 14-ամյա քրոջըԱլիևը Բաքվում ընդունել է ՄատվիենկոյինՏրանսպորտի ո՞ր փաթեթն է ամենապահանջվածը․ Ավինյանը մանրամասներ է հայտնելԻրանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտըՋուր չի լինի․ հասցեներԱլիևի պահանջով տեղափոխված գործարանը բացվեց. Փաշինյանին դիմավորեցին արարողակարգի խախտումով․ Armlur.amՀիմնական խնդիրը «միջանցքի» թեման է․ 3 կեղծ հաղորդագրությունը Սյունիքի ուղղությամբ hրադադարի ռեժիմի խախտումների մասին, եկան լրացնելու այն վարկածը, որ Ադրբեջանը նոր uադրանքների է նախապատրաստվում․ ԱբրահամյանԱՄՆ-ում հասկանում են, որ Ադրբեջանի հնարավոր ագրեuիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր․ ՍարգսյանՄարտի 17-ից 23-ն ընկած շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համարՀայաստանի դեմ տեղի է ունենում ապատեղեկատվական, քարոզչական գործողություն․ իրանագետԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներՏարադրամի փոխարժեքները մարտի 17-ինԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին WTA. Էլինա Ավանեսյանը կարիերայում առաջին անգամ 36-րդն էՄարդկանց կանգնեցնում են փողոցներում և ստուգում իրադարձությունների կրկնությունները կանխելու համար. Իրավիճակը ՍիրիայումՄարտի 17-ին և 18-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներումԾեծի են ենթարկել պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին Թրամփը մի շարք հայտարարություններ է արել Պուտինի հետ բանակցությունների իր պլանների մասինԵվրոպան չի կարողանում համաձայնության գալ Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ. The TelegrapՌուսներն ամբողջությամբ գրավել են Կուրսկի ճակատի վերջին բնակավայրերից մեկը` ԳուեւոնՄակրոնն ու Սթարմերը հիմար են ձևանում. ՄեդվեդեւՀուսիթիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան ավիակիրի վրաԿրեմլը դեռ ձգձգում է ամենաբարձր մակարդակով ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների մեկնարկը. Ռուսական աղբյուր15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան«Ինտերը» հաղթեց և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը(տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top