Պաշտոնական. Արտյոմ Ավանեսյանը տեղափոխվեց «Փյունիկ»
Արխիվ 16-20«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել 21-ամյա կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որի առաջին թիմի կազմում Ավանեսյանն անցկացրել է 7 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ։
Կիսապաշտպանը հանդես է եկել նաև Մոսկվայի «Արարատում»: