Եվրախորհրդարանի պատգամավորները Լուկաշենկոյին պերսոնա նոն գրատա են համարում
Արխիվ 16-20Եվրախորհրդարանի պատգամավորները չեն ճանաչում Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներն ու Ալեքսանդր Լուկաշենկոյին պերսոնա նոն գրատա են համարում: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններն արդար չեն եղել, եւ հավաստի հաղորդագրությունները վկայում են Սվետլանա Տիխանովսկայայի հաղթանակի մասին: Այդ պատճառով մենք չենք ճանաչում Լուկաշենկոյի վերընտրումը եւ նրան Եվրամիությունում պերսոնա նոն գրատա ենք համարում: Մենք միանում ենք Բելառուսի ժողովրդին, որը պաշտպանում է իր իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ: