Հ. ԳԱԼԱՋՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՐԱԾԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ
Արխիվ 16-20Մեր «Զարմանք» խորագրում արդեն առիթ ունեցել ենք հիշատակելու այն փաստը, որ թերթի գլխավոր խմբագիր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ հրավիրվել է հարցաքննության ՀՀ Քննչական կոմիտե: Եվ սկզբնաղբյուրը սկանդալային ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆՆ է:
Եվ ահա, երբ Հ. Գալաջյանը` որպես օրինավոր քաղաքացի, ներկայացավ հարցաքննության, արդարացան մեր ամենահոռետեսական սպասումները: Պարզվեց, որ «թավշյա» Քննչական կոմիտեի համար «հատուկ կարեւորության գործ» է դարձել «Իրավունքի»` 2017թ. մարտին (այսինքն գրեթե 3,5 տարի առաջ) հրապարակած «Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի կենսագրության ուշագրավ դրվագները» հոդվածը: Հիմա այդ գործը կասեցված կարգավիճակում է, սակայն Դանիելն արդեն իշխող խունտայի ազդեցիկ դեմք է եւ Քննչական կոմիտեի աջակցությամբ ջանքեր է գործադրում գործը վերաբացելու եւ հասնելու իր կապրիզի կատարմանը:
«Իրավունքի» գլխավոր խմբագիրն այսօր հայտարարություն կտարածի` քաղաքական հետապնդման մասին: