Iravunk.com | Հաշտություն փնտրելը փաշինյանի հետ, ներողություն, բայց դա ուտոպիա է. Մելիք-Շահնազարյան
Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan Times Ալիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտ Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ Ալիև Պարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան Նիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքները «Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև «Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ Սրբազանին ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ալիև ԲԱՄԲԱՍԱՆՔ

Հաշտություն փնտրելը փաշինյանի հետ, ներողություն, բայց դա ուտոպիա է. Մելիք-Շահնազարյան

Ներքաղաքական

Ինչու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ երկու տարի ստվերային պայքարից հետո` հենց հիմա գործող իշխանությունը որոշեց կոնկրետ քայլեր անել, ինչպես օրինակ հանրակրթական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելն էր, ըստ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ, պայմանավորված է արտակարգ դրությամբ:

- Կա սահմանափակում` մարդկանց փողոց դուրս բերելու, եւ այս իշխանության մաս կազմող կամ հիմքում ընկած բոլոր ուժերը, այդ թվում` նաեւ աղանդավորները, փորձում են առիթից օգտվել եւ արագ-արագ իրենց հարցերն առաջ տանել: Ու ոչ միայն «Հայ եկեղեցու պատմություն» առարկան են փորձում դուրս բերել կրթական ծրագրից, այլ նաեւ ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն զուգահեռ ազգային արժեք եւ հարստություն են հռչակում Ավետարանական եկեղեցին եւ Հայ կաթողիկե եկեղեցին: Սա էլ է աղանդավորական շարժումների պատվերը, եւ նրանք, ըստ էության, ասում են` քանի դեռ հանրությանը գերի ես վերցրել, մեր սիրելի վարչապետ, ուրեմն` մեր այս հարցերն էլ արի շուտ լուծենք:

Իսկ ինչո՞ւ էր վերջին շրջանում «աղմկում» «Կյանքի խոսքը»:

Նրանք ուզում են հոգեւոր իշխանություն, ուզում են մոտավորապես ունենալ նույն կարգավիճակն ու ընկալումը հանրության կողմից, ինչ ունի Հայ Առաքելական եկեղեցին:

Այսինքն` հիմա իրենց համար կանաչ լո՞ւյս է վառվել:

Վաղուց է վառված: Ես վերջերս նաեւ ահազանգեցի այդ մասին, որ պատրաստվում են դիմել կառավարությանը, եւ բոլոր այն եկեղեցիներում, որոնք եկեղեցապատկան չեն, այսինքն` Մայր Աթոռի, թեմերի տիրապետությունից դուրս են եւ որեւէ մեկին չեն պատկանում, այնտեղ ծեսեր, արարողակարգեր անեն: Իսկ դրա նպատակը մեկն է` ուզում են հնարավորինս նման լինել իրական եկեղեցու, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց կարողանան մոլորեցնել եւ գցել իրենց ճիրանները: Իրենք այդ ուղղությամբ են շարժվում եւ խիստ պայքարում են` եկեղեցի կոչվելու իրավունքի համար, որն արդեն Հայաստանում, կարծես թե, նվաճել են:

Այդ ինչպե՞ս:

Համենայնդեպս, պետական մակարդակներում այդպես են ընկալվում: Նույնիսկ շատ ծիծաղելի էր, երբ իշխանամետ թերթերը «Կյանքի խոսքի» մասին իմ գրառման մեջ «աղանդ» բառը փոխարինում էին «կրոնական կազմակերպություն» բառով: Այսինքն` մեջբերում են ինձ, բայց «աղանդ» բառին հասնելուց չակերտները փակում են, այդտեղ գրում են` «կրոնական կազմակերպություն», հետո նորից չակերտները բացում ու շարունակում են միտքը:

Եթե իրականությունն այդ է, ինչո՞ւ են նեղվում այդ բառից:

Սա փաստ է բոլոր նորմալ մտածող մարդկանց համար, բայց երբեք պետք չէ կարծել, որ աղանդավորը գալու է եւ ասի` ես աղանդավոր եմ, կամ գողը գալու է ու ասի` ես գող եմ: Մեկը գալիս է ու ասում, որ ինքը եկեղեցի է եւ ծառայում է Աստծուն, մյուսն ասում է, որ ինքը բարեգործ է, բայց արդյունքում երկուսի նպատակն էլ մեկն է` վնաս պատճառել հասարակությանը, ինչ հնարավոր է գողանալ նրանից եւ տանել:

Ամեն դեպքում, եթե համարենք, որ այդ կառույցը սեր եւ հանդուրժողականություն է քարոզում, ինչո՞ւ այդքան ջղագրգիռ ընդունեցին Ձեր հայտնի գրառումը:

Իրենք վիրավորանքներով լի մամուլի հաղորդագրություն տարածեցին իմ մասին, բայց դրա մեջ չհերքեցին այն փաստը, ինչի մասին խոսել էի: Նկատի ունեմ այն, որ ասել էի, թե իրենք ցանկանում են եկեղեցիներում արարողակարգեր անցկացնել: Նրանք նշել էին, որ  չեն ցանկանում Հայ առաքելական եկեղեցիներում նման ծեսեր անցկացնել, բայց ես չեմ ասել, որ նկատի ունեմ Հայ առաքելական եկեղեցիներում: Առաքելական եկեղեցում ցանկանան էլ, գլուխները պատերին էլ տան, չեն կարող արարողություններ անցկացնել, բացառված է: Նաեւ նշել էին, թե համավարակ է եւ իրենց եկեղեցաշենքներում (իրենց ձեւակերպումն է) արարողություններ չեն անցկացնում: Իսկ երբ ավարտվի արտակարգ դրությունը, այդ ժամանակ կխոսենք: Փաստորեն, ոչ միայն չեն հերքում, այլ նաեւ սպառնում են, որ եթե ավարտվի արտակարգ դրությունը, կգնան այդ եկեղեցիների հետեւից եւ իրենց ուզածը կանեն: Այդ տեղեկատվությունը հստակ իրենց մոտ քննարկվում է, ես միանշանակ պնդում եմ, որովհետեւ ճշտել եմ հրապարակելուց առաջ: Այնպես չէ, որ լսել եւ հրապարակել եմ, դրա համար էլ իրենց արձագանքն այդքան նյարդային էր, որովհետեւ հասկացան, որ իրենց ներքին քննարկումներն են հանրայնացվել:

Այն, որ եկեղեցու եւ իշխանության միջեւ հակասությունները գնալով ավելի են խորանում, ակնհայտ է: Ի վերջո, ինչպե՞ս պետք է լուծվի կամ վերականգնվի այս հարաբերությունները, որպեսզի Ձեր նշած մարտահրավերներին էլ հնարավոր լինի դիմակայել:

Շատ մեծ ցավով պետք է արձանագրեմ, որ հակամարտություն, որպես այդպիսին, չկա: Մեր եկեղեցին իր էությամբ շատ ավանդապաշտ, զսպված լինելով, ոչ թե ելքեր է փնտրում` Փաշինյանին կամ դդմակերպ տարբեր նախարարներին զսպելու, նրանց հակաեկեղեցական, հակազգային քարոզը կասեցնելու համար, այլ մինչ այս պահը տեսնում ենք, որ հաշտության ելքեր է փնտրում: Այո, շատ հոգեւորականեր չափազանց վրդովված են, բաց խոսում են դրա մասին, քննադատում են եւ այլն, բայց դեռ չունենք եկեղեցու պաշտոնական հստակ որոշում` պայքարել հակազգային եւ հակաեկեղեցական շարժման դեմ, որը Հայաստանում կա: Ինձ համար սա իսկապես մեծ հարց է, որովհետեւ եկեղեցին է այն ինստիտուտը, որը մշտապես առաջնորդել է ազգային-ազատագրական պայքարը: Եվ հիմա նման առաջնորդման կարիք կա, ու ամեն մեկն իր տեղում, իր ոլորտում պետք է աշխատանք իրականացնի: Իսկ հաշտություն փնտրելը Փաշինյանի հետ, ներողություն, բայց դա ուտոպիա է, չլինելիք բան է: Երկուսուկես տարվա զարգացումները պետք է համոզեին մարդկանց, որ նրա հետ հնարավոր չէ պայմանավորվել, որովհետեւ նա խաբող է, բացառապես իր շահի հետեւից է գնում եւ իսկապես թքած ունի մեր ազգային արժեքների վրա: Նիկոլ Փաշինյանը աղանդավորների կողմից պատրաստված տեսանյութ է տարածում իր պաշտոնական էջում, էլ ինչի՞ մասին է խոսքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ ՍրբազանՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքները«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»ԲԱՔՎԻ ՎՐԱ ՇԵՂՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՇԵՂՎԱԾ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ«Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել»․ ԱլիևԱլիևը հայտարարում է, թե ՀՀ-ն խախտում է Եռակողմ հայտարարության՝ տրանսպորտային կապ տրամադրելու դրույթըՓաշինյանը կրկնել է, որ հողերը հանձնվել է, սահմանազատումը լինելու է. Վարչական ղեկավարները առկա իրավիճակի մասինԱդրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն ՎրթանեսյանՍասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Հողի տերը նա է, ով այն գրավելով, անունը դնում ա Հայրենիք. Հայտնի փաստաբանի գրառումըՀայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունըԵթե ՀՀ-ն չի ուզում իմ մուտքը բացի, ուրեմն՝ կմեռնեմ օդանավակայանում. Լեո ՆիկոլյանՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՆոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարությունԳնացքի տակ՝ նետված 28-ամյա Ավետն էՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանումԿոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատարՄեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ ՍրբազանՓրկիչները շատ են` առաջարկությունները քիչԱլիևը Զելենսկիին հրավիրել է ԲաքուՆոր վարկած Տավուշի մարզի դատախազի հրաժարականի հետ կապվածՌուբեն Վարդանյանի հացադուլից հետո Բաքուն որպես պատիժ թույլ չի տվել նրան խոսել հարազատների հետՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է զանգվածաբար տարածվող հաղորդագրությունների վերաբերյալՄերժեցին Սերժ Սարգսյանին, այդ քայլով մերժելով նաև Հայաստանն ու ԱրցախըՑավալի է. Իրանն արձագանքել է ԵՄ նոր պատժամիջոցների մասին հայտարարությանըԼեո Նիկոլյանի մուտքն արգելել են Հայաստան. նա հացադուլ է անում օդանավակայանումԷս քո համար ա հող, պարոն Փաշինյան, մեզ համար սրբազան հայրենիք ա. նոյեմբերյանցի (տեսանյութ)Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)Կոպիտ սխալ եմ համարում այս օրհասական պահին հանրային քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե ո՛վ պիտի լինի Ամենայն Հայոց հաջորդ հայրապետը. ՄելիքյանԻ գիտություն կեղծ լուրեր տարածողների՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշում«Ապագա կա» ասողները կործանել են երկրի ապագան. Աղվան ՎարդանյանՄեզ մնում է երկու տարբերակ. Արցախցի գործիչը Փաշինյանի բրիտանական լրատվամիջոցին տված հարցազրույցի հետքերովՄեզ հաջողվեց պատմություն կերտել. ՄխիթարյանՏարածքները զիջելն իր մեջ նաեւ քրեական տարր է պարունակում. Սեյրան ՕհանյանՊապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկելԵվրոպան ասեց՝ հոպ. Արթուր ԽաչատրյանԱյսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըԸնդդիմությունը պետք է մոդեռնիզացվի, հին մեթոդները այլեւս չեն գործում. Վահան ԲաբայանԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետ.Tert.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода