«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը Բացառիկ մանրամասներ. Ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՆ-ում, ովքեր են թիրախում «Փաստ». Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Իրանը զգուշացրել է Իլհամ Ալիևին, որ կարող է հարվածել Ադրբեջանում իսրայելական բազաներին Ուկրաինական ռազմական վերլուծաբանները ճանաչում են ռուսական բանակի նոր հաջողությունները Օչերետինոյի ուղղությամբ (Քարտեզ) Սամվել Վարդանյանը դատարանից գնաց տուն Սամվել Վարդանյանի խափանման միջոցը հայտնի է Իսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանին Ակնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր Հակոբյան

«ԴԱՏԱՎՈՐ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ»

Արխիվ 16-20

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ հավանություն է տվել Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանները միավորելու եւ փոխարենը Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգին: Հարցը պետք է դրվի նաեւ հանրային քննարկման: Բայց նաեւ հազիվ թե որեւէ մեկը կասկածի, որ այս փոփոխությունն ընդամենը Սահմանադրական դատարանի շուրջ առկա թնջուկը հանգուցալուծելու իշխանական ծրագիր է: Ուրեմն, ի՞նչ սպասել, երբ իրավական  համակարգի կառուցվածքային խնդիրը փորձում են լուծել` զուտ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Թեմայի շուրջ զրուցել ենք փաստաբան, Ռոբերտ  Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ:

 

- Առհասարակ, ի՞նչ ասել է Գերագույն դատարան, եւ որքանո՞վ է իրավական տեսանկյունից ճիշտ նման դատարանի ստեղծումը՝ երկու կառույցների միաձուլման միջոցով:

Ի սկզբանե ասեմ, որ բացասաբար եմ վերաբերվում այդ նախաձեռնությանը: Առհասարակ, մենք ունենք որեւէ բանի համար ոչ պիտանի Վճռաբեկ դատարան: Այսպես, գործող օրենսդրությամբ նախատեսված է, որ Վերաքննիչ քաղաքացիական եւ  Վերաքննիչ վարչական դատարանները քննությունն իրականացնում են վճռաբեկության կարգով, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը ինքն է որոշում, թե որ կարգով իրականացնի քննությունը՝ վերաքննության, թե վճռաբեկության կարգով (գործնականում մի 80 տոկոս դեպքերում իրականացնում է վճռաբեկության կարգով): Այսպիսով, մենք փաստացի ունենք վերաքննիչ դատարանների գործառույթները կրկնող Վճռաբեկ դատարան, ինչն ինքնըստինքյան անմիտ է: Սրան գումարենք այն, որ Վճռաբեկ դատարանը օրենքի ուժով կամայականորեն կարող է ցանկացած վճռաբեկ բողոք ընդունել քննության կամ չընդունել, ինչը գործնականում վերածվել է մի խոշոր ստվերի, որտեղ հասկանալի չէ, թե ինչ է տեղի ունենում, եւ ինչպես է կատարվում ընտրությունը: Փաստը նա է, որ վճռաբեկ բողոքների մոտ 95 տոկոսը վարույթ չի ընդունվում, իսկ մնացած 5 տոկոսի վարույթ ընդունելու պատճառները մնում են անհայտ: Միեւնույն բովանդակությամբ վճռաբեկ բողոքը կարող է ընդունվել եւ չընդունվել վարույթ, եւ ոչ ոք չի կարող պատճառն իմանալ կամ Վճռաբեկ դատարանից բացատրություն պահանջել: Հետեւաբար, ամեն մարդ կարող է ենթադրել, որ վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը որոշելու փուլում կարող են գործել կոռուպցիոն կամ այլ անօրինական մեխանիզմներ: Եթե Սահմանադրության մեջ նշվի, որ օրենքի միատեսակ կիրառությունը ապահովում է Վերաքննիչ դատարանը (ներկայում՝ Վճռաբեկ դատարանն է), ապա Վճռաբեկ դատարանի գոյության ամբողջ իմաստը կվերանա, եւ ոչ ոք չի էլ զգա դրա բացակայությունը: Ներկայիս ռեֆորմի հեղինակները, հավանաբար, իրենք էլ զգացել են Վճռաբեկ դատարանի գոյության անիմաստ լինելը, սակայն հստակ լուծում տալու՝ Վճռաբեկ դատարանի մասին հիշատակումները Սահմանադրությունից եւ օրենքներից վերացնելու փոխարեն ընտրել են կիսատ լուծում. ուզում են Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները միացնել եւ ստեղծել Գերագույն դատարան՝ ԱՄՆ գերագույն դատարանի մոդելով: Սակայն այդպիսի առաջարկը որեւէ ռացիոնալ բացատրություն (բացի Սահմանադրական դատարանի մի քանի դատավորներից ազատվելու եւ Վճռաբեկ դատարանի առավել «լսող» դատավորներին աշխատանքով ապահովելու) գոյություն չունի:

Պարոն Ալումյան, օգտվելով առիթից, անդրադառնանք նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից Աննա Դանիբեկյանի դեմ դատական հայց ներկայացնելուն, ինչը բուռն քննարկման առարկա դարձավ: Ի վերջո, ի՞նչն է ընկած հայցի հիմքում:

Հայցը հարուցված է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որը պատասխանատու է պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից պատճառված վնասների համար: Պատճառը ավելի քան պարզ է. դատավոր Դանիբեկյանը դռնբաց դատական նիստում հրապարակել է պարոն Քոչարյանի բժշկական գաղտնիքը հանդիսացող տեղեկություններ, ինչով խախտել է օրենքը եւ բարոյական վնաս պատճառել Ռոբերտ Քոչարյանին:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ



«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորըԲացառիկ մանրամասներ. Ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՆ-ում, ովքեր են թիրախում«Փաստ». Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում»ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Իրանը զգուշացրել է Իլհամ Ալիևին, որ կարող է հարվածել Ադրբեջանում իսրայելական բազաներինՈւկրաինական ռազմական վերլուծաբանները ճանաչում են ռուսական բանակի նոր հաջողությունները Օչերետինոյի ուղղությամբ (Քարտեզ)Սամվել Վարդանյանը դատարանից գնաց տունՍամվել Վարդանյանի խափանման միջոցը հայտնի էԻսրայելը փակել է թուրքական դեսպանատունը` վտարելով դեսպանինԱկնհայտ է, որ Արեւմուտքը հոգնել է այս ամենից. Մհեր ՀակոբյանԱլիեւ-Փաշինյան մակարդակով կապիտուլյացիայի շարունակության ենք ականատես լինում. ԽաչատրյանՀայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԻրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, ոչինչ չկա, բայց մարդն ազատազրկված է. Տիգրան ԱթանեսյանՓաշինյանը վրեժ է լուծում հայ ժողովրդից եւ հայկական պետականությունից. Գագիկ ՄինասյանՌուսները կխառնվե՞ն Իրանա-իսրայելյան բախումներինՀիմա պարզ է, թե որն է Նիկոլի «ոչ պատմական», «իրական Հայաստանը»Կոնֆլիկտն այսօր Տավուշի սահմանում Նիկոլ Փաշինյանի եւ հայերի միջեւ է. Կարեն ՎրթանեսյանԴա դժբախտ կանանց ցուցադրություն էր. Լարիսա ԱլավերդյանԲավական չէ՞ լռեք, եվրոյոնջանե՛ր. Նաիրա ԶոհրաբյանՔՊ-ում ահաբեկված ենՏիկնիզյանի գործակալը հաստատել է, իտալական ակումբի հետ աշխատում են հնարավոր տրանսֆերի շուրջՀայկական ֆիլմերի թվայնացումն ու վերականգնումը մեր օրերումՆախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվելՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կայացրած որոշման տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԳռզոն ծաղրել է Հայոց ցեղասպանությունը.Yerevan TimesԼուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն․ իրանագետԲոլոր արվեստների հիմքում գիրն ու գրականությունն է. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԹՈՒՐՔԻԱՆ` ՈՐՊԵՍ ՍՐԻԿԱՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆՇատ կարեւոր է, որ Սամվելը տեսանելի զանգվածային հանրային աջակցություն ստանա. ՎրթանեսյանՌուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. ՀաջիևԻ՞նչ է ասել ՓաշինյանըԳյուղերի հանձնման գործընթացը ոսկեպարցիների ճնշմամբ ժամանակավորապես կասեցվել էԱրցախցիները միջազգային ո՞ր երաշխիքի տակ պիտի վերադառնան Արցախ․ ՄխիթարյանՎրաստանի խորհրդարանում նիստն ընթանում է աղմուկով ու վիճաբանություններով (տեսանյութ)Փաշինյանի հետ համաձայն չեմ, Ադրբեջանը դիրքեր է դրել Բերքաբերի մոտ, բայց մեր ազգից հիասթափվելՀովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմի ԱվետարանըՕդի ջերմաստիճանը կբարձրանաՆոր կյանք եմ սկսпւմ… միայն տեսնեք, թե ինչ է հրшպարակել Անահիտ ՍիմոնյшնըՍամվել Վարդանյանի գործով դատը տեղի կունենա Շենգավիթի դատարանում ժամը` 19:00-ին Այսօր Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը կդառնար 91 տարեկան (տեսանյութ)Հայաստան մտնող ցորենի 99%-ը ներկրվում է ՌԴ-ից, պարենային անվտանգության հարցերի մասին պիտի խոսեՏավուշից պետք է հանվեն Զինված ուժերը, փոխարենը տեղակայեն սահմանապահ ուժերը․ ինչ է ասել ՓաշինյանըՏարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին. ՌաիսիՊեսկովը հաստատել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման մեկնարկըՈսկեպարցիներից հավաքել են հեռախոսները. մանրամասներ (տեսանյութ)Իրանը կարող է երկար լռել, որից հետո հարված հասցնել գոտակատեղից ներքեւ. Իրանահայ քաղաքագետը Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի մասինԼրացվեց Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը՝ կնշանակի նրան կալանքի կտանեն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода