ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան «Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Լավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում

Երիտասարդ ընտանիքին երկու օր ժամանակ են տվել. փաստաբանն ահազանգում է` ոստիկանության գործողություններն անօրինական են

Արխիվ 16-20

Երվանդ Քոչարի 23 հասցեում գտնվող շենքի բնակարաններից մեկում Երեւան քաղաքի Կենտրոն-Նորք-Մարաշ ոստիկանության աշխատակիցները մոտ երկու շաբաթ առաջ պատրաստվում էին առերեւույթ անօրինական գործողություններ իրականացնել` պատճառաբանելով, որ ներխուժում է տեղի ունեցել: Իսկ իրականում խնդրի հիմքում վեճն էր վարձակալի եւ վարձատուի միջեւ: Ըստ էության, վարձատուն որոշել էր տան վարձավճարն ավելացնել, վարձակալն էլ, վկայակոչելով իրենց միջեւ կնքված պայմանագիրը, մերժել էր: Արդյունքում ո՛չ ավել, ո՛չ պակաս վարձատուն ոստիկանությանը «հրահանգել է» ազատել իր բնակարանը, որտեղ այս պահին բնակվում են Ռուզաննա Հարությունյանը, իր ամուսինը եւ անչափահաս 8-ամյա տղա երեխան, որը դեռեւս նախորդ անգամ ոստիկանության ներխուժման պատճառով, ըստ բժշկի եզրակացության, վախեցել էր, որից հետո նրա մոտ առաջացել է կակազություն եւ գիշերամիզություն: Ինչեւիցե, «Լեւ Գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, հայտնի փաստաբան, երեխայի ու ծնողների շահերի պաշտպանությունը ստանձնած ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ոստիկանությանը համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց հետո, մասնավորապես այն, որ ներխուժում չի կարող դիտվել, քանի որ առկա է վեճ կողմերի միջեւ, ինչպես նաեւ կողմերի միջեւ առկա է պայմանագիր, ավելին` դատարանում այս վիճելի գույքի հետ կապված դատական գործ կա, ոստիկանությունն ընդունել էր ի գիտություն եւ նշել, որ լրացուցիչ ուսումնասիրության կարիք են տեսնում, ինչի համար անհրաժեշտ է 15 օր: Բայց արի ու տես, որ 15 օր անց ոստիկանությունը կրկին ժամանել էր նույն բնակարան եւ ոչ թե հայտնելու, թե ինչ են քննարկել ու որոշել, այլ կրկին փորձելու վտարել ընտանիքին վերոնշյալ բնակարանից:

Սեփականատիրոջ փաստաբան ԱՐԹՈՒՐ ԲԱՇԽՅԱՆՆ էլ ստանձնել էր ոստիկանության գործողությունների «դիրիժորությունն» ու ցուցումներ էր տալիս, թե ինչ անեն, ում դուրս հրավիրեն, ում` ներս թողնեն: Այս անգամ ոստիկանությունը որոշեց երկու օր ժամկետ տալ երիտասարդ ընտանիքին, որպեսզի լքեն բնակարանը, ինչին դեմ էր սեփականատերը, իսկ վարձակալողի խնդրանքը` ավելի երկար ժամկետ տալ, այդպես էլ չընդունվեց:

Դեպքի վայրում եղել է «Իրավունքը» եւ անդրադառնալով վերոնշյալին` պարզել փաստաբան Լ. Բաղդասարյանի տեսակետը:

- Նախ նշեմ, որ տեղի ունեցածը ոստիկանության հերթական անօրինական գործողությունն էր: Երկու շաբաթ առաջ ոստիկանությունը վերցրեց փաստաթղթեր եւ ասաց, որ կուսումնասիրեն, կտեղեկացնեն: Այսինքն` որպես վարույթի կողմ, պարտավոր էին ուսումնասիրել եւ պատասխան տալ: Իսկ այդ պատասխանի հետ կապված` իրավունք վերապահեին, որպեսզի վիճարկեինք գործողությունը կամ չվիճարկեինք: Մինչդեռ նորից եկել են` առանց զանգի, վախեցնելով երեխային, դիվադադար անելով շենքի ժողովրդին ու պահանջելով, որ հենց հիմա պետք է դուրս գան բնակարանից: Զանգը ստանալուց մեկ ժամ հետո եղել եմ տեղում, բացատրել եմ ոստիկաններին, թե նման պայմաններում, անգամ եթե գտնում եք, որ ներխուժման փաստն ակնհայտ է, ինչո՞ւ ժամկետ չեք տալիս: Եվ որոշեցին, որ երկու օր ժամկետ կտան, որը եւս աբսուրդի ժանրից է: Ցանկանում եմ փաստել, որ ոստիկանութունը, ըստ էության, իրականացնում է դատարանի ֆունկցիա, մնում է փակեն դատարանները: Անձն ունի պայմանագիր, դատարանի վարույթում քննվող գործ, վճարումները կատարել է, ավելին` հաշվառված է այս հասցեում եւ, չգիտես ինչու, ոստիկանությունը որոշել է, որ ներխուժում է տեղի ունեցել: Սա անօրինականություն է, որի իրավական հետեւանքներին պետք է հետամուտ լինենք, որպեսզի Հայաստանում այլեւս նման անօրինականություններ տեղի չունենան:

Պարոն Բաղդասարյան, տպավորություն էր, որ սեփականատիրոջ փաստաբանի համար նորություն էր, որ վարձակալողները հաշվառված են այդ հասեցում: Ինչպե՞ս սա հասկանալ:

Տարօրինակ էր, որ սեփականատիրոջ ներկայացուցիչն ասում է, թե տեղյակ չէ, երբ երկու տարի է մարդը վճարում է կատարում, մոտ 3 հազար դոլարից ավելի գումար է վճարել, գործն էլ գտնվում է դատարանում: Ինչ-որ աբսուրդի ժանրից խոսակցություններ են տարվում, բայց խնդիրն այն է, որ անօրինականություններն այնքան ակնհայտ են, որ դրա հետեւանքների կրողը լինելու է ՀՀ քաղաքացին: Այսօր այս շենքում նման գործողություններ արեցին, վաղը մեկ այլ շենքում կիրականացնեն:

Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել:

Հանցագործության մասին պետք է հաղորդում տալ, հետագայում կտեսնենք, թե ինչ պետք է անել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր Համբարձումյան«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода