Iravunk.com | Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ միաբանական հավաք՝ Ս․ Աստվածածին վանքի մեջ
Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա Վարդանյան ՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան Ղուկասյան Ինչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ին Լարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից 1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետ Սերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. Դանիելյան Ես պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս Արզումանյան Մի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. Գասպարյան Էս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ Պետրոսյան Գալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի նախագահությամբ միաբանական հավաք՝ Ս․ Աստվածածին վանքի մեջ

Արխիվ 16-20

Ուրբաթ, 28 Օգոստոս 2020-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքին մէջ տեղի ունեցաւ միաբանական հաւաք, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ մասնակցութեամբ 22 վանաբնակ միաբաններուն: Յայտնենք, որ շուրջ երկու ամիսներ առաջ միաբանական համագումար տեղի պիտի ունենար Անթիլիասի Մայրավանքին մէջ, սակայն ստեղծուած անբնական պայմաններու հետեւանքով յետաձգուեցաւ:

Ողջունելով միաբան հայրերու միատեղ ներկայութիւնը՝ Վեհափառ Հայրապետը իր խոր գոհունակութիւնը ու բարձր գնահատանքը յայտնեց, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանութիւնը թէ՛ Մայրավանքէն եւ թէ թեմերէն ներս նուիրումով կը կատարէ իր ծառայութիւնը: Ան յիշեցուց, թէ միաբանութիւնը մէկ ամբողջութիւն է: Միաբան հայրերը ո՛ւր որ ծառայեն եւ ի՛նչ հանգամանքով, անոնք ամբողջական մասը կը կազմեն միաբանութեան: Ապա Հայրապետը անդրադարձաւ հետեւեալ կէտերուն.-

1) Ներկայ անբնական պայմաններուն մէջ անհրաժեշտ է մեր ծառայութիւնը դարձնել աւելի կազմակերպ ու հետեւողական՝ առաւելագոյն չափով նոր ծաւալ ու մղում տալով դէպի ժողովուրդ ուղղուած մեր եկեղեցւոյ ծառայութեան, յատկապէս թեմական ու ծխային մակարդակներու վրայ:

2) Քորոնա ժահրը առաւելագոյն չափով մեր կեանքէն հեռու պահելու գծով անհրաժեշտ է մէկ կողմէն յիշեցնել մեր ժողովուրդի զաւակներուն զգոյշ ըլլալու եւ կանխարգելիչ միջոցներու դիմելու հրամայականը, եւ միւս կողմէն մեր կենցաղակերպով օրինակ դառնալու մեր ժողովուրդի զաւակներուն:

3) Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը եւ մեր թեմերը թէ՛ կարիքաւոր ընտանիքներու նպաստաբաշխումի ճամբով, թէ՛ դեղորայք հայթայթելով եւ թէ բարերարներ ապահովելով կը շարունակեն օգտակար ըլլալ մեր ազգի զաւակներուն: Այս առիթով Մեր ջերմ գնահատանքը անգամ մը եւս կ՚ուզենք յայտնել մեր եկեղեցւոյ եւ մեր կազմակերպութիւններուն ճամբով իրենց նիւթական սատարը բերող մեր բոլոր ազգայիններուն, ըսաւ Նորին Սրբութիւնը:

4) Վեհափառ Հայրապետը յայտնեց, որ Դպրեվանքի տեսուչ նշանակած է Գերշ. Տ. Մեղրիկ Եպս. Բարիքեանը ու տեսչութեան մաս պիտի կազմեն, որպէս հսկիչներ Հոգշ. Տ. Գէորգ Աբղ. Գարակէօզեանը եւ Հոգշ. Տ. Յակոբ Աբղ. Եագուպեանը: Նախկին տեսուչ Հոգշ. Տ. Պօղոս Վրդ. Թինքճեանը թեմական ծառայութեան պիտի մեկնի: «Թռչնոց Բոյն»ի տեսուչ նշանակուեցաւ Հոգշ. Տ. Տաճատ Վրդ. Աշըգեանը: Կաթողիկոսարանի երգչախումբերու ղեկավարի պաշտօնին առընթեր, Վեհափառ Հայրապետին գաւազանակիր նշանակուեցաւ Հոգշ. Տ. Զաւէն Վրդ. Նաճարեանը: Մատենադարանապետի եւ Քրիստոնէական Դաստիարակութեան բաժանմունքի տնօրէններու օգնական նշանակուեցաւ Հոգշ. Տ. Արտաւազդ Վրդ. Շարոյեանը: Նորին Սրբութիւնը յայտնեց, որ յառաջիկայ ամիսներուն թեմական ծառայութեան մէջ գտնուող կարգ մը միաբան հայրեր պիտի վերադառնան եւ ուրիշներ պիտի մեկնին:

5) Նորին Սրբութիւնը լայնօրէն անդրադարձաւ Լիբանանահայութեան վերականգնումի հրամայականին: Ան ըսաւ, որ Լիբանանի հայ գաղութը առանցքային դեր ու տեղ ունի մեր ժողովուրդի կեանքէն ներս: Հետեւաբար, որպէս համահայկական առաջնահերթութիւն, մենք բոլորս յանձնառու պէտք է ըլլանք այս գաղութի վերականգնումի աշխատանքներուն: Հանգանակութիւնը սկսած է, ինչպէս նաեւ վերականգնումի աշխատանքները: Մենք մօտէն պիտի հետեւինք այս յոյժ կարեւոր գործընթացին: Մեր սպասումն է, որ բոլոր գաղութները եւ ազգայինները իրենց աջակցութիւնը ուղղեն մէկ հասցէի ու մէկ նպատակի՝ լիբանանահայութեան վերականգնում:

6) Հայրապետը նաեւ հակիրճ կերպով անդրադարձաւ, հակառակ ստեղծուած դժուար պայմաններուն, Կաթողիկոսարանի կողմէ կատարուող աշխատանքներուն՝ դաստիարակչական, հրատարակչական, միջ-եկեղեցական եւ այլ մարզերէն ներս:

7) Որպէս եզրակացութիւն, Նորին Սրբութիւնը յայտնեց, որ յառաջիկայ օրերուն թեմական ծառայութեան մէջ գտնուող միաբան հայրերուն հետ առանձնաբար առցանց կապ պիտի պահէ՝ մօտէն իմանալու անոնց կատարած աշխատանքներուն ու դիմագրաւած դժուարութիւններուն: Նոյնպէս, Վեհափառ Հայրապետը առցանց եւ առանձնաբար աշխատանքային զրոյց պիտի ունենայ թեմակալ առաջնորդներու եւ Ազգային Վարչութեանց ատենապետերուն հետ, որպէսզի աւելի ամբողջական կերպով տեղեակ դառնայ վերջին ամիսներու թեմական աշխատանքներուն, ինչպէս նաեւ լիբանանահայութեան օժանդակութեան գծով տարուող աշխատանքներուն:

 



Մենք իրավունք չունենք երկմտելու, կասկածելու, հետ կանգնելու մեր նպատակներից. Տ. Գաբրիել քահանա ՎարդանյանՀՐԱՏԱՊ. Ապրիլի 25-ը պետք է լինի բեկումնային օր, լուսաբացը պետք է սկսվի համազգային շարժմամբ. Վարդան ՂուկասյանԻնչ էր կատարվում Հանրապետության հրապարակում ապրիլի 24-ինԼարված իրավիճակ. քաղաքացուն բերման ենթարկեցին Հանրապետության հրապարակից1.5 միլիոն քո ազգիցդ կոտորվել է, եւ դու դա հարցականի տակ ես դնո՞ւմ, էլ ի՞նչ անուն տանք այս մարդկանց. թուրքագետՍերժ Սարգսյանի համար կարևոր է հազարավոր մարդկանց մեջ պարզ ճակատով եւ գլուխը բարձր քայլել. ԴանիելյանԵս պահանջատեր եմ, գործարքի մեջ չեմ մտնելու ու չեմ լռելու. Սարգիս ԱրզումանյանՄի մոլորված ոչխար ասել է՝ Նիկո՛լ, որդուս կորցրեցի, քեզ գտա, դարձրեցին հայ մոր սիմվոլ, ողբա՜մ ձեր վրա. ԳասպարյանԷս մարդը ներքին ցեղասպանություն է իրականացնում. Գեւորգ ՊետրոսյանԳալու է հատուցման պահը, վախեցե՛ք Աստծո պատժից. ՀՀ վաստակավոր արտիստԷդուարդ Սպերցյանը` գեղեցիկ անցման և գոլի հեղինակ (տեսանյութ)Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետՈ՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջումՍասունի եւ Նիկոլի օրոք ոտք չեմ դրել Երկրապահ, այսօր ամաչում եմ նույնիսկ ԵԿՄ մեդալս կրել. ԱճեմյանՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԹուրքիան առաջացնում է Իսրայելի քմծիծաղը, Ալիեւը խոստովանում՝ շտապում են, քանի դեռ ՀՀ-ն չի ուժեղացելԿարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելովԱհա թե ինչով է տարբերվում իրական ժողովրդավարությունը կեղծ ժողովրդավարությունիցՄենք երբեք պայքարից չենք հրաժարվել, չե՛նք հոգնելու, չե՛նք հուսահատվելու. ՇարմազանովՉեմ զարմանա, որ շուտով Հայոց Ցեղասպանության մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրաՎաղը Կառավարության շենքի դիմաց նախատեսվում է բողոքի ակցիա․ Արսեն ՆիկողոսյանՔՊ-ական պատգամավորների քծնանքը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին.armlur.amԿիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԿոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ.Tert.am«Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդԱնդոնը չի հերքել, որ երկիր մտնող ու Հայաստանը սնուցող գազատարն ամեն րոպե կարղ է ոչնչացվել, ինչը, ըստ նրա, հոգ չէ.Yerevan TimesՓաշինյանը կնոջը սատարելու նպատակով նախօրեի լուսանկար է հրապարակելԴժվար թե Աննան շատ նեղվի՝ ճշմարտությունը լսելու պատճառով. ախր ինքն էլ գիտի, չէ՞, իրականաում ինքն ով է.Yerevan TimesՆա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել ՀՀ ԱԺ՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետԷրդողանը Նեթանյահուին անվանել է «Հիտլեր»Որ քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել.armlur.amԴեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինՀաշվարկով բալիկի սեռը կանխորոշելու միֆի եւ սկեսուր մայրիկներին հուզող գինեկոլոգիական խնդիրների մասին. Զրույց գինեկոլոգիական ծառայության ղեկավարի հետԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода