Չինաստանում հյուրանոցի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 29-ի
Արխիվ 16-20Չինաստանի Շանսի նահանգում երկհարկանի հյուրանոցի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 29-ի, որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են, հաղորդում է <Սինհուա> գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 17 զոհվածների մասին:
Չինաստանի Շանսի նահանգի Լինֆեն քաղաքային օկրուգի Սյանֆեն գավառում շաբաթ առավոտյան տեղի է ունեցել հյուրանոցի երկհարկանի շենքի փլուզում, որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են լույս կիրակի գիշերը: Ընդհանուր առմամբ փրկարարները փլատակների տակ գտել են 57 մարդու, որոնցից 29-ը զոհվել են, յոթը՝ ծանր վնասվածքներով եւ 21-ը՝ աննշան: Ներկայումս ծանր տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում:
Փրկարարական գործողության ավարտից հետո ստեղծվել է պատահարի հանգամանքները հետաքննող հանձնաժողով: