Որտե ՞ղ էր ապրիլյան թեժ օրերին Սամվել Բաբայանը, կարող էր չէ ՞ ինքը նույնպես գալ պատերազմի դաշտ. Վահան Բադասյան
Արխիվ 16-20«Առհասարակ չեմ ցանկանում մեկնաբանել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցում տեղ գտած մտքերը: Մի կասեմ, որպես նախկին զինվորական, որպես վետերան, նախկին հրամանատար իմ պարտքն եմ համարել ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում՝ բոլորիս համար այդ դժվար պահին գտնվել պատերազմի թեժ կետում: Ես այսօր, վստահաբար, ինձ իրավունք չէի վերապահի խոսելու այս մասին, եթե դեպքին ներկա չլինեի եւ իմ փոքրիկ լումման չներդնեի այդ պատերազմին: Ես պաշտպանական դիրքեր ինձ հետ միասին տարել եմ նաեւ որդիներիս, հարազատներիս՝ վտանգնելով նրանց կյանքը հանուն մեր պաշտպանության: Ես ինչ-որ տեղ ասելիք ունեմ այդ առումով՝ թեեւ երբեք ինձ թույլ չեմ տվել մարտական գաղտնիքներ հրապարակել: Իսկ հիմա հարց եմ տալիս, որտե ՞ղ էր ապրիլյան թեժ օրերին Սամվել Բաբայանը, կարող էր չէ ՞ այդ օրերին ինքը նույնպես գալ պատերազմի դաշտ, որպես նախկին բարձրաստիճան զինորական գտնվել ԱՀ ՊԲ-ի կողքին, զինվորի կողքին: Իսկ գտնվել հեռուներում, հետո տարիներ անց խոսել եւ ճիշտ չեմ գտնում: Ավելին ասել չեմ ցանկանում»,- անդրադառնալով ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցում տեղ գտած մտքերին, «Իրավունքի» հետ զրույցում ասաց Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ռազմական եւ քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:
Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ