Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում
ՍպորտՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը։
Վիճակագրության արդյունքում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կխաղա Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշ» ակումբի դեմ։
Հանդիպումը կկայանա Երևանում` սեպտեմբերի 17-ին։
Հիշեցնենք,որ ՉԼ-ի որակավորման 1-ին փուլում Հայաստանի չեմպիոնը նվազագույն հաշվով զիջել էր կիպրական «Օմոնիային»: