Պուտին. «Դուք ի՞նչ է, խելքներդ թռցրե՞լ եք»
Արխիվ 16-20
Ինչպես գրում է Bloomberg-ը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացասաբար է արձագանքել երկրի պաշտպանության նախարարության գործողություններին, որոնք Միացյալ Նահանգների հետ կարող էին հանգեցնել բաց առճակատման: ՌԴ նախագահը չափազանց ռիսկային է որակել այն միջադեպը, երբ ռուսական ռազմական ինքնաթիռները խիստ մոտ տարածությամբ Սեւ ծովում թռչել են ամերիկյան նավի վրայով: Կառավարության նիստի ժամանակ, ըստ լրատվականի, կառավարության մի քանի անդամներ նշել են, թե ամերիկացիները դրան արժանի էին: Սակայն ի պատասխան դրան Պուտինն ասել է. «Դուք ի՞նչ է, խելքներդ թռցրե՞լ եք»: