ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԻ «ԷՍ ԹՐԱ՞ՄՓՆ ԻՆՉԻ ԷՍՊԵՍ ԿԱՏԱՂԵՑ» Վարդան Ղուկասյանի գործով դատն ավարտվեց.Հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում «Ռեալի» հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ գավաթային խաղում Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Լալայան Հայ երեք մարմնամարզիկներ` աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում Մեղքն ընդունելու համար ստիպե՞լ են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պակիստանի բանակի խոշոր ռեզերվներ է տեղափոխում Հնդկաստանի սահման (Տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է կեղծ առաջնորդներից, իսկականներին էլ, վերեւ բարձրանալ ոչ ոք չի թողնի. Բարենց Ինչպես է ԿՀՎ-ի փոխտնօրենի` ՀՌՕ գոտում զոհված որդին հայտնվել ռուսական բանակում

ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ` ԴՌԱՆ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ ԷՐ ԳՐԵԼ

Արխիվ 12-16

ՍՈՒՄԳԱՅԻԹՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԽՈՒԺԱՆԻՑ ՓՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ`ԴՌԱՆ ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ԱՆՈՒՆ ԷՐ ԳՐԵԼ


1988 թվականի փետրվարի 27-ին Սումգայիթ քաղաքում հարյուրավոր հայեր սպանվեցին ու տեղահանվեցին: Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից նախապես մշակված ոճրագործության արդյունքն էր, որին զոհ գնացին մոտավորապես հազար հայեր, փրկվածների մի մասն էլ ընդմիշտ գամված մնաց անվասայլակներին: Սումգայիթում տեղի ունեցած Ցեղասպանությունից անցել է 27 տարի, սակայն ահասարսուռ օրերն ապրած հայերն այսօրվա պես հիշում են, թե ինչպես էին ադրբեջանցի վայրագները դանականերով ու երկաթյա ձողերով հարձակվում իրենց վրա, տեղնուտեղը սպանում նրանց ովքեր դիմադրություն էին ցույց տալիս:

Տիկին ԱՐԵՎԸ 1988 թվականին Սումգայիթից Հայաստան է եկել միայնակ`ադրբեջանցիները սպանել են ամուսնուն եւ իր հարեւանությամբ ապրող բարեկամներին: Նրա ամուսնու դին մինչ օրս չի հայտնաբերվել. «Օրեր շարունակ մեր ռուս հարեւանուհին`Նինան հորդորում էր, որպեսզի թողնենք Սումգայիթը: Լսել էր, որ հայերի հետ վատ բան է լինելու, մի քանի անգամ եկել նրանից ճշտել էին, թե շենքում քանի հայ ընտանիք է բնակում: Փետրվարի 27-ին տեղեկացանք, որ մյուս թաղամասերում հայերին սպանում են, երբ հետաքրքրվեցինք,  ասացին, թե մի քանի խուլիգան «մանր-մունր» խուլիգանություններ են անում, դե մենք էլ հավատացինք: 28-ի առավոտյան ամուսինս խանութ գնաց, ծննդյան տարեդարձի էինք, նվեր պետք է գներ: Ես խոհանոցում գործ  էի անում, երբ փողոցում աղմուկ բարձրացավ, մտածեցի կրկին երեխաներն են կռվում, բայց կանացի աղաղակներն ու երեխաների ճիչն ավելի ուժեղացավ: Այդ պահին Նինան միանգամից մեր տունմտավ եւ գրեթե ինձ հրելով իր տուն տարավ, նա անընդհատ կրկնում էր`«Զգուշացնում էի չէ, որ վատ բան է լինելու»: Հետագայում իմացա, որ Սումգայիթում տեղի ունեցող դեպքերի մասին նա որոշ բաներ իմացել էր ադրբեջանցի հարեւանից: Անընդհատ ուզում էի դուրս գնալ, բայց Նինան չէր թողնում…. Երբ փողոցում ամեն ինչ հանդարտվեց, որոշեցի տուն գնալ ու ամուսնուս սպասել, կրկին հարեւանուհիս չթողեց: Այն, ինչ տեսա պատուհանից այդ օրը, երբեք չեմ մոռանա`ամենուրեք մարդկային դիակներ էին, փողոցում խաղացող բոլոր հայ երեխաները սպանված էին, աղջիկների հագուստները պատառոտված ընկած էին այստեղ ու այնտեղ… Ադրբեջանցիները մարդկանց սպանելուց հետո մտնում էին տներն ու արժեքավոր իրերը տանում էին, իսկ մնացածը ոչնչացնում կամ այրում…Ամուսինս այդպես էլ չվերադարձավ, նրան ճանապարհին սպանել էին, իսկ ինձ Նինան մեկ շաբաթ պահելով իր տանը կարողացավ մի խմբի հետ ճանապարհել  Հայաստան: Այսօր էլ, 1988 թվականից մնացած վերքերը դեռ թարմ են, այն պարզապես կոտորած չէր, այլ մտածված Ցեղասպանություն»:

73-ամյա  1988 թվականին ՍՎԵՏԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ միայն հրաշքով է փրկվել. «Ընտանիքիս հետ Բաքվում էի բնակվում, երբ լսեցի որ Սումգայիթում հայերին սպանում ու թալանում են, առանց մտածելու ավտոբուս նստեցի ու գնացի Սումգայիթ` բարեկամս այնտեղ էր բնակվում: Ավտոբուսի բոլոր ուղեւորներն ադրբեջանցիներ էին, հասկանալով ինչ վտանգի առջեւ եմ, խոսք չէի ասում, երեւի նրանք մտածում էին, որ ես էլ եմ ադրբեջանցի: Հասնելով քաղաք` տեսա շենքեր, որոնց պատուհանները ջարդված էին, դրանց մի մասն այրվում էր, դողը սրտումս էր, միանգամից գնացի այն շենք, որտեղ բարեկամս էր բնակվում: Նրա բնակարանի վրա գրված էր ադրբեջանցու անուն ազգանուն, անելանելի վճակում էի, մտածում էի նրանց սպանել են: Մի քանի րոպե կանգնելուց հետո, դուռը թակեցի, ներսից հայերեն հարցրեցին, թե ով է: Այդ պահին հայերիս միամտության վրա զարմացա, դռան վրա ադրբեջանցու անուն են գրել, բայց ներսից հայերեն են պատասխանում: Հետո բարեկամս պատմեց, որ հարեւանն է հորդորել դռան վրա հայի անունը փոխարինել ադրբեջանցու անունով: Դրանով հանցագործները շեղվել էին ու բարերկամիս չէին վնասել: Իհարկե, հետագայում ադրբեջանցի հարեւանները գլխի էին ընկել եւ տեղյակ պահել ջարդարարներին, սակայն մինչեւ նրանք շենք էին եկել` բարեկամս  արդեն այնտեղ չէր եղել: Հիմա եմ հասկանում, որ ավտոբուսի մեջ ինձ կարող էին սպանել, մանավանդ որ ուղեւորներից շատերը հատուկ նպատակով էին գնում Սումգայիթ»:

Մոսկվայաբնակ հայտնի հայ ջազ երգչուհի ԴԻ ԴԻԿՈՎՍԿԻՆ 1988 թվականին բնակվել է Բաքվում, Հայաստան է տեղափոխվել 1989 թվականին`Բաքվի հայերի ջարդից հետո. «1988 թվականին, երբ մայրս ինձ դպրոց տարավ, ուսուցչուհիս նրան մի կողմ տարավ եւ ինչ որ բան ասաց: Մինչեւ դպրոցից տուն եկա, տեսա մայրիկս ճամպրուկները հավաքել էր, ադրբեջանցիների կողմից վտանգն արդեն մոտենում էր: Հայրկիս ընկերներից մեկը, որին երբեք չեմ մոռանա, տվել էր մի զենք, որ հենց ադրբեջանցիները հարձակվեն, կարողանանք պաշտպանվել: Այդպես էլ մենք թողեցինք Բաքուն, բայց մեզանից հետո  քանի- քանի հոգի սպանվեցին...»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 






ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾԻ«ԷՍ ԹՐԱ՞ՄՓՆ ԻՆՉԻ ԷՍՊԵՍ ԿԱՏԱՂԵՑ» Վարդան Ղուկասյանի գործով դատն ավարտվեց.Հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում«Ռեալի» հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ գավաթային խաղում Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. ԼալայանՀայ երեք մարմնամարզիկներ` աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչումՄեղքն ընդունելու համար ստիպե՞լ են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊակիստանի բանակի խոշոր ռեզերվներ է տեղափոխում Հնդկաստանի սահման (Տեսանյութ)Ժողովուրդը հոգնել է կեղծ առաջնորդներից, իսկականներին էլ, վերեւ բարձրանալ ոչ ոք չի թողնի. ԲարենցԻնչպես է ԿՀՎ-ի փոխտնօրենի` ՀՌՕ գոտում զոհված որդին հայտնվել ռուսական բանակումՍահմանապահ զորքերի զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածքՇրջանառության մեջ է դրվել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ,Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը մի քանի անգամ կանչվել են հարցաքննության. ԴեմոյանՀանձնարարել է սյունեցիներին այնպես «дрисировка» անեն, որ ընդդիմության բերանը բաց մնա. ԲԱՄԲԱՍԱՆՔՊուտինի և Ուիթկոֆի բանակցություններից հետո «առաջընթաց կա». ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ (Տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Նավթալինի հոտ է գալիս․ Կոմկուսի առաջնորդը հակադարձում է Վարդան Ղուկասյանին քննադատողներինԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիսՆիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանինՍահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top