Վարդան Ղուկասյանի գործով դատն ավարտվեց.Հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում «Ռեալի» հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ գավաթային խաղում Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. Լալայան Հայ երեք մարմնամարզիկներ` աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում Մեղքն ընդունելու համար ստիպե՞լ են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պակիստանի բանակի խոշոր ռեզերվներ է տեղափոխում Հնդկաստանի սահման (Տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է կեղծ առաջնորդներից, իսկականներին էլ, վերեւ բարձրանալ ոչ ոք չի թողնի. Բարենց Ինչպես է ԿՀՎ-ի փոխտնօրենի` ՀՌՕ գոտում զոհված որդին հայտնվել ռուսական բանակում Սահմանապահ զորքերի զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք Շրջանառության մեջ է դրվել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ,

Ովքե՞ր կգնան այդ քայլին. Այսօր առաջարկություն անելու հերթը կանանցն է, տղամարդիկ չեն կարող մերժել

Արխիվ 12-16

Ովքե՞ր կգնան այդ քայլին. ԱՅՍՕՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀԵՐԹԸ ԿԱՆԱՆՑՆ Է, ՏՂԱՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄԵՐԺԵԼ

 

Դեռեւս 11-րդ դարում հաստատված հին բրիտանական եւ իռլանդական ավանդույթի համաձայն, միայն 4 տարին մեկ` նահանջ տարում` փետրվարի 29-ին, ամուսնության առաջարկություն անելու հերթը կանանցն է, եւ տղամարդիկ այն մերժելու իրավունք չունեն: Ավելին` այն տղամարդը, որը կհամարձակվի մերժել առաջարկություն անող կարմիր կիսաշրջազգեստով աղջկան,  օրենքի համաձայն, պարտավոր է տույժ վճարել: Ի դեպ, պատահական չէ, որ ընդգծում ենք կարմիր կիսաշրջազգեստի հանգամանքը, քանի որ այն եւս պարտադիր կանոն է, եւ եթե աղջիկը մտադիր է առաջարկություն անել սիրած տղամարդուն` որպես նախազգուշացում պետք է լինի կարմիր կիսաշրջազգեստով: Այս մասին «Իրավունքը» հարցումներ անցկացրեց ճանաչված աղջիկներից` պարզելու համար, թե կգնա՞ն այդ քայլին: Միեւնույն ժամանակ, տղամարդկանցից էլ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կվերաբերեն դրան:


«ԵՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ ԱՆԵԼ ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ»

 

Ռուսաստանաբնակ հայտնի հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ նախ նշեց, որ այս ավանդույթի մասին մեզնից տեղեկացավ եւ կարծում է, որ այն իր ազգային մեկնաբանությունն ունի. «Ինչ վերաբերվում է մեզ` մենք պետք է առաջնորդվենք մեր ազգային ավանդույթներով, որոնք ժամանակի ընթացքում, կարծես թե, շատ էլ չեն փոփոխվել… գուցե միայն մատուցման ձեւերը: Սիրում եմ կարմիրը, իր մեջ մաքսիմալիզմ է պարունակում, իսկ կիսաշրջազգեստը կնոջ կերպարի պարտադիր, կարելի է եւ ասել առաջնային բաղադրիչն է: Իմ զգեստապահարանում նրանք բազմազան են: Եթե նկատի ունենանք, որ իռլանդացի տղամարդիկ եւս համարձակվել են կիսաշրջազգեստ կրել, պետք է հույս ունենանք, որ այս ավանդույթը անել արգելում է փետրվարի 29-ին (ժպտում եմ-խմբ.)՝ որպես կանանց կիսաշրջազգեստի իրավունքի պաշտպանություն: Ամեն դեպքում, ես ամուսնության առաջարկ անել չեմ պատրաստվում` գիտակցելով, որ բրիտանա-իռլանդական ավանդույթի համաձայն, նման հնարավորություն կունենամ միայն չորս տարի անց: Պատճառն այն չի, որ համարձակ չեմ: Հայ կանայք՝ անսահման հեզ ու նազանի, մեր դարավոր պատմության ընթացքում հասցրել են ապացուցել, թե ինչքան խրոխտ ու արի կարող են լինել, իսկ մեր տղամարդիկ անսահման առնական ու քաջարի եւ ամենակարևորը՝ կնոջ սյունն ու հենարանը: Այնպես որ, մեր տղամարդկանց պատկանող այդ առաքելությունը՝ կնոջն ուղեկցելու, խախտելու իրավունք չունենք»:


«ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ-ՈՐ ՏՂԱՆ ԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ»


Ֆրանսիայում բնակվող մոդել ՍԱՐԳԻՍ ՀԱՆՆԸ ոչ մի արտասովոր բան չի տեսնում նրանում, եթե աղջիկն անի ամուսնության առաջարկություն կամ ընդհանրապես, առաջին քայլը. «Ավելին` այստեղ նույնն է, ինչ-որ տղան անի առաջին քայլը: Ու ես Հայաստանում էլ էի այդ նույն կարծիքին, բայց փաստ է, որ հայաստանյան իրականության մեջ, սա այդքան էլ հաճախ պատահող բան չէ»:


«ԿԱԽՎԱԾ Է` ԱՅԴ ՊԱՀԻՆ ԻՆՉՔԱՆ ԽԵՆԹԱՑԱԾ ԿԼԻՆԵՄ»


«Իրավունքի» կողմից  Տարվա լավագույն դերասանուհի ճանաչված ՏԱԹԵՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ դժվարացավ ասել`ամուսնության առաջարկ կաներ, թե` ոչ. «Կախված է` այդ պահին ինչքան խենթացած կլինեմ։ Բայց առաջին քայլ կանեյի, եթե սիրեմ շատ ու զգամ, որ ուզում եմ այդ մարդու հետ ձեռք ձեռքի բռնած քայլել: Ուրեմն` եթե ինքը լինի իմ «նա»-ն, ես կանեմ առաջին քայլ` նրան զգացմունքներս հասկացնելու համար»:


«ԱՂՋԿԱ ԿՈՂՄԻՑ ՆՄԱՆ ՔԱՅԼԸ ՀՈՒՇՈՒՄ Է, ՈՐ ՏՂԱՆ ՊԵՏՔ Է «ԼՈՆՔ» ԱՆԻ»


Գովազդային հոլովակներից ու տեսահոլովակներից հայտնի դերասան ԱԼԵՔՍ ՄԻՐԶՈՅԱՆԻ կարծիքով հնարավոր է, որ առաջին քայլը իգական սեռի ներկայացուցչի կողմից լինի, բայց. «Աղջկա կողմից նման քայլը  հուշում է, որ տղան պետք է «լոնք» անի ու դրա ճիշտ ժամանակն է: Իսկ առհասարակ, ըստ իս, կարելի է առաջարկություն չանել, այլ հասկանալ, որ հասունացել է պահը», - վստահեցնում է Ա. Միրզոյանը:


«ՊԵՏՔ ՉԷ ԱՆԵԼ, ԽՈՐՀՈՒՐԴ ՉԵՄ ՏԱԼԻՍ»


Մոդել, դերասանուհի ԶԱՌԱ ՄԻՆՅԱՍՅԱՆԸ դեռեւս տարիներ առաջ մեզ տված հարցազրույցներից մեկում վերոնշյալ հարցի շուրջ ընդգծել էր. «Ես երբեք չեմ արել նման բան: Չգիտեմ, ես չէի անի, չեմ ընդունում, որովհետեւ աղջիկն ինչ-որ տեղ պետք է իրեն գոռոզ պահի, պետք է տղամարդը սիրապնդի, ինչ-որ քայլեր անի: Հիմա դարը մի քիչ փոխվել է, մեր տղաները ինչ-որ նրբիկ են դարձել, դա նրանից է, որ աղջիկները շատ են սկսել սեր խոստովանել: Պետք չէ անել, խորհուրդ չեմ տալիս, իրենք իրենց տղամարդկային հատկությունները զուտ կորցնում են դրանով: Իսկական տղամարդ քիչ է մնացել»:


«ԻՐԵՆ ՀԱՐԳՈՂ ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ ՉԻ ԹՈՂՆԻ ԴԱ ԿՆՈՋ ՀԱՅԵՑՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ»


Իսկ ըստ լրագրող ՀԵՆՐԻԽ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ. «Իրականում, եթե աղջիկը իրեն դուր եկած տղային փորձում է գրավել, հետեւապես ուշադրություն դարձնելու համար կարելի է օգտագործել կանացի որոշ հմտություններ: Սակայն, դա պետք է լինի չափի մեջ, քանի որ եթե նա զգում է, որ այդ տղան արհամարհում է կամ չտեսնելու տալիս այդ ամենը, ապա չարժե այլեւս ժամանակ կորցնել այդ անձի վրա: Ինչ վերաբերում է ամուսնության առաջարկը իգական սեռի կողմից առաջինը անելուն, ապա հոզված եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող ՀԱՅ տղամարդ չի թողնի դա կնոջ հայեցողության վրա (իմ սուբյեկտիվ կարծիքով ոչ այնքան երկար ժամանակ հանդիպելով, քանի որ մարդուն, միեւնույն է, ամբողջությամբ չես ճանաչի): Ճիշտ ասած, իմ կյանքի 26 տարիների ընթացքում դեռեւս մեր իրականության մեջ չեմ հանդիպել այն դեպքերին, երբ կինն է ամուսնության առաջարկություն արել տղամարդուն: Իսկ եթե եղել են այդպիսի դեպքեր` ինձ շատ հետաքրքիր է այդ զույգի ճակատագրերը կամ այդ տղամարդկանց դերը իրենց ընտանիքներում»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Վարդան Ղուկասյանի գործով դատն ավարտվեց.Հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում«Ռեալի» հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ գավաթային խաղում Ես պայքարում եմ իմ նպատակների համար՝ թե՛ Լաշայի հետ, թե՛ առանց նրա. ԼալայանՀայ երեք մարմնամարզիկներ` աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչումՄեղքն ընդունելու համար ստիպե՞լ են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊակիստանի բանակի խոշոր ռեզերվներ է տեղափոխում Հնդկաստանի սահման (Տեսանյութ)Ժողովուրդը հոգնել է կեղծ առաջնորդներից, իսկականներին էլ, վերեւ բարձրանալ ոչ ոք չի թողնի. ԲարենցԻնչպես է ԿՀՎ-ի փոխտնօրենի` ՀՌՕ գոտում զոհված որդին հայտնվել ռուսական բանակումՍահմանապահ զորքերի զինծառայողը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածքՇրջանառության մեջ է դրվել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ,Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը մի քանի անգամ կանչվել են հարցաքննության. ԴեմոյանՀանձնարարել է սյունեցիներին այնպես «дрисировка» անեն, որ ընդդիմության բերանը բաց մնա. ԲԱՄԲԱՍԱՆՔՊուտինի և Ուիթկոֆի բանակցություններից հետո «առաջընթաց կա». ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ (Տեսանյութ)Տեսախցիկը ֆիքսել է Կիեւին ռուսական բալեստիկ հրթիռի հարվածի պահը (Տեսանյութ)Նավթալինի հոտ է գալիս․ Կոմկուսի առաջնորդը հակադարձում է Վարդան Ղուկասյանին քննադատողներինԿՀՎ տնօրենի տեղակալի որդին զոհվել է ՀՌՕ գոտում՝ Ռուսաստանի համար մարտնչելիսՆիկոլի քաղցրահամ քիրվայությունը՝ էրդողանի եվ ալիեվի սեղանինՍահմանապահ զորքերի զինծառայողի մահվան առթիվ քրեական վարույթ է հարուցվել84-ամյա կինոնկարիչը պատմում է «Նահապետ»-ի կուլիսներից եւ մոր փրկության դրամանԱմեն դեպքում, ԴՆԹ անալիզ պետք է անցկացնել. ԶԱՐՄԱՆՔՆիկոլին վարչապետի պաշտոնում հանդուրժելը բացառում է անկախ հանրապետության, պետականության գոյությունըԵվրոպայի դռները ներսից հերմետիկ փակ են հայերի համար. ԳալստյանՀայաստանը ապահով կարող է հանգրվանել Ռուսաստան-Բելառուս միության անվտանգային տարածությունումԹրամփը կաջակցի Իրանի դեմ Իսրայելի հարձակմանը․ TimeԵՄ-ն ակտիվորեն աջակցում է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը․ ԿալլասՀակոբ Արշակյանը չի հայտարարագրել համատեղ սեփականություն ամառանոցը. Factor.amԲայրամովը պահանջել է դրոշների այրումը ճանաչել որպես հանցագործություն. «Ազատություն»Բախտը շեմին է. Կենդանակերպի 5 նշաններ, որոնց ուրախ իրադարձություններ են սպասվում ապրիլի վերջին շաբաթվա ընթացքումՓաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկվել են ՀՀ անվտանգային օրակարգին առնչվող հարցերԲացահայտվել է վտանգավոր ճշմարտություն․ ինտերնետ շահումով խաղերի ոլորտը ՀՀ–ում դուրս է պետական վերահսկողությունից․ հայտարարությունՍա իրականում Երրորդ հանրապետության դեմոնտաժման գործընթացն է. Միքայել ՄալխասյանՑեղասպանությունն ուրանալու գործողություններ են արվում. Միքայել Մալխասյան Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել են, ծնկաչոք նստեցրել, լուսանկարը նայեք, ինչու՞ չեք բացահայտում«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու չունի. Թագուհի Թովմասյան (տեսանյութ)Հայ-թուրքական «միակողմանի» առևտուրը. ներմուծումը նոր թափ է հավաքել:Ադրբեջանը հայկական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում. ինչ են քննարկել ԲաքվումՄերձմոսկովյան Բալաշիխայում հեռակառավարման միջոցով ավտոմեքենա է պայթեցվել. զոհվել է ռուս բարձրաստիճան զինվորական (Տեսանյութ)Ես երանի եմ տալիս այն Հայաստանին, որն ունեինք Սերժ Սարգսյանի օրոք Թռնողներ չեն լինելու, բոլորն ասելու են՝ կողմ են, թե՝ դեմ իմպիչմենթին. Նարեկ ՄալյանՎանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հյուրախաղով հանդես կգա ՌուսաստանումԹրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը հատել Է Ռուսաստանի սահմանըՂարիբաշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասինԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ինԱվտոբուսի վարորդի դանшկաhարության դեպքը բացահայտվել էՄի եղբայրը դատապարտում է եղեռնագործի խորհրդանիշների վերացումը, մյուսը՝ կազմակերպում սպանությունը․ Հովհաննես ԻշխանյանՀավելվածներ, որոնք կարող են աննկատ գումար հանել հաշվիցՀայաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան:Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմԱՄՆ կոնգրեսականը քննադատել է Թրամփին՝ «ցեղասպանություն» բառը չօգտագործելու համարՌոզա Դավթյանն ամուսնանում է. դերասանուհու նախահարսանեկան ֆոտոշարքը`նշանածի հետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top