Ո՞վ է բերել Թուրքիային Արցախ. Արմեն Աշոտյան Կազանյան փաստաթղթով նախատեսված էր՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկությամբ. Նալբանդյան Լևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Արման Մուսինյան Նիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր Կազանյան փաստաթուղթի մասին Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. եղանակով պայմանավորված՝ դժվարանցանելի է Գորիս-Բերձոր հատվածը Փրկում ենք երկիրը՝ դուրս գալով փողոց կամ տապալում ենք այն՝ տանը նստած. Մնաց 12 ժամ. Միքայել Մինասյան Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից. Վիկտոր Սողոմոնյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք Հոկտեմբերի 20. Ի՞նչ էր քննարկել Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահների հետ. մանրամասնում է Նիկոլը


Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ. Արտաշես Գեղամյան

Վերլուծություն

ԱՆՈՏԱՑԻԱ. Ռուսաստանի դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ։ Արևմուտքում պաշտպանությունը պահում է Բելառուսի Հանրապետությունը, Հարավային Կովկասում՝ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ կարևոր է, որպեսզի մենք հստակ հասկանանք, որ հակառակորդի ցանկացած հարված Բելառուսին այս կամ այն չափով ուղղված է նաև Հայաստանին, ինչպես և ցանկացած հարված Հայաստանին հարված է Բելառուսին, իսկ վերջնարդյունքում այդ ամենն ուղղված է և հարվածելու է մեր ռազմավարական դաշնակցին՝ եղբայրական Ռուսաստանի Դաշնությանը։

Մեր տագնապահույզ օրերում, երբ իմ Հայրենիքը՝ Հայաստանը, օրեցօր մխրճվում է խոր տնտեսական ճգնաժամի մեջ, որը կարող է վերածվել դեֆոլտի, իսկ իշխանավորները, կուրորեն ենթարկվելով անդրօվկիանոսյան տիկնիկավարների և հայկական շշալցման սորոսյան խառնամբոխի հրահանգներին, զբաղվում են ամեն տեսակ անհեթեթությամբ ու դատարկաբանությամբ, Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) ցանկացած ողջախոհ քաղաքացու չի կարող չհամակել խոր տագնապի զգացողությունը հայկական պետականության ճակատագրի համար։ Ընդ որում՝ կոնկրետ ինձ չի լքում մի ինչ-որ սեփական մեղքի գիտակցությունը մեր երկրի իրավիճակի համար։ Գրում եմ այս տողերը ո՛չ ժամանակակից Հայաստանում (որը դեռևս 301թ. Քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, ընդ որում՝ 312թ. կայսր Կոնստանտին I Մեծի կողմից Քրիստոնեությունը Հռոմեական կայսրության պետական պաշտամունք հռչակվելուց 11 տարի առաջ) շիա մուսուլմանների Շախսեյ-վախսեյ (Աշուրա) կրոնական ծեսի կատարումը նկարագրելու ցանկությունից, որը ներկայացնում է խալիֆ Ալիի (Մուհամեդ մարգարեի փեսայի)՝ սպանված 680թ. Քերբելի ճակատամարտում, տառապանքներն ու նահատակությունը։ Ո՛չ, հարգելի ընթերցող, Շախսեյ-վախսեյը բնավ չի տեղավորվում մեր քրիստոնեական ավանդույթում՝ անգամ այն պայմաններում, երբ ոչ միայն ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ, այլև ուղղակի հրահրմամբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ենթարկվում է սատանայական հարձակումների ՀՀ-ում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո բազմացած «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի հետևորդների, տարատեսակ սորոսյան լափակերների և ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների կողմից։ Իսկ սեփական մեղքի զգացողությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի հակազգային իշխանությունների դեմ պայքարի միակ զենքը, ավաղ, ներկայում միայն իմ հոդվածներն են, որոնք, բարեբախտաբար, հրապարակվում են REGNUM տեղեկատվական գրծակալությունում, իսկ այնուհետև՝ մեկ-երկու հայրենասիրական ինտերնետ-պարբերականներում՝ «Իրավունք», «Новое время» և Shame.am, և «Ազգային Միաբանություն» կուսակցության սկզբնական կազմակերպությունների ցանցի միջոցով տարածվում են Հայաստանի Հանրապետության մարզերում։ Ցավոք, հարգելի ընթերցող, ՀՀ-ում պետական հեղաշրջումից հետո անցած երկուսուկես տարվա ընթացքում ինձ այդպես էլ չհաջողվեց ընդդիմադիր հեռուստաալիքների ղեկավարներին հասցնել այն գիտակցությունը, որ իրենց մեծահոգի, մի տեսակ ներողամիտ վերաբերմունքը «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի հանդեպ, նրա սրտահույզ պաշտպանությունը ձեր խոնարհ ծառային՝ Արտաշես Գեղամյանին իրենց ենթակա հեռուստաալիքների հեռուստաեթերը չտրամադրելու միջոցով բացարձակ տանուլ տալ է նշանակում։ Առանց կեղծ համեստության կարող եմ փաստել, որ 2019 և 2020 թվականներին իմ երկու ելույթները ArmNews հեռուստաալիքով բավական պատկառելի լսարան էին հավաքել, ինչն, իհարկե, չէր կարող չտագնապեցնել Նիկոլ Վովաևիչին՝ իր իսկ սիրեցյալին, և, ըստ երևույթին, էլի ինչ-որ մեկին։ Բայց սա չէ գլխավորը։ Ուրեմն, ինչո՞վ են պայմանավորված իմ տագնապները ՀՀ ճակատագրի համար։

Նշեմ, որ 2020թ. օգոստոսի 25-ի դրությամբ, համաձայն «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների», տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020թ. հունվար-հուլիսին, 2019թ. հունվար-հուլիսի համեմատ, կազմել է 94,3%, ընդ որում՝ շինարարության ծավալը՝ 77,4%, առևտրի շրջանառությունը՝ 89,0%, ծառայությունների ծավալը (առանց առևտրի)՝ 90,7%, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 88,7%։ Նշենք նաև, որ արտահանման ծավալը կազմել է 93,6%, ինչը $75,1 մլն-ով ավելի քիչ է 2019թ. նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից։ Այս ֆոնին, համաձայն Կենտրոնական բանկի 2020թ. հունիսի տեղեկագրի (էջ 44), ՀՀ ֆիզիկական անձանց 2020թ. հունվար-հունիսին բանկային գծով արտասահմանից ուղարկված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է $192 մլն 774 հազ., ինչը $37 մլն 417 հազարով ավելի քիչ է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, ներկայացնենք նույն ժամանակահատվածում արտաքին պետական պարտքի ցուցանիշների դինամիկայի տվյալները։ Այսպես, համաձայն Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-հունիսին» տեղեկագրի (էջ 121)՝ 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է $7 մլրդ 721 մլն 753 հազ. (նշենք, որ համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների՝ ս.թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը մեկ ամսում ավելացել է $ 217 մլն 247 հազարով և կազմել $7 մլրդ 939 մլն)։ Ընդ որում՝ ս.թ. օգոստոսի 1-ի դրությամբ արտաքին պետական պարտքը կազմել է $6 մլրդ 55 մլն և մեկ ամսվա ընթացքում ավելացել $74 մլն-ով, իսկ տարեսկզբից՝ $479 մլն-ով։ Նշենք նաև այն հանգամանքը, որ 2020թ. պետական պարտքի տոկոսավճարները ս.թ. նախատեսված են 167 մլրդ դրամի չափով (դրամը ՀՀ դրամական միավորն է, $1 = 476,56 ըստ ընթացիկ փոխարժեքի), իսկ պետական բյուջեից պետական պարտքի մարման համար նախատեսված է ծախսել 272 մլրդ դրամ ($570 մլն 757 հազ.)։ Ընդ որում՝ նշենք, որ բյուջեի դեֆիցիտը 2020թ. նախատեսված է 183 մլրդ դրամ կամ $384 մլն ծավալով։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ պետության ֆինանսական կարիքները արտաքին պարտքի և բյուջեի դեֆիցիտի սպասարկման համար 2020թ. կկազմեն 622 մլրդ դրամ կամ $1 մլրդ 305 մլն 187 հազ.։ Եվ սա՝ այն դեպքում, երբ պետական բյուջեի եկամուտները ընթացիկ տարում նախատեսված են 1,697 տրիլիոն դրամի չափով ($3 մլրդ 560,1 մլն), այսինքն՝ պետական պարտքի և բյուջեի դեֆիցիտի սպասարկումը կգերազանցի պետական բյուջեի եկամուտների 36,66%–ը։ Եվ սա՝ ընթացիկ տարում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի էական կրճատման, այսինքն՝ ՀՀ արտարժույթի ներհոսքի կրճատման պայմաններում։ Թող ների ինձ հարգելի ընթերցողը Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի իրավիճակի այսքան մանրամասն նկարագրության համար։ Կարծում եմ, որ այն կօգնի ավելի խոր հասկանալ «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի և նրա կամակատարների գործողությունների լիակատար անհամարժեքությունը ՀՀ բյուջեի ոլորտում տիրող այսքան տագնապալի իրավիճակի պայմաններում։ Այս գնահատականի արդարացիության ապացուցելիության համար բավական է ծանոթանալ ՀՀ կառավարության աշխատանքի օրակարգին, էլ չեմ ասում մեր օրերի նորահայտ մորուքավոր հայ Նարցիսի, որն անձամբ հայտնի է որպես Նիկոլ Վովայի Փաշինյան, անվերջ live-երի մասին։ Ի դեպ, որպեսզի չմեղանչենք ճշմարտության դեմ, սկզբից ևեթ նշենք. ասել, թե Նիկոլ Վովաևիչն անգործության է մատնված, ազնիվ չէր լինի։ Իր հիրավի հեղափոխական գիտելիքները մեր կյանքի բոլոր բնագավառներում նա ամեն կերպ ջանում է հասցնել, մասնավորապես, ֆերմերներին։ Այսպես, Կոտայքի մարզ վերջերս կատարած աշխատանքային ուղևորության ժամանակ Նիկոլ Վովաևիչը գյուղացիների հետ շռայլորեն կիսեց իր անսպառ գիտելիքները... հատապտուղների աճեցման ոլորտում։ Պարզվում է, որ, համաձայն «ժողվարչապետի» խորհուրդների, հատապտուղների լավ բերք ստանալու համար չափազանց կարևոր է, որ ֆերմերները, այդ թվում՝ բուհերի շրջանավարտները, առնվազն, ռուսերեն և անգլերեն իմանան. «չի կարելի մեր օրերում մոշ աճեցնել առանց ռուսերենի իմացության, չէ՞ որ ԵՏՄ-ն մեր ամենամեծ շուկան է»։ Իրոք որ իմաստուն է հնչում, չէ՞, մանավանդ որ BBC-ի Hard Talk ծրագրին վերջերս տված հարցազրույցում նա իր անձնական օրինակով բոլորին դաս տվեց։ Եվ բնավ էլ դժբախտություն չէ, որ այդ հարցազրույցի ընթացքում հայտնություն դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կազմել են Արցախի ընդհանուր բնակչության ոչ թե 80−90%-ը, այլ ընդամենը 18−19%-ը։ «Ժողվարչապետի» այս մարտնչող անգրագիտությունը (հույս ունեմ՝ տվյալ պարագայում պայմանավորված նրանով, որ անգլերենին չի տիրապետում) օտար լեզուների իմացության անհրաժեշտության վերաբերյալ հատապտուղների աճեցման գործում՝ ուղղակի ծաղրուծանակ է գյուղի աշխատավորների հանդեպ, որոնք մեր օրերում տառացիորեն հալումաշ են եղել չվճարված վարկերի, ջրօգտագործման պարտքերի բեռից և հետն էլ որպես մխիթարանք ստիպված են լսել Նիկոլ Վովաևիչից միայն իրեն հայտնի գաղտնիքներ հատապտուղային մշակաբույսերի բերքատվությունը բարձրացնելու մասին։

Կարելի էր այսուհետ ևս շարունակել փաստեր ներկայացնել Նիկոլ Վովաևիչի ծանր, բայց բովանդակալից աշխատանքային առօրյայից, ավելին՝ զմայլանքի արժանի օրինակներ բերել, որոնք բնութագրում են «ժողվարչապետի» «անդադրում» խառնվածքը, որն աշխատասիրության բերումով իր կարճատև արձակուրդի ընթացքում զբաղված է աշխատանքով, դիցուք. Նիկոլ Վովաևիչն անձամբ ինքն է ՀՀ քաղաքացիներին հրավիրում այցելել Հայաստանի տեսարժան վայրերը, հատկապես Աշոտ II Երկաթի անվան հետ կապված վայրերը, որը թագավորել է 914-928 (929) թթ. (Facebook-ի ուղիղ եթերում Նիկոլ Վովաևիչը ցուցադրեց Աշոտ Երկաթի ամրոցը և դրա գեղեցիկ շրջակայքը՝ ցուցադրումն ուղեկցելով այդ տեղերը պարտադիր այցելելու ագիտացիայով)։ Ըստ Նիկոլ Վովաևիչի՝ բնավ դժբախտություն չէ, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ Հայաստանի գրեթե յուրաքանչյուր երրորդ բնակիչ հայտնվել է աղքատության եզրագծին, իսկ մեր տասնյակ հազարավոր համերկրացիներ չեն կարողանում վճարել նախապես վերցրած վարկերը, այս ամենը բնավ չի խանգարում զբոսաշրջային ուղևորություններին։ ՀՀ-ում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում ժողվարչապետի կողմից որպես զբոսաշրջային գործակալ հանդես գալը, մեղմ ասած, խելագարության պես բան է, բայց «ժողվարչապետը» այս բոլոր փորձանքները, որ թափվել են մեր համերկրացիների գլխին իշխանությունների ապաշնորհ կառավարման պատճառով, ողբերգություն չի դարձնում, այդ ամենն անցողիկ է։

Չեմ թաքցնի, հարգելի ընթերցող, որ հետևելով Նիկոլ Վովաևիչի և ընկերակիցների գործողություններին՝ միակ զգացողությունը, որ ունեցել եմ, տարակուսանքն էր։ Եվ այն շատ բանով պայմանավորված էր «ջրի երես ելած» մի ինչ-որ անհարիրությամբ՝ կապված այն բանի հետ, որ, մի կողմից, «ժողվարչապետը», վերջապես, ազատվել է, չնայած մասամբ, սորոսյան տիկնիկավարների դրույթներին լիակատար հետևելուց, ինչի ապացույցը Նիկոլ Վովաևիչի «ազատ նավարկումն» է ամենատարբեր թեմաների շուրջ սեփական դատողություններում։ Մյուս կողմից, հարգելի ընթերցող, իմ տարակուսանքը պայմանավորված է նրանով, որ անգամ պետականության սորոսյան խափանարարների գլուխներում չէին կարող հայտնվել բնակչությանը հիմարացնելու նման նոր, հեղափոխական տեխնոլոգիաներ, որոնցից ազատ օգտվում է Նիկոլ Վովաևիչը։ Վերլուծելով «ժողվարչապետի» գործողությունները՝ ակամա գալիս ես այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանություններն իրագործում են բնակչությանը հիմարացնելու վտանգավոր տեխնոլոգիա՝ նրան հետևողականորեն զոմբիացնելու միջոցով, չեմ բացառում, որ հաճախ դա տեղի է ունենում ոչ գիտակցական մակարդակում։ Ընդ որում՝ այդ նպատակին են ենթարկված ՀՀ բոլոր սոցիալական ինստիտուտները՝ ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը կրթության, գիտության, մշակույթի, կրոնի ոլորտներում, տարատեսակ հասարակական կազմակերպությունները, որոնք շռայլորեն ֆինանսավորվում են Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի և քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և հասարակությանը պարտադրվող դրա նման քաղաքական այլ անհեթեթությունների վայ-ջատագովների կողմից։ Միևնույն ժամանակ, ուշադիր հետևելով հայկական պետականության քայքայման գործընթացներին հայ հասարակության տված արձագանքին՝ ստիպված եմ տագնապով փաստել, որ նրա բավական զգալի հատվածը թողնում է կամազրկության, տեղի ունեցողը սթափ գնահատելու կարողությունը կորցրածի, մարդկանց պասիվ ընդհանրության տպավորություն։ Խորհելով սրա շուրջ՝ մտաբերեցի Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամների առջև «Կուրչատովյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի գործող ղեկավար, նշանավոր գիտնական ու մտածող Միխայիլ Կովալչուկի՝ իր հրատապությամբ բացառիկ ելույթը դեռևս 2015թ. սեպտեմբերի 30-ին։ Միխայիլ Վալենտինովիչը դեռևս 5 տարի առաջ ՌԴ Դաշնային խորհրդում ունեցած իր ելույթում կանխատեսել էր. «Այսօր ծագել է իրական տեխնոլոգիական հնարավորություն՝ միջամտելու մարդու էվոլյուցիայի գործընթացին։ Եվ նպատակը Homo sapiens-ի սկզբունքորեն նոր ենթատեսակի՝ ծառայողական մարդու ստեղծումն է։ Ծառայողական մարդը կունենա սահմանափակ ինքնագիտակցություն, նրա բազմացումը կգտնվի արտաքին հսկման տակ, նրա համար «էժան կեր» կհանդիսանան գենամոդիֆիկացված օրգանիզմները»։ Հետո ավելի հետաքրքիր է։ Իր ելույթում Մ.Վ. Կովալչուկը մեջբերեց ԱՄՆ 1974թ. ազգային անվտանգության հուշագրի տողերը. «...Քաղաքականությունը ազգաբնակչության ոլորտում դառնում է բավական կարևոր ԱՄՆ տնտեսական շահերը պաշտպանելու համար։ Հարկ է ստեղծել սոցիալական և հոգեբանական նախադրյալներ ծնելիության իբր տարերային նվազման համար... Օրինակները, թե ինչ աշխատանքներ է տանում ամերիկյան DARPA (Defense Advanced Research Projects Agency – առաջավոր պաշտպանական հետազոտական նախագծերի գործակալություն, Պենտագոնի գործակալությունն է, որը նոր տեխնոլոգիաների մշակման պատասխանատուն է՝ զինված ուժերում օգտագործելու նպատակով) գործակալությունն այդ ոլորտում գիտակցության կառավարման, էթնոգենետիկ համակարգերի ստեղծման ուղղությամբ, կարելի է տեսնել միայն անվանումնեը կարդալով, ինչը բավական է՝ հասկանալու համար, թե ինչպիսին են այդ գործունեության մասշտաբները»։ Տեխնոլոգիաների արդյունքների վտանգավոր հետևանքները, որոնց մասին խոսում էր ակադեմիկոս Մ.Վ. Կովալչուկը, որոնք կստեղծեն «մարդու հոգեֆիզիոլոգիական ոլորտի վրա ներգործելու հնարավորություն, ընդ որում՝ շատ հեշտ ու պարզ», ինչպես նաև «զանգվածային գիտակցության մեջ բնականներին հակասող պատկերացումների ներդրումը» (առանց երեխաների ընտանիքներ և ԼԳԲՏ արժեքներ) մենք տեսնում ենք ժամանակակից Հայաստանի օրինակով։ Հարգելի ընթերցող, այն պայմաններում, երբ «մի շարք Telegram-ալիքներ, որոնք լուսաբանում են աշխարհի կոնֆլիկտային իրադարձությունները, տեղեկացրին այն մասին, որ Ադրբեջան են նետվել մոտ 500 սիրիական գրոհայիններ, հիմնականում՝ թուրքոմաններ «Սուլթան Մուրադ» զինված կազմավորումից, Սիրիական ազատ բանակից և «Համզաթ»-ից, ինչի մասին գրել է «Независимая газета»-ի մեկնաբան Վլադիմիր Մուխինն իր 2020թ. սեպտեմբերի 1-ի «Սիրիական գրոհայիններն Ադրբեջանում պատրաստվում են բլիցկրիգի Հայաստանի դեմ» հոդվածում, պարզաբանենք, թե ինչով է զբաղված ՀՀ «ժողվարչապետը»։ Բայց մինչ այդ որոշ մանրամասներ ներկայացնենք այդ հոդվածից։ Վ.Մուխինը մասնավորապես գրում է. «Օրերս Բաքվում տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասնակիցները Թուրքիային կոչ արեցին «փրկել Ադրբեջանը հայերից և ռուսներից»։ Նրանք, Թուրքիայի դրոշները ծածանելով, պահանջում էին իշխանություններից «թուրքական ռազմակայան տեղակայել և ռևանշ վերցնել հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան մարտերի համար...»։ Արևելագետ Իգոր Դմիտրիևը, մեկնաբանելով գնահատականն իր Telegram-ալիքում, հավաստիացնում է, որ «թուրքերն Ադրբեջանում փաստացի ռազմակայան արդեն ստեղծել են։ Ակտիվ լուրեր են պտտվում, որ Թուրքիան զորավարժություններից հետո (նկատի են առնվում ադրբեջանա-թուրքական մանևրները, որոնք տեղի ունեցան 2020թ. հուլիսին – օգոստոսի սկզբին - «НГ») Ադրբեջանում թողել է իր զինվորականների մի մասին, այդ թվում F-16 ինքնաթիռներ անձնակազմերով՝ ի հավելումն թուրքական անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման։ Այս եզրակացություններն անուղղակիորեն հաստատում է թուրք քաղաքագետ, «Անկարա-Մոսկվա» փորձագիտա-վերլուծաբանական ցանցի առաջատար փորձագետ Էնգին Օզերը, որին եռանդուն մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նա հավաստիացնում է. «Թուրք զինվորականներն առանց այդ էլ ներկա են Նախիջևանում, ինչո՞ւ նրանց պաշտոնական կագավիճակ չտալ, չէ՞ որ իրավաբանական խոչընդոտներ դրա համար չկան» (https://www.ng.ru/armies/2020-09-01/5_7952_armenia.html?fbclid=IwAR1p-ft8ql94qOv0ss6WVf-26_8Zw_L5059G_W58z_PzgpuLcImOZ8eNHmg

Իսկ ինչպիսի՞ն է «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի արձագանքը։ Միանգամայն տեղին կարող է հարց հնչեցնել հարգելի ընթերցողը։ Դե ինչ, հանգստացնեմ։ Նիկոլ Վովաևիչը, տիեզերական մասշտաբի ստրատեգ լինելով, տվեց, ինչպես հիմա մոդայիկ է ասել, ասիմետրիկ պատասխան, դիցուք. իր փոքր հայրենիք Իջևանի արգելոցային անտառներից Facebook-ի ուղիղ եթերում նա, կրկնում եմ, սկսեց գովազդել Աշոտ Երկաթի ամրոց տանող զբոսաշրջային երթուղիները, ինչով, հաստատ, շփոթեցրեց ադրբեջանա-թուրքական զինվորական ստրատեգներին։ Դրանց հենց այդպես էլ պե՛տք է։ Ճանաչի՛ր մերոնց։ Բարիք է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում և Զինված ուժերի Գլխավոր շտաբում աշխատում են նիկոլվովաևիչյան կադրային ամենաթողության տարիներին հրաշքով իրենց տեղը պահպանած պրոֆեսիոնալ զինվորականներ։ Հանկարծ աչքով չտա՛նք։ Այս պայմաններում Նիկոլ Վովաևիչին պատմել XXI դարի գլոբալ մարտահրավերների, Հայաստանի Հանրապետության տնտեսական գոյատևման համար կենսականորեն կարևոր գիտատեխնիկական զարգացման առաջնահերթությունների, մարտավարական և ռազմավարական խնդիրների մասին նրա կողմից այս ամենի ընկալման առումով՝ հավասարազոր է փողոցային հայհոյախոսության «ժողվարչապետի» հասցեին։ Էլ ինչ «սատանայական» իմաստակություններ ՀՀ տնտեսությունում սկզբունքորեն նոր տեխնոլոգիաների ու ապրանքների ներդրման անհրաժեշտության, նոր շուկաների որոնումների մասին։ Այս բոլոր, Փաշինյանի կարծիքով՝ բարեհիմարությունները բնավ չեն մտնում առաջնահերթությունների մեջ, հանուն որոնց իրականացման կատարվեց պետական հեղաշրջումը։ Մանավանդ այն պայմաններում, երբ ՀՀ իշխանական կառույցներում խմբված սորոսյան ճտերը քար լռություն են պահպանում այս հաշվով։ Այս ճնշիչ համատեքստում էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանի իշխանավորները բացարձակ անգետ են կառավարման համակարգի գործառնության տարրական հիմքերի (որոնց հիմքում կառավարող և կառավարվող ենթահամակարգերն են) իմացության հարցում։ Նրանք բացարձակապես անտեղյակ են կառավարող և կառավարվող համակարգերի բնույթի, դրանց էության ու հատկանիշների մասին։ Մի խոսքով՝ ակնհայտ է նվազագույն գիտելիքների բացակայությունը, որոնք գոնե փոքրիշատե անհրաժեշտ են պետությունը կառավարելու համար։ Նրանց ցայժմ՝ ՀՀ-ում իշխանազավթումից երկուսուկես տարի հետո, խորթ է այն պարզ ճշմարտությունն ընկալելը, որ կառավարման գործընթացը անվերջ, որպես կանոն՝ անգրագետ (քննարկման առարկայի առումով) ուղիղ եթերները չեն Facebook-ում, այլ դա պետք է լինի կառավարող համակարգի (մեր պարագայում՝ ՀՀ կառավարության) նպատակաուղղված ներգործությունը կառավարվողի վրա՝ միտված որոշակի նպատակի հասնելուն։ Իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ լինելու այս եզրահանգման օբյեկտիվության վկայությունների պակաս չի զգացվում։ Այսպես, արդեն անենօրյա գործելակերպ է դարձել այն, որ մեր առօրյա կյանքի հրատապ հարցերի քննարկումը տեղի է ունենում փողոցում, կառավարության, ինչպես նաև ՀՀ նախարարությունների շենքերի մոտ։ Ընդ որում՝ քննարկման առարկա են հանդիսանում լինեն դրանք Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցերը, թե բողոքի հանրահավաքները, որոնք ուղեկցվում են ՀՀ կառավարության հակազգային նախաձեռնությունների (ուղղված հայ ժողովրդի գենետիկ կոդի քայքայմանը) բացահայտմամբ։ Գործողություններ, որոնք նենգաբար իրականացվում են դպրոցական ծրագրերը փոխելով, այնտեղից հանելով այն ամենը, ինչը ձևավորում է հայ ազգի քաղաքակրթական հիմքերի բովանդակությունը։ Այս մասին արդեն գրել եմ «Գլոբալիստների «Նիկոլ Փաշինյան» նախագիծը ձախողվեց. իսկ ի՞նչ կլինի հետո» հոդվածում՝ հրապարակված REGNUM տեղեկատվական գործակալությունում ս.թ. օգոստոսի 18-ին։

Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր վերլուծաբանական հոդվածներ կարդալով, վերլուծելով պաշտոնական վիճակագրական նյութերը, ուշադիր իմաստավորելով ԶԼՄ-ներում և հեռուստատեսությամբ ամենատարբեր ուղղվածության մասնագետների ելույթները և հարցազրույցները՝ մշտապես հարց եմ տալիս. իսկ ինչպե՞ս բնութագրել հայ հասարակության ներկա վիճակը։ Ընդ որում՝ ինքս ինձ լիովին հաշիվ եմ տալիս, որ հայ հասարակության ապագան, որը գործում է ՀՀ՝ օվկիանոսի այն կողմից բերված ներկայիս իշխանությունների ղեկավարությամբ, եթե գործուն միջոցներ չձեռնարկի դրանց անհապաղ հեռացնելու ուղղությամբ, կբերի հայոց պետականության լիակատար քայքայման։ Ինչի՞ հետ գործ ունենք մենք։ Նորից ու նորից հարց եմ տալիս. մի՞թե սորոսյան քաղաքական թայֆայի սերմանած բարքերը մի ինչ-որ նոր բան են արդի հասարակության կարգավորման գործում։ Ինչպես և պետք էր սպասել, այս դեպքում ևս ամեն նոր բան վաղուց մոռացված հինն է։ Այսպես, 2018թ. դեկտեմբերի 30-ին Планета КОБ (Հանրային անվտանգության հայեցակարգ) ինտերնետ-պարբերականը հրապարակեց Դիանա Մերկուրևայի հոդվածը՝ «Ինչպե՞ս հաղթել Ամբոխա-«էլիտարիզմը» վերնագրով։ Կարդալով հոդվածը՝ առաջին բանը, ինչի մասին մտածեցի, այն էր, որ հոդվածագիրը, ինքն էլ այդ մասին չկասկածելով, ձևակերպել և գիտական լեզվի է թարգմանել բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ՀՀ-ում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո։ Որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, մի փոքր ավելի մանրամասն ներկայացնեմ որոշ մեջբերումներ այդ հրապարակումից (https://www.planet-kob.ru/articles/8217/kak-pobedit-tolpo-elitarizm)։ Ամբոխա-«էլիտարիզմ» հասկացությունը հեղինակը սահմանում է որպես հասարակության հիերարխիկ բրգաձև կառուցվածք, որտեղ հասարակության վերին շերտերը չեն ընդունում հասարակության ստորին շերտերի մարդկային արժանիքները և դառնում են նրա մակաբույծները։ Նիկոլ Վովաևիչի և ՀՀ կառավարության, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովում (այսուհետ՝ ՀՀ ԱԺ) մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցության, որը ենթակա է «ժողվարչապետին», օրինակով մենք տեսնում ենք ժամանակակից Հայաստանում Ամբոխա-«էլիտարիզմի» նյութեղենացումը։ Այնուհետև հոդվածում կարդում ենք, որ Ամբոխա-«էլիտարիզմին» բնորոշ են (Ամբոխա-«էլիտարիզմի» հենասյուները). 1. Աստիճանակարգությունը, բրգայնությունը (ինչը լիովին բնորոշ է ՀՀ կառավարությանը); 2. Անբարոյությունը, հակաէթիկան (բավական է հիշեցնել ընթերցողներին, որ աշխատանքային ձախողումների համար ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ղեկավարները վերջին տարում պարգևատրվել են $120 մլն-ի չափով); 3. Պարազիտիզմը (այս սահմանմանը նիկոլվովաևիչյան խառնամբոխի լիակատար համապատասխանության համոզիչ հաստատում կարող են ծառայել այս թեմայով տասնյակ, այդ թվում և տողերիս հեղինակի հրապարակումները, էլ չեմ ասում քրեական գործերի մասին, որոնք հարուցվել են իշխանավորների ներկայացուցիչների դեմ); 4. Գիտելիքի մենաշնորհը (սա շատ բնորոշ է «ժողվարչապետին», որը բավական համարձակորեն անողոք պատերազմ է հայտարարել կորոնավիրուսի համավարակին՝ ահեղ հայտարարելով, որ պինցետով կոչնչացնի յուրաքանչյուր վիրուս); որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, նշենք, որ մեր ամենագետ պոպուլիստի գործողությունների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 2-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 44 075-ի; համեմատության համար նշենք, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ նման դեպքերի թիվը եղել է 43 878, այսինքն՝ մեկ օրում գրանցվել է վարակման 197 նոր դեպք; ընդհանուր առմամբ ՀՀ-ում կորոնավիրուսի բարդություններից մահացել է 884 մարդ; վարակից բուժվածների թիվը կազմում է 38 631; բուժման մեջ է 4291 մարդ; անցկացված թեստերի ընդհանուր թիվը 209 389 է; Հայաստանն այս տխուր վիճակագրությունում զբաղեցնում է 14-րդ տեղն այն երկրների ցանկում, որոնք ձախողել են պայքարը կորոնավիրուսի համավարակի դեմ։ Փոխարենը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հնարավոր է համարել արձակուրդ գնալ (արդյո՞ք սա անբարոյության ու պարազիտիզմի վառ դրսևորում չէ)։

Չեմ շարունակի մանրամասն ներկայացնել Ամբոխա-«էլիտարիզմի» բացարձակ համապատասխանությունը, լիակատար նույնությունը ՀՀ կառավարության էության հետ, նշեմ միայն հոդվածագրի եզրակացությունը, որը հանգում է այն բանին, որ Ամբոխա-«էլիտարիզմը» հնարավոր է հաղթել միայն դրան Հանրային անվտանգության հայեցակարգը (այսուհետ՝ ՀԱՀ) հակադրելով։ Նշենք, որ ՀԱՀ-ին բնորոշ են. ապակենտրոնացումը՝ հիմնված իսկական ժողովրդական իշխանության վրա; բարոյականությունը; զարգացումը. գիտելիքի հասանելիությունը։ Այսինքն՝ այն բոլոր պայմանները, որոնք իսպառ բացակայում են ՀՀ-ում Նիկոլ Փաշինյան և КО-ի դիկտատուրայի պայմաններում։ Ընդ որում՝ Դիանա Մերկուրևան հատկապես նշում է, որ «գիտելիքի հասանելիության» միջոցով հնարավոր է հաղթել և փոխել Ամբոխա-«էլիտարիզմը» հիմքից՝ միևնույն ժամանակ չնվազեցնելով ապակենտրոնացման, բարոյականության և զարգացման կարևորությունը։ Այս ֆոնին չի կարելի չնկատել, որ ՀՀ-ում գիտելիքի հասանելիությունն ապահովվում է բավական ինքնատիպ ձևով։ Նշենք, որ ս.թ. սեպտեմբերի 1-ի շեմին Հայաստանի մասնավոր և պետական բուհերի որոշ ֆակուլտետներում ուսանելու վարձը բարձրացել է։ Այսպես, Երևանի պետական համալսարանի առաջին կուրսեցիների ուսման արժեքը անցած տարվա համեմատ բարձրացել է։ Օրինակ, «Տեղեկատվական անվտանգություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությունների ուսման վարձը բարձրացել է 160 000 դրամով (ԱՄՆ մոտ 330 դոլար)՝ հասնելով 700 000 դրամի (ԱՄՆ 1400 դոլարից մի փոքր ավելի)՝ նախկին 540 000 դրամի փոխարեն։ Այնուհետև, «Միջազգային հարաբերություններ», «Հանրային կառավարում», «Իրավագիտություն», «Կառավարում», «Ֆինանսներ» մասնագիտությունների ուսուցման արժեքը ավելացել է 130 000 դրամով կամ $268-ով։

Նորից ու նորից ցանկանում եմ ընդգծել, որ հայկական պետականության կործանման տանող Ամբոխա-«էլիտարիզմը» հաղթելու միակ ճանապարհը իշխանությունից Նիկոլ Փաշինյանին ու նրա մերձավոր շրջապատին անհապաղ հեռացնելն է։ Ընդ որում՝ ժամանակը չի սպասում, և դա պետք է անել հնարավորինս կարճ ժամկետում, նախքան անդրօվկիանոսյան էմիսարների Հայաստան գալն ու արտաքին կառավարման տակ ՀՀ-ի վերջնական անցումը։ Ընդ որում, որպեսզի չհայտնվենք այն վիճակում, որի վկաները դարձանք, երբ եղբայրական, դաշնակցային Ռուսաստանի պատվարժան ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, փրկելով հիմա արդեն հայկական պետականությունը, ստիպված կլինի, ինչպես և Բելառուսի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի դեպքում, լուրջ հայտարարություն անել ՀՀ-ի վերաբերյալ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ 2020թ. օգոստոսի 27-ին, պատասխանելով Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրողի՝ «Вести в субботу» ծրագրի հեղինակ ու վարող Սերգեյ Բրիլյովի հարցին Մինսկին առաջին հարցմամբ օգնություն ցուցաբերելու մասին, Վ.Վ. Պուտինը բավական միանշանակ հայտարարեց. «Այստեղ ինչ-որ բան թաքցնելու անհրաժեշտություն չկա։ Իսկապես, Դաշնակցային պայմանագրի շրջանակում, Դաշնակցային պետության պայմանագրի շրջանակում և Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) շրջանակում կան համապատասխան հոդվածներ, որոնք վկայում են այն մասին, որ այդ կազմակերպությունների բոլոր անդամ պետությունները, այդ թվում և Դաշնակցային պետությունը, իսկ այնտեղ ընդամենը երկու մասնակից պետություն կա՝ Ռուսաստանն ու Բելառուսը, պետք է միմյանց օգնություն ցուցաբերեն և՛ ինքնիշխանության, արտաքին սահմանների, և՛ կայունության պաշտպանության հարցում։ Այնտեղ այդպես էլ գրված է։ Այդ առնչությամբ, իհարկե, մենք պարտավորություններ ունենք Բելառուսի առջև, և Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոն հարցն այդպես էլ դրել է։ Նա հարց է դրել այն մասին, որ կցանկանար, որպեսզի մենք անհրաժեշտության դեպքում համապատասխան օգնություն ցուցաբերենք։ Ես ասացի, որ Ռուսաստանը կկատարի իր բոլոր պարտականությունները» (kremlin.ru/events/president/news/63951)։ Կասկած չի հարուցում, որ Ամբոխա-«էլիտար» դրույթների դեմ պայքարում, որոնք հետևողականորեն արմատավորվում են Հայաստանում, պետք է միավորել ջանքերը, Փաշինյանի հակազգային ռեժիմին իսկապես ընդդիմադիր քաղաքական ուժերի մտավոր, տեղեկատվական, ֆինանսական ամբողջ ռեսուրսը։ Ընդ որում՝ պետք է հաշվի առնել, որ հայկական պետության դեմ համակարգային հիմքով ահա արդեն ոչ առաջին տարին վարվում է հիբրիդային պատերազմ, որը շռայլորեն ֆինանսավորվում է արտասահմանից։ Չափազանց անբավարար է այդ հիբրիդային պատերազմին հակադրել բավական համոզիչ որոշ ելույթներ, մասնավորապես՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ելույթները, որոնք բացահայտում են պետության հիմքերին սպառնացող ամբողջ վտանգը՝ պայմանավորված իշխանության ղեկին Նիկոլ Վովաևիչի և տարատեսակ սորոսյան լափակերների հետագա գտնվելով։ Ընդ որում՝ Փաշինյանի հակազգային ռեժիմի դեմ պայքարի այս փուլում աններելի է ընդդիմությունը յուրայինների և օտարների բաժանելը, մանավանդ «օտար» ընդդիմությանը ընդդիմադիր քաղաքական գործիչներին ենթակա տեղեկատվական ռեսուրսների ծառայություններից օգտվելու հնարավորությունից զրկելը։ Կարևոր է գիտակցել, որ Փաշինյանի ռեժիմին իսկապես ընդդիմադիր բոլոր գործիչները գտնվում են նույն նավում, որի անունն է «Հայաստանի Հանրապետություն»։ Նավ, որը հայտնվել է փոթորկի մեջ նավապետի ու նրա թիմի հանցավոր, անգրագետ ղեկավարության պատճառով։ Այնպես որ, Աստված մի արասցե, բայց կամ միասին կխորտակվենք, կամ միասին կնավարկենք դեպի խաղաղ հանգրվան ու կնորոգենք մեր նավի ճեղքերը, ավելի շուտ՝ նորից կստեղծենք անխորտակելի մեր նոր նավը, որը կանվանենք Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն։ Ընդ որում՝ համոզված եմ, որ մեր երկու հայկական պետությունների և ութ միլիոնանոց Սփյուռքի երախտապարտ սերունդները մեզ կմաղթեն յոթ ֆուտ նավախելի տակ և համընթաց քամի։

Հանուն արդարության կցանկանայի նշել, որ առաջին անգամ Ամբոխա-«էլիտարիզմի» վտանգավորության մասին խոսվել է 2000-ականների սկզբին կյանքից անժամանակ հեռացած Կոնստանտին Պավլովիչ Պետրովի կողմից («Սոցիալական և տնտեսական զարգացման գլոբալ և տարածաշրջանային գործընթացների կառավարման ակադեմիայի» նախագահ, գեներալ-մայոր Կոնստանտին Պավլովիչ Պետրովը ամերիկյան չորս հրատարակչությունների լրագրողներին տված հարցազրույցից չորս օր անց բավական տարօրինակ հանգամանքներում հանկարծամահ եղավ)։ Նրա գրչին են պատկանում նաև հետաքրքիր հրապարակումներ Հանրային անվտանգության հայեցակարգի վերաբերյալ։

Հոդվածի վերջում կրկին կցանկանայի նշել, որ Ռուսաստանի Դաշնության դեմ վարվում է հոծախումբ հիբրիդային պատերազմ։ Այո, հարգելի ընթերցող, ես չսխալվեցի, Ռուսաստանի դեմ վարվում է նենգ հիբրիդային պատերազմ, Արևմուտքում պաշտպանությունը պահում է Բելառուսի Հանրապետությունը, Հարավային Կովկասում՝ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ մեզ համար կարևոր է գիտակցել, որ Բելառուսին հասցված ցանկացած հարված այս կամ այն չափով հարվածում է նաև Հայաստանին, ինչպես և ցանկացած հարված Հայաստանին հարվածում է նաև Բելառուսին, իսկ վերջնարդյունքում այդ ամենն ուղղված է և հարվածելու է մեր ռազմավարական դաշնակցին, եղբայրական Ռուսաստանի Դաշնությանը։ Ուստի, Հայաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչներն իրենց բոլոր գործողություններում պետք է առաջնորդվեն այս իրողությունով և հասկանան, որ ցանկացած հարված Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին կամ Սերժ Ազատի Սարգսյանին անխուսափելիորեն հարվածում է նաև Հայկ Բաբուխանյանին, Արտաշես Գեղամյանին, Վազգեն Մանուկյանին, Դավիթ Շահնազարյանին և ՀՀ հակազգային իշախանությունների շատ ընդդիմախոսների։ Ուրեմն, որպես հոդվածիս վերջաբան մեջբերեմ անգլիացի պոետի ու քարոզչի, Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարի վանահայր Ջոն Դոնի՝ մեր ժամանակներին համահունչ քարոզի վերջին բառերը, որոնք դարձել են Էռնեստ Հեմինգուեյի «Ում մահն է գուժում զանգը» վեպի բնաբանը. «Յուրաքանչյուր Մարդու մահը փոքրացնում է ինձ, որովհետև իմ մեջ ամբողջ մարդկությունն է։ Եվ դրա համար էլ երբեք մի՛ հարցրու, թե ում մահն է գուժում զանգը. քո մահն է գուժում»։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Ո՞վ է բերել Թուրքիային Արցախ. Արմեն ԱշոտյանԿազանյան փաստաթղթով նախատեսված էր՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկությամբ. ՆալբանդյանԼևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Արման ՄուսինյանԻ՞նչ սպառնալիքով են ՊԵԿ-ում պարգևավճար ստացելՆիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր Կազանյան փաստաթուղթի մասինԱրցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. եղանակով պայմանավորված՝ դժվարանցանելի է Գորիս-Բերձոր հատվածըՓրկում ենք երկիրը՝ դուրս գալով փողոց կամ տապալում ենք այն՝ տանը նստած. Մնաց 12 ժամ. Միքայել ՄինասյանՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրևանում և Կոտայքում հոսանքազրկումներ են սպասվումՍուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից. Վիկտոր ՍողոմոնյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպքԱԱԾ-ն պարզաբանում է տարածել մամուլի ասուլիսի ընթացքում Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալՀոկտեմբերի 20. Ի՞նչ էր քննարկել Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահների հետ. մանրամասնում է Նիկոլը Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներՆոյեմբերի 30-ը պատմության մեջ«Բակո Սահակյանն անսպասելի հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն». Նիկոլ ՓաշինյանՌուս զինվորականները Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ են տեղակայելՊլանային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ինԲայդենը երկու կոտրվածք ունի«Ուկրաինան եւ ԱՄՆ-ը Դոնբասում բլիցկրիգ են պատրաստում» (վիդեո)Եթե նորից սկսենք մեսիաներ ու մարգարեներ գտնելու հույսով ապրել, ապա դժվար թե կարողանանք դուրս գալ այս ծանր իրավիճակից. Կարեն ՎրթանեսյանԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և ԿոտայքումԻնչպես միշտ, Միկոլը սուտ է խոսում. Երկրորդ նախագահի գրասենյակԴեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները այսօր եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնիՀայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արա ԱբրահամյանԻնսինյեն գոլը նվիրեց Մարադոնայի հիշատակին (լուսանկար)Ա սերիա. «Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը Լուծումը Ազգային Ժողովում է. Սփյուռքի հիմնադիր նախարարը դիմում է պատգամավորներինՄեսսիի գոլը նվիրված Մարադոնայի հիշատակին (լուսանկար)Փաշինյանին շտապ կարգով կատարել գլխուղեղի ՄՌՏ. բժիշկ Դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավՆիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ դու հողատու ես, սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես. Էդուարդ ՇարմազանովԻնչու՞ մոբ չեղավ, ինչու՞ ռազմական գործողությունների շարան չեղան, ինչու՞ անկանոն նահանջ եղավ, ինչու՞ փակվեցին դեպի Արցախ գնացող ճանապարհները. Կարեն ՀովհաննիսյանՏեսահոլովակ նվիրված «դուխովներին»ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ. Վահրամ Սահակյանի ֆիլմըՄեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են. ժամանակի ընթացքում նաև գիրք ենք հրապարակելու.Արծրուն ՀովհաննիսյանԷսքանով փակենք «բայց ի՞նչ ռեսուրս ունենք» կեղծ կառուցողական իրականում պարտվողական դիսկուրսը. Արթուր ԴանիելյանՍերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ Ադրբեջանում արդեն հումորով Փաշինյանին համարում են ազգային հերոս. Ղրիմի լեգենդար հրամանատար «Ստյոպա... Ռեգինա...Նշում եմ որտեղ ենք: Ձերոնց ուղարկի որ նկարեն ու լսեն ինչ ենք խոսում» ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԱդրբեջանցին մեզ չի հաղթել, այլ կարողացել է գնել ինչ-ինչ ուղղություններ. Հրաչյա Ներսիսյան (Տեսանյութ)Դավադրաբար բզկտված իմ Արցախը պիտի ապրի ու պիտի նորից տարածի իր թևերը...Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին էՆիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասինՊետական լիազոր մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար. Արցախի ՄԻՊԵթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու. ՓաշինյանԶարուհի Բաթոյանի բնակարանի դռան մոտ սգո պսակ են դրելԵթե մենք մտածենք, որ կարող է պատերազմը վերսկսվի և դրա հաշվին զիջենք, ապա ապագայում ամեն ինչ կորցնելու ենք .Արա ԶոհրաբյանՀանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումՀիմա էլ դու չունես ազդեցություն արտաքին և ներքին գործընթացների վրա, իսկ դա նշանակում է, որ դու չես կարող սպասարկել մեր պետության ազգային պետական շահերըՄոլագար աթոռամոլը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода