Ավտովթարի է ենթարկվել Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը
Հասարակություն«Սիրելիներ, Վիրահայոց թեմի հոգեւոր հովիվ Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը ավտովթարի հետեւանքով ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ: Խնդրանքս է, որպեսզի աղոթեք Տեր Հոր շուտափույթ ապաքինման համար», - այս մասին գրում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ ՏԵՐ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ:
Փարատեա զցաւս եւ բժշկեա զհիւանդութիւնս ի ժողովրդենէ քումմէ, Տէր Աստուած մեր, եւ շնորհեա ամենեցուն զկատարեալ առողջութիւն, նշանաւ ամենայաղթ խաչիւ քով, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ:
Դու ես կեանք մեր եւ փրկութիւն, բարերար եւ բազումողորմ Աստուած, որ միայն կարող ես թողուլ զմեղս եւ մերժել զախտս եւ զհիւանդութիւնս ի մէնջ, որում յայտնի են պէտք կարեաց մերոց: Պարգեւիչդ բարեաց, պարգեւեա զառատ ողորմութիւնս քո ի վերայ արարածոց քոց՝ ըստ իւրաքանչիւր պիտոյից. յորոց հանապազ փառաւորեալ գովի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն: