Stop Նիկո՛լ. Ռեֆորմիստների երթին հանդիպած իշխանության միակ կողմնակցի սադրանքը տապալվեց (Տեսանյութ)
ՆերքաղաքականՄատենադարանի դիմաց կայացավ Ռեֆորմիստների կուսակցության հանրահավաքը, որից հետո կուսակցության անդամներն ու համակիրները քայլերթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Ինչպես արդեն նշել էր «Իրավունքը», հատկանշական էր այն, որ ողջ քայլերթի ժամանակ երեւանյան կենտրոնական փողոցներում չգտնվեց որեւէ մեկը, ով դեմ կլիներ կամ կհակառակվեր երթի մասնակիցների կողմից վանկարկվող «Stօp Նիկո՛լ» կոչերին՝ միայն մեկ բացառությամբ: Ռեֆորմիստների ճանապարհին գտնվեց մեկը, ով հայտարարեց, թե ինքն էլ դատապարտում է այն կոչերը, որոնք հնչում են: Արդյունքում՝ «Stօp Նիկո՛լ» կարգախոսը դարձավ՝ «Նիկո՛լ, հեռացի՛ր», որի ներքո էլ իշխանության միակ կողմնակիցը լռեց, թողեց ու հեռացավ, իսկ հնարավոր սադրանքը՝ տապալվեց: Մանրամասները դիտե՛ք տեսանյութում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ