Իլհամը վախեցա՞վ, թե՞ Նիկոլը համոզեց.Yerevan Times ՓԱՆՋՈՒՆԻ Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է ԶԱՐՄԱՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔ «ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. Հաջիև Արցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետին Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ Մանթաշյան

ՈՐԵՎԷ ՄԻՏՔ ԳՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱՅԵՔ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ

Վերլուծություն

ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ

(մաս 2-րդ)

Այս մասում ցանկանում եմ որոշ դիտարկումներ անել ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության ներածության վերաբերյալ.
1. (ԱԱՌ, ներածություն 1.2 կետ) Նիկոլապատկան իշխանություններն արձանագրում են, որ քանի որ «2018թ. Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, ապա մեզանից պահանջվում է ունենալ նոր, ավելի հավակնոտ Ազգային անվտանգության ռազմավարություն»: Մի բան, որին զուտ անվտանգության նկատառումներով պետք է հակառակ կողմից նայել: Այսինքն` ո՞ր ուժերը, ի՞նչ արտաքին աջակցությամբ, ինչպիսի՞ հեռահար նպատակներով, և ի՞նչ քաղաքական ու տեխնոլոգիական ներգործության միջոցով կարողացան իրականացնել հեղաշրջում մի երկրում, որն ուներ օրինական ընտրված, միջազգայնորեն ճանաչված ու պետությունը կայուն զարգացման տանող իշխանություններ: Ասենք թե, բախտներս բերեց, որ 2018թ. իշխանության ղեկին հմուտ և բազմափորձ Սերժ Սարգսյանն էր, ով ժամանակին հասկացավ, թե որտեղից են փչում քամիները, և հանուն պետության` գնաց խաղաղ ու անարյուն իշխանափոխության: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի դեմ նման մի ալիք կազմակերպվի, արդյո՞ք դրան ադեկվատ կվերաբերվի իշխանությունը` ի շահ պետականության, թե՞ ձեզնից հետո թեկուզ ջրհեղեղ:
2. Հայոց պետականության շահերը բազմազան են, և առընչվում են ամենատարբեր ոլորտներին: Հետևաբար միայն ՀՀ քաղաքացին է իմպերատիվ կերպով պարտավորված պաշտպանել դրանք: Աշխարհասփյուռ համայն հայ ժողովուրդը, բացի ազգությամբ Հայ լինելը, հանդիսանում է նաև իր բնակության երկրի քաղաքացի և շատ հարցերում չի կարող հակասության մեջ մտնել այդ երկրի շահերի հետ, ու Հայաստանի շահերի կրողը դառնալ: Որևէ միտք գրելուց առաջ նայեք իրականությանը, կամ էլ հստակեցրեք, թե ի՞նչ ի նկատի ունեք (ԱԱՌ, ներածություն 1.4 կետ):
3. (ԱԱՌ, ներածություն 1.6 կետ) Մարտահրավերներին դիմակայելու, սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի միջազգային կշիռը բարձրացնելն իհարկե կարևոր նպատակ է, բայց գործող իշխանության պարագայում այն դարձել է ուտոպիա: Փոքր պետությունների համար` ձեր նշած «մեծացնել պետության կշիռը» հասկացությունը, սովորաբար սահմանափակվում է տարածաշրջանով: Նախորդ կառավարություններն իրենց հավասարակշռված, բազմավեկտոր, փոխլրացնող ու նախաձեռնողական քաղաքականության շնորհիվ Հայաստանը դարձրեցին մի շարք միջազգային գործընթացների լիիրավ մասնակից, որի դեմ դուք ակտիվ պայքարում և քննադատում էիք: Իսկ հիմա նույնիսկ ԱՄՆ-ի հետ համագործակցության օրակարգ չեք կարողանում ստեղծել, ԵՄ-ից միայն փող եք ուզում, իսկ ՌԴ հետ ծանրակշիռ, բազմաֆունկցինալ, ռազմավարական հարաբերություններն ազատ անկում են ապրում: Ինչ վերաբերում է «փափուկ ուժի»-ի կիրառման բարի ցանկությանը, ապա չմոռանաք, որ ըստ այդ հասկացության հեղինակ Ջոզեֆ Նայի` պետության փափուկ ուժը հենվում է երեք գործոնների վրա. դոմինանտ մշակույթ, երկրի սահմաններից դուրս քաղաքական արժեքներ, և ուրիշների կողմից ընդունելի արտաքին քաղաքականություն: Հիմա նայեք ձեզ, ու չափեք ձեր գրածը ռազմավարությունը` ձեր արած քայլերի հետ:
ա) Փակել եք մշակույթի նախարարությունը և պայքար եք սկսել ազգային արժեքների դեմ:
բ) Ձեր հայտարարած միակ քաղաքական արժեքը` «թավշյա հեղափողությունն» է, որը բացի ձեզանից, ոչ մեկին պետք չէ ո՛չ դրսում, ո՛չ էլ ներսում:
գ/ Արտաքին քաղաքականության տխուր պատկերին էլ արդեն կարճ անդրադարձել եմ:
Իսկ եթե մտածում եք, որ հայկական սփյուռքը պետք է ձեր փոխարեն «փափուկ ուժի» կիրառմամբ զբաղվի, ապա չփակեիք Սերժ Սարգսյանի ստեղծած սփյուռքի նախարարությունը, և չբերեիք ամենաթույլ հանձնակատարին ու դարձնեիք սփյուռքում ծաղրի առարկա:

Շարունակելի…

Պատկերը կարող է պարունակել. տեքստ

 


Իլհամը վախեցա՞վ, թե՞ Նիկոլը համոզեց.Yerevan TimesՓԱՆՋՈՒՆԻԱդրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն էԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔ«ՏԱՔՍԻ-ՏԱՔՍԻ» ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄԻՑ ԴՈՒՐՍ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԷՄենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևԱրցախի ժողովուրդը իր քաղաքական կարգավիճակը հաստատել է շատ վաղուց, որն էլ գոնե հարգանքի է ենթակա. Արցախցի փաստաբանի պատասխանը վարչապետինՏապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել. Նարեկ ՄանթաշյանԱդրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԻնչպե՞ս դուրս գալ պահքից102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերըԲաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ ՍտեփանյանՈչ թե Տավուշի գյուղերը, այլ այս իշխանությանը պետք է հանձնել․ Հայկ ԲաբուխանյանՅանդեքսի Ալիսան ավելի ինքնուրույն է իր որոշումներում, քան իշխանական աթոռներին նստածները. ՎրթանեսյանՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՊաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29Շտապեք. «Բեգլարյան» ԲԿ«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода