Թրամփն իր նախկին խորհրդական Բոլթոնին հիմար է անվանել
ՆորություններԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին ապուշ է անվանել՝ իր և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի նամակագրության վերաբերյալ արած արտահայտությունների պատճառով, հաղորդում է РИА Новости-ն:
«Նոր իմացա, որ այդ աննորմալ Ջոն Բոլթոնը խոսել է նրա մասին, որ ես Կիմ Չեն Ընի հետ իմ ունեցած «սիրային նամակներն» եմ քննարկել, կարծես թե ես նրան միայն այդպես եմ վերաբերվում: Բնականաբար, դա պարզապես սարկազմ է եղել: Բոլթոնն այդքան ապուշ է»,- թվիթերի իր էջում գրել է Թրամփը:
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները հաճախ են նամակներով փոխանակվում: Դրանց բովանդակությունը գաղտնի է պահվում, բայց Թրամփն անձամբ դրանք «հիանալի նամակներ» է անվանել և մեկ անգամ էլ հայտարարել, որ իրենք «սիրահարվել են միմյանց»:
Նրանց առաջին հանդիպումը 2018 թ-ի հունիսի 12-ին է կայացել՝ Սինգապուրում: