Ատլանտյան օվկիանոսում «Ռենե» անունը ստացած արևադարձային փոթորիկ է ձևավորվել
ՆորություններԱտլանտյան օվկիանոսում «Ռենե» անունը ստացած արևադարձային փոթորիկ է ձևավորվել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ԱՄՆ փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը:
Հաղորդվում է, որ ներկա պահին փոթորկի արագությունը հասնում է մինչև 18 մ/վ-ի: Այն գտնվում է Աֆրիկայի ցամաքից մոտ 600 կմ հեռավորության վրա գտնվող Կաբո-Վերդեից 180 կմ դեպի արևելք:
Փոթորիկն այժմ 19 կմ/ժ արագությամբ շարվում է դեպի հյուսիս-արևմուտք: