«Փաստ». Իշխանությունը նախ շոուն է ապահովում, հետո «հետողորմյա» է անում. այս անգամ` թիվ 114 դպրոցի տնօրենի հերթն էր
Նորություններ«Երևանի թիվ 114 դպրոցում ատեստատների հանձնման փոքրիկ միջոցառումը ամռան սկզբին իշխանությունները դարձրեցին «փոթորիկ մեկ բաժակ ջրում»: Նախ՝ Նիկոլ Փաշինյանն իր էջում տեղադրեց համապատասխան տեսանյութը՝ նշելով, թե իբր դպրոցում Վերջին զանգի արարողություն են կատարել արտակարգ դրության ժամանակ, ապա գրառում կատարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, թե «մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, դատարանը նախանիստ է արել և օրենքի ուժով խիստ նկատողությունը կասեցվել է: Ավելին, մեր աղբյուրի փոխանցմամբ, օրերս, այս որոշումից հետո նախարարը չեղյալ է հայտարարել նաև Ռուզաննա Կոստանյանի հետ աշխատանքային պայմանագրի լուծումը, այսինքն՝ նա վերականգնվել է աշխատանքում:
Փաստացի, այս օրինակը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ իշխանությունները նախ ապահովում են շոուն, ապա իրականացնում այդ շոուից բխող քայլեր, իսկ հետո, երբ պարզվում է, որ ո՛չ պատճառ կա, ո՛չ իրավական հիմքեր, «հետողորմյա» են անում, ընդ որում՝ մաքսիմալ ծածուկ, այն դեպքում, երբ սկզբից մեծ աղմուկ էին բարձրացրել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: