«Հրապարակ»․ Պայքար Վճռաբեկ դատարանի նախագահի տեղի համար. հեռացող Խունդկարյանն իրեն փոխարինողի կոնկրետ թեկնածու ունի
Նորություններ«Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ դատավորի թեկնածու ընտրվելուց հետո ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր է։ Չնայած, շատերի կարծիքով, այս պաշտոնի դերը չափազանցված է, քանի որ Խունդկարյանի օրոք այն առհասարակ դադարեց դատավորների «նախարար» լինելուց, այնուամենայնիվ, սա կարևոր պաշտոն է՝ գոնե իշխանությունների կողմից դատական համակարգը կառավարելու առումով։ Նոր նախագահը ևս, ըստ օրենքի, պետք է ընտրվի վճռաբեկ դատարանի կազմից՝ քրեական կամ քաղաքացիական պալատից։
Նա ուղիղ 12 տարի դատախազ է աշխատել, 2012 թվականին նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, 2016-ին՝ Վճռաբեկի դատավոր, իսկ 2018-ի հուլիսից Վճռաբեկի քրեական պալատի նախագահն է։ Սակայն նրա գործընկերներն ասում են, որ դատախազի հոգեբանությունն ամուր է նստած նրա մեջ․ «Բոլոր մարդկանց տեսնում է ճաղերի միջով»։
Առհասարակ, դատական համակարգում կարծում են, որ վճռաբեկն իր լավագույն ժամանակներն ապրել է այն օրերին, երբ նախագահը եղել է քաղաքացիական իրավունքի մասնագետ, այլ ոչ թե քրեական»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: