Հայաստանի հավաքականը գրանցեց առաջին հաղթանակը. Վրաստանը ոչ-ոքի խաղաց Մակեդոնիայի հետ
ՍպորտԱզգերի լիգայի 2-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընդունեց Էստոնիայի ընտրանուն և հաղթեց 2-0 հաշվով։
Առաջին խաղակեսում մեր թիմին առաջ մղեց Ալեքսանդր Կարապետյանը։
Երկրորդ գնդակն Էստոնիայի դարպասն ուղարկեց հավաքականի նորեկ Վբեյմար Անգուլո Մոսկերան։
Վրաստանի հավաքականը ունենալով քանակական առավելություն չկարողացավ հաղթել Մակեդոնիայի ընտրանուն և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1-1 հաշվով։
2-րդ տուրի հանդիպումից հետո Մակեդոնիան գլխավորում է աղյուսակը, Վրաստանը ` երկրորդն է։
Հայաստանի հավաքականը գտնվում է 3-րդ տեղում ,իսկ Էստոնիան եզրափակում է աղյուսակը։