«Եթե կան մարդիկ, որոնք մտածում են ոչ թե յուրովի, այլ ոչխարավարի՝ նրանց, այսպես թե այնպես՝ պետք չէ անկախություն, ազգ, պետություն եւ հայրենիք» ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ
ՄշակութայինՍեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության անկախության օրն է: Բայց արդյո՞ք մենք անկախ ենք, եթե ժողովրդի կամքին դեմ դուրս գալով ընդունվուն են որոշումներ: Այս թեմայի շուրջ զրուցեցինք գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:
-Պարոն Սահակյան, այսօր Անկախության տոնն է, բայց արդյո՞ք մենք անկախ ենք, եթե այսքան «բարեփոխումներ» են կատարվում, որոնց դեմ է ժողովուրդը:
-«Ժողովրդի կամք» հասկացություն չկա, քանի որ ժողովուրդը բաղկացած է անհատներից, իսկ ամեն անհատ մտածում է յուրովի։ Եթե կան մարդիկ, որոնք մտածում են ոչ թե յուրովի, այլ ոչխարավարի՝ նրանց, այսպես թե այնպես՝ պետք չէ անկախություն, ազգ, պետություն եւ հայրենիք։ Նրանց պետք է ծամելու խոտ։
-Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:
-Դրա համար նրանց ոչինչ չեմ մաղթում։ Իսկ յուրովի մտածող, կշռադատող մարդկանց ցանկանում եմ, որ քիչ գործածեն «ժողովուրդ» բառը, ամբոխահաճոյությամբ չզբաղվեն, ավելորդ հայրենասիրություն չցուցադրեն, զինանշաններ ու դրոշներ չփակցնեն իրենց սոցցանցի պատերին, քանի որ եթե մեկին սիրում ես՝ նրա նկարը չես դաջի կրծքիդ ու ման գաս։ Եթե ծառ ես սիրում՝ պիտի ջրես եւ ոչ մեկին չի հետաքրքրում էդ ծառի նկարը, որ դնում ես գլխավերեւումդ։ Ջրեք ձեր ծառերը, այսքան բան։
Նունե Զաքարյան
22