ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես արգելեց իր մրցաշարերի խաղերի անցկացումը Հայաստանում եւ Ադրբեջանում Թույլ չենք տա, որ անարգեն մեր որդիների թափած արյունը. Մարգարիտա Խաչատրյան Ինչ է քննարկվել Մոսկվայի հայ համայնքի նախագահի հետ հանդիպման ժամանակ «Փյունիկ» ՖԱ-ն վաճառքի է հանել #ArtsakhStrong գրությամբ մարզաշապիկները Արցախում Արսեն Սաֆարյանը զինակից ընկերների հետ միասին կարտոֆիլ է մաքրում Այս պատերազմը խելահեղություն է. ՀՀ 3-րդ նախագահի հարցազրույցը՝ «Independent» պարբերականին «Նորավանքի» ֆուտբոլիստներն այցելել են արցախցի երեխաներին Անզուգական մնջախաղացը անմահացավ Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունն ավարտված չէ.եւ եթե Ադրբեջանի թիկունքին կանգնած են Թուրքիան ու վարձկան ահաբեկիչները, ապա մեզ հետ է ԱՍՏՎԱԾ. NEWSMEDIA.am Մենք պարոն Վարդուշների կարիք չունենք, մեզ Մոնթեներ են պետք. Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյան


ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

Վերլուծություն

Այս մարգարեական կտավը` «Աշխարհաքաղաքական երեխան», Սալվադոր Դալին ստեղծել է 1943 թվականին: Պարզ երեւում է, որ այդ «երեխայի» ծնունդն արյունոտ է եւ համամոլորակային ցնցումներով լեցուն, իսկ «երեխայի» մայրն ակնհայտորեն մատնացույց է անում մեր տարածաշրջանը: Այլ խորհրդանիշներ էլ կան այդ հանճարեղ կտավում, սակայն հիմնականն ակնհայտ է` սա ՄԵՐ ժամանակվա մասին է, իսկ Հայաստանն այդ ամենի ԿԻԶԱԿԵՏՈՒՄ է:

 

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Ռազմաճակատից եկող լուրերի ֆոնի, առավել քան 500 հերոսաբար զոհվածների պարագայում (թեեւ թշնամու կորուստը դրա տասնապատիկն է), հանկարծ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնում է սկզբում` ԱԺ խորհրդի նիստ, իսկ հետո` հանդիպում արտախորհրդարանական ընդդիմության հետ: Իր պատասխանին սպասում է հարցը` իսկ ինչո՞ւ հիմա, երբ թշնամին հասցրել է անտեսել «հումանիտար» զինադադարը, այլ ոչ թե պատերազմի հենց սկզբում: Եվ ինչո՞ւ խորհրդարանական ուժերի պարագայում դա տեղի է ունեցել առանց Գագիկ Ծառուկյանի, իսկ արտախորհրդարանական ուժերի պարագայում անտեսվել է բնական ճանապարհով ձեւավորված 13 կուսակցությունների ձեւաչափը, այլ հավաքվել են կա՛մ վաղուց խաղից դուրս եկած եւ մոռացված, կա՛լ լրիվ նորաթուխ եւ անհասկանալի նպատակներով կուսակցությունները: Եվ այդ կազմի մեջ ծանրակշիռ են միայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Նաեւ հայտնի չէ, թե ինչ է քննարկվել եւ ինչ եզրակացության են եկել, եթե եկել են: Միակ ամփոփ տեղեկատվությունը կառավարության կայքում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ սանձազերծված պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին եւ գործողություններին, այդ թվում` դիվանագիտական ասպարեզում, ինչպես նաեւ պատասխանել մի շարք հարցերի: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները հակառակորդի դեմ պայքարի եւ հետագա քայլերի ուղղությամբ: Զրուցակիցները ողջունել են նման ձեւաչափով մտքերի փոխանակությունը: Նշվել է, որ կախված իրավիճակից` նմանատիպ հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ»:

Ի դեպ, առանձնապես ավելի շատ տեղեկատվություն չկա նաեւ ԱԺ խորհրդում եղած քննարկումներից: Բայց միաժամանակ կարծես օդում շրջում է Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցը: Արդյո՞ք նման որոշում կընդունվի, արդյո՞ք կստեղծվի ՀՀ-ԱՀ դաշինք` նույնպես պարզ չէ...

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՐԻ ԱՃԸ

«Պատերազմ զինադադարի պայմաններում» պարադոքսալ իրավիճակում, երբ ինչ-որ չափով նվազել է մարրտերի ինտենսիվությունը, շատ կարեւորվում է պատերազմի տեղեկատվական բաղադրիչը: Զորօրինակ, թուրքական ջոկատի ներխուժումը Հադրութ` քաղաքապետարանի վրա ադրբեջանական դրոշ դնելու առաջադրանքով, առաջին հերթին տեղեկատվական օպերացիա էր: Բաքվին եւ Անկարային օդի պես պետք էր աշխարհին ցուցադրել դրոշ քաղաքապետարանի գլխին, սակայն ե՛ւ հադրութցիների, ե՛ւ բանակի գործողությունների շնորհիվ այդ մուրազը նրանց փորը մնաց: Նույն գործելակերպի ավելի թույլ դրսեւորուներ էին ազերիների` անհայտ չոլում ցուցադրված MartOUni եւ HadrOUt` ակնհայտ անգրագետ ցուցանակները: Սակայն առավել ուշագրավ է հետեւյալ պահը: Տեղական ԶԼՄ-ները օրենքի ուժով լռում են, բայց իհարկե չեն լռում արտաքին հարթակները: Վերջին օրերին սնկի պես ծլեցին հայալեզու նորաթուխ կայքեր, որոնց մի մասի սկզբնաղբյորն արտաքին խաղացողներ են, մի մասն էլ` թշնամին: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշում է. «Ճգնաժամային իրավիճակներում (պատերազմ լինի, զանգվածային անկարգություններ լինի, համաճարակներ, բնական եւ տեխնոգեն աղետներ եւն) մարդկանց մոտ կտրուկ աճում է ինֆորմացիա ստանալու պահանջը: Ու եթե իր ուզած ծավալով, իր ուզած որակի ինֆորմացիա սովորական տեղերում չի գտնում, սկսում է դրանք փնտրել այլուր: Պատերազմի ժամանակ «տեղեկատվական վակուումը» վտանգավոր է այնքանով, որ թշնամին կամ թեկուզ այլ խաղացողներն իրենց շանսը չեն կորցնի այն լցնելու իրենց ինֆոյով: Պատերազմի ժամանակ, եթե դու արագ չես պատասխանում քո լսարանին հուզող հարցերին, չես մատակարարում անհրաժեշտ ծավալով թեկուզ տհաճ, բայց ստույգ նորություններ, ապա թշնամին միշտ հաճույքով ստանձնում է տհաճ ինֆորմացիայի աղբյուրի դերը եւ ինչ-որ պահից լսարանդ սկսում է ավելի շատ թշնամու տված ինֆոյին վստահել, քան իր պետության աղբյուրներին: Իսկ դա, ինչպես հասկանում եք, ահավոր վատ հետեւանքներ կարող է ունենալ»:

Այդ բացն, անշուշտ, սպասում է իր լրացմանը, եւ ՊՆ-ն ու ՊԲ-ն, ինչպես նաեւ Արցախի իշխանությունները, որոշ չափով փորձում են դա անել: Բայց, անշուշտ, տեղեկատվական ճակատում նույնիսկ օպերացիաների «ավելցուկը» երբեք շատ չի լինում: Եվ ողջունելի է այդ ուղղությամբ ընդդիմադիր կուսակցությունների կարող երիտասարդ մասնագետների անուրանալի ներդրումը: Ի դեպ, երկուշաբթի շատ տհաճ անակընկալ էր որոշ հայտնի «դեմքերի» կողմից «կարիերիստական» նկատառումներով մեր զինվորների հերոսությունը նսեմացնելու քստմնելի փորձը, սակայն դա հզորագույն հակահարված ստացավ սոցցանցերի հարյուրավոր օգտատերերի կողմից: Սակայն կան նաեւ ոչ այնքան նկատելի, բայց շատ կարեւոր պահեր: Արծրուն Հովհաննիսյանն արդարացիորեն հիշեցնում է. «Նորից եմ խնդրում որեւէ բնակավայրի կամ բնագծի վերահսկողությունը ակտիվ քննարկման նյութ չսարքել: Ակտիվ ու ինտենսիվ պատերազմ է: Տեղաշարժերն արագ են կատարվում: Մեր զորքերը առաջ են գնում, հետ են գալիս: Ադրբեջապական ԶՈւ-երը կարող են ամեն րոպե նկարվել ինչ որ պատի տակ ու ասել, որ դա իրենցն է: Մեր դաշտում մի քննարկեք այս կամ այն տեղի վերահսկողության հարցը»: Ավելորդ չենք համարում նաեւ երկրորդել «Ֆեյսբուքում» ծնված կարեւոր ուղեցույցը.

«Զինվորներին առնչվող 3 կարեւոր բան, որ հանկարծ ՉԱՆԵՔ:

1) «Ով զինվոր ունի, որ հեռախոսահամարը լիցքավորելու կարիք ունի գրեք համարը» տիպի գրառումներին ՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԵՔ, մի գրեք հեռախոսահամար, անուն կամ զորամաս:

2) «Ով իրա զինվորի հետ չի խոսել, գրեք ինձ վերջին անգամ երբ եք խոսացել ու որտեղ» գրառումների տակ մի պատմեք ձեր կյանքը, դրանով վտանգում եւ ավելի եք քչացնում ձեր շանսը ձեր զինվորներին գտնելու:

3) «Ձեր զինվորի տվյալները ասեք, փորձեմ կապվել կամ ճշտել որտեղ է» գրառումները անտեսեք, գործնականում չկա այնպիսի մարդ, անգամ երեւի Շուշանն ու Արծրունը, որ անուն-ազգանունով ճշտեն` ձեր զինվորը որտեղ է հիմա:

Սրանք բոլորը արվում են հայերի անունից վարվող կոտրված էջերով, որոշ դեպքերում էլ եթե կոտրված չեն եւ զուտ բարի ցանկություն է, միեւնույնն է, դրանք վտանգում են ձեր զինվորին եւ մեր ազգային անվտանգությունը»:

 

ՏԵՌՈՐԻՍՏԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԱՑԻՈՆԱԼ

Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող The National պարբերականն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի զինյալներին եւ հատվածներ ներկայացրել նրանց հետ զրույցից: Հոդվածը վերնագրված է այսպես` «Լեռնային Ղարաբաղում գտնվող Թուրքիայի սիրիացի զինյալները հարցնում են. ինչո՞ւ ենք մենք այստեղ»:

Պարբերականը հայտնում է, որ զինյալները կռվի են եկել` հանուն գումարի, սակայն հարվածների տարափը նրանց ստիպում է մտածել միայն Սիրիայում գտնվող իրենց ընտանիքների մասին: The National-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ծավալումից անմիջապես հետո Թուրքիան հազարավոր սիրիացիների է ուղարկել` Ադրբեջանի կողմից կռվելու:

«Ես ձեզ հետ խոսում եմ ստորգետնյա բունկերից, ուր ստիպված էինք փախչել»,- պարբերականին հաղորդել է 24-ամյա Իբրահիմը, որը, ըստ հոդվածագրի, «սարսափած ձայնով էր խոսում»:

«Մեզ ծանր հարված են հասցրել: Մենք այնքան մարդ ենք կորցրել, որ նույնիսկ հաշվել չեմ կարող: Չգիտեմ` ինչ ենք անում այստեղ: Նույնիսկ գումարը  պատճառ չէ այս սարսափ ֆիլմում գտնվելու համար: Թուրքերը մեզ այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ չենք կարող այստեղից փախչել»,- ասել է սիրիացի վարձկանը: Երեք երեխաների հայր Իբրահիմը The National-ին պատմել է, որ ադրբեջանական զորքերը, որոնց կողքին իրենք պետք է կռվեին, իրենցից մի քանի կիլոմետր ետ են, եւ իրենց խմբին աջակցում են միայն թուրքական ԱԹՍ-ները: Հիմա հասկանալի՞ է, թե ինչու Բաքվին անհետաքրքիր է սեփական սատակներին հավաքելը: Չէ՞ որ վարձկաններն ափսոս չեն, սուլթանատի տարածքում էլ ընտանիք եւ շրջապատ չունեն: Այդ պատճառով թերեւս Ալիեւվը թքած ունի, որ իր դիակները 5000-ից ավել են...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ՈւԵՖԱ-ն ժամանակավորապես արգելեց իր մրցաշարերի խաղերի անցկացումը Հայաստանում եւ ԱդրբեջանումԹույլ չենք տա, որ անարգեն մեր որդիների թափած արյունը. Մարգարիտա ԽաչատրյանԻնչ է քննարկվել Մոսկվայի հայ համայնքի նախագահի հետ հանդիպման ժամանակ «Փյունիկ» ՖԱ-ն վաճառքի է հանել #ArtsakhStrong գրությամբ մարզաշապիկներըԱրցախում Արսեն Սաֆարյանը զինակից ընկերների հետ միասին կարտոֆիլ է մաքրումԱյս պատերազմը խելահեղություն է. ՀՀ 3-րդ նախագահի հարցազրույցը՝ «Independent» պարբերականին«Նորավանքի» ֆուտբոլիստներն այցելել են արցախցի երեխաներինԱնզուգական մնջախաղացը անմահացավԹուրքիայի ցեղասպան քաղաքականությունն ավարտված չէ.եւ եթե Ադրբեջանի թիկունքին կանգնած են Թուրքիան ու վարձկան ահաբեկիչները, ապա մեզ հետ է ԱՍՏՎԱԾ. NEWSMEDIA.amՄենք պարոն Վարդուշների կարիք չունենք, մեզ Մոնթեներ են պետք. Տ. Կոմիտաս վարդապետ ՀովնանյանՍորոսականների շնորհիվ Հայաստանում թուրքերին հայհոյելը քրեական հանցագործություն էՀայ շախմատիստները մասնակցել են առցանց մրցաշարի և ամբողջ հասույթը փոխանցել Համահայկական հիմնադրամինԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ՍՐԲՈՒԿԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ«ԵՍ ՄԵԾԱՑԵԼ ԵՄ ՖԻԴԱՅՈՒ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ, ՀԵՏԵՎԱՊԵՍ ՉԷԻ ԿԱՐՈՂ ԱՆՄԱՍՆ ՄՆԱԼ ԷՍ ԱՄԵՆԻՆ»ԿԽՄԿ-Ի ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ` 1500 ԴԻԱՊԱՐԿԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԻՆՉ Է ՊԵՏՔ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄՊԵՏՔ Է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՆԵՆՔª ՃԱՆԱՉԵԼՈՎ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԶԱՐՄԱՆՔ«ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՄԵՋ ՊԱՀԵԼՈՎ` ՎՆԱՍՈՒՄ ԵՆ ՀՀ-ԻՆ ՈՒ ԱՐՑԱԽԻՆ»«ԱՅԴՔԱՆ ՀԻՄԱՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԼԻՆԵԼ»ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՎՐԱԱՅՍ ԱՆԳԱՄ Ի՞ՆՉ Է ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՐՏԱ-ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՏԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸX ՕՐ ՄԻՆՉԵՎ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄԱյն պետք է լինի բանակցայինգ գլխավոր հարցը«Տղերքը զենքով, Հայ ազգի ոգով, ես էլ իմ երգով». ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ նոր երգըՑավակցում եմ Էրդողանին եւ Ալիեւին. Թշնամու ողնաշարն արդեն ջարդված է. ԿՈՄԱՆԴՈՍԱնհայրենիք ադրբեջանական ու թուրքական ոսոխը կրկին իր յաթաղանը ուղղեց խաղաղասեր հայի կողմը. Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս ՔարամյանՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ միաժամանակ մեկ տարով «սառեցնել» միջուկային մարտալիցքերը. ՌԴ ԱԳՆԼՂ հակամարտությունում Թուրքիայի նպատակը գնալով ավելի ակնհայտ է դառնում. Репортер«Մեր ամբողջ հասույթը մենք կուղղենք Հայաստան Համահայկական Հիմնադրամին». Rubenyan Gifts WorldՍամբոյի Եվրոպայի առաջնությունը չեղարկվել էՄտածեք, թե ինչ եք ասելու հիմա հարձակվող Հայոց բանակի զինվորին ու հրամանատարին. Արծրուն ՀովհաննիսյանԱննա Հակոբյանն Արցախում չէ.168.amՉեմպիոնների լիգայի ձևաչափը հնարավոր է փոփոխվիՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ ՊԱՐԻՍՊ ԿԿԱՌՈՒՑԻ՝ ԵՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐՍովորեք այսօրվանից մի ոտքի վրա սեփական հողին ավելի ամուր կանգնել, քան նախկինում՝ երկու. Արմեն ԱշոտյանԿանադան կասեցրել է Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագիրը. ԱԺ փոխխոսնակ Արժանպատիվ, պայքարող ու անկոտրում տեսակ, ով հայի, մարդկության դեմ հայտարարված պատերազմի առաջին իսկ օրվանից պայքարում է առաջնագծումՌուսաստանի մուսուլմանները Երևանին և Բաքվին Ղարաբաղում խաղաղության կոչ են անում«Թաթան այսօր 10000 Ամերիյան դոլար նվիրաբերեց, որը կծառայի իր բարի նպատակին»Ռուսաստան, Չինաստան, Հս․ Կորեա․ ԱՄՆ ԶՈՒ ռազմավարական հրամանատարությունը տեսանյութի միջոցով ցուցադրել է միջուկային հարվածի գլխավոր թիրախները (տեսանյութ)Նահատակության պսակին ձգտող անձնուրաց հայորդիք այսօր հաղթականորեն անցնում են մահվան ստվերների միջով. Արագածոտնի թեմի առաջնորդԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչելՊՈՒՏԻՆՆ ՕՐՎԱ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԿՈՒՆԵՆԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՂԹԵԼ ԱՅՍ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸՊեսկով. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու աշխատանքը շարունակվում էՀակառակորդը Խուդաֆերինի ջրամբարի ուղղությամբ մեծ կորուստներ կրելով նահանջում է․ ՀՀ ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода