«Ազգային երգչից» Արթուր Խաչենցը վերադարձել է Երևան, բայց կրկին մեկնելու է առաջնագիծ Մենք պատրաստ ենք հրադադարի, սակայն Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին. Ալիև «ՁԱՅՆ ԱՐՑԱԽԻ». Այս տեսահոլովակը ջնջվել է Յութուբից ադրբեջանցիների բողոքներով ՌԴ Պետդումայի պատգամավոր Շերինը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում հարվածել Թուրքիայի «քթին» Ալիեւը հերթոկան անգամ խոսել է զինադադարի եւ բանակցությունների մասին Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2314 դեպք, մահերի թիվն ավելացել է 27-ով Bloomberg. ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդականը վարակվել է կորոնավիրուսով Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ Մահացել է Samsung-ի ղեկավար Լի Գոն Հին


Կգնամ ռազմաճակատ, եթե չկարողանամ ինչ-որ մի բան անել, գոնե զրահաբաճկոն կլինեմ մի զինվորի համար. Արքեպիսկոպոս Աջապահյան

Հանդիպում

Միջին Արեւելքում պայթեցվեց Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին, ապա ականատես եղանք, թե ինչպես Կ. Պոլսի Սուրբ Սոֆիայի եկեղեցին վերածվեց մզկիթի, հիմա ռմբակոծության տակ է հայտնվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին: Արդյոք Թուրքիայի այս բոլոր քայլերը մեր տարածաշրջանից քրիստոնեությունը դուրս մղելու նպատակ չունի՞, «Իրավունքը» փորձեց պարզել Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից, ով նախ նկատեց.

Թուրքը սպառնալիք է ոչ միայն քրիստոնեությանը, այլ` ողջ քաղաքակրթությանը

- Ես ավելի շուտ կասեի, որ այսօր քրիստոնեական քաղաքակրթությունների դեմ պայքար է մղում խավարի ուժ Թուրքիան: Թուրքիան եւ Ադրբեջանը չեն փոխվել. այս խավարամիտ ազգերին ո՛չ Եվրոպայի անդամ դառնալը, ո՛չ էլ Սվետական Միության աթեիզմը, ոչինչ չփոխեց: Թուրքը մնում է թուրք հասկացողությունը մնում է որպես հավիտենական ճշմարտություն: Աշխարհը պետք է հասկանա, որ թուրքը սպառնալիք է ոչ միայն քրիստոնեությանը, այլ առհասարակ ողջ քաղաքակրթությանը, մարդկային արժեքներին, մարդ լինելուն: Կհասկանա՞ն` շատ լավ, չեն հասկանա` ինչպես ժողովուրդն է ասում, ջհանդամին հասկանան: 
Հիմա մեզ է բաժին ընկել այս վիճակը, եւ մենք պարտավոր ենք եւս մեկ անգամ ապացուցել աշխարհին եւ թուրքին, թե մենք ով ենք: Պետք է ապացուցենք մեկ անգամ եւս, որ հայը այս տարածաշրջանում եղել է եւ կմնա: Թուրքի համար սա գոյաբանական պատերազմ է. հայի գոյությունն է թուրքի գաղափարի դեմ: Թուրքը չի ուզում, չի կարողանում տանել հայի գոյությունը իսպառ, ամբողջ խնդիրը սրանում է: Թուրքը նպատակ է դրել` ոչնչացնել հային աշխարհի երեսից, ոչնչացնել ոչ թե հայ ազգին, այլ առհասարակ, հային առնչվող ցանկացած բան` մեր եկեղեցիները, մեր պատմամշակութային կոթողները:
- Սրբազան, այսինքն 1915 թվականի Ցեղասպանության կրկնության վտանգ ե՞ք տեսնում:
- Իհարկե: Վտանգ չէ, ցանկություն ունեն: Այլ հարց է, որ նրանց դա չի հաջողվի:Հո անելով, ծրագրելով չի՞: Ինչու առաջին անգամը շա՞տ կարողացան անել, որ երկրորդն անեն: Այո, գնացել են նստել  մեր հողերի վրա, բայց թուրքը շատ լավ գիտի դրանով հանդերձ, որ հայերը չեն համակերպվելու այդ վիճակի հետ: Թուրքը չի կարողանում մարսել արժանապատիվ հայ ազգի գոյությունը եւ այդ իսկ պատճառով էլ մեկ անգամ եւս փորձ է անում ոչնչացնել հային` որպես ազգություն, մշակույթ, ի վերջո` երկիր: Սա է ամբողջ հարցը: Հիմա եթե մենք ուզում եք ոչնչանալ, ապա կոչնչանանք, եթե չենք ուզում ոչնչանալ, ոչ ոք չի կարող մեզ ոչնչացնել:

Եթե պետք լինի գնալ, բոլորս կգնանք ռազմաճակատ, չկասկածեք

- Սրբազան, արդեն երկու շաբաթ եւ ավել մարտեր են ընթանում: Արդյունքում, ցավոք, ունենք հարյուրավոր զոհեր...
- Առանց զոհերի, ցավոք, հնարավոր չէր: Կա՛մ պետք է մենք մեզ պաշտպանենք, կա՛մ հրաժարվենք պաշտպանվելուց եւ հանձնվենք: Կարծում եմª այլընտրանք չկա: Սա պետք է հայ ազգի վերջին պատերազմը լինի: Մենք իրավունք չունենք այլեւս մեր սերունդներին հերթական պատերազմը կտակել: Սակայն եթե որեւիցե մեկը մտածում է, որ ինչ-որ բան զիջելով, հնարավոր է խաղաղություն հաստատել, սխալվում է: Ինչպես Չերչիլն էր ասել ժամանակին. «Եթե դու ուզում ես անարժանապատիվ խաղաղություն կնքել` ուրեմն կունենաս ե՛ւ անարժանապատիվ խաղաղություն ե՛ւ պատերազմ»: Հետեւաբար, մենք այլընտրանք չունենք, ազգովի պետք է դուրս գանք եւ ազգովի էլ պետք է հաղթենք: Մահ կամ ազատություն, կամ կյանք եւ ազատություն: Եթե հարկ է, ուրեմն պետք է մեռնենք, որպեսզի ապրենք, հայ ժողովուրդը ապրի, Հայաստանն ու Արցախը: Յուրաքանչյուր զոհի համար մղկտում ենք, սրտներս մրմռում է, բայց ինչ արած: 
- Սրբազան, ո՞րը պետք է լինի հոգեւորականների դերը այս ծանր իրավիճակում:
- Հոգեւորականներն ամեն մեկը իր տեղում մնում է: Անում է այն, ինչին որ կոչված է անելուն: Հիմա եթե է պետք լինի գնալ ռազմաճակատ, բոլորս կգնանք ռազմաճակատ, չկասկածեք:
- Ինքներդ պատրաստ ե՞ք մեկնել ռազմաճակատ, ինչպես Սարդարապատի օրերին էին անում մեր բարձրաստիճան հոգեւորականները:
- Ինչու չեմ գնա, եթե պետք է, կգնամ: Կգնամ ռազմաճակատ, եթե չկարողանամ ինչ-որ մի բան անել, գոնե զրահաբաճկոն կլինեմ մի զինվորի համար: Ես իմ կյանքի մեծ մասը ապրել եմ, կգնամ գոնե մի տասնութ տարեկանի համար զրահաբաճկոն լինելու համար:
- Սրբազան, վերջում, Ձեր հայրական խոսքը մեր սահմանը անառիկ պահող զինվորականներին` շարքայինից մինչեւ գեներալ:
- Ես իրենց ցավը տանեմ, տղե՛րք, Ձեր ոտքերի տակի հողն եմ համբուրում, ամուր մնացեք, տղե՛րք:
Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

«Ազգային երգչից» Արթուր Խաչենցը վերադարձել է Երևան, բայց կրկին մեկնելու է առաջնագիծԱդրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը. Փաշինյանի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ հրադադարի պատրաստակամության մասին հայտարարությունը. Sputnik ԱրմենիաՄենք պատրաստ ենք հրադադարի, սակայն Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին. Ալիև«ՁԱՅՆ ԱՐՑԱԽԻ». Այս տեսահոլովակը ջնջվել է Յութուբից ադրբեջանցիների բողոքներովԱՄՆ-ն պատժամիջոցների միջոցով պետք է ճնշի Ադրբեջանին՝ պահպանելու հրադադարը. ԱՄՆ կոնգրեսականՌԴ Պետդումայի պատգամավոր Շերինը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում հարվածել Թուրքիայի «քթին»Ալիեւը հերթոկան անգամ խոսել է զինադադարի եւ բանակցությունների մասինՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2314 դեպք, մահերի թիվն ավելացել է 27-ովBloomberg. ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդականը վարակվել է կորոնավիրուսովՆերկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲԳիշերը հրետանի է կիրառվել Մարտունու Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբԱնցած գիշեր Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը. Արցախի ԱԻՆ«Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, այլևս կասկած չկա». Կ. ՀովհաննիսյանՄահացել է Samsung-ի ղեկավար Լի Գոն ՀինԼավրովն առաջ անցավ Ժիրինովսկուց, բայց զիջում է ՊուտինինԱշխատում են թուրքի շահերից ելնելով՝ ձեռք ձեռքի տված. yerevan.todayԵգիպտոսի նախագահը հայտարարել է, որ Էրդողանը ճանապարհ է հարթում Հունաստան ջիհադիստների ներխուժման համարՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 26 ՀՈԿՏԵՄԲԵՐ - 1 ՆՈՅԵՄԲԵՐ 2020«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Վլադիմիր Սոլովյով«Անկոտրում Արցախ». Միխաիլ Աքսելի փաստագրական ֆիլմը՝ Արցախում ընթացող պատերազմի մասինԱմերիկաները եւ եվրոպանները չեն կարող լինել երաշխիք՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման. Նիկողոսյան«Բոլորիս խնդիրը պետք է լինի՝ անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի Թուրքիան չմխրճվի, որպես միջնորդ, այս բանակցությունների մեջ». Էդուարդ ՇարմազանովԻնչու՞ է որոշել մարտիկն ավարտել կարիերան. Նուրմագոմեդովը խոսել է պատճառների մասին«Սա իմ կարիերայի վերջին մարտն էր» Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է կարիերան ավարտելու մասինԵկեղեցիները բաց կլինեն շուրջօրյա«Էլ Կլասիկո». «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակըԱյսօր Հայաստանի պատմության թանգարանում հյուրընկալվեց արցախյան պատերազմի լեգենդար հերոս, Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)Հայաստան է ժամանել Ղրիմի լեգենդար հրամանատար ՍամվելըՄի ամբողջ 18-20 տարեկան սերունդ կորցնելուց հետո՝ նահանջելու տեղ այլեւս չունենք. հանրահայտ տենոր ԷլբակյանՈտքի կանգնե՛ք. հանրահայտ տենորի ուղերձը՝ համայն աշխարհին (Տեսանյութ)Թուրքական էքսպանսիան զսպելու հիմնական գործոնը 102-րդ ռուսական ռազմաբազան է. ՇարմազանովՕպերային թատրոնի անձնակազմի մի մասը մեկնել է ռազմաճակատ, մի մասն էլ հաղթանակին նվիրված համերգի է պատրաստվումՀանրակրթական ուսումնական հաստատություններում դասերի վերսկսման վերաբերյալ հստակ տեղեկատվություն առայժմ չկաՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՕդանավակայանում «բարդակ» վիճակ էԿորոնավիրուսի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է մոտ 800 քաղաքացի, 388-ն ունի հոսպիտալացման կարիք. Առողջապահության նախարարի կոչըԱդրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցումը (Տեսանյութ)«Ադրբեջան» անունով կեղծ պետություն, որն ունի կեղծված պատմություն. գրողՀայկական ինքնաթիռի ոչնչացման մասին Ադրբեջանի հայտարարությունը բացարձակ սուտ է. Շուշան ՍտեփանյանԼուսաբացին `տուն մտնելուն պես, ստացա ցшվալի լուրն ու Էլ, Էլ չգիտեմ ինչ ասեմ․․ Գնել ՍարգսյանՂարաբաղյան պատերազմի ֆոնին Իրանի սահմանին գերակշռում է անվտանգությունը. Իրանցի գեներալԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը քարտեզագրության հետ կապված խնդիրներ ունի. Բաքուն հանդես է եկել հերթական անհեթեթ հայտարարությամբԱԱ-2022. Եվրոպական գոտու ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 7-ինՀայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 36 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 963 էԱդրբեջանցի ռազմագերու խոստովանությունըՀարսանիք` Շուշիի վիրավոր, բայց կանգուն Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցումԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է ռազմաճակաԼեզգիները ցած են նետել ադրբեջանական դրոշը Դերբենդի ամրոցից ասելով՝ ո՞վ է իրավունք տվել արծիվների երկրում քոչվորների դրոշը կախելՀայաստանի արտգործնախարարը Վաշինգտոնում ընթացող բանակցությունները համարել է շատ արդյունավետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода