Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Ազգային երգչից» Արթուր Խաչենցը վերադարձել է Երևան, բայց կրկին մեկնելու է առաջնագիծ Մենք պատրաստ ենք հրադադարի, սակայն Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին. Ալիև «ՁԱՅՆ ԱՐՑԱԽԻ». Այս տեսահոլովակը ջնջվել է Յութուբից ադրբեջանցիների բողոքներով ՌԴ Պետդումայի պատգամավոր Շերինը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում հարվածել Թուրքիայի «քթին» Ալիեւը հերթոկան անգամ խոսել է զինադադարի եւ բանակցությունների մասին Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2314 դեպք, մահերի թիվն ավելացել է 27-ով Bloomberg. ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդականը վարակվել է կորոնավիրուսով Ներկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲ Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ


Երբեք չի կարող սպառվել դիվանագիտական զինանոցի զենքերը. Լիլիթ Մանասերյան

Հանդիպում

Արդեն 20-րդ օրն է բոլորում, ինչ արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում են լայնածավալ ռազմական գործողությունները: Ինչպիսին կլինի շարունակությունը, արդյոք դեռ կա դիվանագիտական լուծում եւ իրավական հարթությունում անելիքներ, «Իրավունքը» պարզեց միջազգայնագետ-քաղաքագետ, փաստաբան, քաղաքական գիտությունների թեկնածու ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՑ:

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԴԱՆԴԱՂ Է ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ»

– Տիկին Մանասերյան, ըստ էության, առաջարկը՝ «հող խաղաղության դիմաց» բանաձեւով հայկական կողմը մերժում է: Այլ տարբերակ դիվանագիտական ճակատում պայքարը շարունակելու տեսնո՞ւմ եք:

– Այո՛, հայկական կողմը մերժեց առաջարկը՝ հող խաղաղության դիմաց, որովհետեւ հողեր միայն հանձնում է պատերազմում պարտվող կողմը, իսկ այսօր Արցախը պարտվող կողմ չէ, համենայնդեպս, ադբեջանա-թուրքական տանդեմը էական ռազմական հաջողություններ չի գրանցել  20 օր տեւող անասելի ծանր եւ թեժ մարտերում: Այլ հարց է, թե ինչո՞ւ, պատասխանը շատ պարզ է, Թուրքիան հնարավություն է ստացել իրականացնելու իր պանթուրքիստական ծրագիրը, թե որքանով է այն իրականությանը մոտ, կամ տարածաշրջանի խաղացողները դա թույլ կտան, թե՝ ոչ, սա այլ հարց է, սակայն ակնհայտ է, որ միջազգային հանրությունը շատ դանդաղ է արձագանքում ադրբեջանա-թուրքական եւ ահաբեկիչների ներգրավմամբ ռազմական ագրեսիվ գործողություններին:

– Միջազգային հանրությունը Հայոց ցեղասպանությունից ուղիղ 105 տարի անց՝ էլի լռությամբ հետեւում է խաղաղ բնակչության հանդեպ սանձազերծված գործողություններին: Դեռ կա՞ որեւէ միջազգային հարթակ, որից կարող ենք հույսեր փափագել:

– Իհարկե, այսօր հայկական Սփյուռքը  մեծ ուժ է, սակայն այն, որ սա ոչ միայն տարածաշրջանի տիրապետման, այլ մի ամբողջ ազգի բնաջնջման դեմ ուղղված ռազմական գործողություն է, ակնհայտ է: Մեկ օր առաջ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը  հրապարակվեց, որտեղ առկա էին նաեւ լուսանկարներ: Եթե ուշադիր ուսումնասիրեք այդ լուսանկարները, ապա կտեսնեք, որ ոճրագործ թուրքի ձեռագիրը չի փոխվել, սակայն սա առաջինը պետք է վախեցնի միջազգային հանրությանը, քանի որ Թուրքիան 21-րդ դարում ոչ միայն ցեղասպանություն է իրականացնում, այլ դառնում է գլխավոր դերակատարը ահաբեկչական խմբավորումների միավորման եւ գլխավորման, որը կարող է լուրջ սպառնալիք լինել նույն միջազգային հանրության համար, եթե ավելի արագ չարձագանքեն Հարավային Կովկասում, Արցախում տեղի ունեցող ռազմական գործողություներին: Դիվանագիտության մեջ միայն կան շահեր, իսկ այսօր միջազգային հանրության շահն այն է, որ մեկ օր շուտ տարածաշրջանում կասեցնեն թուրք-ադրբեջանական եւ ահաբեկիչների ներգրավմամբ ռազմական գործողությունները, հետեւաբար հակաահաբեկչական կոալիցիան պարտված է: Հայկական դիվանագիտությունը պետք է ավելի հստակ աշխատանք կատարի, պետք է հասնել նրան, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաններ կիրառվեն:

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԴԱԴԱՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԻՐ «ԱԽՈՐԺԱԿԸ»

– Հանձնել 5 շրջան, ապա սահմանին տեղակայել ռուս խաղաղապահների: Ձեր գնահատմամբ՝ կարո՞ղ էր լինել լուծման տարբերակ, ինչպես նշում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, թե՞ սա եւս հղի էր լինելու մեզ համար նոր վտանգներով:

– Միանշանակ այն հղի է լինելու նոր վտանգներով, որովհետեւ Ադրբեջանը իր թիկունքին եւ կողքին ունենալով Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի երկրորդ հզոր բանակը ունեցող երկրին, երբեք չի դադարի սահմանափակել իր «ախորժակը»: Ավելին՝ Ադրբեջանի նախագահն այդ մասին բացահայտ հայտարարում է. յոթ շրջանների վերադարձ՝ այժմ, ապա, ամբողջ Արցախը, հետեւաբար հանձնել 5 շրջան, ապա սահմանին տեղակայել ռուս խաղաղապահների, հարցի լուծում երբեք չի կարող լինել, այն կլինի միայն հիմք ժամանակավոր հրադադարի:

– Ի՞նչ կարող է մեզ տալ իրավական հարթությունում, եթե գեթ մեկ երկիր գոնե ճանաչի Արցախի անկախությունը:

– Բավականին բարդ հարց է, այն որ դե ֆակտո Արցախի Հանրապետությունը գոյություն ունի՝ իր կայացած ինստիտուտներով, ակնհայտ է, սակայն Արցախի անկախություն ճանաչումը կդարձնի Արցախի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկտ, որը կլինի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխիքը: Վերջերս շատ են համեմատում Արցախի Հանրապետությունը Կիպրոսի հետ, սակայն ես կարծում եմ, որ հայկական լոբբին բավականին ուժեղ է եւ կկարողանա հասնել նրան, որ որոշակի թվով երկրներ կճանաչեն Արցախի Հանրապետությունը:

«ԵԹԵ ՀՀ-Ն ՃԱՆԱՉՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԼԵՎՍ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ»

–Էլ ի՞նչ պետք է լինի, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, եւ արդյոք այն կլիներ լուծման բանալի:

– Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը պետք է դիտարկել երկու կողմից. առաջինը այն, որ արդյոք մեզ համար էական են եւ արդյունավետ, որ շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բանակցությունները Արցախի հարցի շուրջ, թե՝ ոչ: Քանի որ, եթե Հայաստանը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, հետեւաբար այլեւս բանակցություններ չեն կարող լինել, քանի որ բանակցելու հարց այլեւս չկա: Անընդմեջ քննարկվում է Արցախը բանակցային կողմ լինելու վերաբերյալ հարցը, բայց չպետք է մոռանանք, որ 1994 թվականի մայիսի 12-ին հրադարարի վերաբերյալ ստորագրված փաստաթուղթը սկզբում ստորագրել են, որպես կողմեր Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը, եւ միայն հետո փաստաթղթի մեջտեղում դրվել է Հայաստանի ստորագրությունը: Հետեւաբար, Արցախը միշտ եղել է դե յուրե կողմ... Պետք է սա լինի հայկական կողմի զենքը: Երկրորդ՝ եթե Հայաստանը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, ապա սա դառնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար խաղաքարտ տարածաշրջանում իրենց ռազմական գործողությունները ընդլայնելու առումով: Օրինակ, հարձակում Հայաստանի վրա, սակայն արձանագրենք, որ ներկայումս ռմբակոծվում է Հայաստանի քաղաքացիական տարածքները նույնպես, կան վիրավորներ  եւ մահացածներ£ Կարծում եմ, որ անհապաղ Հայաստանի Ազգային Ժողովը պետք է ճանաչի Արցախի անկախ Հանրապետությունը եւ որպես ռազմաստրատեգիական դաշնակից աջակցի Արցախին:

– Ինչպե՞ս եք Դուք տեսնում լուծման հնարավոր տարբերակը եւ արդյոք սպառվել են դիվանագիտական զինանոցի բոլոր զենքերը, որ հույսներս միայն մնում է հայ զինվորի ու կամավորի բազկի ուժը:

– Երբեք չի կարող սպառվել դիվանագիտական զինանոցի զենքերը, որովհետեւ Հարավային Կովկասում իրենց մեծ շահերը ունեն ոչ միայն Թուրքիան, այլ նաեւ Ռուսատանը, որի դիրքերը շատ ավելի ամուր է տարածաշրջանում: Բացի այդ, Իրանը երբեք թույլ չի տա եւ հնարավորինս ամեն ինչ կանի Թուրքիայի մուտքը ոչ միայն չթույլատրելու, այլ ավելին՝ չամրապնդելու առումով։ Այսօր կա Թուրքիայի մուտքը տարածաշրջան, սակայն այն չի կարող ավելի ամրապնդվել, քանի որ ակնհայտ է, որ նրա տարածաշրջանում լուրջ խաղացող լինելու դեպքում մեծ վտանգի առաջ կկանգնեն Ռուսաստանը եւ Իրանը, այստեղ կա մեծ շահերի բախում։ Իհարկե, այս պատերազմին բավականին երկար եւ հիմնավոր Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվել էին: Պատրաստվել էին ոչ միայն ռազմական սպառազինման առումով, այլ դիվանագիտական, ինֆորմացիոն եւ այլն։ Ընդամենը վերջերս The American Conservative թերթը հայտնեց, որ 1,3 մլրդ. դոլլար է անցյալ տարի Ադրբեջանը ծախսել  լոբբիստական քարոզչության համար, արդյունքը մենք այսօր տեսնում ենք, ինչպես դուք ասացիք միջազգային հանրության լռությունը… Ես կասեի՝ հայտարարություններ՝ համարժեք լռությանը։ Թե ինչու այսպիսի իրավիճակում հայտնվեցինք, որ ապավինում ենք միայն հայ զինվորի ու կամավորի բազկի ուժին, անպայման կանրադառնամ պատերազմի ավարտից հետո։ Աստված պահապան լինի մեր բանակին, մեր զինվորին ու մեր քաջ հայորդիներին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում«Ազգային երգչից» Արթուր Խաչենցը վերադարձել է Երևան, բայց կրկին մեկնելու է առաջնագիծԱդրբեջանն արդեն երկու անգամ խախտել է հումանիտար հրադադարը. Փաշինյանի խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի՝ հրադադարի պատրաստակամության մասին հայտարարությունը. Sputnik ԱրմենիաՄենք պատրաստ ենք հրադադարի, սակայն Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին. Ալիև«ՁԱՅՆ ԱՐՑԱԽԻ». Այս տեսահոլովակը ջնջվել է Յութուբից ադրբեջանցիների բողոքներովԱՄՆ-ն պատժամիջոցների միջոցով պետք է ճնշի Ադրբեջանին՝ պահպանելու հրադադարը. ԱՄՆ կոնգրեսականՌԴ Պետդումայի պատգամավոր Շերինը կոչ է արել Լեռնային Ղարաբաղում հարվածել Թուրքիայի «քթին»Ալիեւը հերթոկան անգամ խոսել է զինադադարի եւ բանակցությունների մասինՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2314 դեպք, մահերի թիվն ավելացել է 27-ովBloomberg. ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խորհրդականը վարակվել է կորոնավիրուսովՆերկայում տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում. ՊԲԳիշերը հրետանի է կիրառվել Մարտունու Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբԱնցած գիշեր Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը. Արցախի ԱԻՆ«Բաքվի բռնապետը ռազմական հանցագործ է, այլևս կասկած չկա». Կ. ՀովհաննիսյանՄահացել է Samsung-ի ղեկավար Լի Գոն ՀինԼավրովն առաջ անցավ Ժիրինովսկուց, բայց զիջում է ՊուտինինԱշխատում են թուրքի շահերից ելնելով՝ ձեռք ձեռքի տված. yerevan.todayԵգիպտոսի նախագահը հայտարարել է, որ Էրդողանը ճանապարհ է հարթում Հունաստան ջիհադիստների ներխուժման համարՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 26 ՀՈԿՏԵՄԲԵՐ - 1 ՆՈՅԵՄԲԵՐ 2020«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Վլադիմիր Սոլովյով«Անկոտրում Արցախ». Միխաիլ Աքսելի փաստագրական ֆիլմը՝ Արցախում ընթացող պատերազմի մասինԱմերիկաները եւ եվրոպանները չեն կարող լինել երաշխիք՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման. Նիկողոսյան«Բոլորիս խնդիրը պետք է լինի՝ անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի Թուրքիան չմխրճվի, որպես միջնորդ, այս բանակցությունների մեջ». Էդուարդ ՇարմազանովԻնչու՞ է որոշել մարտիկն ավարտել կարիերան. Նուրմագոմեդովը խոսել է պատճառների մասին«Սա իմ կարիերայի վերջին մարտն էր» Խաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է կարիերան ավարտելու մասինԵկեղեցիները բաց կլինեն շուրջօրյա«Էլ Կլասիկո». «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» և գլխավորեց մրցաշարային աղյուսակըԱյսօր Հայաստանի պատմության թանգարանում հյուրընկալվեց արցախյան պատերազմի լեգենդար հերոս, Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)Հայաստան է ժամանել Ղրիմի լեգենդար հրամանատար ՍամվելըՄի ամբողջ 18-20 տարեկան սերունդ կորցնելուց հետո՝ նահանջելու տեղ այլեւս չունենք. հանրահայտ տենոր ԷլբակյանՈտքի կանգնե՛ք. հանրահայտ տենորի ուղերձը՝ համայն աշխարհին (Տեսանյութ)Թուրքական էքսպանսիան զսպելու հիմնական գործոնը 102-րդ ռուսական ռազմաբազան է. ՇարմազանովՕպերային թատրոնի անձնակազմի մի մասը մեկնել է ռազմաճակատ, մի մասն էլ հաղթանակին նվիրված համերգի է պատրաստվումՀանրակրթական ուսումնական հաստատություններում դասերի վերսկսման վերաբերյալ հստակ տեղեկատվություն առայժմ չկաՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ ՆՈՐ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՕդանավակայանում «բարդակ» վիճակ էԿորոնավիրուսի հետևանքով ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է մոտ 800 քաղաքացի, 388-ն ունի հոսպիտալացման կարիք. Առողջապահության նախարարի կոչըԱդրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգի խոցումը (Տեսանյութ)«Ադրբեջան» անունով կեղծ պետություն, որն ունի կեղծված պատմություն. գրողՀայկական ինքնաթիռի ոչնչացման մասին Ադրբեջանի հայտարարությունը բացարձակ սուտ է. Շուշան ՍտեփանյանԼուսաբացին `տուն մտնելուն պես, ստացա ցшվալի լուրն ու Էլ, Էլ չգիտեմ ինչ ասեմ․․ Գնել ՍարգսյանՂարաբաղյան պատերազմի ֆոնին Իրանի սահմանին գերակշռում է անվտանգությունը. Իրանցի գեներալԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը քարտեզագրության հետ կապված խնդիրներ ունի. Բաքուն հանդես է եկել հերթական անհեթեթ հայտարարությամբԱԱ-2022. Եվրոպական գոտու ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 7-ինՀայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է ևս 36 զինծառայող. հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը 963 էԱդրբեջանցի ռազմագերու խոստովանությունըՀարսանիք` Շուշիի վիրավոր, բայց կանգուն Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցումԱռաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է ռազմաճակաԼեզգիները ցած են նետել ադրբեջանական դրոշը Դերբենդի ամրոցից ասելով՝ ո՞վ է իրավունք տվել արծիվների երկրում քոչվորների դրոշը կախել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода