«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Հասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. Շարմազանով Եթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ Պետրոսյան Գյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. Մանրիկյան ՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ) Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում) ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմաց


X ՕՐ ՄԻՆՉԵՎ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈ՞ՒՄ

Վերլուծություն

Ռազմաճակատից եկող լուրերն անտարբեր չեն թողնում ոչ ոքի: Էլեկտրականացված մթնոլորտում լուռ սպասում է` ե՞րբ կլինի բաղձալի լուրը: Իսկ թե որտեղ են կենտրոնացված բախտորոշ մարտական գործողությունները` ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի էջում հիշատակվել է «Խուդափերին» անունը: Ինչպես նշում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը. «Երեւանի դարպասն այսօր Արցախի հարավում է: Արցախի հարավում է եւ Թեհրանի դարպասը»: Այսինքն` խոսքը ոչ միայն մեր երկրի, այլեւ մի ամբողջական քաղաքակրթության մասին է:

 

ՊԱՏԵՐԱԶՄ` ՆԱԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ

Հայկ Մարտիրոսյանը նույնպես շեշտում է այժմյան իրադարձությունների քաղաքակրթական իմաստն ու խորությունը. «Եվ մեր այն զինվորը, որ նոր պետք է գնա հայ-իրանական սահման` գոյամարտ տալու, պետք է լավ գիտակցի, որ ինքը ոչ թե սահման, այլ խորան է պահում, որ մեզ համար կյանքի սրբազան ճանապարհ է, Երեւանի դարպաս եւ Մերձավոր Արեւելքի զարկերակ: Իսկ հարեւանների համար դա նույնպես գոյության խնդիր է, գոյության գիծ, գոյության սահման: Հարավում վարվող այս օրերի ծանրագույն մարտերի կարեւորությունը մենք դեռ հետո ենք ընկալելու»:

Հետո այդ ամենն ինչ-որ անունով կկնքեն պատմաբանները, իսկ այսօր ֆիզիկական պատերազմին զուգահեռ ընթանում է տեղեկատվական-հոգեբանական պատերազմ: Վերջապես ՀՀ տարածքում արգելափակվել է տեղեկատվական-հոգեբանական ինֆեկցիայի աղբյուրներից մեկը` ադրբեջանական կայքերը: Սակայն դրանց կեղտոտ աշխատանքի դերը ստանձնեցին գրանտալափ ՀԿ-ները` Ֆեյսբուքի տարածքում գովազդային հիմունքներով տիրաժավորելով մասնավորապես Ալիեւի հայտարարությունները: Եվ դա դեռ քիչ էր` վրադիր ավելացավ եւ նույն գովազդային եղանակով տիրաժավորված զազրելի պատկեր` ոմն Վահե Պետրոսյանի հեղինակությամբ, ով ամենեւին էլ վերջին դեմքը չէ «Կյանքի խոսք» կրոնական կառույցում: Այն է` ծնկաչոք մարդկանցով լեցուն դահլիճ` «Ծնկի իջած եկեղեցին ուժեղ է ոտքի կանգնած բանակից» մակագրությամբ: Տարածվեց նաեւ այդ նույն անձի նույն կոչի եւ տեսաձայնային տարբերակը... Այսինքն` փաստացի անսքող կոչ հնչեց զենքի փոխարեն ծնկաչոք աղոթքով «պայքարելու»: Ու բնականաբար, ավելի ու ավելի հրատապ է դառնում մեր հողն այդպիսի վնասարար, դավաճանական տարրերից օր առաջ մաքրելու անհրաժեշտությունը...

Դա, անշուշտ, տեղեկատվական պատերազմի միակ նենգամիտ դրվագը չէ: Նաեւ պակաս չի զգացվում թշնամիների կամ առնվազն արտաքին խաղացողների կողմից կառավարվող հարթակների, որոնք պարտություն են քարոզում: Ու դրանց թիրախային խումբն այն կատեգորիան է, որին ժողովուրդը կոչում է զոմբի: Զոմբին մի արարած է, որը սեփական ուղեղը չի աշխատացնում եւ վաղուց սովորել է ապրել, «մտածել» ու վարվել այնպես, ինչպես հրամայում են ֆեյքերի ջոկատները: Սկզբում դա հայտնի տխրահռչակ գրասենյակի ֆեյքերն էին, հիմա` թշնամու ֆեյքերը: Ի դեպ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը դեռ օրեր առաջ մատնանշել էր, որ համացանցում թշնամու փողով արվում է վճարովի այլ աշխատանք` պատվիրված տեքստերը հնչեցնել եւ ձայնագրելը: Իսկ անուղեղ եւ անբարո կատեգորիայի համար միեւնույնն է, թե ինչպես վաստակի իր հարամ փողը` մարդկանց հայհոյելով եւ վախեցնելո՞վ, թե՞ թուրքի «անմեղ» առաջադրանք կատարելով: Ու այդ կատեգորիային գոնե անվնաս դարձնելն ապագայում նույնպես խնդիր է: Եվս մեկ զազրելի պառակտիչ շերտ գոյացրեց եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը` 16 կուսակցությունների նախաձեռնությանը թշնամական որակումներ տալով, ինչը եւ ակտիվորեն տիրաժավորում են նրա ֆանատները: Դրա առնչությամբ անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշել է. «Հին գրածներն էի կարդում. ֆեյսբուքյան գրառումներից, քննարկումներից մինչեւ փակ տեղեկանքներ»: «Կարդում եւ ուզում գոռալ. «Բա որ ասում էինք...»: Այսօր էլ նույնն է: Տեսնում ես ռիսկը, վտանգը, միտումը: Գնահատում ես: Հասկանում ես հետեւանքները: Զգուշացնում ես: Լուծումներ առաջարկում: Նախկինում այդ զգուշացումները տարիներ առաջ էինք անում: Բայց հիմա ժամանակն արագացել է: Հիմա շաբաթներ են, երբեմն` օրեր: Սկզբից ներքին կանալներով ես զգուշացնում: Մեկ-երկու-երեք...  հասկանում ես, որ տեղ չի հասնում, փորձում ես արդեն բարձր գոռալ: Ինչքանով որ թույլ են տալիս ռազմական դրության գրաքննությունն ու նաեւ գիտակցումը, որ քեզ թշնամին էլ է կարդում: Եւ կրկին զրո արձագանք: Կամ էլ լինում է արձագանք, բայց ուշացած եւ կիսատ-պռատ: Խնդիրն այն է, որ ժամանակն այնքան է արագացել, որ այս պահին այդ ամենն այլեւս կարեւոր չէ: Իրավիճակը ճիշտ հասկանալն ու կանխատեսելը մեծ հաշվով արդեն բան չեն փոխում: Գուցե դեռ ունենք մի քանի օր համազգային մոբիլիզացիայի համար: Եթե այդ մի քանի օրն էլ մսխվի աթոռակռիվներով, մսխվի գոռոզություն, մեծամտություն եւ ժամանակավրեպ հավակնություններ գեներացնելով, ապա ամեն ինչ անիմաստ կդառնա: Եթե այսօր-վաղը Հայաստանի (ներառյալ Արցախի) բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները` իշխանական եւ ընդդիմադիր,  քարերը փեշերից թափեն եւ համատեղ հայտարարություն անեն, այնուհետեւ անմիջապես անցնեն համաձայնեցված գործողությունների իրականացմանը, շանս ունենք: Եթե ոչ, ապա...»:

ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐ

Հիշեցնենք 16 կուսակցությունների ընդունած հայտարարությունը. «Համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, մեկտեղել են իրենց կարողականությունը` դիմագրավելու մեր երկու պետականությունների դեմ ուղղված գոյապահպանական սպառնալիքը: Ադրբեջանաթուրքական ագրեսիան` միջազգային ահաբեկչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ, վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի: Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում` հանգեցնելով մեծաթիվ անդառնալի կորուստների: Պատերազմը սանձազերծած ագրեսորները` Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրության` անհապաղ հրադադար հաստատելու եւ ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Ավելին, առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը: Օրհասական այս իրավիճակում` ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է: Ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական եւ աննախադեպ զորաշարժ է պահանջում:

Դիմում ենք ՀՀ կառավարությանը եւ պահանջում.

  1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին` օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու եւ համակարգելու իրավասություններով:
  2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նախկին եւ գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներին, ռազմական եւ քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց»:

Սվիններով, «շառով» եւ սեւուսպիտակի բաժանումներով դա դիմավորած պառակտիչների գլուխները փոքր-ինչ սառեցին, երբ Փաշինյանի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտարարեց, որ «16»-ի պահանջ-առաջարկությունն ընդունվել է ի գիտություն, իսկ այնուհետ եղավ Անվտանգության խորհրդի նիստ` նաեւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությամբ, այնուհետ` վարչապետի հանդիպումը արտախորհրդարանական ուժերի հետ: Նաեւ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 22-ին տեղի կունենա դատական նիստ, որը կքննի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու հարցը: Ինչո՞ւ հենց հոկտեմբերի 22-ը: Ի՞նչ տեղաշարժ է սպասվում, ո՞ւմ դերակատարություններն ու ինչպես կփոխվեն: Եվ ինչքանո՞վ դա կբարձրացնի պատերազմական կառավարման արդյունավետությունը, ինչքանո՞վ կմոտեցնի հաղթանակի X օրը (պարտության մասին մտածելը հանցանք է այս պահին): Այս ամենի պատասխանը կիմանանք շատ շուտով: Բնականաբար, կրկին ու կրկին ապավինելով մեր բանակին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՀասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. ՇարմազանովԵթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ ՊետրոսյանԳյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. ՄանրիկյանՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ)Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում)ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմացԱրտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Բելառուսի միություն Հայաստանի մտնելու այլընտրանքը պատերազմն է«ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է»Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում էԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԴավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Էդուարդ Շարմազանով«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՂԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ 20 ՕՐ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ԻՆՉԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ԵՆ»«ԻՆՉՊԵՍ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿՆ ՈՒ ՆԺԴԵՀՆ ԷԻՆ ՀԱԼԱԾՅԱԼ, ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱԼԱԾՅԱԼՆ ԷԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԷՐ»«ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷ, ՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼ»«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՆԱ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉ ՏԵՍՔ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՍԱՏԱՆԱՅԻ ՄՌՆՉՈՑԸԼևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությա՞ն գալՆիկոլի ստերը արագաչափերի մասին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան«Հովիկ Աղազարան, դուք դավաճանել եք Արցախը». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ) Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը հրաժեշտ է տալու պաշտոնին. Հայտնի է, թե ով է նրան փոխարինելուԱլիևը հորդորել է Ֆրանսիային Մարսելը տալ հայերինՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով և Պուտինի նախագահությամբԻրանցի գիտնականը սպանվել է արբանյակի միջոցով կառավարվող զենքովԲադեն-Բադենի կազինոներում տարել կրվել են, բա էլ որտեղի՞ց զրահաբաճկոն լիներ.NewsMedia.amAs-salamu alaykum ՀՀ «Ոստիկանություն». Նարեկ ՍամսոնյանԵթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից. նոր բացահայտումներ՝ Լևոն Տեր-ՊետրոսյանիցVBET ՀՊԼ. «Նոան» ու «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կժամանի ՂարաբաղԵ՞րբ կվերաբացվեն ԲՈՒՀ-երը. ԿԳՄՍ խոսնակ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հրաժարական չի տա, բայց որ գնալու է, մի կասկածեք մեկ վայրկյան. Աղվան ՎարդանյանԵթե հրամանատար լիներ, Բաքու չէ, Աֆրիկա էլ կհասներ էս ազգը. անհետ կորած զինծառայողի եղբայրԱլիևը հայտարարել է Ղարաբաղում գերիների և դիերի փոխանակման գործընթացը շարունակելու մասինՊեսկովը չի մեկնաբանում Նախիջևան-Ադրբեջան միջանցքի գաղափարին հավանություն տալու վերաբերյալ Ալիևի խոսքերըԱննա Հակոբյանի գործունեությունը պետք է քննության առարկա դառնա. քաղտեխնոլոգՀՖՖ նախագահը հանդիպել է Ջորկաեֆ եղբայրների հետՊատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունիցԲաքուն առաջարկում է Ղարաբաղի և Հայաստանի միջև նոր միջանցք կառուցել, իսկ Լաչին քաղաքը փոխանցել Ադրբեջանին31 տարի առաջ հռչակվեց Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումըԱլիև. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, յուրաքանչյուր ոք, ով ներկայումս ապրում է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի քաղաքացի էՌուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Ղարաբաղում դիտորդական կենտրոնի ստեղծման մասինՉկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Հունան Պողոսյանի ուղերձըԱյդ հարցով ինձ կարող է դիմել միայն 44 օր շարունակ զինվորի կարագավիճակով ծառայած անձը. Որ դեպքում Արցախի ԱԺ նախագահը հրաժարական կտա Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода