«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Հասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. Շարմազանով Եթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ Պետրոսյան Գյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. Մանրիկյան ՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ) Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում) ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմաց


ԻՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Միջազգային

Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես եկավ հերթական ֆեյսբուքյան գրառմամբ, որը մի կողմից մի շարք հարցեր է առաջ քաշում, մյուս կողմից` պարունակում խոստովանության ցայտուն երանգավորում: Եվ վերջապես, Նիկոլը կարողացավ ընդամենը 6 պարզ կետերով ներկայացնել արցախյան բանակցային եւ ներկայիս իրողությունները: Իհարկե, համեմելով սեփական մեկնաբանություններով, հենց որոնք էլ տարաբնույթ հարցերի տեղիք են տալիս:

 

ԻՆՉ ԷՐ ԱԿՆԱՐԿՈՒՄ ՆԻԿՈԼԸ

Այսպիսով, Փաշինյանը կատարեց նման գրառում. «1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի:

  1. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում:
  2. Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որեւէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով. ոչ, որովհետեւ դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին, Կազանում:
  3. Կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել այս պատերազմը. տեսականորեն այո՝ 2-րդ կետում նշված տարբերակի գուցե մի փոքր ավելի վատթար բանաձեւով:
  4. Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում:
  5. Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»:

Իհարկե, ամենաառաջին հարցը, որ ասվածից բխում է, այն է, թե ինչու հենց այս պահին նման գրառմամբ հանդես եկավ Նիկոլը: Այսինքն` գրառմամբ, որով հաստատում է, որ կար այս պատերազմից խուսափելու տարբերակ, սակայն որին չեն գնացել: Սակայն մինչ այս հարցին հասնելը, նախ փորձենք հասկանալ՝ ինչ են իրենցից ներկայացնում թվարկված 6 կետերը: Առաջին կետն արդեն իսկ հարցեր առաջացնում է: Իհարկե, ընդունելի է միտքը, որ պատերազմը «Ղարաբաղի կարգավիճակի» համար է: Ավելին ասենք. ի սկզբանե էլ այս հակամարտությունը հենց դրա՝ «Ղարաբաղի կարգավիճակի» համար էր: Այլ հարց, թե ինչ է պետք հասկանալ Ղարաբաղ ասվածի տակ, մասնավորապես` Նիկոլն ինքն ինչ է հասկանում: Ի սկզբանե Ղարաբաղ ասվածը նշանակում էր ԼՂԻՄ: Այսինքն, տեսականորեն, եթե դեռ 1988թ.-ին այն ժամանակվա բոլոր ներառված կողմերը ¥նկատի ունենք նաեւ ԽՍՀՄ-ին¤, ընդունեին Ադրբեջանի կազմից դուրս ԼՂԻՄ-ի կարգավիճակը, հակամարտությունը միանգամից կանգ կառներ: Ընդ որում, ֆիքսենք, առանց ազատագրված տարածքների մասին որեւէ հարցուպատասխանի, քանի որ նման տարածքներ այն ժամանակ պարզապես չկային:Հետագայում Ղարաբաղ ասվածը որոշակի փոփոխությունների ենթարկվեց՝ որոշ տարածքներ միանալու, որոշները՝ անջատվելու հաշվին: Սակայն դեռ արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլի օրակարգային էր ԼՂԻՄ-ի կարգավիճակի տեսլականը, սակայն դրան արդեն ավելացել էր Հայաստանի հետ կապող միջանցքի պահպանման տեսլականը: Այսինքն, տեսականորեն, եթե ներգրավված կողմերը համաձայնվեին ԼՂԻՄ+Լաչինի միջանցք տարածքի կարգավիճակի հետ, նորից հնարավոր կլիներ հակամարտությունը դադարեցնել: Բայց ահա պատերազմի ավարտը ֆիքսեց Ղարաբաղի նոր տարբերակ՝ ԼՂԻՄ, ավելացրաց նրա հարակից տարածքները, հանած ԼՂԻՄ-ի պաշտոնական մաս եղած որոշ փոքր տարածքներ: Ընդ որում, այդ փուլում անգամ հայաստանյան պաշտոնական աղբյուրներն էին ազատագրված տարածքները ¥բացառությամբ Արցախը ՀՀ-ին կապող միջանցքի¤ համարում ընդամենը Արցախի համար անվտանգության գոտի: Վերջապես, Արցախի Հանրապետության ներկայիս կառուցվածքը ֆիքսվել է միայն 1998թ.-ին ընդունված «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Այսպիսով, ո՞ր տարբերակով Ղարաբաղի մասին է խոսում Նիկոլը, նա պետք է մեկնաբանի, քանի որ մինչ այժմ էլ կան ամենատարբեր ընկալումները: Ավելին, հենց Փաշինյանի հիշատակած երկրորդ կետն է «տարածքները», եւ «Ղարաբաղի կարգավիճակը» որոշակի տարընկալման տեղիք է տալիս: Եթե Արցախն ընկալում ենք իր 1998թ.-ի, այսինքն՝ ներկայիս վարչատարածքային կառուցվածքով, ապա խոսքը պետք է լիներ ոչ թե «տարածքների» եւ «Ղարաբաղի կարգավիճակի», այլ Արցախի Հանրապետության մի մասի եւ մյուս մասի ¥ենթադրաբար՝ նախկին ԼՂԻՄ+ՀՀ-ի հետ միջանցք տարբերակով¤ կարգավիճակի մասին: Իսկ սա շատ կարեւոր է, հաշվի առնելով, որ հենց նույն մոտեցումն է նաեւ Մինսկի խմբի համանախագահների հայտնի 3 սկզբունքներից եւ 6 կետից բաղկացած բանաձեւում: Այսինքն, եթե իրոք Փաշինյանը հենց այդ մասին է խոսում, ապա նրա ասածը հետեւյալն է նշանակում՝ եթե այդ առաջարկը Հայաստանն ընդուներ եւ ստորագրեր, ապա «կարող էինք խուսափել այս պատերազմից»:

Սակայն այն չընդունվեց, եւ ունեցանք պատերազմ: Ընդ որում, Փաշինյանի 4-րդ կետից ենթադրելի է, որ այս պահին էլ առաջարկն օրակարգում է, սակայն դրա ընդունելն արդեն միայն «տեսականորեն» կարող է կանգնեցնել պատերազմը, ընդ որում, մեզ համար «մի փոքր ավելի վատթար» տարբերակով: «Տեսականորեն», քանի որ հարց է՝ Ադրբեջանը կամ Թուրքիան կհամաձայնե՞ն այդ տարբերակին:

 

ՓԱԿ ՇՂԹԱ

Այսպիսով, ո՞րն է ելքը` ըստ Փաշինյանի: «Պատերազմում հաջողություններ գրանցելը»: Դրա համար էլ պետք է որ «այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը» Այստեղ է, որ մեկ պարզ հարց է ծագում. բայց մի՞թե պատերազմի առաջին իսկ օրից մեր ողջ «ազգային ներուժը» չէինք կենտրոնացրել: Պաշտոնական աղբյուրները մինչ այժմ հայտարարել են ԱՀ-ում, ՀՀ-ում եւ ողջ Սփյուռքում աննախադեպ ոգեւորության, զանգվածային կամավորագրումների մասին: Մինչեւ իսկ այն «հանցավոր նախկինները» առաջին իսկ պահից հայտարարեցին ներքին ամեն մի օրակարգ մի կողմ թողնելու եւ հայրենիքը պաշտպանելու պատրաստականության մասին: Ավելին, իշխանությունները մի պահ պաշտոնապես խոսեցին դավաճանների մասին, բայց արագորեն էլ այդ մտքից հրաժարվեցին: Ու եթե այսքանից հետո Փաշինյանն էլի խոսում է «ազգային ներուժը կենտրոնացնելու» անհրաժեշտության մասին, դա պարզ ակնարկ է, որ դեռ չունենք այդ «կենտրոնացումը»: Ասենք, դա նկատվում է: Օրինակ, եթե իշխող «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այս ծանր վիճակում ֆեյսբուքներում չգիտես ում ¥թե ում, դա անգամ արդեն էական չէ¤ հասցեին սպառնալիքներ է հղում՝ «Դուք միայն սպասեք դրանից հետո ձեր վիճակին, սուս սպասեք, տականքներ», էլ ի՞նչ «բոլորս լծվենք»: Ավելին, երբ իշխանությունները պատժելի են համարում ամեն մի այլընտրանքային կարծիք, իրեն անքննադատելի է հռչակում, ինչն անգամ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ԼՏՊ-ն չի արել, արդյոք դա ազգային ամբողջական միասնականության գրավակա՞ն է: Այլ թափանցիկ օրինակ. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պահանջեց աշխարհով մեկ սփռված արցախցիներից՝ «Վերադարձեք հայրենիքը պաշտպանելու»: Այ, եթե հիմա հայտարարի, որ ակտիվ հոսք կա, այ, դա «կենտրոնացման» հետ կապված ծանրակշիռ հույսեր կներշնչեր: Սակայն նույնիսկ 100 տոկոսանոց միասնականությունը բավարա՞ր է: Նկատի ունենք, որ ներկայիս պատերազմը արդեն իսկ ահռելի ռեսուրսներ է պահանջում, այդ թվում՝ զենք-զինամթերքի: Իհարկե, պետական գաղտնիք է, թե ինչ զինվածություն ենք ունեցել մինչ պատերազմը, եւ այս պահին ինչ է մնացել եւ ինչ է հավելվել: Սակայն հասկանալի է բոլորին՝ ծախսը մեծ է, իսկ վերականգնման միջոցները՝ սահմանափակ: Թեկուզեւ հաշվի առնելով, որ ի տարբերություն առաջին պատերազմի, ներկայումս Հայաստան ռազմական բեռներ հասցնելու ճանապարհների մասով անգամ լուրջ խնդիր ունենք՝ Վրաստանը, որը, ի դեպ, շարունակում է դեպի Ադրբեջան թուրքական բեռների առաջ լայն բացած պահել իր օդուղիները: Գումարենք գերտերությունների դիրքորոշումը: Կարգավորման մեխանիզմի առաջարկը, որի մասին խոսում է Փաշինյանը, եւ որը թույլ կտար «խուսափել այս պատերազմից», գալիս է հենց նույն գերտերություններից, որոնք միայն ի զորու են ազդել ոչ թե Բաքվի, այլ՝ Անկարայի վրա: Ու հիմա էլ այն տպավորությունն է, որ նույն տերություններին պետք է այդ առաջարկների ընդունում՝ ավելի գործնական քայլերի համար: Նման հստակ հայտարարություն ո՛չ Ադրբեջանից է հնչել եւ ո՛չ էլ Հայաստանից, եւ արդյունքում ողջ գործընթացը մտել է զինադադարի հայտարարում, խախտում, նորից հայտարարում, նորից խախտում շրջափուլ: Ու թերեւս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, որ միգուցե կարող է այդ փակ շղթայի ճեղքման հնարավորություն տալ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՀասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. ՇարմազանովԵթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ ՊետրոսյանԳյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. ՄանրիկյանՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ)Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում)ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմացԱրտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Բելառուսի միություն Հայաստանի մտնելու այլընտրանքը պատերազմն է«ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է»Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում էԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԴավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Էդուարդ Շարմազանով«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՂԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ 20 ՕՐ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ԻՆՉԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ԵՆ»«ԻՆՉՊԵՍ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿՆ ՈՒ ՆԺԴԵՀՆ ԷԻՆ ՀԱԼԱԾՅԱԼ, ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱԼԱԾՅԱԼՆ ԷԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԷՐ»«ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷ, ՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼ»«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՆԱ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉ ՏԵՍՔ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՍԱՏԱՆԱՅԻ ՄՌՆՉՈՑԸԼևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությա՞ն գալՆիկոլի ստերը արագաչափերի մասին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան«Հովիկ Աղազարան, դուք դավաճանել եք Արցախը». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ) Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը հրաժեշտ է տալու պաշտոնին. Հայտնի է, թե ով է նրան փոխարինելուԱլիևը հորդորել է Ֆրանսիային Մարսելը տալ հայերինՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով և Պուտինի նախագահությամբԻրանցի գիտնականը սպանվել է արբանյակի միջոցով կառավարվող զենքովԲադեն-Բադենի կազինոներում տարել կրվել են, բա էլ որտեղի՞ց զրահաբաճկոն լիներ.NewsMedia.amAs-salamu alaykum ՀՀ «Ոստիկանություն». Նարեկ ՍամսոնյանԵթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից. նոր բացահայտումներ՝ Լևոն Տեր-ՊետրոսյանիցVBET ՀՊԼ. «Նոան» ու «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կժամանի ՂարաբաղԵ՞րբ կվերաբացվեն ԲՈՒՀ-երը. ԿԳՄՍ խոսնակ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հրաժարական չի տա, բայց որ գնալու է, մի կասկածեք մեկ վայրկյան. Աղվան ՎարդանյանԵթե հրամանատար լիներ, Բաքու չէ, Աֆրիկա էլ կհասներ էս ազգը. անհետ կորած զինծառայողի եղբայրԱլիևը հայտարարել է Ղարաբաղում գերիների և դիերի փոխանակման գործընթացը շարունակելու մասինՊեսկովը չի մեկնաբանում Նախիջևան-Ադրբեջան միջանցքի գաղափարին հավանություն տալու վերաբերյալ Ալիևի խոսքերըԱննա Հակոբյանի գործունեությունը պետք է քննության առարկա դառնա. քաղտեխնոլոգՀՖՖ նախագահը հանդիպել է Ջորկաեֆ եղբայրների հետՊատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունիցԲաքուն առաջարկում է Ղարաբաղի և Հայաստանի միջև նոր միջանցք կառուցել, իսկ Լաչին քաղաքը փոխանցել Ադրբեջանին31 տարի առաջ հռչակվեց Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումըԱլիև. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, յուրաքանչյուր ոք, ով ներկայումս ապրում է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի քաղաքացի էՌուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Ղարաբաղում դիտորդական կենտրոնի ստեղծման մասինՉկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Հունան Պողոսյանի ուղերձըԱյդ հարցով ինձ կարող է դիմել միայն 44 օր շարունակ զինվորի կարագավիճակով ծառայած անձը. Որ դեպքում Արցախի ԱԺ նախագահը հրաժարական կտա Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода