Հեշտ լինի, թե դժվար` ծառայելու եմ պատվով, կյանքս չեմ խնայի հանուն հայրենիքի. Նահատակված հերոսին հիշում է դասղեկը Զոհվելու օրվանից անցել է ավելի քան 45 օր, բայց մինչ օրս ամուսնուս անունը չկա ո՛չ մահացածների եւ ո՛չ էլ անհայտ կորածների ցուցակում «Մամ ջան ինչքան քո բալեն եմ, էդքան էլ հայրենիքիս բալեն եմ, ո՞նց թողեմ զինվորներիս մենակ, մինչեւ վերջին փամփուշտը կռվելու եմ մերս. Հերոսի վերջին խոսքերը Ադրբեջանն ավտոճանապարհ է կառուցելու դեպի Հայաստանի հետ սահման Ջեբրայիլն ազատագրած Մեխակ Մեխակյանի իմքայլական պատգամավոր որդին համառորեն սատարում է Ջեբրայիլը հանձնած դավաճան Նիկոլին Ո՞վ է բերել Թուրքիային Արցախ. Արմեն Աշոտյան Կազանյան փաստաթղթով նախատեսված էր՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկությամբ. Նալբանդյան Լևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Արման Մուսինյան Նիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր Կազանյան փաստաթուղթի մասին Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. եղանակով պայմանավորված՝ դժվարանցանելի է Գորիս-Բերձոր հատվածը


ՊԵՏՔ Է ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՀԱՐՑԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՆԵՆՔª ՃԱՆԱՉԵԼՈՎ ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ. ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հանդիպում

Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտեց մարդասիրական հրադադարը: Թշնամին բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ, ինչի հետեւանքով երկուստեք կան զոհեր եւ վիրավորներ: Արդեն 20 եւ ավելի օր շարունակվող արցախյան մերօրյա պատերազմի մասին «Իրավունքը» զրուցեց Արցախի Հանրապետության նախկին վարչապետ ԱՆՈՒՇԱՎԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

 

ՔԱՐՏ-ԲԼԱՆՇԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԻՆՔՆ Է ԻՐԵՆ ՏՎԵԼ

- Պարոն Դանիելյան, ըստ էության, Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:Ի վերջո, ո՞վ է Թուրքիային տվել այդ քարտ-բլանշը, որ Ադրբեջանի միջոցով  նման վարքագիծ է դրսեւորում:

- Չէի ասի, որ ինչ-որ մի պետություն քարտ-բլանշ է տվել Թուրքիային: Քարտ-բլանշը Թուրքիան ինքն է իրեն տվել: Եթե հաշվի առնենք ընդհանրապես աշխարհում տիրող այս վերջին 10-15 տարիների ընթացքում աշխարհաքաղաքական իրադրությունը, կտեսնենք, որ միջազգային իրավունքը շատ տեղերում չի գործում: Եվ այն կենտրոններում, որտեղ չի գործել միջազգային իրավունքը, բոլորից շատ հայտնվել է Թուրքիան: Օրինակ, Սիրիայում, որտեղ Թուրքիան մտցրել է իր զորքերը՝ առանց ՄԱԿ-ի որոշման եւ Սիրիայի կառավաության հրավերի: Այսինքն՝ խախտելով միջազգային իրավունքը: Թուրքիան մտել է նաեւ Իրաք, Լիբիա: Բացի այդ, Թուրքիան Միջերկրական ծովում սկսեց Հունաստանի հետ տարաձայնություններ, էլ չասեմ, որ 1974 թվականից Թուրքիան իր զորքերը մտցրել է Կիպրոս, որը Եվրամիության անդամ է: Փաստացի այսօր տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դարձել է տարածաշրջանում ապակայունացող գործոն: Ըստ էության, Անկարան շարունակում է իր նեոօսմանյան քաղաքականությունը, որի մասին էրդողանը հայտարարեց իր ինագուրացիայի ելույթի ժամանակ: Խոսքը նրա մասին է, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարածել Ադրբեջանի եւ Միջին Ասիայի թուրքալեզու պետությունների, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Չինաստանի թուրքալեզու շրջանների վրա: Իսկ այդ ծրագրերն իրականություն դարձնելու համար Հայաստանի տարածքը բաժանում է Թուրքիան՝ Ադրբեջանից եւ մնացած թուրքալեզու պետություններից: Դրա մասին բազմիցս արտահայտվել է ինչպես Ալիեւը, այնպես էլ՝ Էրդողանը: Մասնավորապես, Նախիջեւանում, ապա նաեւ Բաքվում տեղի ունեցած թուրքալեզու պետությունների համաժողովում:

- Այսքանից հետո չե՞ք կարծում, որ ժամանակն է, որպեսզի ՀԱՊԿ-ը խառնվի այս գործին: Հատկապես, երբ  տեսանք, թե ինչպես են Կապանի հարավում հարվածներ հասցվել, դրանից առաջ էլ Վարդենիսի ուղղությամբ, որի հետեւանքով անչափահաս վիրավորվեց:

- ՀԱՊԿ-ի չինովնիկներն ասում են, որպեսզի իրենք խառնվեն այս պատերազմին, իրենք օգնությունը ցուցաբերեն, մեր իշխանությունը պետք է դիմի իրենց, որը չի արվել: Իհարկե, իմ կարծիքով, մենք ՀԱՊԿ մտել ենք ոչ թե հույսներս դնելով կազմակերպության անդամ բոլոր երկրների, այլ՝ Ռուսաստանի վրա: Մենք այդ կառույցում ենք ավելի շատ Ռուսաստանի խնդրանքը չմերժելու համար, որովհետեւ յուրաքանչյուրս հասկանում է, որ Ադրբեջանի հետ կռվի ընթացքում դժվար թե Ղրղզստանը կամ Ղազախստանը Ադրբեջանի դեմ զորքեր ուղարկեն: Կամ նույն Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, որն ասում է, թե Ալիեւը իր մոտ ընկերն է: Այնպես որ, ես միշտ կարեւորել եմ ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ՝ Ռուսաստանի դերը: Միաժամանակ, ըստ իս, նախորդ պատերազմների ընթացքում եւս Ռուսաստանի դերն ավելի ցայտուն է եղել, քան հիմա:

- Ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված:

- Ես խոստացել եմ, որ երբ պատերազմը կավարտվի, կխոսեմ այդ մասին: Բայց այստեղ կարեւոր է նաեւ մեդալի մյուս կողմը, որտեղ հենց Ռուսաստանի շահերն էլ կան: ՌԴ-ն, ուզի թե չուզի, իր շահերը պետք է պաշտպանի: Պարզապես, վատն այն է, որ դեռ մեդալի մի կողմն է գործում, երբ երկու կողմը գործի, մեր շահերն էլ հնարավոր կլինի պաշտպանել: Այսինքն՝ պատերազմն այսքան երկար չէր տեւի: Հիշո՞ւմ եք 2016 թվականը. երեք օր հետո կանչեցին իրենց մոտ եւ չորրորդ օրն արդեն հարցերը լուծեցին: Իսկ հիմա տեսեք, թե ինչ է կատարվում. մեր ռազմական ներկայացուցիչները գնացել են Մոսկվա, Ալիեւը հրաժարվել է ուղարկել իր ռազմական ներկայացուցիչներին: Մի շատ կարեւոր հարցի եմ ուզում անդրադառնալ. գրեթե բոլոր իշխանությունները, երբ խոսում էին ԼՂ հարցի շուրջ բանակցությունների մասին, ասում էին, որ Ղարաբաղի համար անվտանգության հարցը շատ կարեւոր է: Եվ այդ բանակցությունների տողատակերում զգացվում էր, թե ինչ նկատի ունեն. այն, որ մեզ պետք է երաշխիք տան, որ Ադրբեջանը չի հարձակվելու մեզ վրա, իսկ դրանից հետո կարող ենք քննարկել փոխզիջումների, այսինքն՝ տարածքների հարցը: Ես միշտ այդ մոտեցմանը դեմ եմ եղել եւ բազմիցս ասել եմ այդ մասին: Հիմա կյանքը ցույց տվեց, որ դրանք դատարկ խոսակցություններ են, ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը չի հարձակվի մեզ վրա: Այսօր ամբողջ աշխարհն ասում է՝ պետք է դադարեցնել պատերազմը, բայց Ադրբեջանը չի դադարեցնում: Սա խոսում է այն մասին, որ Արցախի եւ Հայաստանի անվտանգություն ասելով՝ պետք է նկատի ունենանք ոչ թե այն, որ ինչ-որ մեկը մեզ պետք է երաշխիք տա, այլ պետք է ինքներս այդ անվտանգության երաշխավորը լինենք՝ մեր ռազմական դիրքով, հզորությամբ, տնտեսությամբ եւ այնպիսի դաշնակից ունենալով, որի երաշխիքն ավելի հաստատուն կլինի: Իսկ մեր ռազմավարական գործընկերոջ երաշխիքը կլինի հաստատուն, երբ մեր վերաբերմունքն այդ գործընկերոջ նկատմամբ եւս կլինի ադեկվատ:

 

ԱՅՍ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՆՎԵՐՋ ՉԻ ԿԱՐՈՂ ՏԵՎԵԼ

- Այսօր ունենք այն, ինչ ունենք: Հետեւաբար, ի՞նչ պետք է ակնկալել հիմա մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, կամ ի՞նչ զենքեր դեռ ունենք դիվանագիտական զինանոցում:

- Իմ կարծիքով՝ այս պատերազմն անվերջ չի կարող տեւել: Իհարկե, լավ հարաբերությունների դեպքում  Ռուսաստանը ավելի գործուն միջամտություն կցուցաբերեր, եւ այդ ժամանակ ավելի քիչ կորուստներ կտայինք: Ինձ համար ամենացավալին մեր երիտասարդների կորուստներն են, եւ դրա համար  առաջին հարցը պատերազմը կանգնեցնելն է: Բոլոր կոչերը ոչ մի արդյունք չունեն, մենք մեր ձեռքի տակ եղածը պետք է օգտագործենք: Ես լինեի՝ վերջնագիր կներկայացնեի եւ կհայտարարեի, որ եթե այսօր ժամը՝ 00:00-ից հետո ռմբակոծվի Արցախի խաղաղ բնակչությունը, քաղաքները, գյուղերը եւ այլն, ժամը 00:01 րոպեին մենք հայտարարում ենք Արցախի անկախության ճանաչման մասին: Սա զենք է, որ կարող ենք օգտագործել: Հիմա փորձագետներ են դուրս եկել, որ թութակի նման նույն բանն են կրկնում, թե սա պետք է պահենք չգիտեմ ինչի համար:

- Փորձագիտական շրջանակները պնդում են, որ եթե ճանաչենք Արցախի անկախությունը, ապա պատերազմ կսկսվի Հայաստանի դեմ…

- Երբեք կողմնակից չեմ եղել, որ երբ Արցախի ճանաչման հարցը բարձրացնում ենք, նշանակում է՝ պատերազմ: Չգիտեմ՝ ո՞վ հնարեց սա: Մի ամբողջ 15-20 տարի դրա մասին են խոսում ե՛ւ իշխանությունները, ե՛ւ փորձագետները, որ եթե Արցախի անկախությունը ճանաչում ենք, ուրեմն՝ պատերազմ է: Եվ դա բերում է նրան, որ ինքներս մեզ հակասում ենք: Մենք ասում ենք, որ Արցախի ինքնորոշման հարցը քննարկման խնդիր չէ, այսինքն՝ արդեն այն որոշել ենք: Եվ փոխանակ այդ մասին ասենք, ընկել ենք ամբողջ աշխարհով մեկ ասում ենք՝ ճանաչեք Արցախը: Նրանք էլ մեզ ասում են՝ դուք չեք ճանաչել, մենք ինչպե՞ս ճանաչենք Արցախի անկախությունը: Բանակցությունները 30 տարի առաջ չեն գնում միայն նրա համար, որովհետեւ բանակցությունների սեղանին կա Արցախի ինքնորոշման հարցն այն ձեւով, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշումը: Ես տասնյակ անգամ դրա մասին ասել եմ եւ հիմա էլ ասում եմ՝ ինչ էլ լինի, եթե մենք հասնենք մինեւ Քուռ, չի կարող Ադրբեջանում լինել մի իշխանություն, որը կճանաչի Արցախի անկախությունը: Արցախի անկախությունը բանակցությունների սեղանին տանում է փակուղի: Սա նշանակում է, որ Ալիեւը եւ Ադրբեջանի որեւէ իշխանություն չեն համաձայնվելու երբեք այդ թեզին, մենք էլ  միշտ ասում ենք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա փակուղային վիճակ է ստեղծում բանակցություններում: Որպես օրինակ, տեսեք, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչվել են ՌԴ-ի կողմից, բայց Վրաստանը չի ճանաչել այդ պետությունները եւ երբեք չի ճանաչի: Չնայած դրան, այդ պետությունների անվտանգային հարցերը կարելի է համարել լուծված: Բերենք նաեւ Կոսովոյի օրինակը, որը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից, բայց չի ճանաչվել Սերբիայի կողմից եւ չի էլ ճանաչվելու: Դա չի խանգարում, սակայն, Կոսովոյին՝ ինտեգրվելու եվրոպական կառույցներին: Եվ որ ամենագլխավորն է, լուծվել է Կոսովոյի անվտանգության հարցը: Մենք պետք է Արցախի ինքնորոշման հարցը բանակցությունների սեղանից հանենք՝ ճանաչելով Արցախի անկախությունը:

- Ի՞նչ կունենանք այդ դեպքում:

- Երբ ճանաչում ենք Արցախի անկախությունը, իրավիճակը փոխվում է: Եթե նույնիսկ համաձայնենք այն պնդումների հետ, որ եթե ճանաչենք, պատերազմ կսկսվի, հիմա արդեն պատերազմը գնում է: Այսինքն, պատերազմ սկսվելու հարցը արդեն դուրս է մղվել: Եթե ճանաչում ենք Արցախի անկախությունը, բանակցությունների սեղանին տասնյակ հարցեր են մնում՝ տարածքներ, սահմաններ, փախստականներ եւ այլն: Դրանք շատ լրջագույն եւ տարողունակ հարցեր են, որոնց շուրջ պետք է նստենք եւ բանակցենք: Երբ դուրս գա Արցախի ճանաչման հարցը բանակցային սեղանից, շատ հեշտ կլինի նաեւ միջնորդներին ասել, որ առաջինը դուք պետք է ճանաչեք, որպեսզի կարողանանք բանակցել մյուս հարցերով: Նրանք հիմա չեն կարող այդպիսի քայլ անեն, որովհետեւ միջնորդ են, բայց նրանք աշխարհի հզոր պետություններ են, երբ իրավիճակը փոխվի, նրանք դրան կգնան, որովհետեւ մինչեւ այսօր ընդունում են, որ Արցախի հարցի լուծման հիմնական երեք սկզբունք կա՝ ինքնորոշման հարց, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման: Այսինքն՝ իրենք էլ են ընդունում: Եթե իրենք ընդունում են, մեր ճանաչելուց հետո ասում ենք` դուք ընդունել եք այդ սկզբունքները, դե հիմա դուք էլ ճանաչեք, եւ գնանք մնացած հարցերի լուծմանը:

 

ՊԵՏՔ Է ՄԵՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՎՍ ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԱՍՏԻՃԱՆ ԲԱՐՁՐԱՑՆԵՆՔ

- Իսկ ո՞րը պետք է լինի Արցախի անկախության ճանաչման հաջորդ քայլը:

- Եթե չեն դադարեցնում պատերազմը, եւ ժամը 00:01-ին մենք հայտարարում ենք Արցախի անկախության ճանաչման մասին, պետք է անմիջապես դրանից հետո Արցախը որոշում ընդունի Հայաստանին միանալու մասին: Սա հարցի լուծման ձեւ է, որից հետո ավելի առաջ պետք է գնալ: Մենք պետք է մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւս մեկ-երկու աստիճան բարձրացնենք: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց դա կբերի նրան, որ տարածաշրջանում Ռուսաստանը կլինի ոչ թե միջնորդ, այլ մեզ հետ միասին կլինի գործոն: Մինչեւ հիմա 20 օր է պատերազմ է ընթանում, բայց Ռուսաստանը միջնորդի դեր է կատարում: Սա, իհարկե, երկար չի շարունակվելու, հիմա անպայման իր շահերից բխող քայլեր Ռուսաստանը կանի, բայց, ցավոք, մենք այս 21 օրերի ընթացքում ահավոր կորուստներ ունեցանք: Տարաբնույթ շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ խոսքը չի գնում Հայաստանի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու մասին:

- Ի՞նչ կցանկանաք այս պահին ասել մեր զինվորներին ու սպաներին, որոնք հենց հիմա էլ իրենց կյանքն են զոհում հանուն կյանքի:

- Ես սովոր չեմ ամպագոռգոռ խոսքեր ասել, բայց հայրենիքի պաշտպանությունը  ամենասուրբ զգացմունքներից մեկն է: Այն վերաբերում է մեզ բոլորիս: Մենք քիչ ենք խոսում պատերազմի, առաջնագծի մասին, բայց պետք է ասել, որ այսօր պետությունում պետք է լինի մի իրավիճակ, երբ ամեն մեկս մեզ պետք է զգանք առաջնագծում: Սա նշանակում է, որ ամեն մեկս եղածին չափով պետք է աշխատենք առաջնագծին օգնելու համար, ովքեր կարողանում են թիկունքը պահել, նրանք պետք է թիկունքը պահեն: Մեծ ոգեւորություն կա ազգի մեջ ե՛ւ ՀՀ-ի ներսում, ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ Արցախում: Այդ ոգեւորությունը պետք է ամրապնդել իշխանությունների, բանակի եւ ամբողջ ժողովրդի ճշգրիտ եւ ժամանակին որոշումներով եւ գործողություններով: Ազգի ներուժը պետք է դրված լինի պատերազմի ռելսերի վրա, եւ այստեղ մենք անելիք ունենք:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հեշտ լինի, թե դժվար` ծառայելու եմ պատվով, կյանքս չեմ խնայի հանուն հայրենիքի. Նահատակված հերոսին հիշում է դասղեկըԶոհվելու օրվանից անցել է ավելի քան 45 օր, բայց մինչ օրս ամուսնուս անունը չկա ո՛չ մահացածների եւ ո՛չ էլ անհայտ կորածների ցուցակում«Մամ ջան ինչքան քո բալեն եմ, էդքան էլ հայրենիքիս բալեն եմ, ո՞նց թողեմ զինվորներիս մենակ, մինչեւ վերջին փամփուշտը կռվելու եմ մերս. Հերոսի վերջին խոսքերըԱդրբեջանն ավտոճանապարհ է կառուցելու դեպի Հայաստանի հետ սահմանՋեբրայիլն ազատագրած Մեխակ Մեխակյանի իմքայլական պատգամավոր որդին համառորեն սատարում է Ջեբրայիլը հանձնած դավաճան ՆիկոլինՈ՞վ է բերել Թուրքիային Արցախ. Արմեն ԱշոտյանԿազանյան փաստաթղթով նախատեսված էր՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկությամբ. ՆալբանդյանԼևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Արման ՄուսինյանԻ՞նչ սպառնալիքով են ՊԵԿ-ում պարգևավճար ստացելՆիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր Կազանյան փաստաթուղթի մասինԱրցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. եղանակով պայմանավորված՝ դժվարանցանելի է Գորիս-Բերձոր հատվածըՓրկում ենք երկիրը՝ դուրս գալով փողոց կամ տապալում ենք այն՝ տանը նստած. Մնաց 12 ժամ. Միքայել ՄինասյանՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրևանում և Կոտայքում հոսանքազրկումներ են սպասվումՍուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից. Վիկտոր ՍողոմոնյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպքԱԱԾ-ն պարզաբանում է տարածել մամուլի ասուլիսի ընթացքում Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալՀոկտեմբերի 20. Ի՞նչ էր քննարկել Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահների հետ. մանրամասնում է Նիկոլը Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներՆոյեմբերի 30-ը պատմության մեջ«Բակո Սահակյանն անսպասելի հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն». Նիկոլ ՓաշինյանՌուս զինվորականները Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ են տեղակայելՊլանային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ինԲայդենը երկու կոտրվածք ունի«Ուկրաինան եւ ԱՄՆ-ը Դոնբասում բլիցկրիգ են պատրաստում» (վիդեո)Եթե նորից սկսենք մեսիաներ ու մարգարեներ գտնելու հույսով ապրել, ապա դժվար թե կարողանանք դուրս գալ այս ծանր իրավիճակից. Կարեն ՎրթանեսյանԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և ԿոտայքումԻնչպես միշտ, Միկոլը սուտ է խոսում. Երկրորդ նախագահի գրասենյակԴեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները այսօր եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնիՀայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արա ԱբրահամյանԻնսինյեն գոլը նվիրեց Մարադոնայի հիշատակին (լուսանկար)Ա սերիա. «Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը Լուծումը Ազգային Ժողովում է. Սփյուռքի հիմնադիր նախարարը դիմում է պատգամավորներինՄեսսիի գոլը նվիրված Մարադոնայի հիշատակին (լուսանկար)Փաշինյանին շտապ կարգով կատարել գլխուղեղի ՄՌՏ. բժիշկ Դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավՆիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ դու հողատու ես, սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես. Էդուարդ ՇարմազանովԻնչու՞ մոբ չեղավ, ինչու՞ ռազմական գործողությունների շարան չեղան, ինչու՞ անկանոն նահանջ եղավ, ինչու՞ փակվեցին դեպի Արցախ գնացող ճանապարհները. Կարեն ՀովհաննիսյանՏեսահոլովակ նվիրված «դուխովներին»ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ. Վահրամ Սահակյանի ֆիլմըՄեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են. ժամանակի ընթացքում նաև գիրք ենք հրապարակելու.Արծրուն ՀովհաննիսյանԷսքանով փակենք «բայց ի՞նչ ռեսուրս ունենք» կեղծ կառուցողական իրականում պարտվողական դիսկուրսը. Արթուր ԴանիելյանՍերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ Ադրբեջանում արդեն հումորով Փաշինյանին համարում են ազգային հերոս. Ղրիմի լեգենդար հրամանատար «Ստյոպա... Ռեգինա...Նշում եմ որտեղ ենք: Ձերոնց ուղարկի որ նկարեն ու լսեն ինչ ենք խոսում» ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԱդրբեջանցին մեզ չի հաղթել, այլ կարողացել է գնել ինչ-ինչ ուղղություններ. Հրաչյա Ներսիսյան (Տեսանյութ)Դավադրաբար բզկտված իմ Արցախը պիտի ապրի ու պիտի նորից տարածի իր թևերը...Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին էՆիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասինՊետական լիազոր մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար. Արցախի ՄԻՊԵթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու. Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода