«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Հասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. Շարմազանով Եթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ Պետրոսյան Գյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. Մանրիկյան ՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ) Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում) ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմաց


«ԵՍ ՄԵԾԱՑԵԼ ԵՄ ՖԻԴԱՅՈՒ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ, ՀԵՏԵՎԱՊԵՍ ՉԷԻ ԿԱՐՈՂ ԱՆՄԱՍՆ ՄՆԱԼ ԷՍ ԱՄԵՆԻՆ»

Մշակութային

Այս օրերին ընթանում է Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական պատերազմը, որը վերջին երեք տասնամյակների ընթացքում ամենաարյունահեղն է: Այդ պատերազմում Ադրբեջանին զենքով ու վարձկան ահաբեկիչներով ապահովում  է Թուրքիան: Այս թեմայով ծավալվեց մեր զրույցը բանաստեղծ ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒ հետ, որը լինելով Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, այսօր էլ կամավոր մեկնել է կատարելու հայրենիքի նկատմամբ իր պարտքը:

 

–Ինչպե՞ս եք վերաբերվում Թուրքիայի վարած քաղաքականությանը, երբ նույնիսկ նրանց կողմից անտեսվում է հրադադարի կանոնները:

– Թուրքիայի քաղաքականությանը վերաբերվում եմ ոչ այլ դիտակետից, քան պատմության փորձից: Եթե ուշադիր հետեւենք Թուրքիայի քաղաքականությանը սկզբից մինչեւ մեր օրեր, այն հետեւյալն է. ցանկացած սուլթան, գալով թուրքական իշխանության գլուխ, անպայմանորեն ձգտում է իր կայսրության աշխարհագրական տարածքը ընդլայնել, թեկուզ չնչին մասով: Ցավոք, գրեթե միշտ դա նրանց հաջողվել է. հիշենք 20-22-ամյա Մահմուդ խանին, որին հաջողեց գրավել Պոլիսը, հասկանո՞ւմ եք, Պոլիսը, առաջավոր աշխարհի մտքի կենտրոնը, որով, ըստ իս, երկիր մոլորակի զարգացման պատմությունը 180 աստիճանով շրջվեց: Ամենավատը այն է, որ ամեն անգամ, երբ թուրքը ձեռնարկում է որեւէ ծավալապաշտական փորձ ու հաջողում, նրան միաժամանակ հաջողվում է խուսանավել հմտորեն, խաբել բոլորին, քծնել, մի դաշնակցին անմիջապես փոխել մյուսով եւ այլն: Նույն Պոլսի գրավման ժամանակ ամբողջ Եվրոպան լուռ դիտորդի ու դատապարտողի դերում էր, մինչեւ հասկացավ կատարվածը, արդեն անդառնալիորեն ուշ էր: Թուրքը անգամ փաստացի ջախջախվելուց հետո է կարողանում շահած դուրս գալ, վկան առաջին համաշխարհային պատերազմը, որտեղ նա` փաստացի լինելով պարտված կողմ, շահած դուրս եկավ, գոնե տարածքի ընդլայնման առումով: Դառնալով այսօրվա խնդրին, թուրքի վարած քաղաքականությունը նույնն է, գրեթե ամբողջ աշխարհին ձեռնոց է նետել ու հետաքրքիր խաղ է խաղում. մի կողմից իր ծավալապաշտական նկրտումները տարածում է ԱՄՆ-ի շահերին հակառակ, հենց Ամերիկան հաթաթա է տալիս, անմիջապես անցնում է ռուսի կողմն ու հակառակը: Այսինքն` թուրքը հստակ գիտակցում է, որ խոշոր խաղացողների համար ինքը, թող ներվի ասել, էլիտար ու միաժամանակ պետքական պոռնիկ է, որը երկուսն էլ ուզում են ունենալ, թեկուզ զուտ նրա համար, որ, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ամերիկան եւ թե՛ Եվրոպան, թուրքին միշտ օգտագործել եւ օգտագործում են ամենամութ ոճրագործությունների համար: Կարճ ասած, բոլորն էլ թուրքին պահում են, որպես բորենիների վարժեցրած ոհմակ, որ ցանկացած պահի օգտագործեն իրենց շահերին խանգարող որեւէ ժողովրդի ոչնչացման համար, որպեսզի իրենց ձեռքերը չարյունոտեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այն թուրքին պետք է, որպես խորդանոց` չուլան, որտեղ նա կպահի իր հնոտիքը, որ երբեմն-երբեմն օգտագործի: Արդեն հենց հիմա պարզ երեւում է, որ Ադրբեջան կոչված արհեստածին պետությունը, որպես էդպիսին, գոյություն չունի, քանի որ ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը պատկանում է բացառապես Թուրքիայն: Ուզում եմ շեշտել, որ Թուրքիան, ինչպես եւ բոլոր կայսրությունները, երկար կյանք ունենալ չեն կարող, եւ հիմա դա արդեն ավելի քան իրական է, շատ տեսանելի ապագայում, քանի որ Էրդողանը անցել է բոլոր կարմիր գծերը` ամբողջ աշխարհի գիտակից հանրության գլխին: Միաժամանակ, այսքան ժողովուրդների ֆիզիկական գոյությանը սպառնալով, Թուրքիան հենց այսօր իր գերեզմանափոսն է փորում: Էնպես որ, չարժի հիմա նրանից սպասել, որ ականջալուր կլինի միջազգային հանրության կոչերին. եթե անգամ իր համար ամենահարմար պայմաններով էլ հրադադար առաջարկվի, Թուրքիան հիմա այդ քայլին չի գնա, քանի որ ստիպված պիտի լինի հազարավոր ահաբեկիչների լեշերի համար պատասխան տալ, իսկ նա չի անի դա, քանի էդ լեշերը չեն դարձել հումուս, սա չափազանցություն չէ, աչքովս եմ տեսել: Նա չի գիտակցում, որ մեռել է, բայց ներքին զգացողությամբ իր փոսը փորում է ու լավ էլ անում է` չխանգարենք...

 

ՇՈՒՆԸ ՀԱՉԱ, ՔԱՐԱՎԱՆՆ ԱՆՑՆԻ

– Անդրադառնալով եկեղեցու ռմբակոծությանը` Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե իբր Ադրբեջանի իշխանությունը տեղյակ չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ասելով, որ իրենց թիրախների շարքում պատմական կամ հոգեւոր նշանակետեր չկան: Նա նույնիսկ կասկած է հայտում, թե դա հայերի ձեռքի գործն է...

– Իլհամի այն հայտարարությանը, թե իբր մեր եկեղեցին մենք ենք ռմբակոծել, չեմ էլ ուզում անդրադառնալ, քանի որ մեր ժողովուրդը նման դեպքերի համար հանճարեղ ձեւակերպում ունի, այն է` շունը հաչա, քարավանն անցնի:

 

ԺԱՄԱՆԱԿԻՆ ԲԱՆԱԿԻՑ ԱԶԱՏՎԱԾՆ ԱՅՍՕՐ ԿԱՇԱՌՔ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ, ՈՐ ԱՌԱՋՆԱԳԻԾ ՏԱՆԵՆ

– Դուք էլ եք այսօր կամավոր զինվորագրվել:

– Ես մեծացել եմ ֆիդայու ընտանիքում, հետեւապես չէի կարող անմասն մնալ էս ամենին:Հայրս սկզբից մինչեւ վերջ մասնակցել է Արցախյան պատերազմին, իսկ Ապրիլյան քառօրյա պատերազմին ու հիմա ես ինքս էլ եմ նրա հետ, թե՛ Ապրիլյանին, թե՛ հիմա հորս հրամանատարության տակ եմ: Տպավորությունների մասով, ասեմ, որ ի տարբերություն Ապրիլյանի, այս պատերազմը աննախադեպ է ոգեւորության առումով: Եթե Ապրիլյանին կամավորագրվել է ազգի 15-20 տոկոսը, ապա հիմա գրեթե 100 տոկոսով, ողջ ազգը մի մարդու պես կամավորագրված է: Ֆանտաստիկ զգացողություն է, երբ տեսնում ես հազարավոր մարդիկ ուղղակի կռիվ են տալիս ժամ առաջ սահմանին լինելու համար, վազում են զինկոմիսարիատներ, ԵԿՄ վարչություն, հավաքագրման կետեր, տարբեր կամավորական ջոկատներ, խնդրում են, պահանջում, որ մի կերպ խցկվեն գնացողների շարքերում: Սրան էլ եթե գումարենք այն, որ թիկունքը պինդ է ավելի քան երբեւէ, հիացմունքս հասնում է հրճվանքի: Երեք տարեկան երեխայից սկսած ամբողջ աշխարհի հայերը մի մարդու պես մասնակցում են պատերազմին, ով ինչ ունի դրել է սրբազան հաղթանակի, այն է` պատվով ու երջանիկ ապրելու սեղանին: Մեր Սփյուռքը հասել է իր հավաքականության գագաթնակետին, թե՛ ֆինանսապես, թե՛ ֆիզիկապես ամբողջովին ներգրավված է ու իր հավաքականությամբ սենսացիաներ է գործում` ողջ աշխարհին կաթվածահար անելով: Մի ֆանտաստիկ դեպքի եմ ականատես եղել: Մի տղա, որ ժամանակին զգալի գումար էր տվել բանակից ազատվելու համար, հիմա հույսը կտրած եկել բավականին մեծ կաշառք էր առաջարկում, որ առաջնագիծ տանեն: Իհարկե, այս պատերազմը այլ է, առայժմ քիչ է մարդը մարդու դեմ կռիվը, անտեսանելի է թշնամին, նա գալիս է օդից ու անսպասելի: Առաջին անօդաչուի խոցումը կամ հարվածը, առաջին արկերի պայթյունը շատերի մոտ գուցե խուճապ առաջացնի, բայց դա միայն առաջինը, հետո դառնում է սովորական, ոնց որ Երեւանում բաց պատուհանից լսվող մեքենաների ձայնը: Առաջին անգամ, երբ մեծ խմբով էդպիսի մի բանի մեջ ընկանք, տարօրինակ էր, բայց անմիջապես հաջորդ անօդաչուի խոցումը մեր գլխի վրա, բոլորս հեռախոսները հանած նկարում էինք: Էնպես որ, պատերազմ է, ու ամեն բան հնարավոր է, գլխավորը չկորցնենք զգոնությունն ու պահենք մարտական ոգին այնպես, ինչպես պահում ենք:

– Վերջում Ձեր մաղթանքը` մեր զինվորներին:

– Մաղթանքս զինվորին... Ճիշտն ասած, տեսնելով ու շփվելով ժամանակակից հայ զինվորի հետ, որն ուղղակի գերմարդկային հրաշքներ է գործում, այսինքն` հաղթում է մի ուժի, որի դեմ գոնե վերջին 20-30 տարին կռվել ու չեն հաղթել աշխարհի գերտերությունները, նկատի ունեմ միջազգային ահաբեկչական խոշորագույն կազմակերպություններին, գալիս եմ այն եզրահանգման, որ ոչ թե ես, այլ հենց այդ զինվորը մաղթի, որ լինեմ տոկուն, կարգապահ, հաղթողի անխախտ հոգով ու բարկ պահեմ մեր Նաիրյան ցեղի ոգեթոնիրը, որ չտրվեմ թիկունքում երբեմն-երբեմն հնչող հուսահատության բջիջներին, անվերապահ ենթարկվեմ իմ ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ ՀԱՂԹԱՆԱԿԸ այլեւս շատ շուտով մեր ձեռքը կլինի լիովին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՀասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. ՇարմազանովԵթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ ՊետրոսյանԳյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. ՄանրիկյանՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ)Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում)ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմացԱրտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Բելառուսի միություն Հայաստանի մտնելու այլընտրանքը պատերազմն է«ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է»Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում էԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԴավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Էդուարդ Շարմազանով«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՂԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ 20 ՕՐ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ԻՆՉԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ԵՆ»«ԻՆՉՊԵՍ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿՆ ՈՒ ՆԺԴԵՀՆ ԷԻՆ ՀԱԼԱԾՅԱԼ, ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱԼԱԾՅԱԼՆ ԷԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԷՐ»«ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷ, ՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼ»«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՆԱ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉ ՏԵՍՔ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՍԱՏԱՆԱՅԻ ՄՌՆՉՈՑԸԼևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությա՞ն գալՆիկոլի ստերը արագաչափերի մասին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան«Հովիկ Աղազարան, դուք դավաճանել եք Արցախը». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ) Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը հրաժեշտ է տալու պաշտոնին. Հայտնի է, թե ով է նրան փոխարինելուԱլիևը հորդորել է Ֆրանսիային Մարսելը տալ հայերինՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով և Պուտինի նախագահությամբԻրանցի գիտնականը սպանվել է արբանյակի միջոցով կառավարվող զենքովԲադեն-Բադենի կազինոներում տարել կրվել են, բա էլ որտեղի՞ց զրահաբաճկոն լիներ.NewsMedia.amAs-salamu alaykum ՀՀ «Ոստիկանություն». Նարեկ ՍամսոնյանԵթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից. նոր բացահայտումներ՝ Լևոն Տեր-ՊետրոսյանիցVBET ՀՊԼ. «Նոան» ու «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կժամանի ՂարաբաղԵ՞րբ կվերաբացվեն ԲՈՒՀ-երը. ԿԳՄՍ խոսնակ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հրաժարական չի տա, բայց որ գնալու է, մի կասկածեք մեկ վայրկյան. Աղվան ՎարդանյանԵթե հրամանատար լիներ, Բաքու չէ, Աֆրիկա էլ կհասներ էս ազգը. անհետ կորած զինծառայողի եղբայրԱլիևը հայտարարել է Ղարաբաղում գերիների և դիերի փոխանակման գործընթացը շարունակելու մասինՊեսկովը չի մեկնաբանում Նախիջևան-Ադրբեջան միջանցքի գաղափարին հավանություն տալու վերաբերյալ Ալիևի խոսքերըԱննա Հակոբյանի գործունեությունը պետք է քննության առարկա դառնա. քաղտեխնոլոգՀՖՖ նախագահը հանդիպել է Ջորկաեֆ եղբայրների հետՊատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունիցԲաքուն առաջարկում է Ղարաբաղի և Հայաստանի միջև նոր միջանցք կառուցել, իսկ Լաչին քաղաքը փոխանցել Ադրբեջանին31 տարի առաջ հռչակվեց Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումըԱլիև. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, յուրաքանչյուր ոք, ով ներկայումս ապրում է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի քաղաքացի էՌուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Ղարաբաղում դիտորդական կենտրոնի ստեղծման մասինՉկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Հունան Պողոսյանի ուղերձըԱյդ հարցով ինձ կարող է դիմել միայն 44 օր շարունակ զինվորի կարագավիճակով ծառայած անձը. Որ դեպքում Արցախի ԱԺ նախագահը հրաժարական կտա Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода