ՀՐԱՏԱՊ. Նիկոլական զինված բանդան հարձակվել է Ռեֆորմիստների կուսակցության անդամների վրա Հեշտ լինի, թե դժվար` ծառայելու եմ պատվով, կյանքս չեմ խնայի հանուն հայրենիքի. Նահատակված հերոսին հիշում է դասղեկը Զոհվելու օրվանից անցել է ավելի քան 45 օր, բայց մինչ օրս ամուսնուս անունը չկա ո՛չ մահացածների եւ ո՛չ էլ անհայտ կորածների ցուցակում Ադրբեջանն ավտոճանապարհ է կառուցելու դեպի Հայաստանի հետ սահման Ջեբրայիլն ազատագրած Մեխակ Մեխակյանի իմքայլական պատգամավոր որդին համառորեն սատարում է Ջեբրայիլը հանձնած դավաճան Նիկոլին Ո՞վ է բերել Թուրքիային Արցախ. Արմեն Աշոտյան Կազանյան փաստաթղթով նախատեսված էր՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկությամբ. Նալբանդյան Լևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Արման Մուսինյան Նիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր Կազանյան փաստաթուղթի մասին Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. եղանակով պայմանավորված՝ դժվարանցանելի է Գորիս-Բերձոր հատվածը


Արտաշես Գեղամյան. Ռուսաստանը՝ թուրք-ադրբեջանական ցեղասպանությունից արցախահայության փրկության երաշխավոր

Միջազգային

ԱՆՈՏԱՑԻԱ. Ֆիզիկական բնաջնջման սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի հայությանը ազգային-ազատագրական պատերազմի հանեց 1992-1994թթ.։ Այսօրվա երիտասարդությունը ծնվել և դաստիարակվել է անկախ, դեմոկրատական Արցախի Հանրապետությունում։ Նա գիտի իր ազատ երկրամասի պատմությունը և պատրաստ է իր կյանքի գնով պաշտպանել այն։ Ցանկանում եմ հավատալ, որ Հայաստանի և Ռուսաստանի դաշինքը կդառնա թուրք-ադրբեջանական ցեղասպանությունից Արցախի ժողովրդի փրկության երաշխավորը։ Միայն Ռուսաստանն է ի զորու հնազանդեցնելու Եվրոպայի հիվանդ մարդուն՝ նորահայտ սուլթան Էրդողանին։

Արդեն 24-րդ օրն է, ինչ ադրբեջանա-թուրքական զինվորականությունը պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն – խմբ.) դեմ։ Եթե ս.թ. սեպտեմբերի 27-ին և պատերազմի առաջին օրերին փորձագիտական հանրույթի մի մասը տեղի ունեցողն ընկալում էր որպես հերթական սրացում Ադրբեջանի զինված ուժերի և Արցախի Հանրապետության պաշտպանության ուժերի սահմանազատման գծում, ապա տողերիս հեղինակը պատերազմն սկսվելուց դեռ շատ առաջ նախազգուշացնում էր դրա անխուսափելիության մասին։ Ավելին, ի հիմնավորումն իմ տագնապահույզ եզրակացությունների՝ հոդվածներ են հրապարակվել REGNUM տեղեկատվական գործակալությունում։

Այսպես, դեռևս 2020թ. փետրվարի 7-ին REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ «Անհրաժեշտ է Հայաստանի և Արցախի պաշտպանության միավորված կոմիտեի հիմնումը» հոդվածը։ Մեջբերեմ միայն տողեր այդ հոդվածի անոտացիայից. «2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումը Հայաստանի Հանրապետությունում ռուսատյաց ուժերին իշխանության բերելու մանրակրկիտ մշակված տեխնոլոգիայի եզրափակիչ գործողությունն էր՝ Անդրկովկասից Ռուսաստանը դուրս մղելու, Արցախի Հանրապետության սահմանների ողջ պարագծով ՆԱՏՕ խաղաղարար ուժեր մտցնելու, Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանի վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Հայաստանի և Արցախի պաշտպանության միավորված կոմիտեի հիմնումը՝ հայկական երկու պետությունների գոյության վտանգավոր սպառնալիքի չեզոքացման նպատակով, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պահպանման պարտադիր պայմանն է»։ Նշեմ, որ 8 ամիս անց Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) մեկուկես տասնյակ քաղաքական կուսակցություններ հանդես եկան նման հայտարարությամբ, որն անմիջապես դարձավ ստոր հարձակումների առարկա սորոսյան տարատեսակ քսու արարածների կողմից, որոնք ՀՀ քաղաքական կուսակցությունների այս անշո՛ւշտ պահանջված նախաձեռնության մեջ քիչ մնաց պետական հեղաշրջման պատրաստություն տեսնեին։

Նշենք նաև, որ ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի և նորահայտ նեոօսմանյան սուլթան Էրդողանի հետագա գործողությունները կասկածներ չէին թողնում, որ շուտով պատերազմ են սանձազերծելու Արցախի Հանրապետության դեմ։ Իմ երկյուղներն այս հաշվով հանգամանալիորեն վերհանված են REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված «Պատերազմը Հայաստանի և Արցախի շեմին է» (2020թ. մայիսի 13) և «Ադրբեջանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հավանությամբ պատերազմ կսանձազերծի Արցախի դեմ» (2020թ. մայիսի 23) հոդվածներում։ Մանրամասներ չեմ ներկայացնի այդ հոդվածներից, այլ միայն մեջբերումներ կկատարեմ դրանց անոտացիաներից։ «Ադրբեջանա-թուրքական զինվորականությունը, օգտվելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում առաջատար տերությունների զբաղվածությունից, հերթական սպանդը կսանձազերծի Ադրբեջանի և Արցախի Հանրապետության զինված ուժերի դիմակայության գծում։ Իմանալով ժամանակակից նեոօսմանների նենգությունը՝ պետք է սպասել սադրանքների շարքի հայ-ադրբեջանական սահմանին, Նախիջևանի շրջանում» (13.05.2020թ. հոդվածից)։ Իսկ ահա թե ինչ էր գրված 2020թ. մայիսի 23-ի հոդվածի անոտացիայում. «Ադրբեջանն, ըստ էության, ԱՄՆ-ի և Եվրամիության հավանությամբ նոր պատերազմ կսանձազերծի Արցախի Հանրապետության դեմ։ Կասկածից վեր է, որ ափշերոնյան բազեները նորից ջախջախիչ պարտություն կկրեն։ Համոզված եմ նաև, որ այս անգամ Հայաստանի Հանրապետությունն անպայման կճանաչի Արցախի Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը։ Սա կասկած չի հարուցում»։ Ավաղ, ցավով ուզում եմ խոստովանել, որ իմ տագնապալի կանխատեսումներն իրողություն դարձան, սկսվեց պատերազմ։

Արյունալի պատերազմի անցած չափազանց տագնապալի օրերին ցանկացած առողջ դատող քաղաքական գործիչ, եթե ափշերոնյան սուլթանի ֆոնդի թոշակառու չէ, իրեն հաշիվ է տվել, որ այս պատերազմում Ադրբեջանը լոկ բութ ռազմական գործիք է նեոօսմանյան սուլթան Էրդողանի որքան զառանցական, նույնքան էլ վտանգավոր պանթյուրքիստական ծրագրի իրականացման գործում։ Դրա մերձավորագույն նպատակը Հյուսիսային Կովկասը, Պովոլժիեն և Ղրիմի Հանրապետությունը քաոսի մեջ ներքաշելն է, որպեսզի հետագայում դրանք դարձնի Էրդողանի փայփայած նոր Օսմանյան կայսրության բաղկացուցիչ մասը։ Դրան զուգահեռ կիրականացվի էքսպանսիա Միջին Ասիայի հանրապետություններ, որի պլացդարմը կլինի Ղրղզստանը։ Կարելի է բազմաթիվ փաստարկներ ներկայացնել՝ ի հիմնավորումն իրադարձությունների նման զարգացման միանգամայն իրական հնարավորության։ Բայց դա առանձին վերլուծության թեմա է։ Բայց ասել, թե մեկ ազգ՝ երկու պետության այս ծրագրերի մասին Ռուսաստանում չգիտեն՝ հավասարազոր է այն բանին, որ ստորագրես Հարավային Կովկասի տարածաշրջանում ու նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերլուծության սեփական մակերեսայնության տակ։ Մինչդեռ, Ռուսաստանի առաջատար հեռուստաալիքների վերլուծաբանական թոք-շոուների տարատեսակ ադրբեջանամետ հաստիքային քարոզիչները քրտնամխած ադրբեջանա-թուրքական դուդուկն են փչում՝ չկասկածելով, որ դա ռուս դերժավնիկների գրագետ իրականացվող աշխատանքն է՝ պսակազերծելու պատերազմի ադրբեջանա-թուրքական ստրատեգների, ավելի շուտ՝ նրանց իսկական անդրօվկիանոսյան տիկնիկավարների ծրագրային դրույթները։ Չեմ կարծում, թե Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգությունն ապահովող ծառայությունների ղեկավարությունում գտնվող բարձր պրոֆեսիոնալները տեղեկացված չեն մեկ ազգ՝ երկու պետության սուլթանների կողմից վարձված սույն կողմնակալ քաղաքական ծաղրածուների եկամուտների աղբյուրների մասին։ Բարիք է, որ նրանք սկզբից ևեթ մերկացված են, թեկուզև՝ առայժմ ոչ բացահայտ։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նորից ու նորից երախտագիտություն հայտնել Ռուսաստանի տերության բարձր պրոֆեսիոնալ, համոզված հայրենասերներին, հատկապես «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի հեղինակ և վարող Վլադիմիր Սոլովյովին, ինչպես նաև ОРТ-ի և РТР-ի նրա գործընկերներ Օլգա Սկաբեևային, Եվգենի Պոպովին, Եկատերինա Ստրիժենովային, Արտյոմ Շեյնինին, Անատոլի Կուզիչովին։ Չեմ թաքցնի, որ նրանք հաճախ հնչեցրել են նաև դառը խոսքեր ՀՀ ու նրա քաղաքական դասի հասցեին։ Սակայն, պետք է խոստովանել, որ դեպքերի մեծ մասում նրանց կողմից քննադատական գնահատականների առիթ տալիս ենք մենք ինքներս։ Ավաղ, սա դառը ճշմարտություն է։ Իմ վերլուծության այս հատվածը կցանկանայի ավարտել «Անդրկովկասում պատերազմը կանխել ի զորու է միայն Ռուսաստանը» (2020թ. օգոստոսի 4) և «Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը եղել և մնում է Հայաստանի անվտանգության երաշխիքը» (2020թ. սեպտեմբերի 21) հոդվածների անոտացիաներից կատարած մեջբերումներով։ Եվ այսպես, կարդում ենք. «Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները մտել են փակուղի։ Ոչ Ալիևը, ոչ Փաշինյանն այսուհետ ի վիճակի չեն գալ որևէ խաղաղ պայմանավորվածության, ինչը, Թուրքիայի հրահրմամբ, կվերածվի արյունահեղ պատերազմի, որը կընդգրկի ոչ միայն Ադրբեջանը, Հայաստանն ու Արցախը, այլև ողջ Անդրկովկասը։ Հարավային Կովկասում պատերազմը կանխել ի զորու է միայն Ռուսաստանը։ Եվ սա անվիճելի ճշմարտություն է» (04.08.2020թ.)։ Եվ մյուս մեջբերումը 2020թ. սեպտեմբերի 21-ի հոդվածի անոտացիայից. «Մեր տագնապահույզ ժամանակներում պահանջվում է միանգամայն այլ մոտեցում, որի հիմքում պետք է դրված լինի ժամանակակից միջազգային դրության մանրակրկիտ վերլուծությունը, դրա գերակա հարցը, հիմքը պետք է լինի Հայաստանի դերի և տեղի որոշումը իրականացվող հոծախումբ հիբրիդային պատերազմում, որը հավաքական Արևմուտքը սանձազերծել է մեր ռազմավարական դաշնակցի՝ եղբայրական Ռուսաստանի Դաշնության դեմ։ Մնացածը սատանայից է»։ REGNUM տեղեկատվական գործակալության ինտերնետ-պարբերականում հրապարակված իմ հոդվածներից մեջբերումներ կատարելով՝ չեմ կարող խորին երախտագիտությունս չհայտնել REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր, հարգարժան Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովին ռուսական դերժավնիկական իսկական հայրենասիրության, ճշմարտության խոր գիտակցման համար. կրակում են Հայաստանին ու Արցախին, բայց թիրախը Ռուսաստանն է։

Հարգելի ընթերցող, ճիշտ ժամանակին էր Կրեմլի կայքում ժամը 23։30-ին (Մոսկվայի ժամանակով) հրապարակված Հայտարարությունը, որի տեքստը մեջբերվում է. «Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային բանակցությունների շարքից հետո Ռուսաստանի նախագահը դիմում է կոչով՝ դադարեցնելու ղարաբաղյան հակամարտության գոտում մղվող մարտական գործողությունները մարդասիրական նկատառումներով, զոհվածների մարմինների և ռազմագերիների փոխանակման նպատակով։ Այս հարցերի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնելու համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները»։ Այնուհետև, ինչպես հայտնի է, տեղի ունեցան հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների՝ Զ.Հ. Մնացականյանի և Ջ.Ա. Բայրամովի հետ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովի տասը ժամ տևած բանակցությունները, որոնց արդյունքներով համաձայնեցվեց հետևյալ փաստաթուղթը. «1. Հայտարարվում է հրադադար 2020թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12.00-ից մարդասիրական նպատակներով՝ գերիների և այլ կալանավորված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի չափանիշներին համապատասխան։ 2. Հրադադարի կոնկրետ չափանիշները լրացուցիչ կհամաձայնեցվեն։ 3. Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնվելով կարգավորման հիմնարար սկզբունքների վրա, սկսում են առարկայական բանակցությունները՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով։ 4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը»։ Այն, որ Ադրբեջանն անպայման կխախտի այս համաձայնագրի կատարումը փաստաթղթի հրապարակման առաջին իսկ րոպեներից՝ հասկանալի էր։ Ես հատուկ ներկայացրի համաձայնագրի ամբողջ տեքստը, որն առաջին քաղաքական ապտակն էր նեոօսմանյան սուլթան Էրդողանին։ Նա, ափշերոնյան սուլթանի կողմից սանձազերծված պատերազմի գլխավոր սադրիչը լինելով, իր համար մերձավորագույն խնդիր էր դրել փոխել ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը, իսկ համաձայնագրում, ընդ որում՝ երկու անգամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում բանակցային գործընթացի անփոփոխ լինելու մասին հիշատակումը չափազանց վրդովեցրել էր Ռեջեփ Թայիփովիչին։ Այս պայմաններում ափշերոնյան սուլթանին բան չէր մնում անելու իր պատրոնի՝ նեոօսմանյան սուլթանի սիրտը շահելու համար՝ կոպտորեն խախտելով ս.թ. հոկտեմբերի 10-ի հրադադարի համաձայնագիրը և նոր ուժով վերսկսելով ռազմական գործողությունները Ադրբեջանի ԶՈւ և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիմակայության համարյա թե ամբողջ պարագծով։ Սա սուլթան Էրդողանի ինքնատիպ ուղերձն էր Ռուսաստանի ղեկավարությանն այն մասին, որ առանց իր՝ սուլթանի մասնակցության ցանկացած բանակցություն և համաձայնագիր դատապարտված են ձախողման։ Այստեղ էլ հենց նեոօսմանյան սուլթանը կոպիտ սխալ թույլ տվեց։ Այսպես, ս.թ. հոկտեմբերի 14-ի առաջին կեսին «Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) օդուժը հարված հասցրեց սիրիական Իդլիբ նահանգի ճամբարին, որտեղ գրոհայիններ էին պատրաստվում Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությանը մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մոտ «Русская весна» պարբերականը։ ...Արդյունքում երկու Су-34 կործանիչներ և երկու Су-24М-ներ գրոհեցին ճամբարի յոթ օբյեկտների վրա, որոնց թվում են կառավարման կետը, թաքստարանները և քողարկված ռազմական տեխնիկան»։ Համաձայն գնահատողական տվյալների՝ 15 րոպեի ընթացքում ռուսական կործանիչները և ռմբակոծիչները ոչնչացրել են մոտ 200 գրոհայինից բաղկացած խումբը։ Նշենք, որ Ղարաբաղում մարտական գործողությունների գոտում սիրիական ահաբեկիչների հայտնվելու մասին ավելի վաղ տեղեկացրել էր բրիտանական Guardian-ը՝ հավաստելով, որ գրոհայիններին հավաքագրում է թուրքական մասնավոր ընկերությունը, և նրանք պատրաստվում են թուրքական մարզաճամբարներում։ Բավական հատկանշական է, որ ՌԴ ՕՏՈւ այս հաջող գրոհից մի քանի ժամ հետո թուրքական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կրեմլի կայքում ժամը 19։40-ին հրապարակվեց հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է. «Ռուսաստանի նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել մարտական գործողություններին մերձավորարևելյան գրոհայինների մասնակցության առնչությամբ։ Ընդգծվել է համատեղ ջանքերի խիստ անհրաժեշտությունը՝ արյունահեղության շուտափույթ դադարեցման և ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն անցնելու նպատակով։ Հույս է հայտնվել, որ Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ (ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, այլ անդամ – Ա.Գ.), կառուցողական ներդրում կունենա հակամարտության ապաէսկալացման գործում»։ Ադրբեջանի կողմից հրադադարի՝ դրան հաջորդած արհամարհումը սուլթան Էրդողանի կատաղության հերթական վկայությունն է, ով, անկասկած, Ռուսաստանի Դաշնության նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հասկացել էր, որ բախվել է Ռուսաստանի ղեկավարության աննկուն կամքին և վճռականությանը՝ հետևել ս.թ. հոկտեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրին։ Արյունոտ սուլթան Էրդողանը որոշեց «ասիմետրիկ» պատասխան տալ Ռուսաստանի նախագահին։ Այսպես, արդեն հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնական այցը Թուրքիա։ Ստամբուլում նրանց հանդիպումից հետո տեղի ունեցած ճեպազրույցում Էրդողանը հայտարարեց. «Մենք Ուկրաինան ընկալում ենք որպես կարևոր երկիր մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության առումով։ Եվ այս շրջանակում մենք միշտ աջակցում ենք, աջակցել և աջակցելու ենք Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը։ Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ղրիմի անեքսիան»։ Դե ինչ, կարելի է ասել. նեոօսմանյան սուլթանի խոսքերը հերթական անգամ բացեցին Ղրիմի զավթման նրա հեռուն գնացող ծրագրերը, ինչի մասին ավելի վաղ նշվել էր։ Ուշադիր հետևելով Զելենսկու Թուրքիա կատարած այցին՝ ինձ անընդհատ հետապնդում էր հետևյալ միտքը. մի՞թե Ուկրաինայի նախագահը չգիտի այն երկրի պատմությունը, որի ղեկավարությունը վստահված է իրեն։ Գոնե հուշեին Վ.Զելենսկուն որ ծանոթանար թուրքական սուլթան, «Մուհամեդի որդի, Արեգակի և Լուսնի եղբայր, աստծո թոռ և գահակալ երկրի վրա, Մակեդոնյան, Բաբելոնյան, Երուսաղեմյան, Մեծ և Փոքր Եգիպտոսի թագավոր» Մեհմեդ IV-ին զապորոժյան կազակների պատասխանին։ Չէ՞ որ այնտեղ քիչ չեն սրտառուչ խոսքերը, որոնք այժմ մարգարեական են հնչում։ Կցանկանայի մեջբերել թուրքական սուլթանին զապորոժյան կազակների պատասխանի ամբողջական տեքստը, բայց, այնուամենայնիվ, ձեռնպահ կմնամ դա անելուց, թե չէ մեկ էլ տեսար այնպես չեն հասկանա մարդու (սույն պարագայում սուլթան Էրդողանի) իրավունքների պաշտպանները։ Ինչևէ։ Որպեսզի ընթերցողներին հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, ընդամենը մի քանի տող մեջբերեմ այդ նամակից. «Դու բաբելոնյան խոհարար ես, մակեդոնական կառապան, երուսաղեմյան գարեջրագործ, ալեքսանդրիական այծ հարվածող, Մեծ և Փոքր Եգիպտոսի խոզարած... ամբողջ աշխարհի և ենթաշխարհի հիմար... Դու խոզի դունչ ես, զամբիկի քամակ, մսագործի շուն, չկնքված ճակատ...»։ Ինձ՝ որպես հայի, միանգամայն հասկանալի են զապորժյան կազակների զգացմունքները, դրանք խիստ արդիական են նաև հիմա, երբ Օսմանյան կայսրության երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց նրանց հոգևոր ժառանգորդ սուլթան Էրդողանն այսօր շարունակում է իր հոգևոր «հովիվների» հանցագործությունները Արցախի Հանրապետության ազատասեր հայ ժողովրդի հանդեպ։

Հարգելի ընթերցող, երկուշաբթի, Նյու Յորքի ժամանակով օրվա երկրորդ կեսին ՄԱԿ ԱԽ անդամները փակ խորհրդակցություններ անցկացրին Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի առաջարկով։ Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասաց, որ Անվտանգության խորհրդում քննարկում են, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը Լեռնային Ղարաբաղում, որի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու անգամ՝ հոկտեմբերի 10-ին և 18-ին, բայց երկու դեպքում էլ շուտով խախտվել է։ «Հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերման պահից այն չի պահպանվել։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպես ապահովել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը։ Այսօր տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ այն մասին, թե ինչպես իրականացնել վերահսկողության այդ մեխանիզմը»,- լրագրողներին ասել է Նեբենզյան փակ հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Նշենք նաև, որ ս.թ. հոկտեմբերին Ռուսաստանն է զբաղեցնում ՄԱԿ Անվտանգության խորհրդի նախագահի աթոռը։

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ. Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիա սկսելու առաջին օրվանից, կարելի է առանց չափազանցության հաստատել, որ միայն Ռուսաստանի Դաշնությունն է, ի տարբերություն գործընկեր շատ երկրների, որ չի սահմանափակվել լոկ ականջ շոյող նախազգուշացումներով նեոօսմանների հասցեին, դիցուք՝ «դատապարտում ենք», «մտահոգություն ենք հայտնում» մարտական գործողություններին Սիրիայից ահաբեկիչների ներգրավման փաստերի առնչությամբ։ Այդպես էլ չհնչեց ՆԱՏՕ-ի մերձավոր դաշնակից Թուրքիայի ապակառուցողական, ավելին՝ սադրիչ գործողությունների ոչ մի խիստ, կոշտ դատապարտում։ ՌԴ ՕՏՈւ հարվածները Սիրիայում գրոհայինների ճամբարներին, որոնք պատրաստվում էին Լեռնային Ղարաբաղ ուղարկվելու համար, լուրջ և, համոզված եմ, սթափեցնող նախազգուշացում եղան Թուրքիայի, նրա նեոօսմանյան սուլթան Էրդողանի համար՝ նրա բացահայտ սադրիչ գործողությունների անթույլատրելիության մասին։ Այս առնչությամբ կցանկանայի մեջբերել REGNUM տեղեկատվական գործակալությունում 2020թ. մարտի 2-ին հրապարակված իմ «Պատերազմը Ռուսաստանի դեմ աղետ է Թուրքիայի համար» հոդվածի անոտացիան. «Այս տագնապալի օրերին հարկ է նորից ընդգծել. Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անվտանգությունը, փխրուն խաղաղության պահպանումը Հարավային Կովկասի տարածաշրջանում նորահայտ սուլթան Սուլեյման Հիասքանչի, այսինքն՝ Էրդողանի արկածախնդրական քաղաքականությունից շատ բանով կախված կլինի այն որոշումներից, որոնք կկայացնի Մեծ Ռուսաստանը։ Այո, Վրաստանի և Ադրբեջանի անվտանգությունը նույնպես կապահովվի Ռուսաստանի ջանքերով։ Եթե Էրդողանը պատերազմ սանձազերծի Ռուսաստանի դեմ, աղետը Թուրքիայի համար անխուսափելի կդառնա։ Բայց դա չի լինի Ռուսաստանի ընտրությունը»։ Թող ների ինձ հարգելի ընթերցողը ավելի վաղ գրած հոդվածներիս քանիցս հղումներ կատարելու համար։ Կրկնում եմ, այժմ Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) ամբողջ տեղի ունեցողը միանգամայն կանխատեսելի էր։ Բայց, ավաղ, իմ բոլոր նախազգուշացումներն այդպես էլ մնացին ձայն բարբառո հանապատի։ Նորից ու նորից երախտագիտություն եմ հայտնում REGNUM տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր, հարգարժան Մոդեստ Ալեքսեևիչ Կոլերովին, Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, միջազգային Լազարյան ակումբի (որի պաշտոնական կայքում հրապարակվել են իմ հոդվածները) ստեղծող հարգարժան Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինին։ Պաշտոնական Երևանը, և ոչ միայն, էմբարգո է դրել իմ հոդվածների վրա, իսկ տողերիս հեղինակին չես տեսնի ՀՀ հեռուստատեսության ամենատարբեր ալիքների էկրաններին, էլ չեմ ասում ինտերնետ-հեռուստաալիքների մասին, որոնք հեռարձակվում են սորոսյան ողորմությունների շնորհիվ։ Միայն հրաշքով «ողջ մնացած» «Իրավունք», «Новое Время» հայրենասիրական պարբերականները, Shame.am ինտերնետ-պարբերականը (արդեն 10 օրից ավելի այդ պարբերականի կայքը արգելափակված է), հազվադեպ՝ նաև «Голос Армении» ինտերնետ-պարբերականն են հրապարակել իմ հոդվածները։ Այնինչ, հիմա ավելի քան ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում 2018թ. ապրիլ-մայիսի պետական հեղաշրջումից հետո տեղի ունեցած իրադարձությունների իմ գնահատականներն ու կանխատեսումները շատ չանցած իրականություն էին դառնում։

Հ.Գ. Վերադառնալով ռուսաստանյան լրատվամիջոցներում Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած՝ լայնորեն լուսաբանվող պատերազմի թեմային, հարկ է հատկապես ընդգծել մի բավական էական հանգամանք, դիցուք. բանավեճերի մասնակիցների մեծ մասը հանգամանքների տարօրինակ բերումով չի խորանում ՌԴ (և ոչ միայն) լրատվամիջոցներում ափշերոնյան սուլթանի և КО-ի կողմից լայնորեն շրջանառվող թեզիսի իրավաչափության հարցում՝ օկուպացված ադրբեջանական տարածքների մասին, ներառյալ բացի Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտու 7 շրջաններից նաև Արցախի Հանրապետության տարածքը։ Այնինչ, հատկապես պետք է նշել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չի եղել Ադրբեջանի Հանրապետության կազմում։ Նորից հղում կատարեմ ոչ վաղ պատմական անցյալի փաստերին։ Այսպես, 1990թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում է կայացնում «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու մասին։ Այդ որոշման երկրորդ կետում գրված է. «...ցանկացած գործողություն՝ կապված ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հարցադրման հետ, որը կհակասի «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքին (N 1410−1, 1990թ. ապրիլի 3), նախաձեռնված ինչպես օրենքի ուժի մտնելուց առաջ, այնպես էլ հետո, իրավաբանական որևէ հետևանք չի ծնում ինչպես ԽՍՀ Միության, այնպես էլ միութենական հանրապետությունների համար»։ Համաձայն այս նույն օրենքի՝ ԽՍՀՄ կազմից կարելի էր դուրս գալ միայն հանրապետությունում անցկացված հանրաքվեի արդյունքի հիման վրա։ Ընդ որում՝ հանրապետության (սույն պարագայում՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի) կազմում գտնվող ինքնավար հանրապետությունները, մարզերը (մեր պարագայում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը) և օկրուգները ստանում են իրավունք՝ հենվելով վարչատարածքային այդ միավորումներում անցկացված հանրաքվեի արդյունքների վրա, ընդունել որոշում՝ կամ մնալ ԽՍՀՄ կազմում, կամ առհասարակ անկախ դառնալ։ Եվ ահա, 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նիստում ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման հռչակագիրը» և 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտը Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին՝ «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի 2-րդ կետին համապատասխան, ոչ մի իրավաբանական ուժ չունեն։ Միևնույն ժամանակ, թուրք-ադրբեջանական դիվանագիտության ավանդական նենգության տեսակետից բավական բնութագրական են Սահմանադրական ակտի 1-3 հոդվածները. «Հոդված 1. 1920թ. ապրիլի 27-28-ին ՌԽՖՍՀ 11-րդ բանակի ներխուժումը Ադրբեջան, հանրապետության տարածքի անեքսիան, Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության՝ միջազգային իրավունքի սուբյեկտի տապալումը Ռուսաստանի կողմից անկախ Ադրբեջանի օկուպացիա են։ Հոդված 2. Ադրբեջանական Հանրապետությունը 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդն է։ Հոդված 3. 1922թ. դեկտեմբերի 30-ի ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը անվավեր է Ադրբեջանին վերաբերող մասի ստորագրման պահից»։ Նշենք նաև, որ անկախության հանրաքվեն Ադրբեջանում անցկացվել է 1991թ. դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ ԱՊՀ նպատակների և սկզբունքների մասին Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից 8 օր հետո, որը հայտարարեց ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին։ Եվ ահա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 1991թ. դեկտեմբերի 10-ին՝ 1990թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքին լիովին համապատասխան։ Օրենք, որը ԽՍՀՄ տարածքում միակ իրավական ակտը դարձավ, որը միանգամայն հավասար իրավունքներ էր տալիս ԽՍՀՄ բոլոր սուբյեկտներին ինքնուրույն և ազատ որոշելու իր պետաիրավական կարգավիճակը և կանոնակարգում էր ինչպես ԽՍՀՄ-ից, այնպես էլ միութենական հանրապետությունից դուրս գալու ընթացակարգը։ Ավելին, Ադրբեջանի կազմից դուրս գալը Լեռնային Ղարաբաղն իրականացրեց ՄԱԿ Կանոնադրությանը, միջազգային իրավունքի նորմերին և, կրկնում եմ, ԽՍՀՄ այն ժամանակ գործող օրենսդրությանը լիակատար համապատասխանությամբ։ Այսպիսով, արդեն ձանձրացրած հղումները Ադրբեջանական Հանրապետությանն Արցախի Հանրապետության պատկանելության մասին կա՛մ սուլթան Էրդողանի հովանավորությամբ ափշերոնյան սուլթանի սանձազերծած պատերազմի հետ կապված բանավեճերի ամեն տեսակ մասնակիցների անբավարար տեղեկացվածության արդյունք են, կա՛մ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ջատագով հաստիքային փորձագետների կանխակալության հետևանք։ Մեկ անգամ ևս նշեմ, որ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) երբեք չի եղել Ադրբեջանական Հանրապետության մաս։ Միջազգային իրավունքը հարգող յուրաքանչյուր փորձագետ, որքան էլ որ ԽՍՀՄ-ն ատող կամ ռուսատյաց լինի, պետք է ընդունի այս անբեկանելի ճշմարտությունը. Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել Ադրբեջանական Հանրապետության կազմում։

Հ.Գ. Օրերս մեր բարդ ժամանակներում լուրջ և բավական պահանջված «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման մեջ, որի հեղինակն ու վարողը Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյովն է, ես միանգամայն նորովի բացահայտեցի ինձ համար կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին, այն նույն Շահնազարովին, որի պապերն ու ապուպապերը Շուշիի մելիքներ են եղել (ինչի մասին, ըստ Շահնազարովի, համապատասխան փաստաթղթեր կան պահպանված)։ Նա անկեղծորեն իր հիացմունքն էր հայտնում Ադրբեջանի ժողովրդական գրող Չինգիզ Աբդուլաևի ելույթի հետ կապված, որը եթեր էր հեռարձակվել ս.թ. հոկտեմբերի 16-ին Վլադիմիր Սոլովյովի հաղորդման մեջ։ Ռեժիսորին հուզել էր այն, որ Աբդուլաևը մանրամասն գիտի Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգության հերոսների ճակատագիրը։ Միամտությունիցս ելնելով՝ ես կարծում էի, թե անթաքույց հիացմունքի հետ միասին անվանի ռեժիսորը ափսոսանք կհայտնի, որ Չ.Աբդուլաևը չի կարդացել Օսիպ Մանդելշտամի «Ֆայտոնչին» հանրահայտ բանաստեղծությունը՝ գրված 1931թ. հունիսի 12-ին, Օ.Մանդելշտամի և նրա կնոջ՝ Նադեժդա Մանդելշտամի Շուշի կատարած ուղևորությունից հետո, ազերիների կողմից Շուշի քաղաքի հայ բնակչության բնաջնջումից և այն լիովին հրկիզելուց 11 տարի անց։ Բանաստեղծի կինը Ղարաբաղ կատարած ուղևորության մասին կգրի. «Լուսածագին ավտոբուսով Գյանջայից հասնում ենք Շուշի։ Քաղաքն սկսվում էր անծայրածիր գերեզմանոցից, հետո շուկայի փոքրիկ հրապարակն էր, դեպի ուր տանում են թալանված քաղաքի փողոցները։ Մեզ արդեն վիճակվել էր տեսնել բնակիչների կողմից լքված, մի քանի կիսավեր տներից բաղկացած գյուղեր, բայց այս՝ մի ժամանակ ակնհայտ հարուստ ու բարեկարգ քաղաքում, աղետի ու կոտորածի պատկերը չափազանց ակնհայտ էր (արժանահավատ գնահատականներով՝ Շուշիում սպանվել է 2-10 հազար հայ։ Սովետական հանրագիտարանը սպանվածների թիվը նշում է 2096 մարդ – Ա.Գ)։ Մենք քայլում էինք փողոցներով, և ամենուր նույն պատկերն էր. երկու շարք տներ՝ առանց տանիքների, պատուհանների, դռների։ Կոտրված պատուհաններից տեսանելի էին դատարկ սենյակները, տեղ-տեղ՝ պաստառների կտորները, երբեմն կոտրված կահույքի մնացորդները… Ասում են՝ կոտորածից հետո բոլոր ջրհորները դիակներով բերնեբերան լցված էին։ Եթե որևէ մեկը ողջ էր մնացել՝ փախել էր այս մահվան քաղաքից։ Լեռնային բոլոր փողոցներում մենք որևէ մարդու չհանդիպեցինք։ Միայն ներքևում՝ շուկայի հրապարակում, տեսնում ենք մարդկանց, որոնց մեջ, սակայն, գեթ մեկ հայ չկար, միայն մահմեդականներ էին։ Օսիպ Մանդելշտամի մոտ տպավորություն էր ստեղծվել, որ կարծես շուկայում մահմեդականները այն մարդասպանների մնացորդներն են, որոնք տասը տարի առաջ ավերել էին քաղաքը, միայն թե դրանից որևէ դաս չէին քաղել նրանք. արևելյան աղքատություն, հրեշավոր ցնցոտիներ ու թարախոտ պալարներ նրանց դեմքերին…»։

Իր և կնոջ՝ Նադեժդայի ապրումները Օսիպ Մանդելշտամն արտահայտել է այսպիսի տողերով.

Ես Ղարաբաղը տեսա լեռնային,

Տեսա գիշատիչ Շուշի քաղաքը,

Ուր ճաշակեցի սարսափներ մահի -

Հոգուս խռովքին համանվագ:

Քառասուն հազար մեռյալ լուսամուտ,

Ակնախոռոչներ մութ, սնամեջ.

Դառը տքնանքի բոժոժը հմուտ

Թաղված էր այնտեղ` լեռների մեջ…

Անամոթաբար շառագունում են

Մերկ տներն ու վեր նայում անթարթ,

Երկինքը վերից մեգն իր մանում է,

Որպես մուգ-կապույտ ոմն ժանտախտ (թարգմ.՝ Հրաչյա Բեյլերյանի)։

Կարծում եմ, որ ХХ դարի ռուսաստանցի մեծագույն բանաստեղծներից մեկի՝ Օսիպ Մանդելշտամի այս տողերը, անվիճելիորեն, կհարստացնեին ժողովրդական գրող, մուալիմ Չինգիզի խոսքերը, դրանց հավաստիություն ու լրջություն կհաղորդեին, այլ ոչ թե կընկալվեին անկեղծ չասված կենացի ժանրով։ Հետն էլ համարձակվում եմ հուսալ, որ ռեժիսորի հիացմունքը կպակասեր։

Որպեսզի ընթերցողները տպավորություն չստանան, թե կանխակալ եմ Կարեն Շահնազարովի ելույթի ընկալման հարցում, առանձնացնեմ նաև դրական պահերը։ Այսպես, ինձ համար միանգամայն հասկանալի էր նրա հոր՝ բաքվեցու անկեղծ ցանկությունը՝ լինել այդ քաղաքում։ Ըստ երևույթին, նա ցանկանում էր իր աչքերով տեսնել հայկական ջարդերի չսպիացող վերքերը, որոնք տեղի էին ունեցել 1990թ. հունվարի 13-ից 20-ը Բաքվում։ Ընթերցողներին հիշեցնենք, որ այդ օրը (հունվարի 13-ին) այնտեղ անկարգություններ սկսվեցին էթնիկական հողի վրա, որոնք ուղեկցվում էին հայ բնակչության հանդեպ զանգվածային բռնությամբ, թալանով, սպանություններով, հրկիզումներով և գույքի ոչնչացմամբ։ «Փառք Սումգաիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն առանց հայերի» կարգախոսները ամենատարածվածն ու պահանջվածն էին մոլեգնած ամբոխների համար։ Բաքվում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի թիվը ճշգրտված չէ։ Մի շարք հետազոտողների կարծիքով՝ այդ թիվը գերազանցում է 200 մարդը։ «Մենք դեռ կսարսռանք Ադրբեջանի մայրաքաղաքում հայերի ջարդերի մանրամասներից, երբ կխոսեն որպես Ժողովրդական ճակատ ներկայացող ջահելների կազմակերպած կոտորածի փաստաթղթերը։ Դեռ հայտնի կդառնա, թե ինչպես և ինչու իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից... Մենք դեռ կկարդանք այն մասին, թե ինչպես հանրապետության Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարն ասես դիտավորյալ սպասում էր այն օրերին, երբ յուրաքանչյուր րոպեն բազմապատկում էր զոհերի թիվը... Դեռ կիմանանք ժողովրդական պատգամավորների մի ինչ-որ հերթական համագումարում զորքերի կողմից քաղաքի պաշարման մանրամասները...» («Огонёк» ամսագիր, N 6, 1990թ.)։ Ի դեպ, գուցե նախախնամությունն է խաղացել իր դերը, որ կինոռեժիսորի հարգարժան հայրն այդպես էլ չգնաց Բաքու, չտեսավ հայաթափ եղած, մի ժամանակ հոծ բնակեցված Արմենիքենդը և Բաքվի Անդրկայարանային շրջանը, Խուտորը... Էլ չեմ ասում ինտերնացիոնալ քաղաք Բաքվի բնակիչ ռուսների և հայերի պղծված քրիստոնեական Մոնտինյան գերեզմանոցի մասին։ Ավարտելով այս թեման՝ նշեմ, որ համաձայն Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Կիշենի՝ «ջարդերը լիովին չէին տարերային (կամ, գուցե, լիովին տարերային չէին), քանի որ ջարդարարներն ունեին հայերի ու նրանց հասցեների ցուցակները» (Conflict in the Soviet Union: Black January in Azerbaidzhan, by Robert Kushen, 1991, Human Rights Watch, ISB N07 14652326, ISB N 9780714652320)։

Հարգելի ընթերցող, կարելի է բազմաթիվ այլ օրինակներ էլ բերել, որոնք ամենայն համոզչությամբ վկայում են հայ ժողովրդի չսպիացող վերքերի մասին Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելու պայմաններում։ Հենց ֆիզիկական բնաջնջման սպառնալիքը Լեռնային Ղարաբաղի հայությանը ազգային-ազատագրական պատերազմի հանեց 1992-1994թթ.։ Այդ ժամանակվանից անցել է 26 տարի։ Այսօրվա երիտասարդությունը ծնվել և դաստիարակվել է անկախ, դեմոկրատական Արցախի Հանրապետությունում։ Նա գիտի իր ազատ երկրամասի պատմությունը և պատրաստ է իր կյանքի գնով պաշտպանել այն։ Պաշտպանել կյանքի իր իրավունքը ինքնորոշված, անկախ Արցախի Հանրապետությունում։ Եվ շատ եմ ցանկանում հավատալ, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական դաշինքը կլինի ոչ միայն հայոց պետականության երաշխավորը, այլև կդառնա թուրք-ադրբեջանական ցեղասպանության սպառնալիքից Արցախի ազատասեր ժողովրդի փրկության միակ երաշխավորը։ Չէ՞ որ միայն Ռուսաստանն է ի զորու հնազանդեցնելու Եվրոպայի հիվանդ մարդուն՝ նորահայտ սուլթան Էրդողանին։

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ   

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՐԱՏԱՊ. Նիկոլական զինված բանդան հարձակվել է Ռեֆորմիստների կուսակցության անդամների վրաՀեշտ լինի, թե դժվար` ծառայելու եմ պատվով, կյանքս չեմ խնայի հանուն հայրենիքի. Նահատակված հերոսին հիշում է դասղեկըԶոհվելու օրվանից անցել է ավելի քան 45 օր, բայց մինչ օրս ամուսնուս անունը չկա ո՛չ մահացածների եւ ո՛չ էլ անհայտ կորածների ցուցակումԱդրբեջանն ավտոճանապարհ է կառուցելու դեպի Հայաստանի հետ սահմանՋեբրայիլն ազատագրած Մեխակ Մեխակյանի իմքայլական պատգամավոր որդին համառորեն սատարում է Ջեբրայիլը հանձնած դավաճան ՆիկոլինՈ՞վ է բերել Թուրքիային Արցախ. Արմեն ԱշոտյանԿազանյան փաստաթղթով նախատեսված էր՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկությամբ. ՆալբանդյանԼևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Արման ՄուսինյանԻ՞նչ սպառնալիքով են ՊԵԿ-ում պարգևավճար ստացելՆիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր Կազանյան փաստաթուղթի մասինԱրցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. եղանակով պայմանավորված՝ դժվարանցանելի է Գորիս-Բերձոր հատվածըՓրկում ենք երկիրը՝ դուրս գալով փողոց կամ տապալում ենք այն՝ տանը նստած. Մնաց 12 ժամ. Միքայել ՄինասյանՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրևանում և Կոտայքում հոսանքազրկումներ են սպասվումՍուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից. Վիկտոր ՍողոմոնյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպքԱԱԾ-ն պարզաբանում է տարածել մամուլի ասուլիսի ընթացքում Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալՀոկտեմբերի 20. Ի՞նչ էր քննարկել Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահների հետ. մանրամասնում է Նիկոլը «Մամ ջան ինչքան քո բալեն եմ, էդքան էլ հայրենիքիս բալեն եմ, ո՞նց թողեմ զինվորներիս մենակ, մինչեւ վերջին փամփուշտը կռվելու եմ մերս. Հերոսի վերջին խոսքերըԵղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներՆոյեմբերի 30-ը պատմության մեջ«Բակո Սահակյանն անսպասելի հայտարարեց, թե Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն». Նիկոլ ՓաշինյանՌուս զինվորականները Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ են տեղակայելՊլանային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանում նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ինԲայդենը երկու կոտրվածք ունի«Ուկրաինան եւ ԱՄՆ-ը Դոնբասում բլիցկրիգ են պատրաստում» (վիդեո)Եթե նորից սկսենք մեսիաներ ու մարգարեներ գտնելու հույսով ապրել, ապա դժվար թե կարողանանք դուրս գալ այս ծանր իրավիճակից. Կարեն ՎրթանեսյանԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և ԿոտայքումԻնչպես միշտ, Միկոլը սուտ է խոսում. Երկրորդ նախագահի գրասենյակԴեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները այսօր եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնիՀայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. Արա ԱբրահամյանԻնսինյեն գոլը նվիրեց Մարադոնայի հիշատակին (լուսանկար)Ա սերիա. «Ռոման» խոշոր հաշվով պարտվեց «Նապոլիին». Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը Լուծումը Ազգային Ժողովում է. Սփյուռքի հիմնադիր նախարարը դիմում է պատգամավորներինՄեսսիի գոլը նվիրված Մարադոնայի հիշատակին (լուսանկար)Փաշինյանին շտապ կարգով կատարել գլխուղեղի ՄՌՏ. բժիշկ Դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավՆիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ դու հողատու ես, սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես. Էդուարդ ՇարմազանովԻնչու՞ մոբ չեղավ, ինչու՞ ռազմական գործողությունների շարան չեղան, ինչու՞ անկանոն նահանջ եղավ, ինչու՞ փակվեցին դեպի Արցախ գնացող ճանապարհները. Կարեն ՀովհաննիսյանՏեսահոլովակ նվիրված «դուխովներին»ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ. Վահրամ Սահակյանի ֆիլմըՄեր բանակի հերոսապատումների նյութերը շարունակվելու են. ժամանակի ընթացքում նաև գիրք ենք հրապարակելու.Արծրուն ՀովհաննիսյանԷսքանով փակենք «բայց ի՞նչ ռեսուրս ունենք» կեղծ կառուցողական իրականում պարտվողական դիսկուրսը. Արթուր ԴանիելյանՍերգեյ Շոյգուն համեմատել է Գերմանիայի պաշտպանության նախարարին «երեսառած աշակերտուհու» հետ Ադրբեջանում արդեն հումորով Փաշինյանին համարում են ազգային հերոս. Ղրիմի լեգենդար հրամանատար «Ստյոպա... Ռեգինա...Նշում եմ որտեղ ենք: Ձերոնց ուղարկի որ նկարեն ու լսեն ինչ ենք խոսում» ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԱդրբեջանցին մեզ չի հաղթել, այլ կարողացել է գնել ինչ-ինչ ուղղություններ. Հրաչյա Ներսիսյան (Տեսանյութ)Դավադրաբար բզկտված իմ Արցախը պիտի ապրի ու պիտի նորից տարածի իր թևերը...Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին էՆիկոլը, Աննան ու Արայիկը հենց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթե ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասինՊետական լիազոր մարմինները պարտավոր են հնարավոր լծակները կիրառել՝ անհայտ կորածների ու գերիների հարցը լուծելու համար. Արցախի ՄԻՊ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода