ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում «Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասին Վանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջև Շվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպան Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողին Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ցուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսին ԳՅՈւՄՐԻՈւՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» դատաստանամատյան պոեմի շնորհանդեսը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացի Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 20-ից 26-ը


Ոչ միայն եզդիների, այլեւ հայ ժողովրդի հերոսը. վերջին հրաժեշտը՝ Մամիկոն Կասոյանին

Հասարակություն

Արարատի մարզի Արտաշատ համայնքից դեպի հավերժություն ճանապարհեցին  հերոսաբար զոհված եզդի զինծառայող 19-ամյա ՄԱՄԻԿՈՆ ԿԱՍՈՅԱՆԻՆ: Նա ծառայության էր անցել 2019 թվականի ամռանը Մարտակերտում, իսկ կյանքը հայրենիքին նվիրեց Մեխակավանի թեժ մարտերում.

ԽՈՒԴՈ ԿԱՍՈՅԱՆԸ, ում հարազատ հորեղբոր թոռն էր Մամիկոնը, «Իրավունքի» հետ զրույցում պատմեց, որ ընդամենը վեց ամիս էր մնացել, որ իրենց զինվորը տուն գար. «Լավ էր ծառայում, շատ գոհ էր իր ծառայությունից, բայց, ցավոք, այս փորձանքը տեղի ունեցավ. Իր մահից մի օր առաջ էր ընտանիքի հետ խոսել, ասել էր՝ լավ եմ, ծառայում եմ հայրենիքիս: Հաջորդ օրը էլ զանգ չեղավ. Շատ նպատակներ ուներ, դպրոցում լավ էր սովորում, պարտաճանաչ էր, հետո ընդունվեց ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետ ու գնաց բանակ»:

Մամիկոն Կասոյանը երեք քույրերի կողմից սիրված մինուճար եղբայրն էր, նաեւ նույնքան հարազատ եղբայր էր փեսայի՝ «Եզդիների ազգային միավորում» ՀԿ ներկայացուցիչ, գրքերի հեղինակ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻ համար:

«Մեր Մամիկոնն իր կյանքը նվիրելով հայոց հողին՝ եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայ-եզդիական բարեկամությունը հարատեւ է: Մամիկոնը ոչ միայն մեր ազգային հերոսն է, այլ հայ եւ եզդի ժողովրդի հերոսը, ով գիտակցված իր կյանքը տվեց հանուն հայրենիքի պաշտպանության: Դժվար է նրա մասին խոսել անցյալով, ախր ապագայի հետ կապված այնքան մեծ երազանքներ ուներ: Մամիկոնի կորուստը անասելի մեծ վիշտ է ինձ համար»,- ասաց Ռ. Ավդոյանը:

Եզդի Մամոն սիրված էր ոչ միայն ընտանիքում, այլեւ` ընկերական շրջապատում: Իրենց ընկերոջը վերջին հրաժեշտը տալով եւ զսպված արցունքներով, բայց հպարտությամբ էին խոսում Մամիկոնի մասին ընկերները: Նրանցից ԱՐՏՅՈՄ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ընդգծեց, որ միայն դրական հուշեր ունի՝ կապված Մամիկոնի հետ. «Շատ խելացի, սովորող տղա էր: Միշտ բոլորի լավն էր ցանկանում, իրենից վատը չենք տեսել: Ծառայությունից երբեք չէր դժգոհում: Ինչքան էլ դժվարության մեջ լիներ, հաստատ չէր ասի, որպեսզի մենք հանգիստ լինեինք»:

Պարզվում է՝ Մամիկոնն իրավաբանությունից բացի, նաեւ արվեստն էր սիրում: Նրա նկարած ուշադրության եւ գնահատանքի են արժանի:կտավներն, անխոս,

«Սիրում էր նկարել: Շատ լավ տղա էր, քիչ էր մնացել, որ ծառայությունը վերջացներ եւ իր կյանքը վայելեր, բայց, ցավոք, հեռացավ մեզնից»,- պատմեց ընկերներից ՎԻՏԱԼԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ:

«Միշտ իրենց դռան մոտ նստում ու խաղում էինք: Ընտիր, հավեսով ու լավ տղա էր մեր ախպերը: Բոլոր լավ ու վատ օրերին միասին ենք եղել: Ափսոս, որ այսպես եղավ»,- ասաց մյուս ընկերը՝ ԱՐՄԱՆ ՀՈՎԵՅԱՆԸ:

Ընկերոջը մեծ հպարտությամբ հիշեց նաեւ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ. «Այնպիսի մարդ էր Մամիկոնը, որ ամեն հարցում կարող էիր իր հետ կիսվել ու ամեն ինչ պատմել: Չկա այդպիսի մարդ, որ կարող է Մամիկոնի մասին ինչ-որ բացասական խոսք ասել: Բոլորի հանդեպ սրտացավ էր: Դժվար է բառեր գտնել՝ նկարագրելու համար մեր հերոս ընկերոջը»:

«Իրավունքի» հետ զրույցում Կասոյանների ընտանիքին իր ցավակցությունը հայտնեց նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԸ, որն այս օրերին գտնվում է Արցախում. «Ցավում եմ, կիսում եմ ընտանիքի վիշտը: Մամիկոնի զոհվելը բոլորիս վիշտն է, նա անմահացավ՝  իր կյանքի եւ արյան գնով այս հողը պահպանելու եւ մեր հայրենիքը պաշտպանելու համար: Պատերազմն ազգություն չի ճանաչում եւ սահմանին զոհվում են թե՛ եզդիները, թե՛ հայերը: Ուստի՝ իմ եզդի համայնքին, ուղղակի, կոչ եմ անում, որ գիտակցաբար մոտենան այս իրավիճակին եւ գնահատեն պատերազմի լրջությունը ու պատրաստ լինեն ցանկացած կորստի: Հպարտ եմ, որ այս ազգի զավակն եմ ու իմ ախպերներն այսքան դուխով, այսքան ուժեղ կարողանում են մեր հայրենիքի սահմանը պաշտպանել»:

Մամիկոն Կասոյանի վերջին հրաժեշտին ներկա էր նաեւ «Եզդիների կողքին» նախաձեռնության հիմնադիր-ղեկավար ԳՐԵՏԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Նա ցավով արձանագրեց, որ այսօր ինչպես հայ երիտասարդները, այնպես էլ ազգությամբ եզդիները հավասարապես ապրում եւ մեռնում են հայոց հողի համար. «Եթե պատմությունն ուսումնասիրենք, կտեսնենք, որ որքան ցավ ու պատերազմ է ապրել հայ ժողովուրդը եզդիները եղել են իրենց կողքին եւ հավասարապես պատրաստ են եղել զոհվելու Հայոց աշխարհի համար: Եվ այսօր էլ տեսնում ենք նույն իրավիճակը, ինչպես արցախյան գոյամարտի ժամանակ էր: Մամիկոնի կորուստը բոլորիս ցավն է հավասարապես, փա՜ռք քեզ լուսե տղա£ Հայրիկիդ հեկեկոցը, հողոտ ծնկներն ու արմուկներն ինչպե՞ս մոռանամ: Մենք պիտի ապրենք ու ապրեցնենք քեզ»:

Եվ իսկապես պիտի ապրենք ու ապրեցնենք՝ անմահացնելով մեր հերոսների անունները, որովհետեւ հենց Մամիկոն Կասոյանն է պատգամել ամենքիս, որ՝ «հաղթելու ենք»: Արցախյան մերօրյա պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, նա իր ֆեյսբուքյան էջում փոխել էր գլխավոր նկարը՝ «հաղթելու ենք» արդեն հայտնի դարձած հեշթեգով: Այնպես որ, մեզ մնում է միայն կրկնել Շեյխ Ֆակիր Տայարի կարճ, բայց ամենակարեւոր խոսքը, որ մաղթեց հուղարկավորության մասնակիցներին. «Խաղաղություն ամենքիս»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում«Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասինՎանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջևՇվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպանՉարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողինՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՑուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսինԳՅՈւՄՐԻՈւՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» դատաստանամատյան պոեմի շնորհանդեսը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացիՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 20-ից 26-ըԱդրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա երկու վիրավոր. ՌԴ ՊՆ-ն հաստատում էՊրոֆեսորի վիճակը շարունակում է մնալ ծանր՝ ինսուլինի մեծ չափաբաժին, թոքաբորբ զուգակցված այլ խնդիրներովՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրություններըԵթե ձեռքերդ բռնող չկա, եթե ինչ-որ մեկին չես հարցնում ում հետեւից գնաս, եթե ինչ-որ մեկը քեզ չի հուշում` ուրեմն գնա բյուջեի փողերը լափածների հետեւիցՍեպտեմբերի 19-ին ՀՀ-ում փակ ճանապարհներ կլինեն. ոստիկանություն«Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրաԵթե չոքած, խիարի նման թուրքի ստրուկ պիտի ապրեմ, ավելի լավ ա տան սպանեն. բողոքի ակցիաՍաղ ընկերներիս մասին պատմե՞մ՝ ոնց Շուշիում ընկան. ոստիկանը բորբոքվեցԿոչ եմ անում ընդդիմությանը դուրս գալ փողոց եւ տեր կանգնել ժողովրդական շարժմանը. ՊետրոսյանԱռանց սրանց հեռացման անհնար է անկման ընթացքը դանդաղեցնել կամ կանգառ ապահովել. ԱբրահամյանՓաշինյանը գրկախառնվել է ինքնախաբեության հետ, մնում է երազախաբություն չլինի. ՊետրոսյանԽուժանություն է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը. ՀՅԴ-ական պատգամավոր«Եթե անի սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը կապացուցի, որ դավաճան է և կապիտուլյանտ».Սվետլանա Հովհաննիսյան«Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը համարում եմ մեր զինվորների աճյունների ոտնահարում».ԼՈՒՍԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԱդրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին. Sputnik Արմենիա«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են». Վրաստանի վարչապետն ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական գործընկերության նշանակությունը Վրաստանի համար«Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա ՍտեփանյանFact Check. կառավարությունը մանիպուլացնում է կարևորագույն ցուցանիշը«Դուք կուրացած ժողովուրդ եք, անգիտակից եqք, կուրացած եք ատելությունից ու նախանձից». Հենրիխ ԴանիելյանԲերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են․ Էլինար ՎարդանյանՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ը, ՄԵԾ ՀԱՅ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է։Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ)Թալիբները զրկել են ուզբեկերենը պաշտոնական լեզվի կարգավիճակիցԴե հիմա լսեք, թե ինչ կասեմ. Հայ ազգի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի դիպուկ գրառումըՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը«Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ». ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներինՉգիտեմ` ինչու են բացառություն անում․ Բաբլոյանը՝ պաշտոնյաներին ՊՇՌ թեստից ազատելու մասինFinal․ Էնրիկե Իգլեսիասը ավարտում է կարիերան (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է ծախսվել Պուտինի և Բայդենի հանդիպման համարԵրևանում անհնազանդության ակցիա է Անկախության տոնի համերգը չեղարկելու պահանջովԱրժանի լինենք Գյումրիի նախնիներին ու պայծառ սերունդներին. Արտյոմ ՂուկասյանԵրևանում տղամարդը Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներսԳիտնականները գտել են COVID-19-ից հավանական մահը կանխատեսելու եղանակըՈւղերձը՝ վրեժ. Ստեփանակերտում կայացել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությունըԿենդանակերպի որ նշանները կհանդիպեն իրենց սիրուն 2021 թվականի աշնանըԱդրբեջանի փոխվարչապետը և Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակըՌԴ-ում Պետդումայի ընտրությունների առաջին օրը քվեարկել է ընտրողների 16,85 տոկոսըՔսենյա Շոյգուն ու նրա ամուսինը՝ մարզական բլոգեր Ալեքսեյ Ստոլյարովը, ծնողներ են դարձել6 սուպերմթերք՝ շողացող մաշկի համարԱրմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցներին հրավիրել է Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ