Հողատուն ու նրա «ֆեյքաֆերման», հայորդիների դիերը վերադաձնելու ու անհետ կորածների հարցով զբաղվելու փոխարեն, զբաղված է իր աթոռը պահելով. Էդուարդ Շարմազանով «Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Հասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. Շարմազանով Եթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ Պետրոսյան Գյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. Մանրիկյան ՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ) Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում) ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում


Մի ամբողջ 18-20 տարեկան սերունդ կորցնելուց հետո՝ նահանջելու տեղ այլեւս չունենք. հանրահայտ տենոր Էլբակյան

Շոու բիզնես

Պատերազմական այս օրերին հայկական ներուժի, թուրքական նկրտումների, արվեստի ուժի ու քաղաքականության մասին էլ ծավալվեց մեր զրույցը  ֆրանսիաբնակ հանրահայտ տենոր ՌՈՒԲԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ։

- Երեք միլիոնանոց Հայաստանը պայքարում է գերտերության դեմ։ Ըստ Ձեզ, առանցքում հայ-ադրբեջանական համակարտությու՞նն է, Թուրքիայի նկրտումնե՞րը, թե՞ մեր փոքր ու մեծ երկիրը հայտնվել է աշխարհաքաղաքական խաղերի կիզակետում։

-Թուրքիան գերտերություն չի համարվում, քանի որ այդ երկրի տնտեսությունը կախված է Ամերիկայի եւ Եվրահամայնքի ներդրումներից։ Թուրքիայի վաղեմի երազանքն է՝ վերջնականապես վերացնել Հայաստանը։ Որոշ Արեւմտյան երկներ՝ թե՛ 1915-ին, թե՛ այսօր աշխատում են նույն ուղղությամբ՝ թուրքերի ձեռամբ։ Ռուսական կայսրությունը ստեղծեց Արեւելյան Հայաստան՝ ստանձնելով Առաջին քրիստոնյա երկրի պաշտպանության Սուրբ պարտականությունը։ Թերեւս, ռուս թագավորները չէին մոռացել, որ քրիստոնեության  մուտքը Ռուսաստան իրականացել է Աննա  Բյուզանդացու շնորհիվ, ով Բյուզանդիայի թագավոր հայազգի կայսեր Բարսեղ Բ-ի քույրն էր։  Ցավոք, բոլշևիկները ստորաբար բաժանեցին հայկական հողերը։ Այսօրվա իրականությունը  լենինյան եւ ստալինյան դավադիր քաղաքականության հետեւանքն է։

- Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված փոքրաթիվ մեր ազգի ներուժը։  Դրսից ինչպե՞ս է ընկալվում մեր պայքարը։

- Մենք ընտրյալ ազգ ենք եւ ճակատագրական պահերին մեր ինքնապաշտպանական բնազը վերածվում է գերուժի։ Դրսի հանրությանը հիացնում է մեր երիտասարդ զինվորների մարտական ոգին: Ոգի, որ մեր թշնամիները չեն կարող գնել ոչ մի գնով։

- Մի պահ թվում էր տարանջատում կա Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, հիմա տեսնում ենք բոլորովին այլ պատկեր՝ փակված փողոցներ, բողոքի ակցիաներ, պահանջներ… Ի՞նչ տրամարդութուններ են տիրում ֆրանսիայի հայ համայնքում։ Առհասարկ, ի՞նչ կարող են անել աշխարհասփյուռ հայերը։

-Ֆրանսիայի հայ համայնքը շատ ակտիվ է, երբ խոսքը վերաբերում է հայրենիքին տրամադրվող մարդասիրական օգնությանը։ Ցավոք, քաղաքական դաշտում մեծ ազդեցություն չունեն։ Ինչպես տեսնում եք, նախագահ Մակրոնը բացի հայամետ կոչերից մինչ օրս ոչ մի ստույգ ճնշում չի կիրառում Թուրքիայի դեմ, անգամ տնտեսական պատժամիջոց կիրառելու որոշում չի ընդունվել։ Ինչ վերաբերում է աշխարհասփյուռ հայերին, նրանք անում են եւ կանեն հնարավորն ու անհնարը, քանզի դա նաեւ իրենց գոյատեւման խնդիրն է։ Առանց Մայր Հայաստանի՝ հայը գոյություն ունենալ չի կարող։ Սա համազգային կենաց մահու կռիվ է։

- Ինչո՞ւմ ենք թերացել, ի՞նչ պետք է անեինք, երբ հարաբերական անդորր էր։ 

-Պետք է միասնական լինել, հատկապես, երբ հարաբերական անդորր է։ Տաղանդավոր ազգ ենք, բայց այս առումով թերանում ենք։

- Ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը Հայաստանին ագրեսոր էր անվանել։ Մամուլից տեղեկացանք Ձեր պատասխանի մասին։  Կարծում եք՝ տեղ հասե՞լ է Ձեր հակադարձումը։

-Հույս ունեմ, քանի որ շատ է տարածվել սոցացերում։ Ինձ համար ցավալի էր տեսնել հատկապես այն, որ  նրա կինը՝ Աննա Նետրեբկոն հավանել էր գրառումը, որպես պրիմադոննա, նա պետք է գոնե չեզոք մնար ու չարձագանքեր ամուսնու այս չափազանց տգեղ զրպարտոթյանը։

- 2004-ին Ֆրանսիայում Սենատի կայացած Ձեր մենահամերգին հրավիրված է եղել նաեւ Ադրբեջանի դեսպանուհին։ Համեգրից հետո նա հայտարարել է «Նման ձայնն ավելի շուտ կարող է միաբանել մեր ազգերին, քան ամենահմուտ դիպլոմատները»։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Ինձ համար հաղթանակ էր՝ տեսնել դեսպանուհուն ծափահարելիս, բայց կրկնակի հաղթանակ եմ զգացել, երբ իմ «Կռունկը» տեսահոլովակը դիտելուց հետո՝ թուրք մելոմանները մեկնաբանությունների դաշտում գրել էին՝ «ներեք մեզ»։

- Արժանացել եք պատվավոր մրցանակների, համարվում եք աշխարհի 57 ամենահայտնի հայերից մեկը, ձեզ ճանաչում են որպես՝ Ոսկե ձայն: Ի՞նչ եք կարծում, հատկապես ինչո՞վ է գրավում Ձեր արվեստը հանդիասատեսին:

-Կպատասխանեմ իմ շատ սիրելի եւ թանգակին Տաթեւիկ Սազանդարյանի խոսքերով. «Ռուբո ջան, գեղեցիկ ձայնը Աստված է քեզ շնորհել, իսկ դու պետք է զարգացնես մեկնաբանության ազդեցութունը»։ Այս ոսկե խորհուրդը մշտապես ինձ ուղեկցում է։ Եվ կարծում եմ՝ հանդիսատեսին գրավում է իմ կատարումը։

- Ի՞նչ ելք եք կանխորոշում  օրհասական պայքարից։ 

-Մենք մի ամբողջ 18-20 տարեկան սերունդ կորցնելուց հետո՝ նահանջելու տեղ այլեւս չունենք։ Պետք է Արցախի անկախությունը միջազգային մակարդակով ճանաչվի եւ շուտափույթ ընդգրկվի Հայաստանի կազմի մեջ։ Լավագույն տարբերակը կլիներ մեր համար այն, որ Ադրբեջանում հեղաշրջում սկսվեր։

Հողատուն ու նրա «ֆեյքաֆերման», հայորդիների դիերը վերադաձնելու ու անհետ կորածների հարցով զբաղվելու փոխարեն, զբաղված է իր աթոռը պահելով. Էդուարդ Շարմազանով«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՀասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. ՇարմազանովԵթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ ՊետրոսյանԳյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. ՄանրիկյանՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ)Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում)ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմացԱրտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Բելառուսի միություն Հայաստանի մտնելու այլընտրանքը պատերազմն է«ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է»Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում էԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԴավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Էդուարդ Շարմազանով«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՂԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ 20 ՕՐ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ԻՆՉԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ԵՆ»«ԻՆՉՊԵՍ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿՆ ՈՒ ՆԺԴԵՀՆ ԷԻՆ ՀԱԼԱԾՅԱԼ, ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱԼԱԾՅԱԼՆ ԷԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԷՐ»«ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷ, ՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼ»«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՆԱ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉ ՏԵՍՔ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՍԱՏԱՆԱՅԻ ՄՌՆՉՈՑԸԼևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությա՞ն գալՆիկոլի ստերը արագաչափերի մասին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան«Հովիկ Աղազարան, դուք դավաճանել եք Արցախը». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ) Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը հրաժեշտ է տալու պաշտոնին. Հայտնի է, թե ով է նրան փոխարինելուԱլիևը հորդորել է Ֆրանսիային Մարսելը տալ հայերինՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով և Պուտինի նախագահությամբԻրանցի գիտնականը սպանվել է արբանյակի միջոցով կառավարվող զենքովԲադեն-Բադենի կազինոներում տարել կրվել են, բա էլ որտեղի՞ց զրահաբաճկոն լիներ.NewsMedia.amAs-salamu alaykum ՀՀ «Ոստիկանություն». Նարեկ ՍամսոնյանԵթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից. նոր բացահայտումներ՝ Լևոն Տեր-ՊետրոսյանիցVBET ՀՊԼ. «Նոան» ու «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կժամանի ՂարաբաղԵ՞րբ կվերաբացվեն ԲՈՒՀ-երը. ԿԳՄՍ խոսնակ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հրաժարական չի տա, բայց որ գնալու է, մի կասկածեք մեկ վայրկյան. Աղվան ՎարդանյանԵթե հրամանատար լիներ, Բաքու չէ, Աֆրիկա էլ կհասներ էս ազգը. անհետ կորած զինծառայողի եղբայրԱլիևը հայտարարել է Ղարաբաղում գերիների և դիերի փոխանակման գործընթացը շարունակելու մասինՊեսկովը չի մեկնաբանում Նախիջևան-Ադրբեջան միջանցքի գաղափարին հավանություն տալու վերաբերյալ Ալիևի խոսքերըԱննա Հակոբյանի գործունեությունը պետք է քննության առարկա դառնա. քաղտեխնոլոգՀՖՖ նախագահը հանդիպել է Ջորկաեֆ եղբայրների հետՊատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունիցԲաքուն առաջարկում է Ղարաբաղի և Հայաստանի միջև նոր միջանցք կառուցել, իսկ Լաչին քաղաքը փոխանցել Ադրբեջանին31 տարի առաջ հռչակվեց Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումըԱլիև. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, յուրաքանչյուր ոք, ով ներկայումս ապրում է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի քաղաքացի էՌուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Ղարաբաղում դիտորդական կենտրոնի ստեղծման մասինՉկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Հունան Պողոսյանի ուղերձըԱյդ հարցով ինձ կարող է դիմել միայն 44 օր շարունակ զինվորի կարագավիճակով ծառայած անձը. Որ դեպքում Արցախի ԱԺ նախագահը հրաժարական կտա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода