«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք Հասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. Շարմազանով Եթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ Պետրոսյան Գյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. Մանրիկյան ՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ) Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում) ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմաց


Ամերիկաները եւ եվրոպանները չեն կարող լինել երաշխիք՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման. Նիկողոսյան

Հանդիպում

ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը եւս ի չիք դարձան եւ պետքարտուղար Պոմպեոյի հետ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Մնացականյանի ու Բայրամովի առանձին հանդիպումներից հետո հաստատված հրադարարը եւս չպահպանվեց: Այս եւ առաջնագծում ու դիվանագիտական ճակատում ստեղծված իրավիճակի մասին, «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

- Պարոն Նիկողոսյան, Դուք մեր նախորդ հարցազրույցում նշել էիք, որ առանձնապես ակնկալիքներ չունեք ամերիկյան հանդիպումից եւ ընդգծել, որ մենք ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք՝ եւս մեկ շաբաթ սպասելու: Ըստ էության, այդպես էլ եղավ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Նորից եմ ասում՝ մենք այլեւս հապաղելու իրավունք չունենք: Առանձնապես նորություն չէր այս ամենը, հատկապես, որ Թուրքիայի նախագահն ուղիղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ցանկացած հայտարարություն իրենց համար միեւնույն է եւ անընդունելի: Այսքանից հետո պետք է հասկանանք եւ ընդունենք, որ Թուրքիայի հետ միայն եւ միայն կարող է բանակցել եւ այս ամենը կանգնեցնել Ռուսաստանը: Բոլորին պարզ դարձավ, որ աշխարհի որեւիցե երկիր, բացի ՌԴ-ից, հայտարարություններից զատ ոչինչ չեն անելու: Այս ամենից հետեւություն անել է պետք: Պետք է խելքի գանք վերջնականապես եւ չմոռանանք, որ 105 տարվա ընթացքում ԱՄՆ-ն մինչեւ օրս «ցեղասպանություն» բառը չի արտաբերել, էլ ի՞նչ պետք է սպասենք այդ երկրից հիմա: Ամերիկաները եւ եվրոպանները չեն կարող լինել երաշխիք՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման: Ռուսաստանը մի շաբաթ է տարբեր մակարդակներով բարձրաձայնում է, որ պաշտոնական Երեւանը պետք է դիմի իրենց՝ ռազմական աջակցության համար: Մենք այլ տարբերակ չունենք, մինչեւ ե՞րբ պետք է լռենք:

- Բայց չէ՞ որ փաստացի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը չլռեց եւ արդեն նամակով դիմել է ՌԴ նախագահին…

- Արայիկ Հարությունյանի դիմումն, ինչ խոսք, ուներ դրական ազդեցություն, որ նա պատմական ակնարկ արեց եւ դիմեց ՌԴ նախագահին: Բայց Վլադիմիր Պուտինին եւ Ռուսաստանին պետք է պաշտոնապես դիմի Երեւանը: Արցախի անկախությունը Հայաստանը պաշտոնապես չի ճանաչում, նույն հաջողությամբ՝ Արցախի նախագահի փոխարեն՝ ցանկացած ՀՀ քաղաքացի կարող էր նույն տեքստով դիմել ե՛ւ Պուտինին, ե՛ւ Թրամփին, ե՛ւ ցանկացած այլ երկրի նախագահի: Այս պահին պետք է միասնական որոշում կայացվի եւ դիմումատուն պետք է լինի պաշտոնական Երեւանը:

- Եթե նկատի ունեք ռուս խաղաղապահ ուժերի տեղակայման առումով, ապա արդեն իսկ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց համար ընդունելի է:

- Համաձայնություն հայտնելը դեռ ոչինչ չի նշանակում եւ այլեւս ժամանակ չունենք սպասելու: Ռուսաստանն այսօր բացահայտ ասում է, որ պաշտոնական դիմեք, որպեսզի կարողանանք ռազմական աջակցություն ցուցաբերել, եւ Հայաստանը պետք է իր վերջնական ընտրությունը կատարի:

- ՌԴ նախագահն արցախյան մերօրյա պատերազմի վերաբերյալ արդեն իսկ հստակ հայանպաստ շեշտադրումներ արեց: Կարծում եք՝ այդքանից հետո Ռուսաստանը սպասում է, թե ե՞րբ է պաշտոնական Երեւանն իրենց դիմելու:

- Այո՛, ՌԴ նախագահը հստակ, պարզ, հասկանալի տեքստով նշեց իր վերաբերմունքը եւ հարգանքը՝ հայ ժողովրդի նկատմամբ: Եվ պետք չէ Ռուսաստանին սովորացնել, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, թե ինչ պետք է անի: ՌԴ-ն հայ ժողովրդի բարեկամ երկիր է եւ պատրաստ է Հայաստանին աջակցելու, բայց դրա համար պաշտոնական դիմում է պետք: Մենք պետք է գիտակցենք, որ գործ ունենք Թուրքիայի հետ, որը փորձում է երկրորդ ցեղասպանություն իրականացնել: Ուստի՝ պետք չէ նոր արկածախնդրությունների տանել մի ողջ ժողովրդի: Այս ամենը կանգնեցնել է պետք՝ միասնական որոշումներ կայացնելով:

- ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան եւ վաշինգտոնյան հանդիպումներից հետո՝ կարելի՞ է ասել, որ երկուշաբթի օրն այսպես, թե այնպես մի որեւէ վճռորոշ որոշում կընդունվի:

- Վճռորոշ որոշում կարող է լինել, երբ պաշտոնական Երեւանը կդիմի Ռուսաստանին կամ էլ ամբողջ հայ ժողովուրդը պետք է դիմի: Ամբողջ ռուսական էլիտան է քննարկում, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ Արցախում: Ուշադրություն դարձրե՞լ եք, թե ամբողջ աշխարհով մեկ, բացի Ռուսաստանի փորձագիտական, քաղաքական շրջանակների արձագանքից, ովքե՞ր են ընդհանրապես խոսում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին: 

- Ամերիկյան մի քանի սենատոր՝ ընտրություններին ընդառաջ…

- Սենատորների հերթական, հերթապահ հայտարարությունները, հարյուր տարի առաջ էլ են եղել՝ վիլսոնյան ծրագիր եւ այլն: Մենք հիմա որոշում պետք է կայացնենք՝ կա՛մ Ռուսաստանի հետ ենք, կա՛մ Ռուսաստանի հետ չենք, որպեսզի կարողանանք դիմակայել այս տարածաշրջանի մարտահրավերներին: Սա այսօր գիտակցում են թե՛ մտավորականները, թե՛ քաղաքական ուժերը, թե՛ պետական նախկին եւ ներկա այրերը: Այո՛, մեր ժողովրդի ոգին անկոտրուն է, աշխարհն էլ տեսավ եւ հիացավ, բայց մենք այլեւս որեւէ մեկին ապացուցելու հարց չունենք, այլ պետք է մտածենք սեփական հողում ապրելու անվտանգության երաշխիքների մասին: Խոսելու, երազելու, քննադատելու, քննարկելու, վերլուծելու ժամանակը վաղուց անցել է: Մենք հիմա պատմական օրեր, ժամեր եւ վայրկյաններ ենք ապրում: Այս ամենին պետք է բաց աչքերով նայել եւ անցնել տրամաբանական քայլերի:

- Իսկ որքանո՞վ է տրամաբանական այն, որ այս օրերին որոշ վերլուծաբաններ սկսեցին խոսել այն մասին, թե Հայաստանը պետք է սկսի բանակցել Թուրքիայի հետ:

- Ես չեմ ճանաչում հայաստանյան որեւէ ուժ, որը կարող է Թուրքիայի հետ բանակցել եւ կանգնեցնել այս ամենը: Բայց ինձ համար անսպասելի չեն նման խոսակցությունները, բոլորս էլ գիտենք, թե նման մտքեր արտահայտողներից ինչեր կարելի է սպասել եւ իրենք ինչ որդեգրված քաղաքականություն են վարում: Բնականաբար, այդ տեսակը շատ բան կարող է հայտարարել, որոնց անուն առ անուն գիտենք: Այնպես որ, ոչ ոք չի մոռացվել եւ ոչինչ չի մոռացվել, պարզապես, հիմա դրա ժամանակը չունենք: Թուրքիայի հետ բանակցողը Ռուսաստանը պետք է լինի՝ երաշխավորելով ամբողջ հայ ժողովրդի անվտանգությունը: Ուրիշ մարդ չկա Թուրքիայի հետ խոսացող, եւ սա վաղուց է այդպես եղել, պարզապես, եւս մեկ անգամ պատմությունը կրկնվեց: Թե՛ ռուս-թուրքական, թե՛ ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական բանակը ազատագրել է հայկական հողերը՝ փրկելով հայ ժողովրդին ցեղասպանությունից եւ տալով ապրելու հնարավորություն: Եվ այդ ամենի արդյունքում Ռուսաստանն ունեցել է տասնյակ հազավոր զոհեր, որոնք հիմա ննջում են հայոց հողում՝ զինվորներ, սպաներ, գեներալներ: Սա պատմական իրողություն է, որոնց անձնագրերը համարվում են ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս սպաների «Պատվո բլուրը» Գյումրիում եւ ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հիշատակին նվիրված համալիրը՝ Օշականում: Մի՞թե մենք այդ մասին մոռացել ենք: Երկու պատերազմների ժամանակ էլ ռուսական բանակը կորցրել է հազարավոր զինվորներ եւ Ռուսաստանի համար իր ցանկացած զինվորի կյանքը շատ թանկ արժե: Ուստի ՝ իրենք նախ պետք է այսօր եւս տեսնեն իրենց շահերը տարածաշրջանում եւ անցնեն գործողության:

- Կարծում եք՝ Ռուսաստանին պաշտոնապես դիմելը միայն բավարա՞ր է, որպեսզի  վերջ դրվի սահմանում տեղի ունեցող ռազմական գործողություններին:

- Բնականաբար, վաղն էլ եթե Ռուսաստանը փորձի ռազմական աջակցություն իրականացնել, այնպես չէ, որ հենց վաղը անմիջապես այս ամենը վերջանալու է: Սա դեռ երկար ու շարունակական բնույթ է կրելու: Չմոռանանք, որ բացի Ադրբեջանի եւ Թուրքիայի կանոնավոր բանակից, նաեւ մեր  դիմաց կռվում են վարձկանների տարբեր ահաբեկչական խմբավորումներ: Թշնամին նենգ է եւ ոխերիմ, շարունակում է իր որդեգրած պատերազմական գործողությունները ու չի կանգնելու: Մենք մի րոպե շուտ պետք է իրականացնենք այն, ինչը կարող է կանգնեցնել այս ամենը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քՀասարակությանը պետք է հայտարարվի, թե քանի անհետ կորած ու քանի հայորդու դիեր կան թշնամու վերահսկման տարածքում. ՇարմազանովԵթե Հայրենիքն էլ սիրեիր այնքան, որքան ֆբ էջդ այս օրին չէինք լինի. Գեղամ ՊետրոսյանԳյումրի գետակը, կամ «քաքոտ չայը», իր հետ տարավ Հայաստանի քաղաքական կեղտը Որպես բժիշկ՝ հրաժարվում եմ նման ոստիկաններին բուժօգնություն ցուցաբերելուց. ՄանրիկյանՉԼ. «Ատլետիկոն» ու «Բավարիան» չպարզեցին հաղթողին, «Լիվերպուլը» հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր (այլ արդյունքներ)Ինչու են նիկոլականները թիրախավորել Պարգեւ սրբազանին Այս պատերազմն իսկզբանե դատապարտված էր պարտության. Ալեքսանդր Ամարյան (Բացահայտում)ՉԼ. «Շախտյորը» կրկին ուժեղ էր «Ռեալից», «Զալցբուրգը» հաղթեց Մոսկվայում Աթաթուրքի անվանական ոսկե մեդալը` հայ գերիների դիմացԱրտաշես Գեղամյան. Ռուսաստանի և Բելառուսի միություն Հայաստանի մտնելու այլընտրանքը պատերազմն է«ԵՐԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԵՂՏՈՏ ՈՒ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ Է ԱՄԵՆ ԲԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է»Փաշինյանն այս պահին Ազգային ժողովում էԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔԴավադիր հողատուի դավաճանության արդյունքում ՀՀ-ն Արցախում այլեւս ազդեցություն չունի. Էդուարդ Շարմազանով«ՀՆԱՐԱՎՈՐ Է ԵՂԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԸ 20 ՕՐ ՇՈՒՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ, ԻՆՉԸ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԵԼՈՒ ԵՆ»«ԻՆՉՊԵՍ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿՆ ՈՒ ՆԺԴԵՀՆ ԷԻՆ ՀԱԼԱԾՅԱԼ, ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱԼԱԾՅԱԼՆ ԷԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԷՐ»«ՄԻԱՅՆ ԱԼԻԵՎԻ ԿՈՇԻԿՆԵՐԸ ՀԱՄԲՈՒՐԱԾ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԷ, ՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼ»«ԵՍ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ, ՆԱ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ»ԵՌԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉ ՏԵՍՔ ԿՏԱ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻՆԱՆԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ՍԱՏԱՆԱՅԻ ՄՌՆՉՈՑԸԼևոն Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությա՞ն գալՆիկոլի ստերը արագաչափերի մասին. Ինչ էր գրում «Իրավունքը» 2 տարի առաջՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան«Հովիկ Աղազարան, դուք դավաճանել եք Արցախը». ակցիա՝ պատգամավորի տան բակում (Տեսանյութ) Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը հրաժեշտ է տալու պաշտոնին. Հայտնի է, թե ով է նրան փոխարինելուԱլիևը հորդորել է Ֆրանսիային Մարսելը տալ հայերինՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով և Պուտինի նախագահությամբԻրանցի գիտնականը սպանվել է արբանյակի միջոցով կառավարվող զենքովԲադեն-Բադենի կազինոներում տարել կրվել են, բա էլ որտեղի՞ց զրահաբաճկոն լիներ.NewsMedia.amAs-salamu alaykum ՀՀ «Ոստիկանություն». Նարեկ ՍամսոնյանԵթե այդ պահին կրակը դադարեցվեր, հայկական կողմը կխուսափեր հազարավոր նոր զոհերից. նոր բացահայտումներ՝ Լևոն Տեր-ՊետրոսյանիցVBET ՀՊԼ. «Նոան» ու «Ուրարտուն» չպարզեցին հաղթողին Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը կժամանի ՂարաբաղԵ՞րբ կվերաբացվեն ԲՈՒՀ-երը. ԿԳՄՍ խոսնակ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հրաժարական չի տա, բայց որ գնալու է, մի կասկածեք մեկ վայրկյան. Աղվան ՎարդանյանԵթե հրամանատար լիներ, Բաքու չէ, Աֆրիկա էլ կհասներ էս ազգը. անհետ կորած զինծառայողի եղբայրԱլիևը հայտարարել է Ղարաբաղում գերիների և դիերի փոխանակման գործընթացը շարունակելու մասինՊեսկովը չի մեկնաբանում Նախիջևան-Ադրբեջան միջանցքի գաղափարին հավանություն տալու վերաբերյալ Ալիևի խոսքերըԱննա Հակոբյանի գործունեությունը պետք է քննության առարկա դառնա. քաղտեխնոլոգՀՖՖ նախագահը հանդիպել է Ջորկաեֆ եղբայրների հետՊատգամավոր Գոռ Գևորգյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունիցԲաքուն առաջարկում է Ղարաբաղի և Հայաստանի միջև նոր միջանցք կառուցել, իսկ Լաչին քաղաքը փոխանցել Ադրբեջանին31 տարի առաջ հռչակվեց Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումըԱլիև. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, յուրաքանչյուր ոք, ով ներկայումս ապրում է Լեռնային Ղարաբաղում՝ Ադրբեջանի քաղաքացի էՌուսաստանը և Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Ղարաբաղում դիտորդական կենտրոնի ստեղծման մասինՉկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ. Հունան Պողոսյանի ուղերձըԱյդ հարցով ինձ կարող է դիմել միայն 44 օր շարունակ զինվորի կարագավիճակով ծառայած անձը. Որ դեպքում Արցախի ԱԺ նախագահը հրաժարական կտա Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը. Հայաստանի բանկերի միություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода