Մեծ վթար Մյասնիկյան պողոտայում Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնում բոլորին՝ իր ընտանիքի համար անդառնալի և ծանր կորստյան պահին վշտակցության ու զորակցության համար «ՊԵՏՔ Է ՎԱՅՐԿՅԱՆ ԱՌԱՋ ԱԶԱՏՎԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻՑ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ» ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա անող քաղաքացիները հարձակման են ենթարկվել և ծծեկռտուք է սկսվել «Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում».ԱՐԱՄԵ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է պատրաստվել Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի խաղերին «Մեր ազգային «շուստռիությունը» կործանարար է պետականաշինության համար» Արսեն Ջուլֆալակյան «Ազգ բանակ» կոնցեպցիան լավ բան ա, թե՞ վատ բան ա. Ն. Փաշինյան Հայ Ազգի և պետականության կործանումը Հովոս, կոկորդս խեղդող արցունքների միջից գրում եմ, որովհետև ուզում եմ բոլորը ճանաչեն ու իմանան քեզ, իմ ՀԵՐՈՍ


Այս վճռական պահին կանգնեք սահմանագծում մարտնչող մեր քաջորդիների կողքին. Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչը

Հասարակություն

ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԿՈՉԸ

(Սուրբ Էջմիածին, 25 հոկտեմբերի, 2020 թ.)

«Սիրելի զավակներ Մեր, Մեր ազգի ու հայրենիքի համար վճռորոշ այս պահին հերթական անգամ Հայրապետական Մեր ուղերձն ենք հղում ձեզ:

Այսօր աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ամենուր իր կարողությունն ու ներուժն է ներդնում՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի մեր սրբազան պայքարում։ Մեր քաջասիրտ զինվորները, ապավինած Տիրոջ զորությանը և մեր տաճարներում մատուցվող աղոթքներին, շարունակում են խիզախությամբ դիմագրավել և հակահարված հասցնել թշնամուն՝ ամուր գիտակցությամբ, որ հաղթանակն է երաշխիքն ու գրավականը Արցախի Հանրապետության անվտանգության ու անսասանության։
 
Պատմության ընթացքում մեր ժողովուրդը բազում փորձություններ է դիմագրավել, երբեք չի ընկրկել դժվարությունների առջև և միշտ դրսևորել է հաղթանակներ կերտելու անպարտելի ոգի ու զորություն։ Մեր հայրերը համբերել են նեղությունների, արիությամբ հեռու են վանել վախն ու հուսահատությունը, մահվանը հաղթել Քրիստոսի Հարության շնորհով ու հավատով և կերտել փառապանծ հաղթանակները հայրենի մեր երկրի։ Ճշմարիտ է ասված. «Քաջերի սերունդները քաջերն են»։ Այսօր քաջերի մեր նոր սերունդն է հերոսանում նույն ոգով և նախնյաց լուսավառ օրինակով՝ հանձնառու նվիրաբերել նաև անգին կյանքը մեր ժողովրդին և հայրենիքին։ Նույն քաջությունն ու հերոսությունը դրսևորում են նաև հայոց բանակին խիզախ մարտիկներ պարգևած սիրասուն ծնողները: Խոնարհում և երկնառաք օրհնություն մեր զինվորների և աշխարհազորայինների ընտանիքներին, թանկագին մայրերին ու հայրերին։ Մեր բարձր գնահատանքն ու աղոթքը մեր ժողովրդին զորավիգ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և հայ զինվորի հետ կողք կողքի մարտնչող նրանց զավակներին։
Այսօր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմը, ժխտական կեցվածքը մարդասիրական հրադադարի հանդեպ, վերջնագրային դիրքորոշմամբ բանակցությունների խափանումը, Արցախի բնակավայրերի ու բնակչության հրետակոծումը և պատճառած բազմաթիվ ավերներն ու մարդկային կորուստները, Արցախի հարցը ռազմական ուղիով վճռելու նկրտումները, ինչպես նաև վերջին տասնամյակների պատմությունը բավարար են փաստելու, որ Արցախը չի կարող որևէ կարգավիճակով լինել Ադրբեջանի կազմում։ Մեր գոյության առջև ծառացած սպառնալիքը մեզ այլ ընտրություն չի թողնում, քան կենաց ու մահու պայքարով պաշտպանել Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը և վերահաստատել խաղաղությունը, հատկապես երբ աշխարհը դեռ հապաղում է դատապարտել թշնամու ոճրագործություններն ու վայրագությունները։ Խաղաղության ու ազատության ձգտումներում մեզ աջակից է Աստված, ով մեր հոգու և հավատքի զորությամբ, ինչպես առաքյալն է ասում, Քրիստոս Հիսուսով հաղթություն պիտի պարգևի (հմմտ. Բ Կորնթ. 2.14):
 
Սիրելի զավակներ Մեր, այս վճռական պահին Մեր կոչն ենք ուղղում ձեզ՝ քաջաբար ելեք հայրենիքի ու ազգի պաշտպանության նվիրական պայքարի, կանգնեք սահմանագծում մարտնչող մեր քաջորդիների կողքին, որպեսզի պարտության մատնենք նենգ թշնամուն, խորտակենք նրա չար մտադրությունները և առավել հզորացնենք հայրենի մեր երկիրը, մեր պետականությունը։ Այսօր, առավել քան երբևէ, մեզ համար հրամայական է համազգային մեր միասնականությունն ու համերաշխությունը, որպեսզի մեր զավակաց անձնուրաց քաջությունը պսակվի հաղթական ավարտով՝ խնայելով մարդկային թանկ կյանքեր։ Մեր արիությամբ, մեր կյանքով ու գործով արժանի լինենք մեր հերոս զավակներին, նրանց փառապանծ ոգուն և անմահ սխրանքին։ Հայրական Մեր պատգամն ենք ուղղում նաև հոգևոր սպասավորներին, հայոց բանակի գնդերեցներին՝ քաջալերելու և ոգեշնչելու ազգիս զավակներին հայրենյաց պաշտպանության պայքարում, հավատքով զորացնելու մեր ժողովրդին և աղոթք ու ջանք բերելու մեր ընդհանուր հաղթանակին։ Արդ, ազգովի, մեկ սիրտ և մեկ հոգի դարձած, միաբան և համախումբ կերտենք հերթական հաղթանակը մեր նորագույն պատմության։ Եվ ինչպես որ մենք ենք ոգեշնչվում մեր հերոս նախնիներով և առանձնակի հպարտությամբ արտաբերում պատմահոր խոսքերը, այնպես էլ գալիք սերունդները պիտի հռչակեն, որ քաջերի սերունդներն են, զավակները՝ հերոսական ժողովրդի։
 
Մեր սրտաբուխ աղոթքն է, որ անկոտրում լինեն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հաղթանակի կամքն ու վճռականությունը, ամուր՝ թիկունքը, և զորավոր՝ ոգին ու բազուկը հայրենյաց պաշտպան զինվորի։ Հայցում ենք, որ Բարձրյալ Տերը պահի, պահպանի ու ազատի մեր ժողովրդին չարի փորձություններից, երևելի և աներևույթ թշնամիներից և շնորհի խաղաղություն ու բարօրություն մեր հայրենիքին և համայն ազգիս հայոց, այսօր և հավիտյան. ամեն», - շեշտել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Մեծ վթար Մյասնիկյան պողոտայումՍերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնում բոլորին՝ իր ընտանիքի համար անդառնալի և ծանր կորստյան պահին վշտակցության ու զորակցության համար«ՊԵՏՔ Է ՎԱՅՐԿՅԱՆ ԱՌԱՋ ԱԶԱՏՎԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻՑ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ» ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆՆիկոլ Փաշինյանի դեմ ակցիա անող քաղաքացիները հարձակման են ենթարկվել և ծծեկռտուք է սկսվել«Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում».ԱՐԱՄԵ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է պատրաստվել Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի խաղերին«Մեր ազգային «շուստռիությունը» կործանարար է պետականաշինության համար» Արսեն Ջուլֆալակյան«Ազգ բանակ» կոնցեպցիան լավ բան ա, թե՞ վատ բան ա. Ն. ՓաշինյանՀայ Ազգի և պետականության կործանումըՀովոս, կոկորդս խեղդող արցունքների միջից գրում եմ, որովհետև ուզում եմ բոլորը ճանաչեն ու իմանան քեզ, իմ ՀԵՐՈՍՀայաստանի հավաքականի դարպասապահը հեռացել է իր ակումբից«Մենք կորցրինք ոչ միայն տարածքներ, հինգ հազար կյանքեր, արժանապատվություն, մենք վտանգել ենք անկախ պետականությունը». Հայկ Բաբուխանյան Կարող եք աշխարհին եւ իրար պատմել, թե ինչպես շնորհիվ մեծ եւ անիծյալ հողատուի հայերն առանց մեկ կրակոցի դուրս եկան «La Chine»-ից. Արմեն Աշոտյան«Ժողովուրդը հավատաց Փաշինյանին և փոխարենը ստացավ կապիտուլացված երկիր» ՄԳԵՐ ԱՐՄԵՆԻՍՄինչ այժմ եղբայրս էր ինձ ծաղիկներ նվիրում, իսկ հիմա ես եմ թարմ ծաղիկներ խոնհարում եղբորս շիրիմին. 17-ամյա քրոջ հուզիչ նամակը հերոս եղբոր մասին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրելԹուրքական դրամաշնորհ ստանալով՝ նորաձևել էին հայկական դպրոցների դասագրքերը. ինչո՞ւ չպատժվեցին. մանկագիր«Թարգե՛ք, ամոթ է: Այս մեկը տորթ տվեց, այս մեկը տորթը կերավ: Ուրիշ բան չկա՞ խոսելու, գերիներին հետ բերեք». Կարեն ԱսլանյանՀՀ մուտք գործելիս սահմանին գործում են Covid-անվտանգության նորմերԸմբշամարտիկները պատրաստվում են Աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա. նա խոսել է Միխայիլ Միշուստինի հետՄեկ մեղավոր կա. անունը՝ Նիկոլ Վովայի Փաշինյան. Էդմոն Մարուքյան«Լեռնային Արցախը» կշարունակի հանդես գալ Հայաստանի առաջնությունումԽաղաղ ցուցարարների վրա հարձակվել է պատգամավոր Կորյուն Մկրտչյանի բանդանՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ. Վահրամ Սահակյանի ֆիլմըՇաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀVBET ՀՊԼ. «Ալաշկերտն» ամրապնդվեց առաջին հորիզոնականում Աննա Հակոբյանի հարցով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը. իրավապաշտպան Նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ աջակցելու ադրբեջանական գերությունում գտնվող հայ զինվորների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցումՆիկոլական բանդայի վայրագ հարձակում Ռեֆորմիստների կուսակցության խաղաղ ակտիվիստների վրա. ՏեսանյութՀՐԱՏԱՊ. Նիկոլական զինված բանդան հարձակվել է Ռեֆորմիստների կուսակցության անդամների վրաՀեշտ լինի, թե դժվար` ծառայելու եմ պատվով, կյանքս չեմ խնայի հանուն հայրենիքի. Նահատակված հերոսին հիշում է դասղեկըԶոհվելու օրվանից անցել է ավելի քան 45 օր, բայց մինչ օրս ամուսնուս անունը չկա ո՛չ մահացածների եւ ո՛չ էլ անհայտ կորածների ցուցակումԱդրբեջանն ավտոճանապարհ է կառուցելու դեպի Հայաստանի հետ սահմանՋեբրայիլն ազատագրած Մեխակ Մեխակյանի իմքայլական պատգամավոր որդին համառորեն սատարում է Ջեբրայիլը հանձնած դավաճան ՆիկոլինՈ՞վ է բերել Թուրքիային Արցախ. Արմեն ԱշոտյանԿազանյան փաստաթղթով նախատեսված էր՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկությամբ. ՆալբանդյանԼևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Արման ՄուսինյանԻ՞նչ սպառնալիքով են ՊԵԿ-ում պարգևավճար ստացելՆիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր Կազանյան փաստաթուղթի մասինԱրցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. եղանակով պայմանավորված՝ դժվարանցանելի է Գորիս-Բերձոր հատվածըՓրկում ենք երկիրը՝ դուրս գալով փողոց կամ տապալում ենք այն՝ տանը նստած. Մնաց 12 ժամ. Միքայել ՄինասյանՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրևանում և Կոտայքում հոսանքազրկումներ են սպասվումՍուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից. Վիկտոր ՍողոմոնյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպքԱԱԾ-ն պարզաբանում է տարածել մամուլի ասուլիսի ընթացքում Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալՀոկտեմբերի 20. Ի՞նչ էր քննարկել Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահների հետ. մանրամասնում է Նիկոլը «Մամ ջան ինչքան քո բալեն եմ, էդքան էլ հայրենիքիս բալեն եմ, ո՞նց թողեմ զինվորներիս մենակ, մինչեւ վերջին փամփուշտը կռվելու եմ մերս. Հերոսի վերջին խոսքերըԵղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода