Մեծ վթար Մյասնիկյան պողոտայում Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնում բոլորին՝ իր ընտանիքի համար անդառնալի և ծանր կորստյան պահին վշտակցության ու զորակցության համար «ՊԵՏՔ Է ՎԱՅՐԿՅԱՆ ԱՌԱՋ ԱԶԱՏՎԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻՑ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ» ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա անող քաղաքացիները հարձակման են ենթարկվել և ծծեկռտուք է սկսվել «Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում».ԱՐԱՄԵ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է պատրաստվել Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի խաղերին «Մեր ազգային «շուստռիությունը» կործանարար է պետականաշինության համար» Արսեն Ջուլֆալակյան «Ազգ բանակ» կոնցեպցիան լավ բան ա, թե՞ վատ բան ա. Ն. Փաշինյան Հայ Ազգի և պետականության կործանումը Հովոս, կոկորդս խեղդող արցունքների միջից գրում եմ, որովհետև ուզում եմ բոլորը ճանաչեն ու իմանան քեզ, իմ ՀԵՐՈՍ


ՌԴ նախագահի ելույթը բազմաթիվ ենթատեքստեր ուներ. Մարիամ Հովսեփյան

Հանդիպում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի տեսակամուրջի ժամանակ մի շարք ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ՝ Արցախում ստեղծված իրավիճակի եւ ռազմական գործողությունների վերաբերյալ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց մոսկվաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ:

- Արցախյան մերօրյա պատերազմի մասին ՌԴ նախագահը թերեւս առաջին անգամ այդքան բովանդակալից ներկայացրեց իր տեսակետները: Ձեր գնահատմամբ՝ սա կարո՞ղ է բեկումնային լինել՝ ստեղծված իրավիճակի համար:

- Քանի որ տեղյակ եմ այն գործընթացներից, ինչ տեղի է ունեցել մինչեւ վերոնշյալ հայտարարությունը, պետք է նշեմ, որ այդ բեկումը եղել է շատ ավելի վաղ: Մոտավորապես՝ մեկ շաբաթ կլինի, երբ Ադրբեջանի կողմից հերթական հրադադարը խախտելուց հետո՝ ՌԴ նախագահը բարկացավ եւ անձամբ սկսեց օրը մի քանի անգամ հեռախոսազրույցներ ունենալ երկու երկրների ղեկավարների՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, ինչի մասին ասաց նաեւ «Վալդայ» ակումբի տեսակամուրջի ժամանակ: Այսօր կրկին զինադադար է, տեսնենք, թե այս անգամ որքանով կպահպանվի պայմանավորվածությունը:

-Վ. Պուտինը խոսելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին՝ ընդգծեց, որ չպետք է մոռանալ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ապրած ողբերգությունը: Նա նաեւ անդրադարձավ Սումգայիթի ջարդերին՝ շեշտելով, որ այնտեղ, ապա նաեւ Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ ծանր հանցագործություններ են կատարվել: Ի՞նչ էր թաքնված այս հայտարարության տողատակում:

- Իրականում իր այս հայտարարությամբ ՌԴ նախագահը վերահաստատեց այն, ինչ Ռուսաստանի հայ համայնքը տեղեկատվական դաշտում՝ ԶԼՄ-ներում եւ միջազգային քաղաքագիտական շրջանակներում այս մեկ ամսվա ընթացքում աշխատում էր տեղ հասցնել: Ընդ որում՝ իր խոսքի մեջ ոչ մի պատահականություններ եւ զուգադիպություններ չկան: Եթե մինչ այդ նա փորձում էր բալանսը պահել՝ ասելով, որ ինչպես Հայաստանի հետ, այնպես էլ Ադրբեջանի հետ Ռուսաստանն ունի լավ հարաբերություններ, ապա հստակ մատնանշելով Սումգայիթի ջարդերը՝ նա չնշեց Ադրբեջանի կողմից հնարված Խոջալուի դեպքերի մասին: Սա շատ կարեւոր է, որովհետեւ ՌԴ նախագահը խոսում է միայն փաստերի մասին եւ եթե Խոջալուի դեպքերը լինեին փաստ, բնական է, որ կանդրադառնար, որովհետեւ որտեղ հնարավոր էր, նա փորձում էր հավասար զուգահեռներ տանել: Եվս մեկ ուշագրավ հանգամանք էր այն, որ ասաց՝ ՌԴ-ում ապրում են ավելի քան 2 մլն հայ եւ մոտ 2 մլն ադրբեջանցի, այսինքն՝ ամեն դեպքում, շեշտեց, որ Ռուսաստանում հայերն ավելի շատ են, քան ադրբեջանցիները: Իհարկե, նաեւ շատ երկար խոսեց այն մասին, որ Ռուսաստան գալիս են աշխատելու ու մշտական ապրելու երկու երկրներից էլ եւ հսկայական օգնություն են ցույց տալիս իրենց հայրենիքներին: Սրանով նա  ուզում էր ասել, որ անկախ ամեն ինչից՝ երկու պետություններն էլ կախված են Ռուսաստանից: 

- Թուրքիայի վերաբերյալ եւս հետաքրքիր ակնարկներ եղան եւ տպավորություն էր, որ ՌԴ նախագահի տրամադրվածությունն այնպիսին է, որ ամեն կերպ պահպանի Թուրքիայի հետ հարաբերությունները, որպեսզի արցախյան ռազմական գործողությունները չվերաճեն ռուս-թուրքական պատերազմի: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ընդհակառակը՝ նա ուղիղ նշեց, որ Ռուսաստանը ոչնչից չի վախենում։ Իսկ Թուրքիան Հայաստանի վրա կրակելուց առաջ՝ պետք է մտածի, որ Ռուսաստանի հետ հարեւան է: Դեռեւս 2014 թվականից խոսակցություններ էին պտտվում, թե Թուրքիան փորձ է անելու Ադրբեջանի միջոցով դուրս գալ ռուսաստանյան մուսուլմանական ազգերի վրա: Ինչպես գիտեք, Ադրբեջանը սահման ունի Դաղստանի հետ, Դաղստանը՝ Չեչնիայի եւ այդպես մեկը մյուսի հետ կապված են: Դեռ այն ժամանակվանից ասում էին, որ Թուրքիան փորձելու է կյանքի կոչել Մեծ Թուրանի գաղափարը:

- Ի դեպ, Թուրքիայի նախագահ Էրդողանի օսմանյան ժառանգությունն, այսպես ասած, վերականգնելու նկրտումներին բավական անտարբեր ու հեգնանքով արձագանքեց ՌԴ նախագահը…

- Էլի եմ ասում՝ իր ամեն մի նախադասությունը ինչ-որ մեսիջ էր պարունակում: Նա, ըստ էության, ցույց տվեց, որ՝ այո, տեղյակ ենք ինչ եք ուզում արած լինեք, բայց «մենք մտածում ենք միայն այն մասին, որ ձեր թաղմանը չհիվանդանանք»: Վերադառնալով Արցախի թեմային՝ նշեմ, որ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ բացարձակապես այստեղ խնդիրը ԼՂ տարածքների մեջ չէ, այլ ավելի գլոբալ է եւ վերաբերում է հետխորհրդային բոլոր պետություններին: ՌԴ-ում փայլուն գիտակցում են, որ ինչ տեղի է ունենում այն պետություններում, որոնց տնտեսությունները մեծ հաշվով կախված է ՌԴ տնտեսությունից, սա ուղղված է նաեւ հենց իրենց դեմ: Եվ երբ խոսվում է այդ պետություններում սորոսական ֆոնդերի ակտիվության մասին, սա եւս ընկալվում է, որպես նոր փորձ, նոր ճանապարհ՝ Ռուսաստանի դեմ դուրս գալու համար: Սիրիայի նախագահ Ասադն էլ իր վերջին հարցազրույցում շեշտեց, որ երբ Ռուսաստանը ոչնչացնում էր ահաբեկչական ճամբարներին, այդ ժամանակ Թուրքիան նոր ճանապարհներ էր փնտրում Ռուսաստանի դեմ դուրս գալու համար: Եվ մենք տեսնում ենք, որ Արցախի միջոցով՝ այսօր կրկին նման փորձ է կատարվում: Իսկ այս ամենին զուգահեռ տեղի է ունենում Թուրքիայի կողմից Ղրիմը ուկրաինական ճանաչելու չափազանց արագ քայլը, նաեւ Վրաստանն է անհասկանալի մոտիվացիա դրսեւորում: Միգուցե նրանց էլ Աբխազիան վերադարձնելու սին հույսեր է տվել Թուրքիան:

- Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքտայը հայտարարել էր, որ եթե Բաքուն դիմի Թուրքիային պաշտոնական խնդրանքով, ապա իրենք պատրաստ են զորքեր ուղարկել Ադրբեջան եւ իրենց այդ ցանկությունը պատճառաբանել էր նրանով, թե Ռուսաստանին չի հաջողվել «կարգավորել ճգնաժամը» Արցախում, ուստի՝ առանց Թուրքիայի խնդիրը հնարավոր չէ լուծել: Բայց այս հռետորաբանությանն ի պատասխան՝ կարծես թե, ՌԴ նախագահը հորդորում էր ոչ թե պատերազմել, այլ խաղաղ ապրել…

- ՌԴ նախագահն ասում էր, որ լավ կլինի փոխզիջման գնալ եւ այն զոհերը, որ ունենում են երկու կողմերն էլ, չունենան: Նույնիսկ ընդգծեց, որ պատերազմի մասշտաբներն ու տեւողությունը հաշվի առնելով՝ զոհերի քանակը շատ է: Իսկ փոխզիջման գալը չի նշանակում, որ խնդիրը պետք է լուծվի հօգուտ Ադրբեջանի: Եթե Ռուսաստանը հօգուտ Ադրբեջանի կողմնակից լիներ հարցը լուծելու, դեռեւս 1994 թվականին չէին օգնի հայկական բանակին՝ ազատագրելու այդ տարածքները: Այո, հենց 90-ականներից Ռուսաստանը կոնկրետ օգնություն է ցուցաբերել Հայաստանին, եւ այս 30 տարիների ընթացքում նույնպես քիչ աջակցություն չի ցուցաբերել՝ ռազմական տեխնիկայի եւ այլնի առումով: Առանց փակագծեր բացելու՝ ասեմ, որ հիմա էլ բավական մեծ աջակցություն է ցուցաբերում, այլապես Հայաստանը վաղուց արդեն սպառվել էր: Չմոռանանք, որ Ադրբեջանը մոտավորապես երեք անգամ չպահեց Ռուսաստանում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ ցույց տվեց, որ իր ռազմավարական դաշնակիցը միայն Թուրքիան է, ում թելադրանքով էլ պետք է առաջնորդվի: Իսկ Ռուսաստանին հետին պլան մղելն անարձագանք չի կարող մնալ:

- Դուք բազմաթիվ առիթներ եք ունեցել՝ մասնակցելու ՌԴ նախագահի հետ տարբեր հանդիպումների: Ելույթի ժամանակ իր ժեստերով, միմիկաներով ՌԴ նախագահն այնպիսի տպավորություն էր թողնում, որ բավականին լարված է՝ ԼՂ հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված: Ի՞նչ կասեք այս մասին:

- Չէի ասի, թե լարվածություն կար, իրականում Վ. Պուտինն էմոցիոնալ մարդ է: Երբ խոսում էր զոհերի, մարդկային խեղված կյանքերի մասին, այդ հուզմունքը միգուցե լարվածություն է թվացել: Միայն անցած տարվա ընթացքում երեք անգամ հնարավորություն եմ ունեցել գտնվելու նախագահական շրջանակներում, որի ժամանակ բավականին շատ բան ավելի պարզ է թվում: Եվ որոշակի առումով հասկանալով՝ իր տեսակը, միմիկաները, իր շուրջը գտնվող մարդկանց, կարող եմ ասել, որ ամեն ինչ չէ, որ  բացեիբաց է ասվում: Այն, ինչ ասվում է, դրա տակ բազմաթիվ ենթատեքստեր կան, որոնք եւս պետք է հասկանալ: Նրա այս ելույթի մասին դեռ շաբաթներով կխոսվի, քանի որ տվեց  հստակություն այս հարցին, ինչը ենթադրում է դեպքերի նոր զարգացման փուլ, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունների առումով:

- Վերջին մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ հայտարարություններ ենք լսել՝ միջազգային կառույցներից, երկների նախագահներից, սենատորներից ու պատգամավորներից: Ի՞նչ եք կարծում՝ ՌԴ նախագահի այս հայտարարությանը հաջորդելո՞ւ է կոնկրետ քայլեր, որոնցով կուրվագծվի պատերազմի ելքը:

- Ռուսաստանը մի պետություն է, որին չես համեմատի ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Եվրոպայի հետ: Ի տարբերություն այլ երկրների՝ ՌԴ-ում ոչ թե դատարկ խոսքեր են հնչում, այլ լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Եթե նկատել եք, վերջին շաբաթվա ընթացքում, այսինքն՝ այն պահից, երբ արդեն Վ. Պուտինն անձամբ էր երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցներ ունենում, վիճակն առաջնագծում քիչ, թե շատ հանդարտվեց: Այսինքն՝ առաջվա նման ինտենսիվ չեն կրակոցները, չեն ոչնչացվում բնակելի շենքերն ու չի ռմբակոծվում եկեղեցին: Այնպես որ, ՌԴ նախագահի միջամտությունն արդեն իսկ իր ազդեցությունը թողել է: Հետեւաբար բացեիբաց ելույթ ունենալն ու իր դիրքորոշում հայտնելը, կարծում եմ՝ առնվազն հուշում են տրամաբանական ավարտի մասին: Հուսանք՝  մոտակա ժամանակներս ինչ-որ չափով կկարգավորվի խնդիրը: Մնում է կողմնորոշվեն, թե ինչ ձեւաչափով են այս անգամ Ալիեւի դիմաց պայման դնելու, որի հետ կհամաձայնվի մոսկովյան հանդիպման ժամանակ, ինչի հրավերը դեռ չի ստացել եւ անընդհատ իր հարցազրույցներում բողոքում է այդ փաստից: Նա մի քանի անգամ ասել է, որ պատրաստ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում, բայց հրավեր չի ստացել: Դիվանագիտական աշխարհում չկան դատարկ բառեր, կետեր ու ստորակետեր, այս առումով՝ ըստ իս, Ալիեւն ուղղակի աղաչում է, որ իրեն հրավիրեն Մոսկվա հանդիպման:

- «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր համար ընդունելի է ռուս խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում: Ըստ Ձեզ, որքանո՞վ է սա իսկապես ընդունելի տարբերակ ստեղծված իրավիճակում:

- Սա եւս լուծման տարբերակ է, միայն թե րոպե առաջ կանգնեցվի ռազմական գործողությունները, որովհետեւ ամեն մի զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ է: Այս առումով անգամ չի մխիթարում այն տեղեկատվությունը, որ հակառակորդն ունի շատ ավելի զոհեր: Դրա համար ցանկացած տարբերակով, թեկուզ խաղաղապահներ տեղակայելով՝ պետք է կանգնեցնել այս ամենը, իսկ մնացածը կորոշվի արդեն բանակցությունների շրջանակներում: Այդ դադարը կարեւոր է, որպեսզի նոր ռազմավարություն մշակվի: Ամեն դեպքում, բավականին անսպասելի լայնամասշտաբ հարձակում է սկսվել սեպտեմբերի 27-ից եւ մինչեւ այսօր փաստացի փոքր Արցախի պաշտպանության բանակը մեծ կռիվ է վարում մի շարք ահաբեկչական խմբավորումների եւ պետությունների դեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեծ վթար Մյասնիկյան պողոտայումՍերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնում բոլորին՝ իր ընտանիքի համար անդառնալի և ծանր կորստյան պահին վշտակցության ու զորակցության համար«ՊԵՏՔ Է ՎԱՅՐԿՅԱՆ ԱՌԱՋ ԱԶԱՏՎԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԻՑ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ» ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆՆիկոլ Փաշինյանի դեմ ակցիա անող քաղաքացիները հարձակման են ենթարկվել և ծծեկռտուք է սկսվել«Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում».ԱՐԱՄԵ Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է պատրաստվել Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի խաղերին«Մեր ազգային «շուստռիությունը» կործանարար է պետականաշինության համար» Արսեն Ջուլֆալակյան«Ազգ բանակ» կոնցեպցիան լավ բան ա, թե՞ վատ բան ա. Ն. ՓաշինյանՀայ Ազգի և պետականության կործանումըՀովոս, կոկորդս խեղդող արցունքների միջից գրում եմ, որովհետև ուզում եմ բոլորը ճանաչեն ու իմանան քեզ, իմ ՀԵՐՈՍՀայաստանի հավաքականի դարպասապահը հեռացել է իր ակումբից«Մենք կորցրինք ոչ միայն տարածքներ, հինգ հազար կյանքեր, արժանապատվություն, մենք վտանգել ենք անկախ պետականությունը». Հայկ Բաբուխանյան Կարող եք աշխարհին եւ իրար պատմել, թե ինչպես շնորհիվ մեծ եւ անիծյալ հողատուի հայերն առանց մեկ կրակոցի դուրս եկան «La Chine»-ից. Արմեն Աշոտյան«Ժողովուրդը հավատաց Փաշինյանին և փոխարենը ստացավ կապիտուլացված երկիր» ՄԳԵՐ ԱՐՄԵՆԻՍՄինչ այժմ եղբայրս էր ինձ ծաղիկներ նվիրում, իսկ հիմա ես եմ թարմ ծաղիկներ խոնհարում եղբորս շիրիմին. 17-ամյա քրոջ հուզիչ նամակը հերոս եղբոր մասին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրելԹուրքական դրամաշնորհ ստանալով՝ նորաձևել էին հայկական դպրոցների դասագրքերը. ինչո՞ւ չպատժվեցին. մանկագիր«Թարգե՛ք, ամոթ է: Այս մեկը տորթ տվեց, այս մեկը տորթը կերավ: Ուրիշ բան չկա՞ խոսելու, գերիներին հետ բերեք». Կարեն ԱսլանյանՀՀ մուտք գործելիս սահմանին գործում են Covid-անվտանգության նորմերԸմբշամարտիկները պատրաստվում են Աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա. նա խոսել է Միխայիլ Միշուստինի հետՄեկ մեղավոր կա. անունը՝ Նիկոլ Վովայի Փաշինյան. Էդմոն Մարուքյան«Լեռնային Արցախը» կշարունակի հանդես գալ Հայաստանի առաջնությունումԽաղաղ ցուցարարների վրա հարձակվել է պատգամավոր Կորյուն Մկրտչյանի բանդանՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ. Վահրամ Սահակյանի ֆիլմըՇաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով. ՏՄՊՊՀVBET ՀՊԼ. «Ալաշկերտն» ամրապնդվեց առաջին հորիզոնականում Աննա Հակոբյանի հարցով պետք է զբաղվեն ԱԱԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը. իրավապաշտպան Նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին՝ աջակցելու ադրբեջանական գերությունում գտնվող հայ զինվորների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցումՆիկոլական բանդայի վայրագ հարձակում Ռեֆորմիստների կուսակցության խաղաղ ակտիվիստների վրա. ՏեսանյութՀՐԱՏԱՊ. Նիկոլական զինված բանդան հարձակվել է Ռեֆորմիստների կուսակցության անդամների վրաՀեշտ լինի, թե դժվար` ծառայելու եմ պատվով, կյանքս չեմ խնայի հանուն հայրենիքի. Նահատակված հերոսին հիշում է դասղեկըԶոհվելու օրվանից անցել է ավելի քան 45 օր, բայց մինչ օրս ամուսնուս անունը չկա ո՛չ մահացածների եւ ո՛չ էլ անհայտ կորածների ցուցակումԱդրբեջանն ավտոճանապարհ է կառուցելու դեպի Հայաստանի հետ սահմանՋեբրայիլն ազատագրած Մեխակ Մեխակյանի իմքայլական պատգամավոր որդին համառորեն սատարում է Ջեբրայիլը հանձնած դավաճան ՆիկոլինՈ՞վ է բերել Թուրքիային Արցախ. Արմեն ԱշոտյանԿազանյան փաստաթղթով նախատեսված էր՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է ազգաբնակչության կամարտահայտությունը արտահայտող համաժողովրդական քվեարկությամբ. ՆալբանդյանԼևոն Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին. Արման ՄուսինյանԻ՞նչ սպառնալիքով են ՊԵԿ-ում պարգևավճար ստացելՆիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր Կազանյան փաստաթուղթի մասինԱրցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. եղանակով պայմանավորված՝ դժվարանցանելի է Գորիս-Բերձոր հատվածըՓրկում ենք երկիրը՝ դուրս գալով փողոց կամ տապալում ենք այն՝ տանը նստած. Մնաց 12 ժամ. Միքայել ՄինասյանՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրևանում և Կոտայքում հոսանքազրկումներ են սպասվումՍուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից. Վիկտոր ՍողոմոնյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպքԱԱԾ-ն պարզաբանում է տարածել մամուլի ասուլիսի ընթացքում Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալՀոկտեմբերի 20. Ի՞նչ էր քննարկել Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահների հետ. մանրամասնում է Նիկոլը «Մամ ջան ինչքան քո բալեն եմ, էդքան էլ հայրենիքիս բալեն եմ, ո՞նց թողեմ զինվորներիս մենակ, մինչեւ վերջին փամփուշտը կռվելու եմ մերս. Հերոսի վերջին խոսքերըԵղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода