Քասախի երկու բնակիչների անհետանալու հարցով ՄԻՊ-ը զրուցել է ԱԱԾ-ի եւ Կարմիր խաչի հետ Էրդողանը հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել Նիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել. Արտակ Զաքարյան ՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում «Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասին Վանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջև Շվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպան Չարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողին Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Ցուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսին


ԱԱԾ-ն ոչ թե պետք է զգուշացներ, այլ լրջորեն զբաղվեր այդ աղանդավորական կառույցով. Ալեքսանդր Ամարյան

Պատմական

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ: ԱԱԾ-ն հիշեցնում է, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաեւ առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել ՀՀ եւ Արցախի անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ նախագահ, ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության «Ազգային ճակատի» ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ հետ:

«ԱԱԾ-Ն ՈՉ ԹԵ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՑՆԵՐ, ԱՅԼ ԼՐՋՈՐԵՆ ԶԲԱՂՎԵՐ ՎԵՐՈՆՇՅԱԼ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՈՎ»

– Պարոն Ամարյան, ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Վահե ՊԵտրոսյան անունով աղանդավորականը: Ազգային անվտանգությունն ազգաբնակչությանը հորդորել է սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսեւորել զգոնություն, աչալրջություն եւ զերծ մնալ առաջնագծին առնչվող տվյալներ տարածելուց: Ի՞նչ կասեք վերոնշյալ հայտարարության վերաբերյալ:

– Այսօրվա դրությամբ` բոլոր աղանդավորները մտել են ընդհատակ այնպես, որ չերեւան: Բայց հիմնականում այս օրերին կրոնական կառույցներ կան, որ զբաղված են տեղեկատվության հավաքագրման խնդրով, ինչպիսիք են մորմոնները, «Եհովայի վկաները», խարիզմատիկ եկեղեցիները: Վահե Պետրոսյանը, որին ես եմ ճանաչում, ինչքան գիտեմ, խարիզմատիկ եկեղեցու ներկայացուցիչ է: Հիշեցնեմ, որ խարիզմատիկ եկեղեցուց էր նաեւ այն անձը, որն իրականացրեց 2012 թվին Ավետիսյանների ընտանիքի սպանությունը: Ընդհանրապես` խարիզմատիկ եկեղեցում ԱԱԾ-ն շատ գործ ունի ճշտելու: Օրինակ, այն, որ խարիզմատիկ եկեղեցիներից մեկն ունի մասնաճյուղ Թուրքիայում եւ իր կառույցը Ադրբեջանում, որը ոչ թե քույր եկեղեցի է, այլ նույն եկեղեցու մասնաճյուղն է, որը կա Հայաստանում: Ավելին` այդ կառույցի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միասնության մասին շատ նյութեր կան համացանցում: Կարծում եմ` արդեն միանշանակ պարզ է, թե այդ տեղեկատվությունների հավաքագրման պատվիրատուն ով է: Իրականում ոչ թե իրենց հետաքրքրում է, թե Աստծո շնորհիվ քանի զինվոր է փրկվել, այլ տեղի է ունենում տեղեկատվական հավաքագրման գործընթաց: Հետեւաբար, ԱԱԾ-ն ոչ թե պետք է զգուշացներ ազգաբնակչությանը, որ չպետք է տրամադրել որեւէ տեղեկատվություն, այլ ավելի լուրջ զբաղվեր վերոնշյալ կառույցով ու ճշտեր, թե ինչի համար է իրենց պետք այդ տեղեկատվությունը: Եթե այդ տեղեկատվությունը իրենց եկեղեցու ներսում է լինելու, ուրեմն` այն ժողովրդի համար չէ: Իսկ եթե փոքր մի խմբի համար է, նրանց ընդհանրապես` այդ տեղեկատվությունը հետաքրքիր էլ չպետք է լիներ: Ամեն դեպքում, ԱԱԾ-ի հայտարարություն տարածելն ուրախալի է, ուրեմն` իրենք արդեն գործում են: Իսկ եթե գործում են, հուսով եմ` մինչեւ վերջ կբացահայտեն նշածս կապը եւ թույլ չեն տա, որ այլեւս ՀՀ-ում ինչ-որ մարդիկ կարողանան տեղեկատվություն փոխանցել թշնամուն: Չնայած արդեն այնքան ինֆորմացիա են տվել, որ մի լուր ավել-պակասն արդեն էական դեր չունի:

– Սոցցանցում կան մեկնաբանություններ, որ Վահե Պետրոսյանն Արթուր Սիմոնյանի «Կյանքի խոսքից» է: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նա խարիզմատիկ եկեղեցու հետեւորդ է, իսկ Արթուր Սիմոնյանի եկեղեցին մտնում է խարիզմատիկ եկեղեցու մեջ:

«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՍԵՐՏ ԿԱՊԵՐԻ ՄԵՋ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԻ» ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԵՏ»

– Երբ որեւէ աղանդի հետ կապված անձը հայտնվում է բացասական առումով ուշադրության կենտրոնում, միանգամից տվյալ աղանդի կառույցից սկսում են հերքել, ուրանալ, թե նա իրենցից է: Դե պարզ է` չեն հրապարակում իրենց կառույցի անդամներին, ու այդպես էլ չի իմացվում` ով մտավ, ով դուրս եկավ: Ասում են` միլիոնավոր հետեւորդ ունենք, բայց ում անունը տալիս ես, միանգամից նշում են, թե մեզնից չի: Սա ի՞նչ գործելակերպ է:

– Քանի դեռ այդ աղանդն իրենց ֆինանսավորում է, գումար է բերում, իսկ այդ անդամն իրենց օգուտ է տալիս, ասում են` մեր կառույցից է: Բայց այն պահին, երբ նա ընկնում է ինչ-որ մի աղմկահարույց գործընթացի մեջ, ինչ-որ արարքներ է կատարում, միանգամից իրենից հրաժարվում են, թե մեզնից չէ: Նման դեպքեր եղել են, օրինակ, հետախուզում էին հայտարարել մի կրոնական կառույցի հետեւորդի, ուսումնասիրություն արեցին, պարզվեց` խարիզմատիկ աղանդից է, բայց հրաժարվեցին իրենից: Հետո, երբ իր պատիժը ստացավ ու վերադարձավ նորմալ կյանքի, այսինքն` դատապարտվեց, ինքն էլ հրաժարվեց այդ կրոնական կառույցից` բացատրելով, թե այն արդեն իր համար երկրորդական է:

– Ի դեպ, «Կյանքի խոսքի» ադրբեջանական մասնաճյուղն ապրիլյան պատերազմի ժամանակ զօրուգիշեր աղոթում էր, որ Արցախը տրվի Ադրբեջանին: Հետաքրքիր է` մերօրյա արցախյան պատերազմում ինչպիսի՞ն է նրանց դիրքորոշումը:

– Ավելին` նրանք կազմակերպում էին տուրեր դեպի Թուրքիա, որտեղ, ինչպես ասացի, ունեն մասնաճյուղ: Իսկ «Կյանքի խոսքի» հայաստանյան ղեկավարը սերտ կապերի մեջ էր Ադրբեջանի «Կյանքի խոսքի» առաջնորդ Խալիլովի հետ: Իսկ թե հիմա ինչպիսի դիրքորոշում ունեն, սա արդեն ոչ թե իմ խնդիրն է կամ որեւէ մեկիս, այլ անվտանգության ծառայությունը պետք է ուսումնասիրի: Թեպետ Հայաստանում ուժային կառույցների հետ, ասում են, Արթուր Սիմոնյանը խնդիր չունի, քանի որ այդ կառույցներում կան մարդիկ, որոնք իր եկեղեցու անդամներն են:

«ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ ԼՐՏԵՍՆԵՐԸ»

– Վերջին օրերին տեղեկացանք, որ հոգեւորականներ կան` զոհված ու վիրավոր, տեղեկություն ունե՞ք` որեւէ աղանդավորական կառույցի մասին, որոնց անդամներն, օրինակ, կամավորագրվել են եւ գտնվում են առաջնագծում:

– Որեւէ տեղեկություն չունեմ, բայց նույն հասարակ, շարքային աղանդավորները եւս ՀՀ քաղաքացիներ են, եւ չի բացառվում, որ իրենք էլ լինեն մարտի դաշտում, բայց, իհարկե, որպես ՀՀ քաղաքացի: Բայց որոշ կրոնական կառույցներ էլ կան, որոնք միանշանակ կմերժեն առաջնագիծ գնալը, քանի որ իրենք, այսպես ասած, պացիֆիստներ են, զենք չեն վերցնում, նույնիսկ եթե պատերազմ է:

– Սոցցանցում Դուք ուշագրավ շարք եք ներկայացնում, թե ովքեր են Հայաստանում թաքնված լրտեսները: Սա, իհարկե, այս օրերին չի կարող պատահականություն լինել: Կբացե՞ք փակագծերը:

– Այն շատ մեծ շարք է: Այսօրվա դրությամբ` Հայաստանը դարձել է լրտեսական պետություն, որտեղ բոլոր երկրներից, չգիտես ինչու, ակտիվորեն սկսել են աշխատել լրտեսները` ամերիկացիները մի կողմից, իրանցիները` մյուս, Թուրքիան` երրորդ կողմից, որովհետեւ մեզ մոտ ոչ ոք չի վերահսկում: Ավելին` այս պատերազմում ի հայտ եկան նոր դեմքեր, եւ պարզվեց, որ պակիստանցիներն էլ են մեր դեմ կռվում: Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ասում, թե ինչքան պակիստանցի կա, որ փախստականի կարգավիճակում գտնվում է Հայաստանում, իսկ կրոնական առումով` ծայրահեղական են: Օրինակ` Հնդկաստանի սիխերը, որոնք հիմնականում գործում են Պակիստանում եւ ծայրահեղական կառույցի ներկայացուցիչներ են, իրենց շեյխերի հետ գալիս են Հայաստան եւ այստեղ ինչ-որ ակտիվ գործեր են անում: Այստեղ պետք է հսկողություն, Ազգային անվտանգությունը պետք է լիարժեք աշխատի եւ լրջորեն զբաղվի լրտեսներով: Պետք է քննարկումներ արվեն, եւ հասկանան` ով ով է իրենցից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քասախի երկու բնակիչների անհետանալու հարցով ՄԻՊ-ը զրուցել է ԱԱԾ-ի եւ Կարմիր խաչի հետԷրդողանը հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արելՆիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել. Արտակ ԶաքարյանՌԴ Պետդումայի ընտրություններն անցկացվում են նաև Հայաստանում«Էյր Արաբիան» համագործակցում է թուրքական «Պեգաս» ընկերության հետ. Նոր մանրամասներ հայկական ավիացիայի ոչնչացման մասինՎանա լիճը՝ ցամաքելու վտանգի առջևՇվեդիայի կառավարությունն օժանդակում է թավշյա հեղափոխությանը. Շվեդիայի դեսպանՉարենցավանի ոստիկանները հայտնաբերել են սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողինՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՑուլ, Խեցգետին.Ահա, թե որ նշաներին է հաջողություն սպասվում հոկտեմբեր ամսինԳՅՈւՄՐԻՈւՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆԸ» դատաստանամատյան պոեմի շնորհանդեսը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացիՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ սեպտեմբերի 20-ից 26-ըԱդրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա երկու վիրավոր. ՌԴ ՊՆ-ն հաստատում էՊրոֆեսորի վիճակը շարունակում է մնալ ծանր՝ ինսուլինի մեծ չափաբաժին, թոքաբորբ զուգակցված այլ խնդիրներովՌԴ-ում մեկնարկել են Պետդումայի ընտրություններըԵթե ձեռքերդ բռնող չկա, եթե ինչ-որ մեկին չես հարցնում ում հետեւից գնաս, եթե ինչ-որ մեկը քեզ չի հուշում` ուրեմն գնա բյուջեի փողերը լափածների հետեւիցՍեպտեմբերի 19-ին ՀՀ-ում փակ ճանապարհներ կլինեն. ոստիկանություն«Լեռնային Արցախ». Ադրբեջանցիները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել պատանի ֆուտբոլիստների վրաԵթե չոքած, խիարի նման թուրքի ստրուկ պիտի ապրեմ, ավելի լավ ա տան սպանեն. բողոքի ակցիաՍաղ ընկերներիս մասին պատմե՞մ՝ ոնց Շուշիում ընկան. ոստիկանը բորբոքվեցԿոչ եմ անում ընդդիմությանը դուրս գալ փողոց եւ տեր կանգնել ժողովրդական շարժմանը. ՊետրոսյանԱռանց սրանց հեռացման անհնար է անկման ընթացքը դանդաղեցնել կամ կանգառ ապահովել. ԱբրահամյանՓաշինյանը գրկախառնվել է ինքնախաբեության հետ, մնում է երազախաբություն չլինի. ՊետրոսյանԽուժանություն է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը. ՀՅԴ-ական պատգամավոր«Եթե անի սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը կապացուցի, որ դավաճան է և կապիտուլյանտ».Սվետլանա Հովհաննիսյան«Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը համարում եմ մեր զինվորների աճյունների ոտնահարում».ԼՈՒՍԻՆԵ ՂՈՒԿԱՍՅԱՆԱդրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին. Sputnik Արմենիա«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են». Վրաստանի վարչապետն ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական գործընկերության նշանակությունը Վրաստանի համար«Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա ՍտեփանյանFact Check. կառավարությունը մանիպուլացնում է կարևորագույն ցուցանիշը«Դուք կուրացած ժողովուրդ եք, անգիտակից եqք, կուրացած եք ատելությունից ու նախանձից». Հենրիխ ԴանիելյանԲերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են․ Էլինար ՎարդանյանՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ը, ՄԵԾ ՀԱՅ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է։Ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ)Թալիբները զրկել են ուզբեկերենը պաշտոնական լեզվի կարգավիճակիցԴե հիմա լսեք, թե ինչ կասեմ. Հայ ազգի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրիկի դիպուկ գրառումըՀայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը«Եթե դուք պատրաստ եք ծառայել Թուրքիայի հանրապետությանը, ապա մենք` ոչ». ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներինՉգիտեմ` ինչու են բացառություն անում․ Բաբլոյանը՝ պաշտոնյաներին ՊՇՌ թեստից ազատելու մասինFinal․ Էնրիկե Իգլեսիասը ավարտում է կարիերան (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է ծախսվել Պուտինի և Բայդենի հանդիպման համարԵրևանում անհնազանդության ակցիա է Անկախության տոնի համերգը չեղարկելու պահանջովԱրժանի լինենք Գյումրիի նախնիներին ու պայծառ սերունդներին. Արտյոմ ՂուկասյանԵրևանում տղամարդը Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներսԳիտնականները գտել են COVID-19-ից հավանական մահը կանխատեսելու եղանակըՈւղերձը՝ վրեժ. Ստեփանակերտում կայացել է «Սողոմոնի երգերը» ֆիլմի ցուցադրությունըԿենդանակերպի որ նշանները կհանդիպեն իրենց սիրուն 2021 թվականի աշնանըԱդրբեջանի փոխվարչապետը և Իրանի դեսպանը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակըՌԴ-ում Պետդումայի ընտրությունների առաջին օրը քվեարկել է ընտրողների 16,85 տոկոսը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ