Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքից Թարմ տվյալներ Թալինից Սրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը 42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվը Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող) Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանը Հայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքները Շիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսը Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել Օմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեք


Այսօրվա իշխանությունն Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է, քան՝ Ադրբեջանը. ԻՆՉ էր գրում «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 2 տարի առաջ

Ռետրո

ՀՀԿ պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն առաջիկայում Արցախի հարցով ասուլիս է հրավիրելու:

Այնուամենայնիվ, Դավիթ Շահնազարյանը մեկ նախադասությամբ անդրադարձավ երեկ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որն ասել էր, թե «չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան՝ արցախյան ազատամարտը»:

«Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանը, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանությունն Արցախի փոխարեն: Սասուն Միքայելյանը ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկա իշխանությոնների քաղաքականությունը», - ասաց նա:

Դավիթ Շահնազարյանը ասաց, թե պետք է օր առաջ ազատվել այս վարչախմբից:

«Այսօրվա իշխանությունը Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է, քան՝ Ադրբեջանը», - ընդգծեց Դավիթ Շահնազարյանը:

«Պետք է վերջ դնել հակառուսական հռետորաբանությանը». Արամ Սաֆարյան 

«Նախընտրական մարաթոնը Հայաստանում եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության արդի հիմնախնդիրները» թեմայով այսօր տեղի ունեցած տեսակամուրջի ժամանակ «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ինստիտուտի համակարգող ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ նշեց, որ hայ քաղաքագետները եւ ընտրությունների գործընթացի ու նախընտրական մարաթոնի դիտորդները շատ են ցանկանում են, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լավագույնը լինեն, ինչպես հայտարարում են իշխանությունները:

«Մենք ցանկանում ենք, որ ընտրություններն անցկացվեն ազատ, արդար եւ համապատասխանեն միջազգային ստանդարտներին, որպեսզի այն նպաստի քաղաքացիական հասարակության ինքնագիտակցության բարձրացմանն ու քաղաքագիտական գրագիտության աճին», - ընդգծեց Ա. Սաֆարյանը:

Եվրասիական փորձագիտական ինստիտուտի համակարգողը նաեւ կարեւորեց  քաղաքական դաշտի հիմնական մասնակիցների՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի եւ նրանց առաջնորդների կողմից հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների մասին իրենց հստակ պատկերացումներն արտահայտելու անհրաժեշտությունը. «Վերջին տարիների սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայ բնակչության մեծամասնությունը կողմ է հայ-ռուսական բազմակողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը եւ ուզում է, որ քաղաքական ուժերը հենց այս ճանապարհով ընթանան»:

Ա. Սաֆարյանը, միեւնույն ժամանակ, իր մտահոգությունը հայտնեց, որ  նախընտրական այս շրջանում հայտնվել են քաղաքական խմբեր եւ կուսակցություններ, որոնք հանդես են գալիս հակառուսական դիրքերից եւ կարող են Հայաստանին ներքաշել համաշխարհային աշխարհաքաղաքական առճակատման մեջ:

«Չպետք է թույլ տալ այս ամենըեւ մենք հուսով ենքոր խորհրդարանում այն քաղաքական ուժերը, որոնք մեծամասնություն կստանան, կկարողանան վերջ դնել նման հռետորաբանությունը՝ իրենց դրական գնահատականներով, հայ-ռուսական հարաբերությունների ապագայի նկատմամբ իրենց տեսլականով եւ այն ամրապնդելու ու զարգացնելու ուղղությամբ իրենց մասնակցությամբ», - շեշտեց  «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանում անկայուն վիճակը չի վերանա». Անդրեյ Արեշեւ

«Նախընտրական մարաթոնը Հայաստանում եւ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության արդի հիմնախնդիրները» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԸ նշեց, որ էյֆորիան Հայաստանում կարծես կամաց-կամաց մարում է, ինչի մասին փաստում են հայկական ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ այն ակնհայտ դարձավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կազմակերպած երեւանյան քայլերթի ժամանակ:

«Որքան հնարավոր է դատել կադրերիցի տարբերություն նախորդ բուռն իրադարձություններիներբ հարյուր հազարներ էին փողոց դուրս գալիսայդքան շատ ժողովուրդ չէր հավաքվելընդամենը մի քանի հազար մարդ կարՏեղեկատվական քարոզչություն էլ այդքան ակտիվ եւ արդյունավետ չէր», - նշեց Ա. Արեւեշեւը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին՝ ռուս քաղաքագետի գնահատմամբ՝ այն որոշակի վակուումում է հայտնվել: Նա հիշեցրեց, որ հունվարի 1-ից Կովկաս նավահանգստով հաղորդակցությունը դադարում է:

«Փաստացի կստացվիոր Հայաստանը ոչ թե երկուինչպես հիմա է, այլ չորսեթե ոչ փակապա դժվարանցանելի սահմաններ կունենաԻրանական կողմի հետ հասկանում ենքթե ինչու, նույնը նաեւ վրացական սահմանի առումով», - ասաց Ա. Արեշեւը:

Թե ինչ է սպասվում Հայաստանին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ ռուս քաղաքագետը հետեւյալ տեսակետը հայտնեց. «Կարող ենք միայն հուսալոր հարաբերությունները դուրս կգան անկայուն վիճակիցորում հայտնվել էր Հայաստանն օբյեկտիվ պատճառներով, քանի որ իշխանություն էր փոխվումԲայց դեկտեմբերի 9-ից հետո Հայաստանում անկայուն վիճակը չի վերանաՀետեւաբար, անհրաժեշտ է չկորցնել հայ-ռուսական երկխոսության թելըորը անվտանգության տեսանկյունից կարեւորագույն նշանակություն ունի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Որևէ ստահակ թող չպնդի, որ Մանվել Գրիգորյանը պահածո է գողացել. Շահնազարյան

Որևէ ստահակ թող չպնդի, որ Մանվել Գրիգորյանը պահածո է գողացել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։

«Ընդհանրապես, որևէ մեղադրանք, քանի դեռ դատարանով ապացուցված չէ, որևէ մեկը թող չփորձի հնչեցնել», - ասաց նա։

Դավիթ Շահնազարյանն ասաց, թե Մանվել Գրիգորյանը հայրենիքի առջև այնքան ծառայություներ է մատուցել, որ իրավունք ունի արդար դատական քննության։

«Որովհետև նրա՝ հայրենիքին մատուցած ծառայությունները այնքան շատ են, որ այսօրվա ողջ կառավարությունը իրար հետ վերցրած դրա կեսն էլ չի արել», - նշեց Դ. Շահնազարյանը։

 

Փաշինյանի կոշտ պատասխանը ՀՅԴ ներկայացուցչին

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարություններն այն մասին, թե մայիսից ՀՀ-ին զենք չի մատակարարվել, ամոթալի են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

«Ամոթալի հայտարարություններ են հնչում: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել:

Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից էս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք էդ կողմից, մենք՝ էս կողմից: Նախ, ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձեւով:

Բայց նաեւ ուզում եմ ասել, եթե խոսում ենք, եկեք խոսենք, թե ինչ է տեղի ունեցել մայիսից առաջ բանակին զենքի ու սպառազինությունների մատակարարման հետ: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ Զինված ուժերը եւ հայ ժողովուրդը, ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի, պատրաստ են կանգնել մինչեւ վերջ հայրենիքը պաշտպանելու գործում»,- ասաց Փաշինյանը:

Թավշյա, անարյուն հեղափոխություն եղավ նախկին իշխանության որոշմամբ․ Դավիթ Շահնազարյան

Այն, որ այդքան ասում են, թե թավշյա, անարյուն հեղափոխություն եղավ, դա իրենց պատճառով չի եղել, դա եղել է բացառապես նախկին իշխանության որոշումը, ի՞նչ է՝ Լևոն Երանոսյանը պետք է հրամանը չկատարե՞ր»,-այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսացկության նախընտրական ցուցակի 3-րդ համարը ներկայացնող պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը:

«Իշխող վարչախումբն ամեն ինչ անում է, որ ստվեր գցի ընտրությունների լեգիտիմության վրա, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառում է գնում»,-ասաց Շահնազարյանը, նկատելով, որ վտանգավոր է Հայաստանում ունենալ կասկածելի լեգիտիմություն: «Ոստիկանությունը երբեք չի եղել այդքան թույլ և նվաստացած, այսօրվա ոստիկանապետն առնվազն պետք է այդ մասին մտածի, մտածի իշխանության կողից թուլացած պետականություն մասին»,-ասաց նա:  

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ПЛАН ПОКУРИШЬ-ВСЁ ГОРЕ ЗАБУДЕШЬ! (ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ` «ԵՍ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ ԵՄ ԾԽԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ոստիկանությունից հայտնում են, որ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ հանցակազմ չկա, քանի որ նա իրականում ոչ թե պլան ա քաշել, այլ ուղղակի Արարատ Միրզոյանի պլան քաշելու  ժամանակ մի թեթեւ մխով ա ընկել:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

Նիկոլի երթը ընտրությունների շեմին ա բռնում:

 

ՆԻԿՈԼԻ ԵՐԳԸ (ԱՂՋԿԱ ՔՍԱՆԱՄՅԱԿԸ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ ՃՈԽ ՆՇԵԼՈՒ ՄԱՄՈՒԼԻ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Վույ աման, աման, վույ աման,

վարչապետ լինելուց լավ բան.

Կեր, խմիր քեֆ արա Նիկոլ ջան,

աշխարհը խալի ա ոտքիդ տակ:

 

ԲՅՈՒՋԵԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄԸ

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ եթե բյուջեն չկատարեն, հնգամյակի պլանը կանեփով երեք տարում հաստատ կկատարեն:

 

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ. ԵԿԵԼ Է ՆՈՐ ԲԵԼՈՎԵԺՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

ՈՐԸ ԿԼԻՆԻ ՆԱԽՈՐԴԻ ՈՒՂՒՂ ՀԱԿԱՌԱԿԸ

2018թ. նոյեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Իվանովիչ Կալաշնիկովի նախաձեռնությամբ Պետական դումայում տեղի ունեցավ «Քաղաքական կուսակցությունների խմբակցությունների եւ դաշինքների փոխգործակցության դերը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցությունում» միջազգային գիտաժողովը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետական կուսակցության խմբակցությունը ինձ` Արտաշես Գեղամյանիս վստահեց գիտաժողովին մասնակցելու եւ օրակարգի համապատասխան ելույթ ունենալու աշխատանքը, որն էլ ես կատարեցի մեծ պատասխանատվությամբ:

https://iravunk.com/?p=72184&l=am

Սասուն Միքայելյան բարձրաձայնել է Նիկոլ Փաշինյանի ծրագիրը. Դավիթ Շահնազարյան

Այն ինչ ասել է Սասուն Միքայելյանը իրականում այն ծրագիրն է, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Դավիթ Շահնազարյանը՝ առաջադրված Հանրապետական կուսակցության ցուցակով։

Նրա խոսքով, դա ասել է թե՝ իշխանություն Արցախի փոխարեն և  բոլորը դրանում կհամոզվեն: Սասուն Միքայելյանն արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը»,– ասաց Շահնազարյանը նշելով, որ առաջիկայում ավելի համոզիչ փաստարկներ կներկայացնի այդ թեմայի շուրջ։

Հիշեցնենք, Սասուն Միքայելյանը իր ելույթում երեկ ասել էր. «Չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան՝ արցախյան ազատամարտը»:

 

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, Սասուն Միքայելյանին բավականին ճոխ ամոթանք են տալիս եւ հայտնի մարդիկ, ե՛ւ սոցցանցերի շարքային օգտատերերը: Ընդ որում, որակումները շատ կոշտ են: Սակայն զարմանալի հանդարտությամբ, բայց բառիս բուն իմաստով, ոչնչացնող գնահատական է տվել Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար, այժմ էլ սահմաններում սարքավորումները տեղադրելը համակարգող ԱՐՇԱՎԻՐ ՂԱՐԱՄՅԱՆԸ. «Այսօրարդեն նախկին ազատամարտիկսասուն միքայելյանը իր պատկերացմամբ կարեւոր «պատմական» հայտարարություն է արել,արցախյան ազատամարտում համայն հայության ձեռք բերած հաղթանակը ստորադասելով ներքաղաքական գործընթացներում ունեցած կուսակցական հաջողություններին,ասել է թէ հազարավոր հայորդիների թափած արյունը անարգանքի է ենթարկելԴիմում եմ իմ բոլոր մարտական եւ զինակից ընկերներնՁեր գիտակցությունից ջնջեք «ազատամարտիկ» սասուն միքայելյանին»: Այո, հենց այդպես, փոքրատառերով էլ գրել է, բայց այնքան սպառիչ է գրել, որ ավելացնելու ոչինչ չկա:

ՍԱՍՈՒՆԸ ՀՆՉԵՑՐԵՑ ԱՅՆ, ԻՆՉԸ ՆԻԿՈԼԻ ՄՏՔԻՆ Է

  •  

Եվ այսպես, քարոզարշավը մեկնարկեց: Անշուշտ, կուսակցությունների համար 12 օրը շատ քիչ է, առավել եւս, կատարյալ հակաժողովրդավարական պայմաններում, երբ իշխանության կողմից ընտրարշավը մեկնարկել է ավելի վաղ եւ վարչական ռեսուրսի անսքող, նույնիսկ ցուցադրական կիրառումով: Հարկ է հիշեցնել, որ վարչապետի պաշտոնակատարը, ինչքան էլ պաշտոնակատար լինի, ինչքան էլ արձակուրդ գնացած լինի, շարունակում է տիրապետել վարչապետական լծակների, եւ 24/7 ռեժիմով նրա մասնակցությունը քարոզարշավին նշանակում է հենց 24/7 ռեժիմով վարչական ռեսուրսի կիրառումը:

 

ՍԿԱՆԴԱԼ ԹԱԼԻՆՈՒՄ

Սասուն Միքայելյանը Թալինում հնչեցրեց այդ, մեղմ, ասած, անընդունելի միտքը, որ հեղափոխությունն ավելի կարեւոր է, քան Արցախյան պատերազմի նվաճումները: Դա Սասունի մտքի արգասիքը չէ, առավել եւս, պետք չէ ենթադրել, թե նրա հետ ինչ-որ բան է պատահել եւ այդ պատճառով պահի տակ բլթացրել է: Դա հնչեցվել է, կարծում ենք, միանգամայն կանխամտածված: Չէ՞ որ ԱՄՆ դեսպան Միլզը, իսկ այնուհետ պետքարտուղարի խորհրդական Ջոն Բոլթոնը, ուղղակի տեքստով Հայաստանում հնչեցրել էին «Հողեր խաղաղության դիմաց» բանաձեւը, բացի այդ տարատեսակ փորձագետների շուրթերով շրջաններ հանձնելու մասին միտքը հնչեցվել է եւ հյուսիսից: Հետեւաբար, սա առաջին փորձն էր այդ միտքը մատուցել ընտրազանգվածին, եւ որպես մատուցող ընտրվել է պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանը: Այլ հարց է, որ նա, այդպիսի անընդունելի, արգահատելի բան հնչեցնելով, միանգամից վայր նետեց մարտական հրամանատարի իր կարգավիճակը եւ վերածվեց հասարակ ցինիկ եւ անսկզբունք քաղաքական կամակատարի: Անշուշտ, շատերն արդեն հնչեցրածի գնահատականը տվել են` սկսած հանրային գործիչներից, վերջացրած շարքային ընտրողներով, եւ իհարկե, դա չէր կարող չնվազեցնել այն ընտրողների թիվը, ովքեր մտադիր էին քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Սակայն Սասուն Միքայելյանի ասածը, որն անշուշտ, ամենեւին էլ ոչ վերջին սկանդալային հայտարարությունն է, որ կհնչի ընտրարշավի ընթացքում, ամենեւին էլ միակ գործոնը չէ, որը սասանել է ժողվարչապետի «անսասան» վարկանիշը:

 

ՁԱԽՈՂԱԿ ՔԱՅԼԱՐՇԱՎՆ ՈՒ ՀԵՏԱԳԱ ՀԻՍԹԵՐԻԱՆԵՐԸ

https://iravunk.com/?p=72171&l=am

Փաշինյանի այսօրվա ելույթից՝ մի քանի դրվագ. բոմժ եք դառնալու

Ասում, խոսում, ուրախանում ենք, բայց վարչապետի ԺՊ ա վատացել, մի բանով օգնեք էդ տղին, ձեռից գնում ա:
էսօրվա Սպիտակի 10 րոպեանոց ելույթից եմ դուրս գրել, դիագնոզը դուք դրեք…
-Ես գալում եմ ձեր հետևից ու վզներից բռնած դուրս եմ շպրտելու ձեզ կաբինտեներից:
-Բոլորիդ կպառկցնենք ասֆալտներին:
-էս ովքեր են սրանք, ինչ Հանրապետական, ինչ օլիգարխ, ինչ մուսկուլիստ, էս ովքեր են սրանք: Բոլորիդ կպառկացնենք ասֆալտին ու տարիներով վեր չեք կենա:
-Չփորձի որևէ մեկ թպրտալ, գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերով կտանք բոլորիդ, պատերով:
-Գլուխներդ պատին եք տել, ովքեր եք դուք ընդհանրապես մի հատ ձեր անուն-ազգանուններն ասեք, դուք ծակերից պիտի դուրս չգաք:
-Դուք էս երկրի փողոցներով չպետքա քայլեք, ձեր տեղը բանտերում ա և դուք հայտնվելու եք բանտերում բոլորդ, գողերը, թալանչիներ, ստահակներ:
-Գող կլինի, ավտարիտետ կլինի, վեշերներդ հավաքեք, մեկդ չթպրտա:
-ՀՀԿ-ական կամ որևէ այլ կուսակցության գյուղապետեր, նստեք ձեր կաբիտեներում արեք ձեր ամենօրյա աշխատանքը, չփորձեք որևէ քաղաքացու ասել, թե նա ում պիտի ընտրի:
– Հատ-հատ գտնելու եմ էդ մարդկանց ու պատասխանատվության եմ ենթարկելու:
-Ձեռքներիցդ առնելու ենք էդ բոլոր փողերը:
-Ոմանք էս պրոցեսի արդյունքում բոմժ են դառնալու, որովհետև բոմժ են եղել»:

Բյուջեի միջոցների անտեղի վատնում. «Ժողովուրդ»

«Տեւական ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարտոֆիլը գնում է ոչ թե գյուղացիներից, այլ միջնորդներից` արդյունքում ՀՀ պետական բյուջեից վճարելով շատ ավելի բարձր գին, քան ինքնարժեքն է: Այս իրավիճակում տուժում են նաեւ գյուղացիները, օրինակ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները, որոնց մի մասը զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ:

«Ժողովուրդ» թերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ սեպտեմբերին ՊՆ-ն կարտոֆիլ գնել է 80-86 դրամով, պայմանագիր կնքել է «Բիզնես Թրենդ» ընկերության հետ, որի հիմնադիրն է Նելլի Միքայելյանը:

Իսկ ահա «Էրիզ» ընկերության հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ՊՆ-ն կարտոֆիլը ձեռք է բերել 85-101 դրամով: Թերթի հետ զրույցում կարտոֆիլագործները դժգոհեցին, որ միջնորդներն այս տարի իրենցից բերքը ձեռք են բերում ինքնարժեքից ցածր, ոչ ձեռնտու գնով` 50-60 դրամով, մինչդեռ պաշտպանության նախարարությանը այն մատակարարվում է 80-105 դրամով»:

Հրահանգ է իջեցվել կալանավորել Ռոբերտ Քոչարյանին

Վերաքննիչ քրեական դատարանում ընդանում է ՀՀ երկրորդ նախագաh Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը, որի միջնորդությունը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ կայքի եղեկություններով այս պահին գլխավոր դատախազը և 5 այլ դատախազներ մասնակցում են դատական նիստին։ Դատական նիստերին 6 դատախազների մասնակցությունը՝ այդ թվում գլխավոր դատախազի մասնակցությունը՝ աննախադեպ երևույթ է Հայաստանի դատական պրակտիկայում։ Մեր տեղեկությունների համաձայն, իշխանությունների կողմից հրահանգ է իջեցված այսօր, ամեն դեպքում կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի այդ հանգամանքը կարողանան օգտագործել Իմ Քայլը դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում։

 

Նախնական տվյալներ Ապարան խոշորացված համայնքիցԹարմ տվյալներ ԹալինիցՍրբապղծություն Գեղարքունիքի մարզում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած զինվորի տունը42,48% մասնակցություն․ հայտնի է ՏԻՄ ընտրություններին քվեարկողների թիվըՀայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները (Թարմացվող)Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանըՀայտնի են Ամասիա համայնքի մի քանի բնակավայրերում ընտրությունների նախնական արդյունքներըՇիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերումԹրամփը հայհոյել է ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան զինվորականինՈր հատապտուղը կօգնի բարելավել հիշողությունը եւ տրամադրությունըՄարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակելԻ՞նչ վտանգներ կարող են թաքնված լինել տոնածառներումՎանաձորի համայնքապետի պաշտոնակատարը ծառայողական մեքենայով էր այցելել ՔՊ շտաբ (ֆոտո)ՄԻԵԴ-Ը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ԲԱՔՎԻՆ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԳԵՐԵՎԱՐՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ահազանգ Եղվարդից, ՔՊ-ի համար ուղղորդում ենՕրվա հանդիպումների անոնսԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատվածՍտեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել էՎարչապետի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել. Դիանա ԳասպարյանԲելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է ԻրաքՕգտակա՞ր է արդյոք, թե՞ վնասակար սուրճից լիովին հրաժարվելըՍասուն Մկրտչյան, Ադամ Սահակյան, հաղթանակած հերոսներ, որոնց ժամանակն ու տարածությունը ոչ թե մոռացնել է տալիս, այլ ամեն օր յուրովի է վերածնում նրանց անունն ու սխրանքներըԳիտնականները պարզել են, թե ինչն է omicron-շտամին «ավելի մարդկային» դարձրելՈստիկանները բերման են ենթարկել Դավիթ Համբարձումյանի կողմնակից Այնթապ համայնքի ղեկավարինԸնդդիմությունն է հանձնել հողերը. Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուՇնորհակալ եմ քեզ` Ադամս, այն հպարտության համար, որ տվել ես ինձ...Հերոսածին մայրիկի գրառումըԺամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսըԳյումրիում վրաերթի են ենթարկել 38-ամյա կնոջ և 12-ամյա երկու աղջիկների
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ