Ի՞նչ սպառնալիքով են ՊԵԿ-ում պարգևավճար ստացել
Ներքաղաքական
Օրերս տեղեկացանք, որ ՀՀ-ում ՊԵԿ-ի ողջ աշխատակազմը 50-70 տոկոս պարգևավճար է ստացել հոկտեմբեր ամսվա համար։
Այն, որ ՀՀ կառավարությունը «Հպարտ» քաղաքացիներին մեղմ ասած հիմարացնում է, նորություն չէ, սակայն թե ՊԵԿ-ի շռայլ ու ճոխ պարգևավճարներն ինչից են բխել անգամ խիստ պատերազմական իրավիճակում, փոքր ինչ այլ բացատրություն ունի:
Մեր տեղեկություններով, ՊԵԿ աշխատակիցներից շատերը սպառնացել են, որ պարգևավճար չստանալու դեպքում ոչ միայն կհեռանան աշխատանքից, այլև սպառնացել են, որ դուրս կգան գործող իշխանությունների դեմ, և զանազան բողոքի ակցիաների կմասնակցեն:
ՊԵԿ-ի մեր աղբյուրի խոսքով, ՊԵԿ նախագահը սպառնալիքներից վախեցած լուրջ քայլեր է ձեռնարկել, կանխելով աշխատակիցների ընդվզումը, ինչ էլ իր հերթին սարսափեցրել է աթոռից կառչած ՀՀ գործող իշխանությանը:
Հայկ Գևորգյան