Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը դարձել է ՔՊ-ական Մտավորականները չեն կարող մնալ անտարբերության նիրհի մեջ. «Ձայն հայրենեացը» պատրաստվում է երրոդ հավաքին Դերասան Գնելը ընտրվեց ՔՊ տարածքային կառույցի խորհրդի անդամ Հայթաղը պատերազմում 2 զոհ է ունեցել, 9-ը՝ վիրավոր «Երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա». Լիլիթ Բադանյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և իրական տեսակի մա 10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է Ինչպես է հակառուսական տրամադրություններ հրահրում հայտնի արեւմտամետը (Տեսանյութ) Փաշինյանն օրակարգ է բերում «մերժվածների» նախագծերը Նախիջևանում կրկին երկրաշարժ է գրանցել Ի՞նչ երգեր ծնվեցին 44 օրյա պատերազմական օրերին (Տեսանյութ)


Ադրբեջանցին մեզ չի հաղթել, այլ կարողացել է գնել ինչ-ինչ ուղղություններ. Հրաչյա Ներսիսյան (Տեսանյութ)

Հանդիպում

Պովոլժիեի ԵԿՄ տարածքային բաժանմունքի հիմնադիրներից ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ ինչպես  ապրիլյան պատերազմին, այնպես էլ մերօրյա արցախյան պատերազմին առաջիններից մեկն էր, ով կամավորագրվեց եւ մասնակցեց Հայրենիքի պաշտպանությանը: 44 օրյա պատերազմի, դրա հետեւանքների, ստեղծված իրավիճակի ու հնարավոր ելքերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

«ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ՆԱՀԱՆՋԵԼ ԵՎ ԹՈՂՆԵԼ ԲՈԼՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԿԵՏԵՐՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԿԱՐ»

- Պարոն Ներսիսյան, ի՞նչ իրավիճակ էր առաջնագծում եւ ի՞նչ հետեւություններ եք արել` արդեն հետադարձ հայացք նետելով 44 օրյա պատերազմին:

- Պատիվ ունեցա մասնակցել Հայրենիքի պաշտպանությանը՝ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ: Ցավում եմ, որ չկարողացանք հաղթանակով պսակել մեր գործն ու տեսանք շատ դաժան, անարդար երեւույթներ: Բանակի մասին չեմ թույլ տա ինձ անել բացասական արտահայտություններ, որովհետեւ սա կարող են կարդալ նաեւ թշնամիները: Միայն կասեմ, որ ունենք մարտունակ զինվոր եւ, անխոս, մեր զինվորի մարտունակության վրա էր ամեն ինչ հենված: Ինչ վերաբերում է հետեւություններին, շատ զարմանալի էր, որ պատերազմական 44 օրերի ընթացքում հակագրոh հայկական կողմից այդպես էլ չեղավ: Բացի այդ, չէր կարելի նահանջել եւ թողնել բոլոր պաշտպանողական կետերն այնպես, ինչպես կար: Նկատի ունեմ՝ խրամատները, խրամաբջիջները, բլինդաժները, որոնք թողնվեցին թշնամուն՝ առանց ականապատելու կամ՝ վերջիվերջո, այրելու:  Շատ տեղեր եմ դրան ականատես եղել, եւ սա ինձ տալիս է շատ մեծ հարցերի շարան: Չէ որ ցանկացած քո պաշտպանողական դիրք, որը մնում է թշնամուն, իր համար հենարան է, որպեսզի հանգիստ հարձակվի քո վրա: Ինչ բնագիծ ուզում է լինի՝ քաղաք, գյուղ, թե խրամատ, կապ չունի, դրանով դու տալիս ես նրան հնարավորություն վերակազմավորվել, պարեն ունենալ եւ հնարավորություն, որ դիրքավորվի ու նորից հարձակվի քո վրա: Այս մասին պետք էր մտածել ու կազմակերպել պրոֆեսիոնալ ձեւով, ինչը չեմ տեսել: Իհարկե, ռազմաճակատից վերադարձող մարդիկ շատ տարբեր երեւույթների մասին են խոսում, բայց նկատի ունեցեք, որ ճակատը շատ մեծ էր: Ես խոսում եմ միայն այն մասին, ինչ ինքս եմ տեսել: Զինվորը, կամավորականը ռազմագետ չէ, որպեսզի ամբողջական տեսնի իրավիճակը, նրանք կարող են տեսնել հատվածային՝ սա կար, սա՝ չկար:

- Պատերամից հետո՝ քրեական գործ հարուցեցին Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի դեմ՝ իշխանության յուրացման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Ի՞նչ կասեք այս մասին:

- Պատերազմի արդեն երկրորդ օրը զրույցների ժամանակ ասում էինք, որ փորձելու են նսեմացնել, ճնշումներ գործադրել Աշոտ Մինասյանի դեմ, որովհետեւ տեսնում էինք, այսպես ասած, օդում կախված ինչ-ինչ երեւույթներ: Օրինակ, Աշոտ Մինասյանի կամավորական խումբը մոտ 25-30 օր կանգած էր, տղաներն ուզում էին իջնել հերթափոխի, բայց ներքեւից հնարավորություն չէին տալիս, որ այդ հերթափոխը կատարվեր: Հրամանատարը երկու քարի արանքում էր, որովհետեւ ստեղծում էին այնպիսի իրավիճակ, որ ե՛ւ իր ջոկատի տղաների մոտ սա որպես բացասական երեւույթ ընկալվեր, ե՛ւ պետության կողմից, որ իբրեւ իրենք թողնում է ինչ-որ դիրքեր եւ այլն: Մինչդեռ իրականում երբեւիցե չեմ տեսնել, որ մեր զինվորներն ընկճված լինեին, ավելին՝ ուրախ են եղել, որ հենց կոնկրետ Աշոտ Մինասյանի զորախմբում են եղել: Նա կարողանում էր հմուտ ձեւով ղեկավարել կամավորականներին, որ խրամատներում էլ լինեինք ճիշտ պատրաստված ու դասավորված: Ի դեպ, այն, որ ես ձեզ հետ հիմա խոսում եմ, շնորհակալություն Աշոտ Մինասյանին, որովհետեւ հետո եմ իմացել, որ մենք լուրջ շրջափակման մեջ ենք եղել եւ նրա հմուտ քայլերի շնորհիվ է, որ շատ զոհեր չի եղել: Ի վերջո, հրամանատարի հերոսությունը ոչ միայն հողեր կամ դիրքեր գրավելն է, այլ նաեւ այնպես անել, որ իր զինվորները քիչ զոհվեն: Այնպես որ, վերադառնալով Ձեր հարցին՝ ասեմ, որ գիտեինք՝ լինելու են քաղաքական կոնտեքստով սադրանքներ այդ մարդու դեմ, չենք էլ զարմանում: Բայց ինչպե՞ս կարելի է հրամանատարին, որը տարբեր ուղղություններով հերոսական մարտեր անցած մարդ է, նման կերպ վարվել: Չէ որ ականանետի արկը չի ընտրում՝ դու իշխանական ես, թե հակաիշխանական, երբ հարվածում է, սպանում է բոլորին: Սա չեն հասկանում մարդիկ, ովքեր չեն եղել ռազմաճակատում: Մի բան էլ հավելեմ Աշոտ Մինասյանի մասին. նա կամավորականների հետ միասին բերել էր օգնություն հենց Սիսիանից: Այսինքն՝ մենք մեզ հետ էինք տարել այդ օգնությունները, եթե այն մեզ հետ տարած չլինեինք, չէինք ունենա եւ ոչ թե նրա համար, որ չէին բերում, այլ ռազմաճակատում հնարավորություն չկար հասցնելու որեւէ օգնություն Ստեփանակերտից դիրքեր, որովհետեւ պատերազմ էր ընթանում եւ ցանկացած ժամանակ կարող էին տրաքացնել օգնություն բերող մեքենաներին ու վերջ:

«ԱԺ-Ն ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱԳՐԵՍՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

- ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանն ասում է, որ դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ունեցել ենք ռազմադաշտում: Համամի՞տ եք այս մտքի հետ:

- Ծիծաղելի է: Նա կա՛մ իր փիառով է զբաղված, կա՛մ ընդհանրապես՝ չի տիրապետում իրավիճակին: Անգամ եթե տիրապետում է, ուրեմն՝ պետք է ուրիշ եզրահանգումներով հանդես գար: Մի պերսոնաժ էլ կար այդպիսին՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որը մեզ կերակրում էր՝ ասելով, թե հաղթում ենք, ամեն ինչ լավ է: Չի՛ կարելի, ավելի լավ է ողջ ժողովուրդն իմանա դառը ճշմարտությունը, պատրաստ լինի,  քան խաբեք, ինչի՞ համար: Ի՞նչ է նշանակում չունենք դիվանագիտական պարտություն: Ցանկացած անգամ երեխայի հարցնես, կասի, որ իհարկե մենք դիվանագիատական պարտություն ունենք: Հասարակ օրինակ՝ Ազգային ժողովը մինչեւ հիմա ինչո՞ւ չի հայտարարել Ադրբեջանին եւ Թուրքիային ագրեսոր պետություն, ինչո՞ւ չի հայտարարել թշնամի պետություն: Սա դիվանագիտական պարտություն չէ՞: Ազգային ժողովը հոխորտում էր, որ պետք է Արցախը ճանաչի անկախ պետություն: Ինչո՞ւ չճանաչեց, սա՞ էլ դիվանագիտական պարտություն չէր: Այնպես որ, պետք չէ էմիտացիաներ անել, եթե իրենք էմիտացիայով են զբաղված, ապա թշնամին կոնկրետ քայլեր է անում: Անգամ Ուկրաինան, որն ուղղափառ, քրիստոնյա ժողովուրդ է, թեպետ դե ֆակտո չգտնելով Դոնբասում ռուսական զորքեր, ասաց, որ դուք կաք այնտեղ եւ Ռուսաստանին հայտարարեց ագրեսոր ու թշնամի պետություն: Իսկ մենք ունենք այսպիսի իրավիճակ, բայց Ազգային ժողովը ոչ պետականորեն հայտարարել է, որ թշնամի պետություն ենք, ոչ էլ օրենքի մեջ է ներառել: Եթե թշնամի պետություն չենք Ադրբեջանի հետ, բա էդ ո՞ւմ հետ էինք կռվում, Մադագասկարի՞: Զարմանալի է, սա անհեթեթությունների շարան է: Եվ թող չփորձեն ամբողջ մեղքը գցել միայն «Իմ քայլի» վրա, Ազգային ժողովի բոլոր պատգամավորներն են մեղավոր այս վիճակի համար: Մեզ հետաքրքիր չէ, թե ով ինչ կաներ, արդյունքն էր կարեւոր, իսկ արդյւնքում չունենք օրենքով հայտարարված ագրեսոր պետություն՝ ի դեմս Ադրբեջանի եւ Թուրքիայի:

- Ձեզ համար ընդունելի՞ է այն, որ առ այսօր պահպանվում է երկրում ռազմական դրությունը:

- Ավելի անհասկանալի է այն, թե ինչ է նշանակում, որ ռազմական դրության ժամանակ քաղաքացիական անձինք են ղեկավարում թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի հանրապետությունը: Ինչո՞ւ չնշանակվեցին զինվորական կոմենդանտներ ամեն քաղաքին ու գյուղին կից, որպեսզի տարհանումը կատարվեր, որոշումներ կայացվեր ճիշտ ձեւով եւ մարդիկ իմանային՝ ո՞ւր գնան, ինչպե՞ս գնան ինչպե՞ս նահանջեն, թողնե՞ն իրենց իրերը, չթողնե՞ն, վերջապես՝ վառե՞ն իրենց տները, ինչպես Քարվաճառում, թե՞ չվառեն: Այս հարցերի պատասխաններն օդում կախված են: Մի՞թե ռազմական դրությունը մարդկանց ձայնը կտրելու ու քայլերը սամանափակելու համար էր:  Ռազմական դրության պարագայում նման բարձիթողի վիճակը հանցագործություն է: Քաղաքացիական ոչ մի գյուղապետ, ոչ մի քաղաքապետ  ի զորու չէ իր գիտելիքների շրջանակում պատերազմական ժամանակում կատարել տարհանում՝ որդեգրելով ճիշտ գործելակազմ: Հուսով եմ՝ ժամանակը կգա, եւ այս հարցերի պատասխանները ինչ-որ մեկը կտա, թե ովքեր են ռազմական դրություն հայտարարել եւ ինչու էր այն այսպես թերի:

«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ Է ՔՆԵՑՆԵԼ ՄԵՐ ՄԻՏՔՆ ՈՒ ԽԵԼՔԸ»

- Այսօր ունենք մի կողմից պատերազմում պարտված, բայց պետական աթոռներից կառչած իշխանություն, մյուս կողմից փողոցում եւ այլուր իշխանության հրաժարականը պահանջող հանրություն եւ խնդիր՝ պաշտպանելու այլեւս Հայաստանը, որովհետեւ թշնամին արդեն հասել է Սոթք: Ինչպե՞ս եք տեսնում ելքը:

- Քաղաքական կոնտեքստ չեմ տա, որովհետեւ բոլորն են խոսում քաղաքականության մասին: Բայց մի կոչ կարող եմ անել՝ բոլոր ռազմահայրենասիրական կազմակերպությունները պետք է վերցնեն իրենց վրա պատասխանատվություն՝ թե՛ պատերազմից առաջ, թե՛ պատերազմից հետո իրավիճակի համար, որովհետեւ սա նրանց դաշտն է: Այդ դաշտը ո՛չ վարչապետինն է, ո՛չ Ազգային ժողովինն է, ո՛չ էլ ինչ-որ քաղաքացիներինը:  Իրենք պետք է պատերազմից առաջ գնահատեին մեր ռիսկերը, որովհետեւ Ազգային ժողովի ցանկացած պատգամավոր ի զորու չէ եւ պարտավոր չէ ռազմագիտական գիտելիքներ ունենալ, որ հասկանա, թե ինչ է կատարվում: Բայց ռազմահայրենասիրական կազմակերպություները պարտավոր էին այդ խնդիրները լուծել: Միայն հաշմանդամ ու զոհված զինվորների ընտանիքներին գումարներ փոխանցելը, օգնելը եւ ոգեշնչելը չէ ձեր պարտականությունը, ձեր հնարավորություններն ավելի մեծ է, դուք պարտավոր էիք ստիպել, որ կառավարությանը եւ ԱԺ պատգամավորները հաշվետու լինեն ձեզ հետ, թե ինչ է կատարվում մեր սահմաններում: Լավ, չեք արել, չի ստացվել ինչ-ինչ պատճառներով, բայց հիմա գոնե թող բոլոր ռազմահայրենասիրական կազմակերպությունները հավաքվեն, կոնֆերանս անեն իրենց մասնագիտական, ոչ թե քաղաքական շրջանակներում եւ ստեղծված իրավիճակից ելքեր գտնեն: Վարչապետն ասաց, որ իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը,  եթե նա այդքան գիտելիքներ չունի, բայց վերցնում է իր վրա, դուք որպես պարտավորություն՝ պետք է վերցնեք ձեր բաժին պատասխանատվությունը եւ ժողովրդին բացատրեք, թե ինչն էր պատճառը, որ այսպես եղավ ու ինչ ենք անելու հիմա: Ասում են՝ էս չունեինք, էն չունեինք դրա համար պարտվեցինք, բայց ժամանակին ո՛չ զենք ենք ունեցել, ո՛չ պարեն, ոչինչ չենք ունեցել, բայց հաղթել ենք, ուրեմն՝ ոգուց է կախված: Ու այս անգամ էլ ադրբեջանցին մեզ չի հաղթել, նա կարողացել է գնել ինչ-ինչ ուղղություններ, կարողացել է քնեցնել մեր միտքն ու խելքը եւ ստեղծել իրավիճակ, որպեսզի վերցնի այն, ինչ կարող է: Բայց դրանով ամեն ինչ չի վերջանում, որովհետեւ հստակ գիտեմ, որ ցանկացած հայկական խումբ՝ առանց զենք- զինամթերքի, կարող է ցանկացած դիրք գրավել, որովհետեւ մեր ոգին ուժեղ է: Սա է ամենագլխավորը, որ իմանանք՝ պարտված չենք, միայն թե, ունեցել ենք ձախողում: Ինչ վերաբերում է Սոթքին, ոչ ոք իրավունք չունի Հայաստանի հանրապետության սահմանները խախտել ինչ-ինչ նկատառումներից ելնելով եւ հարված հասցնել մեր տարածքային ամբողջականությանը: Ինչ ստորագրություն ուզում են դնեն, բայց մենք ՄԱԿ անդամ պետություն ենք եւ ունենք մեր ձեւավորված սահմանները, որի հետ պետք է հաշվի նստեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը դարձել է ՔՊ-ականՄտավորականները չեն կարող մնալ անտարբերության նիրհի մեջ. «Ձայն հայրենեացը» պատրաստվում է երրոդ հավաքինԴերասան Գնելը ընտրվեց ՔՊ տարածքային կառույցի խորհրդի անդամՀայթաղը պատերազմում 2 զոհ է ունեցել, 9-ը՝ վիրավոր«Երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա». Լիլիթ Բադանյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և իրական տեսակի մա10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել էԻնչպես է հակառուսական տրամադրություններ հրահրում հայտնի արեւմտամետը (Տեսանյութ)Փաշինյանն օրակարգ է բերում «մերժվածների» նախագծերըՆախիջևանում կրկին երկրաշարժ է գրանցելԻ՞նչ երգեր ծնվեցին 44 օրյա պատերազմական օրերին (Տեսանյութ)Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Նավալնիի կինը Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 863 մասնակցիԲողոքի ակցիաներ Ռուսաստանում՝ ի աջակցություն Նավալնու. կան ձերբակալվածներ (տեսանյութ)«Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա»․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն»Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա, իսկ Արցախը՝ դավաճան «կառավարության» մատաղացու գառը.Արտակ ԶաքարյանԱպուշը ապուշություն ա դուրս տալիս, ողջ թիմը վիզ ա դնում, որ ապացուցի, որ այդ մենք ենք սխալ հասկացել.Արո ՍարդարյանՏո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում խմում Շուշին ազատագրողների կենացը, եթե Շուշին ադրբեջանական քաղաք է. ինչ անաղուհաց դուրս եկար.Գևորգ ՊետրոսյանՆիկոլ Փաշինյանի և յուր իշխանության պետական դավաճան լինելն արդեն կարելի է համարել հաստատված հանգամանք.Արթուր Ղազինյան Մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելու հնարքներն այլեւս սպառված ու հնացած են«Ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է». Գեորգի Պողոսյան Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին այցի մակարդակը էլ ավելի է իջեցնում, անվանելով այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ. Արմեն ԱշոտյանՀայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է. առողջապահության նախարարությունՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 998-ով««Փորձում ենք հոգեպես և ֆիզիակապես պատրաստ լինել բեմ վերադառնալուն». Մարիամ ԱդամյանՇատ ավելի վտանգավոր իրադարձություններ են սպասվում, քան արցախյան պատերազմն էր. ՆիկողոսյանՖրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոններըՄենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը. Տիգրան ՈւրիխանյանԺողովուրդը վարչապետին փորձում է համոզել, որ Շուշին հայկական է. քաղաքագետՄոտենում ենք այն սահմանին, որից հետո անկում է գրանցվելու. Պրոֆեսոր Չարչյանը համաճարակային իրավիճակի մասինԱյսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն էԼիլիթ Մակունցը Ծաղկաձորում զվարճանո՞ւմ էՓաշինյանը պատրաստվում է Մակունցին նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան․ Միքայել ՄինասյանՇահութահարկը նվազում է, ներդրվում է ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններովԿորոնավիրուսի Բրիտանական շտամը պարզվել է ավելի մահացու էԱրսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.amՖիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. Արցախի ԱԻՊԾԱդրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. ԹուրքագետԱդրբեջանցիերը ստացել են իրենց քարոզչությունը սնուցող էներգետիկ աղբյուր․ թուրքագետը՝ վարչապետի հայտարարության մասինԴավաճան Նիկոլը "կարմիր" տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին (քարտեզ)Շվեյցարիայում Pfizer պատվաստումից հետո հինգ մարդ է մահացելԹրամփը չի բացահայտում իր հետագա ծրագրերը«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համարՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք. մահացել է 7 մարդԱրցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառայողի անունԱյսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ ՍուրենյանԱդրբեջանի քաղաքացին փորձել է թմրանյութի մեծ խմբաքանակ մտցնել ՎրաստանՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ Բակո Սահակյանի թիկնապահը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել.ՁԱՅՆԱԳԳՐՈՒԹՅՈՒՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода