Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը դարձել է ՔՊ-ական Մտավորականները չեն կարող մնալ անտարբերության նիրհի մեջ. «Ձայն հայրենեացը» պատրաստվում է երրոդ հավաքին Դերասան Գնելը ընտրվեց ՔՊ տարածքային կառույցի խորհրդի անդամ Հայթաղը պատերազմում 2 զոհ է ունեցել, 9-ը՝ վիրավոր «Երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա». Լիլիթ Բադանյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և իրական տեսակի մա 10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է Ինչպես է հակառուսական տրամադրություններ հրահրում հայտնի արեւմտամետը (Տեսանյութ) Փաշինյանն օրակարգ է բերում «մերժվածների» նախագծերը Նախիջևանում կրկին երկրաշարժ է գրանցել Ի՞նչ երգեր ծնվեցին 44 օրյա պատերազմական օրերին (Տեսանյութ)


Դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի, կործանեց այն ամենը, ինչին դիպավ

Ներքաղաքական

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՃԱՄՓԱԲԱԺԱՆ կամ մի ԿՅԱՆՔԻ ու մի ԼԱՅՔԻ պատմություն

Ըստ Մարտին Լյութեր Կինգի՝ մարդու վերջնական արժեքը նրանում չէ, թե ինչպես է նա իրեն պահում հաջողության ժամանակ, այլ այն,թե ինչպես է նա իրեն դրսևորում ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ու ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ժամանակ:

1) ԱՆՀԱՏԱԿԱՆ փորձություն

2018 թվականը ամեն ինչից բացի մարդու` մարդ մնալու մասին էր: Այն սկզբունքների, արժեքային համակարգի, կարմիր գծերի մասին էր: Այն հավատարմության մասին էր, ինչ որ մեկին չէ, ինքդ քեզ, քո դաստիարակությանը: Այն ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԷՐ` ամոթ ունենալ կամ չունենալու մասին: Այս փորձությունն անցնելը անձամբ ինձ ու ընկերներիս համար շատ ծանր էր տարբեր պատճառներով:

Ինքս ներսում շատ անհամաձայնություններ ունեի, ու համարում էի, որ ես վերոնշյալ սկզբունքներիս հավատարիմ մնալով` քավում եմ ամենեւին ոչ իմ մեղքը: Մեղքերը, որոնք հաճախ հանիրավի, իսկ երբեմն արդարացի կերպով վերագրվում էին նախկին իշխանություններին, ես անձամբ չէի գործել: Ի դեպ, հենց սա օգտագործելով էին այս իշխանության որոշ ներկայացուցիչներ ակնկալում, որ պաշտոնի դիմաց կմիանամ իրենց: Բայց ես հասկանում էի, որ այս պատմությունը դրա մասին չէ, պաշտոնը ինքնանպատակ չէ, սա մեծ փորձություն էր ու քավարան թեկուզ անձամբ իմ որոշ սխալների համար:

Ես ընդունեցի այս փորձությունը, անցա իմ քավարանը ու շնորհակալ եղա հեղաշրջմանը` դեմքս պարզ, գլուխս բարձր ու դիմագիծս կայուն պահելու, իսկ շրջապատումս մաքրություն մտցնելու համար:

Նախկինում էլ, այս 2.5 տարվա ընթացքում էլ ծառայել եմ պետությանը: Ու կրկին ԾԱՌԱՅԵԼՈՒ ԵՄ:

2) ԲԱՆԱԿՆ ԱՏՈՂ ՉԾԱՌԱՅԱԾԸ

Վերջին տարիներին պետություն ու փաշինյան բառերը շատերը նույնացրել էին ու համարում էին, որ եթե իր դեմ ես խոսում, ապա պետության դեմ ես: Բայց … նա ապացուցեց, որ ինքը պետություն քանդողն է, պետությունը ներսից կրծող որդը, որ հաշտ չէր ո՛չ ինքն իր, ո՛չ էլ անգամ իր անցյալի հետ: Նա նախկինների դեմ պայքարում էր նախկինների հետ իր կապը մոռանալու և նախկիններից իր ստացած փողերի նստվածքից ազատվելու համար: Նախկինները իրեն շատ «վատություն» էին արել, Լևոն Տեր-Պետրոսյանը անկախ պետություն էր թողել, Ռոբերտ Քոչարյանը տնտեսական երկնիշ աճ էր թողել, ամուր ու ազատ Արցախ էր թողել, Սերժ Սարգսյանը հաղթանակած ապրիլյան էր թողել, Հայաստանի հետ նույն լեզվով խոսող Մինսկի խումբ էր թողել, արտաքին այնպիսի հարաբերություններ, որտեղ Ռուսաստանը քեզ համարում էր ռազմավարական գործընկեր, ԱՄՆ-ը` գործընկեր, ԵՄ-ը` օրինակելի օրինակ` հակադիր շահերը համադրելու համար, գեներալներն ու Եռաբլուրում երեկ և այսօր հանգչող տղաները` հերոսության կենդանի օրինակներ, ոչ թե «հանուն ոչնչի», այլ հանուն հայրենիքի նահատակվելու դասագրքեր էին թողել, Կարապետյան Կարենը պրոֆեսիոնալ թիմի ու թռիչքաձև աճի ( 2017թ.՝ 0.2-ից 7.5 %, 2018թ. ապրիլ՝ 10.6%) օրինակ էր տվել, Վազգեն Մանուկյանը ողջախոհության ու համախմբման օրինակ էր թողել և այլն և այլն: Այս մարդիկ ունեն իրենց սխալները, նրանց կարելի է ընդունել, կարելի է՝ ոչ, նրանց բոլորի օրոք եղել են թերություններ, սխալներ, չափերը կորցրած մարդիկ, (որոնք ի դեպ նիկոլի կախարդական փայտիկով դարձան իր թիմակիցը), բայց ոչ մեկը ավերակ չթողեց իրենից հետո:

Նիկոլն ատում էր այս մարդկանց դրա համար: Նախապես: Բոլորին: Նրանց բոլորի կողքին իր ոչնչությունն էր ընդգծվում։

Քանզի գիտեր, որ նրանց բոլորի իշխանությունների մեջ եղած թերություններն ինքն ունի, սխալները կրկնելու է, բայց նրանց ձեռքբերումներն իր համար անհասանելի բարձրունք են:

Ու նա դարձավ կոռուպցիոներ, դեմագոգ, ճղճղան լայվերով բաժանեց, որ տիրի,

կործանեց այն ամենը, ինչին դիպավ: Հիստերիկի պես մեղավոր նշանակեց բոլորին։ Որովհետև ատում էր ու իր հետ «ատեցնում»: Նա ատում էր այն, ինչի շնորհիվ այդ մարդիկ կենսագրություն էին կերտել: Նա ատում էր Արցախը: Ու այսքանից հետո նա դեռ երես ունի, թեկուզ և ալկոհոլի ազդեցության տակ բղավում է ու ասում՝ չի լինելու վերադարձ նախկինին: Բա, իհարկե, չի լինելու. էլ որտեղից մեզ այդքան հայրենիք, մի ամբողջ սերունդ, վանք , այդքան տապալած սեր ու հույս։

3) ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ

Ես պայքարել եմ այս ընթացքում, երբեմն` լուռ, երբեմն` աղմկելով, բայց երբեք այս պայքարն ինձ համար չի դարձել ՍՐԲԱԶԱՆ: Ես փոխվել եմ։ Ես երբեք ընկեր չեմ ջնջել դավաճանի գրառումը հավանելու համար, չեմ ջնջել, երբ ինձ կոռեկտ քննադատել են, բայց հիմա անում եմ: Հանեք դրա էջի լայքը, վերադարձեք իրական կյանք, վիրտուալ իրականության կայսրին թողեք մենակ՝ իր ընկեր թուրքերի ու ֆեյքերի հետ: Զրկեք նրան լայքից՝ նրա քաղաքական թթվածնից։ Կամ այստեղ եք կամ այնտեղ։
Անհատական ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ, որ երկու տարի առաջ եկավ, դարձավ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ, ազգային դժբախտություն ու .....ԿՈԼԵԿՏԻՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ, որտեղ ամեն մեկը իր խղճին ու բարոյականությանը համապատասխան պիտի գծի կարմիր գիծ ու կանգնի: Այն կողմում, որ կողմում ինքը կտարբերվի կենդանուց: Ո՜չ թե որովհետեւ փոփոխության հոտ է գալիս, այլ ապաշխարելով ու գիտակցաբար։

Հ.Գ. Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր «կուսական» անաղարտություն են պահում ու պսեվդոպրոֆեսիոնալի դիմակը դեմքին, ոչ մի բանի մեջ չթաթախվելով սպասում են իրենց աստեղային ժամին, ովքեր օրը հինգ անգամ հիմնավորում են իրենց ԱՇՈՒՆ - ՁՄԵՌ 2020 հավաքածուից լինելը կամ ում ամբիցիաները ավելին են, քան իրենց կարդացած վերջին գրքի կազմի հաստությունը, լավ կլինի խոնարհաբար անցնեն իրենց քավարանը: Լուռ: Հիմա նիկոլին հայհոյելը քավարան չի, պարտք է։ Իմ ու ձեր քավարանները տարբեր են։ Ես «հպարտ» չեմ եղել, դուք՝ այո։
Ու մի բան էլ՝ մի ասեք «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Դա ինֆանտիլություն է։ Քաղաքականությունն է մեզնով ու մեր երկրով զբաղվել։ Ձեզնից շատերի մասնակցությամբ։ Խորը ու համապարփակ։
Հ.Գ. 2 Ես ամեն ինչ անելու եմ, որ վերադարձ լինի անվտանգության ՆԱԽԿԻՆ զգացմանը, տնտեսական աճի ՆԱԽԿԻՆ տեմպերին, ՆԱԽԿԻՆ պրոֆեսիոնալներին ու կդառնամ թշնամի ցանկացածի, ով ուղղակի կամ անուղղակի կերպով կմտածի անգամ, որ կա վերադարձ որևէ արատավոր երևույթի: Այն արատների, որոնց հովանավորը ու հավաքական կրողը նիկոլն է: Տգիտություն, խորը ու կործանարար տգիտություն, հովանավորչություն, կոռուպցիա, պրոֆեսիոնալ սուտ, կեղծիք և այլն:
Ես հիմա հանունի համար եմ կանգնած: Նիկոլ չկա, մոռացեք: Կա Հայաստան, ու կա պայքար հանուն Հայաստանի ապագայի:
Լռելը մեղք է։ Լռելը հանցակցություն է։ Լռելը խարան է։
Կտավը՝ Հերինոմոս Բոսխ, հատված <<Երկրային վայելքների այգի>> տրիպտիխից։ Դժոխք։
Կարելի էր վերնագրել դժոխքի տիրակալը կամ տիրուհին»,-գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը դարձել է ՔՊ-ականՄտավորականները չեն կարող մնալ անտարբերության նիրհի մեջ. «Ձայն հայրենեացը» պատրաստվում է երրոդ հավաքինԴերասան Գնելը ընտրվեց ՔՊ տարածքային կառույցի խորհրդի անդամՀայթաղը պատերազմում 2 զոհ է ունեցել, 9-ը՝ վիրավոր«Երբեք ոչ մի տղամարդու համար նման քայլերի չէի գնա». Լիլիթ Բադանյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և իրական տեսակի մա10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել էԻնչպես է հակառուսական տրամադրություններ հրահրում հայտնի արեւմտամետը (Տեսանյութ)Փաշինյանն օրակարգ է բերում «մերժվածների» նախագծերըՆախիջևանում կրկին երկրաշարժ է գրանցելԻ՞նչ երգեր ծնվեցին 44 օրյա պատերազմական օրերին (Տեսանյութ)Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Նավալնիի կինը Ռուսաստանի տարբեր քաղաքներում ձերբակալել են բողոքի ակցիաների 863 մասնակցիԲողոքի ակցիաներ Ռուսաստանում՝ ի աջակցություն Նավալնու. կան ձերբակալվածներ (տեսանյութ)«Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա»․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն»Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա, իսկ Արցախը՝ դավաճան «կառավարության» մատաղացու գառը.Արտակ ԶաքարյանԱպուշը ապուշություն ա դուրս տալիս, ողջ թիմը վիզ ա դնում, որ ապացուցի, որ այդ մենք ենք սխալ հասկացել.Արո ՍարդարյանՏո անամո՜թ, բա ինչի՞ էիր 2017-ին Արցախում խմում Շուշին ազատագրողների կենացը, եթե Շուշին ադրբեջանական քաղաք է. ինչ անաղուհաց դուրս եկար.Գևորգ ՊետրոսյանՆիկոլ Փաշինյանի և յուր իշխանության պետական դավաճան լինելն արդեն կարելի է համարել հաստատված հանգամանք.Արթուր Ղազինյան Մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելու հնարքներն այլեւս սպառված ու հնացած են«Ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է». Գեորգի Պողոսյան Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին այցի մակարդակը էլ ավելի է իջեցնում, անվանելով այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ. Արմեն ԱշոտյանՀայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է. առողջապահության նախարարությունՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 998-ով««Փորձում ենք հոգեպես և ֆիզիակապես պատրաստ լինել բեմ վերադառնալուն». Մարիամ ԱդամյանՇատ ավելի վտանգավոր իրադարձություններ են սպասվում, քան արցախյան պատերազմն էր. ՆիկողոսյանՖրանսիան խստացրել է երկիր մուտք գործելու կանոններըՄենք ունենք Ռուսաստանի զորքի կարիքը. Տիգրան ՈւրիխանյանԺողովուրդը վարչապետին փորձում է համոզել, որ Շուշին հայկական է. քաղաքագետՄոտենում ենք այն սահմանին, որից հետո անկում է գրանցվելու. Պրոֆեսոր Չարչյանը համաճարակային իրավիճակի մասինԱյսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն էԼիլիթ Մակունցը Ծաղկաձորում զվարճանո՞ւմ էՓաշինյանը պատրաստվում է Մակունցին նշանակել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան․ Միքայել ՄինասյանՇահութահարկը նվազում է, ներդրվում է ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ․ ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն 2021 թվականը սկսել է բիզնեսի համար սպասված նորություններովԿորոնավիրուսի Բրիտանական շտամը պարզվել է ավելի մահացու էԱրսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ. Politik.amՖիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն, մարմիներն անճանաչելի են. Արցախի ԱԻՊԾԱդրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի. ԹուրքագետԱդրբեջանցիերը ստացել են իրենց քարոզչությունը սնուցող էներգետիկ աղբյուր․ թուրքագետը՝ վարչապետի հայտարարության մասինԴավաճան Նիկոլը "կարմիր" տարածքները ևս կհանձնի՞ թուրքերին (քարտեզ)Շվեյցարիայում Pfizer պատվաստումից հետո հինգ մարդ է մահացելԹրամփը չի բացահայտում իր հետագա ծրագրերը«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն օգտագործվել են դրամի անկումը դանդաղեցնելու համարՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք. մահացել է 7 մարդԱրցախի ՊԲ–ն հրապարակել է ևս 72 զոհված զինծառայողի անունԱյսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ ՍուրենյանԱդրբեջանի քաղաքացին փորձել է թմրանյութի մեծ խմբաքանակ մտցնել ՎրաստանՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ Բակո Սահակյանի թիկնապահը մահվանից առաջ ասել է, որ իր դեմ որս է սկսվել.ՁԱՅՆԱԳԳՐՈՒԹՅՈՒՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода