Փաշինյանին շտապ կարգով կատարել գլխուղեղի ՄՌՏ. բժիշկ
Թեմա
«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ զգուշացնում է, որ մշտապես ու ակնհայտ սուտ խոսելը հոգեկան հիվանդություն է։ Այն 95% դեպքերում հանդիպում է տղամարդկանց (XY) շրջանում։ Բժշկի պնդմամբ՝ պաթոլոգիկ ստախոսների գլխուղեղում հայտնաբերվում են ակնհայտ կառուցվածքային փոփոխություններ։
«Վստահ եմ, որ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին գումար փոխանցած մեր հայրենակիցները դեմ չեն լինի, եթե հավաքված գումարից տրամադրենք 130.000 ՀՀ դրամ (գլխուղեղի ՄՌՏ-հետազոտություն 3T հզորությամբ սարքով + կոնտրաստավորում) Նիկոլ Փաշինյանին շտապ կարգով գլխուղեղի ՄՌՏ կատարելու նպատակով։ Սա կարող է լինել Հայաստանի ու Հայ Ազգի փրկությունը։ Մնաց Փաշինյան Ն.Վ.-ին տեղափոխենք հետազոտման վայր», - գրում է Մ. Խաչատրյանը եւ որպես հետգրություն, հավելում. «Հիվանդներին չեն քննադատում, հիվանդներին բուժում են, բայց բուժելուց հետո կոնկրետ հիվանդին դատում են ...»: