Մեսսիի գոլը նվիրված Մարադոնայի հիշատակին (լուսանկար)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում «Օսասունային» խփած գոլը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին նվիրել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, արգենտինացի Դիեգո Մարադոնային, որը մահացել է նոյեմբերի 25-ին։
Մեսին գոլից հետո հանել է «Բարսելոնայի» խաղաշապիկը, որի տակ եղել է արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» 10 համար խաղաշապիկը։ Այդ ակումբում է Մեսին սկսել կարիերան, իսկ Մարադոնան «Նյուելս Օլդ Բոյզում» խաղացել է կարիերայի վերջում։
