Եթե նորից սկսենք մեսիաներ ու մարգարեներ գտնելու հույսով ապրել, ապա դժվար թե կարողանանք դուրս գալ այս ծանր իրավիճակից. Կարեն Վրթանեսյան
Ներքաղաքական
Եթե նորից սկսենք մեսիաներ ու մարգարեներ գտնելու հույսով ապրել, ապա դժվար թե կարողանանք դուրս գալ այս ծանր իրավիճակից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
Ես չգիտեմ, գուցե և կա այդպիսի մարդ, որը կիջնի հրապարակ, կասի մի քանի ճիշտ խոսք, ու հաստատուն քայլերով իր հետևից կտանի հայ ժողովրդին դեպի պայծառ ապագա, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ դրա հավանականությունը գրեթե զրոյական է։
Նրա համոզմամբ` Եթե նորից սկսենք մեսիաներ ու մարգարեներ գտնելու հույսով ապրել, ապա դժվար թե կարողանանք դուրս գալ այս ծանր իրավիճակից:
«Ես զգուշորեն կվստահեի այն խմբին, որը նախ՝
• հակաճգնաժամային միջոցների քիչ թե շատ հստակ ու տրամաբանական ծրագիր կներկայացնի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ (լավ, գոնե կարճաժամկետ ու միջնաժամկետ);
• ցույց կտա կադրային և նյութական ռեսուրս այդ ծրագիրն իրագործելու համար։
Գիտեմ, որ համարյա ֆանտաստիկ բան եմ ասում, որովհետև նույնիսկ խաղաղ ժամանակներում հայաստանյան կուսակցություններն առանձնապես չէին զբաղվում նման աշխատանքով։
Բայց առանց դրա ամեն անգամ կանգնելու ենք «չարյաց փոքրագույնը» ընտրության առջև, իսկ երբեմն այդ ընտրությունն էլ չի լինի»,- գրել է Վրթանեսյանը։