«Ուկրաինան եւ ԱՄՆ-ը Դոնբասում բլիցկրիգ են պատրաստում» (վիդեո)
ՄիջազգայինՈւկրաինային ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերություններ պետք չեն, անհրաժեշտ են նյութական բոնուսներ։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է ռազմական փորձագետ եւ «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն ։
Նա նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը սրացում է նախապատրաստում Դոնբասում: «ԱՄՆ-ի նոր վարչակազմը զբաղվելու է նույն սադրանքներով՝ Դոնբասում նոր սրացման կուղղորդեն Զելենսկու ռեժիմին։ Արդեն շարժվում է, արդեն տեղեկատվություն կա այն մասին, որ Ուկրաինայի գլխավոր շտաբը սկսել է մշակել Դոնբասում ներխուժման եւ բլիցկրիգի ապագա գործողության ուրվագծերը: Ահա սա է հիմնական վտանգը։ Եվ այստեղ ամերիկացիները կխաղան նույն հրկիզողական, ապակառուցողական, ես կասեի՝ սրիկայական դերը: Հետխորհրդային տարածքի ապակայունացում մեզ ներքաշում նոր հակամարտությունների մեջ...»,- նշել է ռազմական փորձագետը ։
Նա հավելել է, որ հույս ունի միայն այն բանի վրա, որ «Ուկրաինայում կան քաղաքական գործիչներ, մենք նրանց գիտենք եւ նրանց անունները լսում ենք, որոնք, այնուամենայնիվ, կողմ են «ոչ քաղաքավարի»ազգային պրագմատիզմին: Իսկ այդ պրագմատիզմը Ռուսաստանի հետ լիամասշտաբ բարիդրացիական կապերի վերականգնումն է»,- ամփոփել է Կորոտչենկոն: