Ռուս զինվորականները Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ են տեղակայել
Միջազգային
ՌԴ Պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղակայել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Պնեւմոկարկասային մոդուլների տեղակայումն ավարտված է։ Առաջին հերթին մենք կենտրոնանում ենք խաղաղապահ զորակազմի բժշկական ապահովման վրա։ Եվ մենք պատրաստ ենք օգնել խաղաղ բնակչությանը։ Իրենց ֆոնդերում պատրաստ են տեղավորել մինչեւ 40 մարդ»,- լրագրողներին ասել է բժշկական ջոկատի պետ Յարոսլավ Իվանովը։
Նրա խոսքով՝ հիվանդանոցը հագեցած է վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման, վիրահատարանի, ատամնաբուժական կաբինետի եւ ակնաբույժի աշխատասենյակով: Առկա են ԻՎԼ, ՈՒՁՀ և ռենտգեն ապարատներ։