Հեշտ լինի, թե դժվար` ծառայելու եմ պատվով, կյանքս չեմ խնայի հանուն հայրենիքի. Նահատակված հերոսին հիշում է դասղեկը
Հանդիպում
«Բառերն անզոր են Նարեկին բնութագրելու համար, աշխարհում չեն գտնվի համապատասխան բառեր, որով ամբողջապես կարելի կլինի նկարագրել մեր Նարեկին: Մարդու վառ անհատակնություն, հայրենասիրության քայլող օրինակ: Դասարանի լույսն ու ժպիտն էր Նարեկը»,-այսպես է արտասուքն աչքերին նկարագրում մերօրյա արցախյան պատերազմում հերոսաբար ընկած Նարեկ Բադալյանին իր դասղեկը` Տաթեւ Աբովյանը, ապա մի պահ լռելով ասաց.
-Մինչ Նարեկի զորակոչվելը` դեկտեմբերի վերջին հավաքվել էինք դասարանցիներով, գիտեինք, որ առաջինը Նարեկն է իրենց դասարանից զորակոչվելու Հայոց Բանակ:
Աշակերտներիս հանգստացրեցի, ասացի, որ հիմա ավելի խաղաղ են ծառայության պայմանները, բոլորը համամիտ էին, բացի Նարեկիցս: Հիշում եմ` փաթաթվեցին ինձ ու հուզմունքը զսպելով ասաց. «Հեշտ լինի, թե դժվար` ծառայելու եմ պատվով, կյանքս չեմ խնայի հանուն հայրենիքի, ու էդպես էլ արեց մեր լույսը»,-հուզմունքը զսպելով ասաց հերոսի դասղեկը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ